Օրվա լրահոսը
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆԱԵՎ ԱՏՈՄԱԿԱՅԱ՞ՆԸ
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆԱԵՎ ԱՏՈՄԱԿԱՅԱ՞ՆԸ ԱԺ Վերահսկիչ պալատի ծրագրում 2004-ին առաջին անգամ ընդգրկվեց նաեւ ուժային ոլորտների նկատմամբ վերահսկողությունը: Այդ ծրագրի մասին էր զրույցը Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի հետ: Հաջորդ տարվա ընթացքում ՎԵրահսկիչ պալատը պետք է վերահսկողություն իրականացնի, թե ինչպես են ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, գլխավոր դատախազությունն ու Սահմանադրական դատարանն օգտագործել պետբյուջեից հատկացված միջոցները: Ծրագրում չկա
ԿԻՊՐՈՍՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՆՈՒՅՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ԵՆ
ԿԻՊՐՈՍՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՆՈՒՅՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ԵՆ «Նարեկ» վարժարանում ուսուցիչներն ու աշակերտները ծայրից ծայր երգեցին Հայաստանի օրհներգը Շարունակվում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետությունում։ Երեկ օրվա երկրորդ կեսին հայ խորհրդարանականներին էքսկուրսիա տարան դեպի 12-րդ դարի Կակոպետրիայի բյուզանդական համալիր։ Ճանապարհը տեւեց մեկ ժամից ավելի։ Թեպետ Կիպրոսում Լինսի հիմնադրամը չի գործում, սակայն ճանապարհներն այստեղ հարթ
«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՄԻՆ
«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՄԻՆ «ԱրմենՏելը» մտադիր չէ պատասխանել Տրանսպորտի եւ կապի նախարարի՝ սակագների բարձրացումն արգելող հրամանին։ «Այդ մասին հայտարարություն չի լինելու, մենք գործելու ենք թիվ 60 լիցենզիայի սահմաններում, սակագների փոփոխության մասին էլ պատշաճ տեղեկատվություն ապահովել ենք»,- երեկ հայտնեցին ընկերությունից։ Նախարարի, նույն է թե՝ լիազոր մարմնի ղեկավարի արգելող հրամանն ուշադրության կամ արձագանքի չարժանացնելը նշանակում է, որ «ԱրմենՏել»-կառավարություն
º¼ð²ö²ÎÆâ
º¼ð²ö²ÎÆâ вܸÆäàôØÀ ÎÀܸàôÜÆ ´ºèÈÆÜÀ üáõïµáÉÇ ³ß˳ñÑÇ 2006 Ãí³Ï³ÝÇ ³é³çÝáõÃÛ³Ý »½ñ³÷³ÏÇã ˳ÕÁ Ïϳ۳ݳ ´»éÉÇÝÇ §úÉÇÙådzßï³¹Çáݦ¨áõÙ£ ²Ûë Ù³ëÇÝ å³ßïáݳå»ë ï»Õ»Ï³óñ»É »Ý ³ß˳ñÑÇ ³é³çÝáõÃÛ³Ý Ï³½Ù³Ï»ñåÇãÝ»ñÁ£ ²í»ÉÇ í³Õ áñáßí»É ¿ñ« áñ ³é³çÝáõÃÛ³Ý µ³óÙ³Ý Ñ³Ý¹ÇåáõÙÁ ï»ÕÇ ¿ áõݻݳÉáõ ÑáõÉÇëÇ 9¨ÇÝ« ØÛáõÝË»ÝÇ §²ÉÉdzÝó ²ñ»Ý³¦ Ýáñ³Ï³éáõÛó ëï³¹ÇáÝáõÙ£ ÎÇë³»½ñ³÷³ÏÇãÝ»ñÁ §ïñí»É ¿Çݦ ÝáõÛÝ ØÛáõÝË»ÝÇÝ »õ ¸áñïÙáõÝ¹Ç §ì»ëïý³ÉÉ»Ýßï³¹ÇáÝÇݦ£ ê³Ï³ÛÝ ÇÝã¨ÇÝã ѳݷ³Ù³ÝùÝ»ñ ϳ½ÙÏáÙÇï»ÇÝ Ñ³ñϳ¹ñ»É »Ý ÷áË»É
«Գիշերները տղերքն ինձ կանչում են»
«Գիշերները տղերքն ինձ կանչում են» Կիսամութի մեջ լսվում է ջութակի ձայնը։ Գերեզմանատանը ջութակով մի մարդ ուրվականի նման շրջում էր գերեզմանից գերեզման։ Ուրիշ մարդ չկար գերեզմանոցում։ Սառը մի հոսանք անցավ մարմնովս։ Ես եկել էի այստեղ ընկերներիս շիրիմների մոտ մի քիչ կանգնելու։ Չորեքշաբթի էր, եւ աշնան վերջի մշուշոտ ու ցուրտ եղանակ։ Այնտեղ գնալու ժամը ես էի ընտրել։
ԸՆՏՐՎԵԼ Է ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ-ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐ
ԸՆՏՐՎԵԼ Է ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ-ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, սաքսոֆոնահար Ալեքսանդր Մանուկյանը օրերս ընտրվել է Ֆրանսիայի երաժշտական ակադեմիայի պատվավոր նախագահ։ Նա սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին։ – Ինչո՞ւ ձեզ արժանացրին նման պատվի։ – Սաքսոֆոնահարների ասոցիացիայի կողմից Ֆրանսիայում հրատարակվող ամսագրում լույս տեսավ հոդվածս՝ «Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների փոխադրումները սաքսոֆոնի համար» վերնագրով։ Այն առաջացրել էր ֆրանսիացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար, Եվրոպայի սաքսոֆոնահարների կենտրոնի
