Օրվա լրահոսը
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Պարզվում է, «Զվարթնոց» օդանավակայանը հավատարմագրային կառավարման հանձնելու համար կառավարությանը որեւէ ներդրումային պարտավորություն չի առաջադրել՝ միայն միջազգային որակ է պահանջելու։ Այսինքն, կառավարության համար այնքան էլ էական չէ, թե Էդուարդո Էռնեկյանը որքան գումար կծախսի 3-4 տարուց Հայաստանում ICAO-ի չափանիշներով նոր օդանավակայան կառուցելու համար։ Հետեւաբար, կառավարիչը «ԱրմենՏելի» նման չի կարող արդարանալ՝ N գումար եմ ծախսել,
«ՃԻՇՏԸ ՔԱՌԱՏՈՒՄՆ Է»
«ՃԻՇՏԸ ՔԱՌԱՏՈՒՄՆ Է» Սրան են արժանի «27»-ի կատարողները՝ ըստ Գալուստ Սահակյանի Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց Քրեական օրենսգրքի այն փոփոխությունները, որով որոշ հանցատեսակների համար ցմահ ազատազրկումը սահմանվում է առանց ներման իրավունքի։ Գաղտնիք չէ, որ այս փոփոխություններն արվեցին առաջին հերթին «27»-ի կատարողների համար։ Այժմ արդեն հայտնի է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավճիռը կհրապարակվի եկող երեքշաբթի։ Ստեղծված
Տագնապեցնող~ գործընթացներ
Տագնապեցնող~ գործընթացներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մի քանի օրից հանդիպել Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին Պուտինը հայտնել է նոյեմբերի 26-ին` Հարավային Կովկասի հոգեւոր առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա. հերթական հանդիպումն են ունենալու երկու ռազմավարական գործընկեր-պետությունների ղեկավարները՝ թերեւս քննարկելու գործընկերությանն առնչվող ինչ-ինչ ընթացիկ հարցեր: Սակայն մեկը մյուսին հաջորդող իրադարձությունների այն
Գեղամյանը ռուբիկոնն անցավ
Գեղամյանը ռուբիկոնն անցավ Նա կարող է դառնալ ՀՅԴ-ի թիվ 1 հակառակորդը «Դաշնակցության հետ չի կարելի կատակ անել, իսկ Գեղամյանը ռուբիկոնն անցավ»,- երեկ այդպես գնահատեց ՀՅԴ ԳՄ Հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Արտաշես Գեղամյանի՝ նախորդ օրը ՀՅԴ-ի հասցեին հնչեցրած հետեւյալ գնահատականները. «Իր ասածները պիտի լո՞ւրջ ընդունեմ, ընդամենը իշխանափոխության ժամանակ մեղադրյալի աթոռին հայտնվող մարդ է (խոսքը Վահան Հովհաննիսյանի
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ Վրաստանում եւ Հայաստանում իշխանափոխության փորձերը համեմատում է «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամ Արա Սահակյանը: – Վրաստանում տեղի ունեցածն ինչ անալոգիաներ ունի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության փորձերի հետ: – Նման զուգահեռներ օբյեկտիվորեն կան, բայց, անշուշտ, պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել: Միաժամանակ, եթե ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք թեւավորվել են վրացական իրադարձություններով՝ դրանում նրանց
ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ՈՂՋՈՒՆԵՆՔ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ՈՂՋՈՒՆԵՆՔ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԱ-ի կազմակերպած երեկվա քննարկմանը, որը կրում էր «Վրաստանի ներքաղաքական իրադարձությունները եւ նրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի վրա», հնչեցին միմյանցից խիստ տարբերվող կարծիքներ: Արշակ Սադոյանը համոզված էր, որ Վրաստանի իրադարձություններում առաջնայինը ժողովրդի դերակատարությունն էր, ու նրանք, ովքեր նսեմացնում են ժողովրդի դերը, փորձում են ընդամենը իրենց վրայից գցել պատասխանատվությունը: Պրն Սադոյանը կարծում էր, որ Վրաստանի
ԱՄՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
ԱՄՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ Երեւանյան լճի ափին կառուցվող ամերիկյան դեսպանատան նոր համալիրը պատրաստ կլինի եկող տարի այս օրերին։ Դեսպանատան աշխատակիցներն այստեղ կտեղափոխվեն 2005-ի գարնանը, իսկ հին շենքը կվաճառվի։ «Տարածքն ամերիկյան չափանիշներով գրավում է 22 հեկտար (մերով՝ 9 հա- Ռ. Ա.) եւ սա ամենամեծ տարածքն է, որի վրա երբեւէ կառուցվել է ամերիկյան դեսպանատուն, որովհետեւ մեր ստանդարտներով 10-12
ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՉԻ ԿԻՍՎԻ
ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՉԻ ԿԻՍՎԻ Հույս է հայտնում Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների մրցույթի ժյուրիի նախագահ Վլադիմիր Կրայնեւը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրին ղեկավարում է աշխարհահռչակ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Հանովերի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Կրայնեւը։ Նա բազմաթիվ միջազգային փառատոների մասնակիցն է (ժյուրիի անդամ կամ նախագահ), պատվավոր հյուրը։ Անցյալ տարի
«Չկա երկակի ստանդարտ»
«Չկա երկակի ստանդարտ» Քանի որ մոտ ժամանակներս հրապարակվելու է «Հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը, Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդ Սամվել Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը հարկ համարեց անդրադառնալ դատավարության մի նրբությանը։ Բանն այն է, որ պրն Սարգսյանն իր մեղադրական ճառում առավել արժանահավատ էր համարում Նաիրի Հունանյանի նախաքննական ցուցմունքները կազմակերպիչների վերաբերյալ։ Մեղադրող Կորյուն Փիլոյանը իր մի ռեպլիկում տուժողներին
ԾԱՌԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՀԱՏՎՈՒՄ
ԾԱՌԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՀԱՏՎՈՒՄ Կամ, ավելի ճիշտ, էտվում են Մայրաքաղաքում կանաչ տարածքների կրճատման հետեւանքով մեր համաքաղաքացիները յուրաքանչյուր ծառի կամ ճյուղի հատումը ցավագին են ընդունում։ Երեկ «Առավոտի» խմբագրությունը ահազանգ ստացավ, որ Երիտասարդական մետրոյի հարեւանությամբ, Պուշկինի անվան դպրոցի դիմացի այգում հաստաբուն ծառեր են հատվում։ Լինելով տեղում, պարզեցինք, որ Կենտրոնի թաղապետարանի «Կենտրոն-կանաչապատում» բաժինը իրականացնում է սանիտարական էտումներ (դա հատման
Բուժումը դարձնել մատչելի
Բուժումը դարձնել մատչելի Իսկ խարանն ու խտրականությունը՝ բացառել Աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող 42 մլն մարդկանցից 5-6 մլն-ը հրատապ կարիք ունի հակառետրովիրուսային դեղորայքի, սակայն այս տեմպերով շարունակվելու դեպքում, 2005-ին հազիվ մեկ միլիոնին հնարավոր լինի ապահովել դրանցով: Մասնագետները գտնում են, որ աղքատությունը թեեւ անուղղակիորեն, բայց ազդում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականության մեծացման վրա: «Այսինքն, աղքատությունը կարող է նվազեցնել ՄԻԱՎ
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵ՞Ն
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵ՞Ն Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ «ԱրմենՏելի» մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում նախաքննություն է ընթանում։ Դատախազության ուշադրության կենտրոնում են հայտնվել ընկերության տեխնիկական տնօրեն Գագիկ Փանոսյանը, Երեւանի հեռախոսացանցի պետ Լեւոն (Լեւուշ) Բաբուրյանը եւ այլք։ Մեր տեղեկություններով, նրանց նույնիսկ 1-2 օր մեկուսարանում են պահել։ Այդ պաշտոնյաները ժամանակավորապես ազատված են իրենց պարտականությունների կատարումից։ Նախաքննությունը,
ԱՆՑԵԼ ԵՆ «ԱԴԱԲՐՅԱՄՍ»-Ի ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
ԱՆՑԵԼ ԵՆ «ԱԴԱԲՐՅԱՄՍ»-Ի ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում դատարանում իր ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի, «Հանրապետության» քաղխորհրդի անդամների եւ Դեմիրճյանի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի միջեւ ծավալված բանավեճին՝ «27»-ի կազմակերպման թուրքական վարկածի, Արմենակ Արմենակյանի սպանության եւ այլ հանգամանքների վերաբերյալ՝ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց. «Ես կիսում եմ մեր փաստաբանի տեսակետները: Իսկ Աշոտ Սարգսյանի փաստարկները դեռ չեմ լսել: Հուսով