Ամեն մարդ Աստծո ստեղծածն է
Ամեն մարդ Աստծո ստեղծածն է Երեկ դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում բացվեցին վերանորոգված հոգեբուժական եւ թերապեւտիկ բաժանմունքները, նաեւ նոր լվացքատունը։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարեւորելով այս իրադարձությունը, ասաց, որ ազատազրկում նշանակում է ազատությունից օտարել մարդուն, սակայն ազատազրկվածը չի դատապարտվելու վատ սննդի, արժանապատվությունը նսեմացնող պայմանների։ Նա նշեց նաեւ, որ կատարվածը քայլ է՝ ուղղված դատապարտյալի՝ հասարակության լիարժեք անդամ դառնալուն։
«ԱՎՇԱՐԸ» ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑԵՂԻ ԱՆՈՒՆ Է
«ԱՎՇԱՐԸ» ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑԵՂԻ ԱՆՈՒՆ Է Գործարարներին հիշեցնում է պատմաբան Աշոտ Մելքոնյանը: Մտավորականները բողոքեցին հայոց լեզվի վիճակից: Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի կիրառման եւ հայոց լեզվի անաղարտության պահպանման հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովը (ոչ այնքան հարթ հայերենով) փաստում է, որ «Ամենուր աղավաղված հրապարակային խոսքն անդառնալի
Ջուրը գյուղ հասավ
Ջուրը գյուղ հասավ Արագածոտնի Դաշտադեմ, Ղաբախթափա, Լուսակն, Արտենի գյուղերի 5000 բնակիչներ ջուրը կբերեն ոչ թե Թալինից, այլ մոտիկ մի քանի աղբյուրներից: Երեկ Դաշտադեմ գյուղում բացվեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված 128 հազար դոլար արժողությամբ խմելու ջրագիծը (համայնքի ներդրումը 14,328 դոլարին համարժեք նյութեր են): Արարողությանը ներկա էին կարճատեւ այցով Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի յոթ գործադիր
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՈ՞ՒՄ Է ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՈ՞ՒՄ Է ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԸ «Առավոտն» անցյալ շաբաթ անդրադարձել էր ՀՀ կառավարության ս.թ. հոկտեմբերի 30172ի որոշմանը, որով պետք է միավորվեն Երեւանի բուժհաստատությունները: Ենթադրություն էինք հայտնել, որ հիվանդանոցները եւ պոլիկլինիկաները միավորելով, մեր կառավարությունը շեղվում է ոլորտի՝ տարիներով իր նշած գերակայություններից: «Մենք ընդհանրապես չենք հասկանում այս որոշման քաղաքականությունը: Ինչպե՞ս է դա պատահել: Այն տպավորությունն ենք ստացել, որ այդ
ՄՈՍԿՎԱՆ ԹՔԱԾ ՈԻՆԻ
ՄՈՍԿՎԱՆ ԹՔԱԾ ՈԻՆԻ Այսօր Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն կմեկնի Բաթում՝ Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ հանդիպում ունենալու նպատակով: Մինչ այդ Բուրջանաձեն հայտարարել է, որ Ասլան Աբաշիձեի հետ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի հունվարի 4-ին Վրաստանի նախագահի ընտրություններին Աջարիայի մասնակցության հարցը: Սա Նինո Բուրջանաձեի եւ Ասլան Աբաշիձեի առաջին հանդիպումը կլինի Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականից հետո: Բուրջանաձեն
Մրցույթ՝ առանց հսկողության
Մրցույթ՝ առանց հսկողության Ամիսներ առաջ Երեւան ժամանած Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկող խմբի հետ հանդիպման ժամանակ, «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին» հետեւողականորեն եթերի հնարավորություն չընձեռելու վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանն առաջարկել էր դիտարկում իրականացնել հեռուստակապուղիների հաջորդ մրցույթի նկատմամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Եվրախորհրդի պատվիրակները համաձայնել էին այդ առաջարկին: Քանի որ դեկտեմբերի 19-ին կայանալու
Թբիլիսիում վիճակն անկայուն է
Թբիլիսիում վիճակն անկայուն է Այստեղ նույնպես կա «նախորդ հանցավոր ռեժիմ» Վրաստանում «վարդերի հեղափոխության» միջոցով իշխանության եկած նոր սերնդի ժողովրդավարների գլխավոր խնդիրն է շատ սեղմ ժամկետներում ոչ միայն ուղղել սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, այլեւ արմատախիլ անել ցեցի պես տնտեսությունը կերած կոռուպցիան: Տպավորությունն այն է, որ նոր ու նաեւ՝ նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք իշխանությունները, համենայնդեպս, վճռական են հիշյալ
ԿԱՆԱՉ ԳԾԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ
ԿԱՆԱՉ ԳԾԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ Կիպրոսցիները հպարտ են, որ շուտով կդառնան Եվրամիության անդամ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ նրան ուղեկցող պատգամավորական խումբը Կիպրոսի խորհրդարանում երեկ հանդիպեցին Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնակատար եւ խորհրդարանի նախագահ Դեմիտրիս Քրիստոֆիասի հետ։ Կիպրոսի օրենսդիր մարմինը կոչվում է Ներկայացուցիչների պալատ, որն ընտրվում է հինգ տարով, ունի 80 պատգամավոր։ Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի նախագահն ընտրվում
«ԱՋԵՐԻ» ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱՉԱՓ ԷՐ
«ԱՋԵՐԻ» ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱՉԱՓ ԷՐ ՌԴ Պետդումայի ընտրությունների այս գնահատականը գերակշռում է հայաստանյան քաղաքական գործիչների մեկնաբանություններում։ Սակայն ինչպես են այդ ընտրություններն ազդելու Հայաստանի վրա՝ այստեղ տեսակետները տարբեր են։ «Արմատ» կենտրոնի անդամ Վահագն Խաչատրյանը մեր այն դիտարկմանը, թե ամբողջատիրական ռեժիմի փլուզումը նախաձեռնած եւ բարեհաջող ավարտին հասցրած լիբերալները շարունակաբար պարտություններ են գրանցում, այսպես արձագանքեց. «ԽՍՀՄ փլուզումից հետո մարդկանց
Առանց պատվավոր քաղաքացու
Առանց պատվավոր քաղաքացու Այս տարվա դեկտեմբերի 7-ը Գյումրիում նշվեց առանց Գյումրիի պատվավոր քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի: Չնայած բողոքավոր շատ գյումրեցիներ այս օրը «սրտատրոփ» սպասում էին նրան: Գյումրի այցելեցին միայն որոշ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մասնավորապես, Արդարություն դաշինքի մի քանի պատգամավոր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: Ի տարբերություն նախորդ տարիների, մարզային ու քաղաքային իշխանություններն իրենց նեղություն չէին տվել
Հարավային կովկասցիները հանդիպեցին դղյակում
Հարավային կովկասցիները հանդիպեցին դղյակում Նոյեմբերի 21-24-ը ավստրիական Ռայխենաու քաղաքում տեղի է ունեցել սեմինար՝ «Անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում» թեմայով: Սեմինարը մեկնարկեց այն ժամանակ, երբ «վարդերի հեղափոխությունը» Վրաստանում դեռեւս չէր մեկնարկել: Հայերս կատակում էինք, թե ուր որ է «մեր» (իբր «հայազգի») ընդդիմությունը իշխանության կգա Վրաստանում եւ կշարունակի Մեծ Հայաստանի կերտումը: Մեր վրաց բարեկամները հայրենի ընդդիմության «հայկական արյան»
ԱՄԱՆՈՐԸ՝ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՊԱՏԻ՞ ՀԱՇՎԻՆ
ԱՄԱՆՈՐԸ՝ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՊԱՏԻ՞ ՀԱՇՎԻՆ Այսօրվանից Հանրապետության հրապարակում կսկսվեն քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Երեկ «Առավոտին» այդ մասին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Արման Սահակյանը։ «Կա քաղաքապետի համապատասխան որոշում եւ կարգադրություն՝ 2003-04թթ. ամանորյա միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու վերաբերյալ»,- ասաց պարոն Սահակյանը, խոստանալով, որ այս տարի ամեն ինչ ավելի ճոխ է լինելու։
Սպանության վայրը «փոխվեց»
Սպանության վայրը «փոխվեց» Երեկ Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց զինծառայող Արայիկ Ավետիսյանի սպանության գործի դատաքննությունը։ Հիշեցնենք, որ ամբաստանյալ Կարեն Սարգսյանը մեղադրվում է Արայիկին 2001թ. հոկտեմբերի 29-ին սպանելու մեջ, եւ սպանությունը, որոշ վկաների բնութագրմամբ, «միամիտ» էր կամ նույնիսկ՝ «կատակով»: Որպես վկա դատակոչվել էր Վայքի զորամասի հրամանատար Հովիկ Օհանյանը: Սակայն Եղեգնաձորի ոստիկանության կողմից դատարանին ուղարկվել էր
«ԲՅՈՒՋԵ-ԲՅՈՒՋԵ» ԱՍԵԼՈՎ՝ ԻՐԱՎԱՊԱՀԸ ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ
«ԲՅՈՒՋԵ-ԲՅՈՒՋԵ» ԱՍԵԼՈՎ՝ ԻՐԱՎԱՊԱՀԸ ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ Մյուս տարի կալանավորը կսնվի օրական 303,5 դրամի, իսկ ոստիկանության զինվորը՝ 508 դրամի 2004թ. պետական բյուջեի նախագծից (որը դեկտեմբերի 12-ին նախատեսվում է քննարկել ԱԺ-ում) անմասն չեն մնացել նաեւ արդարադատական մարմինները, ուժային կառույցները։ Քրեական եւ զինվորական գործերի պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը ներկայացրել էր Վճռաբեկ, տնտեսական, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների ֆինանսավորման հայտերը՝
15 տարում ավելի քի՞չ են կառուցել, քան 7 տարում
15 տարում ավելի քի՞չ են կառուցել, քան 7 տարում Պաշտոնական աղբյուրները վերջերս հավաստել են, որ 1988 թ. երկրաշարժից հետո, «անցած 15 տարվա ընթացքում» անաձորում կառուցվել է 469 շենք՝ 5131 բնակարանով։ Նույն աղբյուրները նաեւ հավաստում են, որ «1988թ. երկրաշարժի հետեւանքով Վանաձորում անօթեւան մնաց 5415 ընտանիք, եւ, ըստ այդմ, ստացվում է, որ այնտեղ բնակարանաշինության խնդիր չկա, մանավանդ
ԿԼԻՆԻ՞ ՕՐԵՆՔ ՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԼԻՆԻ՞ ՕՐԵՆՔ ՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը դեմ է այդ նախաձեռնությանը, որ մասնավորեցման նկատմամբ հայեցակարգային մոտեցումների փոփոխության վերաբերյալ ՀՅԴ առաջարկներից մեկն է: Պետական գույքի մասնավորեցման 2002-ի հաշվետվության ԱԺ քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից որպես թերություն նշվեց, թե «գրավիչ ընկերությունները մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձեւով, թեեւ մրցութային կարգով դրանց մասնավորեցման շնորհիվ հնարավոր
ՉՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԸ ԿԼՈՒԾԱՐՎԵ՞Ն
ՉՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԸ ԿԼՈՒԾԱՐՎԵ՞Ն Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման թաքուն ակնարկ արեց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը։ Ասուլիսը հրավիրվել էր կուսակցությունների վերագրանցման գործընթացն ամփոփելու առիթով։ Ըստ այդմ, 59 դիմումներից դրական ելք են ունեցել 45-ը (թույլատրվել է նրանց գործունեությունը), 8 կուսակցությունների փաստաթղթերը մերժվել են, Հայաստանի ազգայնական կուսակցությունը ետ է վերցրել դիմումը՝ գերադասելով հասարակական կարգավիճակը, երկու միավորում է եղել՝
Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԷԼ ԴԱՏԻ ԿՏԱ
Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԷԼ ԴԱՏԻ ԿՏԱ «Ինքն իրեն քաղաքական գործիչ պատկերացնողը պետք է մտածի իր բարոյական նկարագրի մասին, ոչ թե հիմարություններով զբաղվի»,- այսպես արտահայտվեց «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահի բոլոր ատրիբուտներից դատարանի որոշմամբ զրկված Լյուդմիլա Հարությունյանը՝ նույն դատարանի որոշմամբ այդ «գահին եւ գավազանին» տիրացած Արմեն Դարբինյանի մասին։ Ըստ մեր զրուցակցի, դատարանի այս վճռի մասին նա իմացել է
Համանախագահների հերթական անպտուղ այցը
Համանախագահների հերթական անպտուղ այցը Այսօր արդեն պարզ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այլեւս նոր առաջարկներով հանդես չեն գալու, քանզի այդպիսիք պարզապես չեն կարող լինել: Ցայժմ հակամարտող կողմերին առաջարկվել են գործնականում եւ անգամ տեսականորեն փոքրիշատե խելքին մոտ բոլոր հավանական տարբերակները: Ըստ էության, հենց այս տպավորությունը ստացվեց տարածաշրջան ժամանած համանախագահների երեւանյան ճեպազրույցից, որի ընթացքում պարզ դարձավ
Արթուր Բաղդասարյանը՝ կնքահայր
Արթուր Բաղդասարյանը՝ կնքահայր Կիպրոսում առաջարկեցին ԱԺ նախագահին դառնալ հայ-կիպրական գործարար համագործակցության կնքահայրը՝ «դրական իմաստով»։ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ նրան ուղեկցող ԱԺ հունա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի անդամները երեկ ժամանեցին Կիպրոս։ Լառնակայի օդակայանում Արթուր Բաղդասարյանին դիմավորեց Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնակատար (նախագահն այս օրերին գտնվում է Բրյուսելում) եւ խորհրդարանի նախագահ Դեմիտրիս Քրիստոֆիասը։ Ջերմ գրկախառնությունը թերեւս Կիպրոսում ընդունված
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՇԱՎՂԻՑ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՇԱՎՂԻՑ Այդ երկրի չհիմնավորված կայսրական հավակնությունները կարող են Հայաստանի վրա թանկ նստել; Ինչպես եւ կանխատեսում էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա անցկացրեց իր կուսակցությունը՝ «Միասնական Ռուսաստանը», ստիպված էր հանդուրժել կոմունիստներին, ինչպես նաեւ ճանապարհ բացեց ազգայնական Ժիրինովսկու եւ «Հայրենիք» կուսակցությունների համար: Պուտինը թույլ չտվեց, որ Ռուսաստանի խորհրդարանում հայտնվեն ժողովրդավարական ուղղվածության կուսակցությունները՝ «Յաբլոկոն»
ԱՐՏԱՀՈՍՔԸ ՑԱՆԿԱԼԻ՞ ԷՐ
ԱՐՏԱՀՈՍՔԸ ՑԱՆԿԱԼԻ՞ ԷՐ Այս տպավորությունն էինք ստացել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ զրույցից: Դեկտեմբերի 4-ին հրապարակված հարցազրույցում Արմեն Ռուստամյանը բացասաբար էր գնահատել այն, որ արցախյան հիմնախնդրի շուրջ խորհրդարանում տեղի ունեցած փակ նիստի մանրամասները հայտնվեցին մամուլում. «Ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում այն մարդիկ, ովքեր հաճախ շահարկում են վարվող բանակցությունների գաղտնի արդյունքները գաղտնի պահելու
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԱՌԱՋԻՆ ԽՄԲՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԱՌԱՋԻՆ ԽՄԲՈՒՄ Երեկ Ֆրանկֆուրտի «Ֆեստհալլե» սրահում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը։ 157 երկրների հավաքականներ իմացան իրենց մրցակիցներին՝ ում հետ պետք է պայքարեն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրերի համար։ Նրանց մեջ էր նաեւ Հայաստանը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ
«Ուզում եմ ինձ հայ զգալ»
«Ուզում եմ ինձ հայ զգալ» Ասում է մրցույթում հաղթած ամերիկահայ դաշնակահարուհի Տանյա Գաբրիելյանը Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակը շնորհվել է ամերիկահայ դաշնակահարուհի Տանյա Գաբրիելյանին։ Նա սիրով փոքրիկ հարցազրույց տվեց «Առավոտին»։ – Ձեր հայրը հայ է, մայրը՝ կորեացի։ Ո՞ր ազգի ներկայացուցիչն եք դուք։ – Չգիտեմ,- կատակով պատասխանեց Տանյան։- Անկեղծ


















