Վրացական ընդդիմությունն ականազերծ էր
Վրացական ընդդիմությունն ականազերծ էր Ինչպես եւ սպասվում էր, Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, 35-ամյա Միխայիլ Սահակաշվիլին «Բուրջանաձե-դեմոկրատներ» եւ «Ազգային շարժում» բլոկի կողմից առաջադրվեց նախագահի միասնական թեկնածու: Այս մասին երեկ հայտարարել է նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն: Փաստորեն, չիրականացան վրաստանյան իրադարձությունների արժանիքներն ամեն կերպ նսեմացնել փորձող հայկական «պետականամետ» գործիչների այն կանխատեսումները, թե նախագահի թեկնածու առաջադրելիս վրացական մինչ
«Դա սթափեցնող օրինակ էր»
«Դա սթափեցնող օրինակ էր» Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները «Առավոտի» համար մեկնաբանում է Ադրբեջանի «Մուսաֆատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Հիքմեթ Հաջիզադեն: – Հայաստանում եւ Ադրբեջանում ընդդիմության ձախողման պատճառը թույլ ընդդիմությո՞ւնն է, թե՞ ուժեղ իշխանությունները: – Հարցադրումը ճիշտ չէ: Իրականում դրա պատճառը մեր հասարակությունների զարգացման ցածր մակարդակն է: – Դա նշանակում է, որ վրաց հասարակությունն ավելի
«ԴՈՒՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՔ ԺԱՅՌԻ ՊՌՈՒՆԿԻՆ»
«ԴՈՒՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՔ ԺԱՅՌԻ ՊՌՈՒՆԿԻՆ» ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ այսպիսի զգուշացում ստացավ Ի տարբերություն ԱԺ նախկին նախագահի (որը շարունակ օտար երկրներ էր մեկնում), այսօր գործող ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր ուղեւորությունները սկսել է հանրապետության մարզերից։ Երեկ նա այցելեց Վայոց ձորի մարզ (Արենի, Արփի, Եղեգնաձոր, Վայք)։ Ի դեպ, ԱԺ նախագահի մինչ այժմ այցելած երեք մարզերից
ԳԵՂԱՄՅԱՆԸ «ՀՈՐԹԻ ՀՐՃՎԱՆՔ» ՉԻ ԱՊՐՈՒՄ
ԳԵՂԱՄՅԱՆԸ «ՀՈՐԹԻ ՀՐՃՎԱՆՔ» ՉԻ ԱՊՐՈՒՄ Ի տարբերություն Վրաստանի հաղթանակած ընդդիմությանը ողջույնի ուղերձներ հղած ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի: Վրաստանի իշխանափոխությունից հետո, երբ ակնհայտ դարձավ, թե որքան արդյունավետ կարող են լինել թե՛ հանրահավաքային պայքարը, թե՛ ընդդիմության միասնական գործողությունները՝ առավել տխուր երեւաց այն դերը, որ 2003-ի փետրվարին խաղաց «Ազգային
ԴԱՐՁՅԱԼ ՈՒՂԵՎՈՐԸ՝ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
ԴԱՐՁՅԱԼ ՈՒՂԵՎՈՐԸ՝ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ Երթուղային տաքսիների վերջին վթարներից հետո պետավտոտեսչությունը երթեւեկությունը «կանոնակարգելու» յուրօրինակ ձեւեր է կիրառում։ Շաբաթ օրը, ժամը 14-ի սահմաններում 289ՏՏ01 համարանիշով մեքենայում նստած ավտոտեսուչները Կոմիտասի այգու մոտ, կանգառից հեռու կանգնեցրին թիվ 41 երթուղայինը։ Ըստ երեւույթին վարորդի ու նրանց «փոխզիջումը» չկայացավ, ստիպված ավտոտեսուչներից մեկը եկավ ու զննեց մեքենան, որտեղ միայն նստած ուղեւորներ էին։ Նա
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում «Օրինաց երկրի» գործիչների այն հայտարարություններին, որոնց միջոցով կարծես փորձ է արվում ներկայանալ «սպիտակ ձեռնոցներով», թե իրենցից առաջ եղածի համար որեւէ պատասխանատվություն չեն կրում՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինչպիսին էլ լինի կառավարությունը՝ հաջորդայնությունը պիտի պահպանվի: Եվ այդպես չէ, թե հենց վաղն իշխանությունը փոխվի՝ նոր կառավարությունը չպիտի
81 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
81 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է 1984 թվականից Աջափնյակ համայնքի Շինարարների 6, Ֆուչիկի 10, 19 եւ Սիսակյան 16 քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչները վերաբնակեցման կարիք ունեն, սակայն անցած 19 տարում խնդիրը չի լուծվել։ ՀՀ կառավարության կողմից բնակիչներին բարելավման համար հատկացված գումարները, վերջիններիս պնդմամբ, չեն տրամադրվում։ Ավելին՝ երեկ «Առավոտի» խմբագրություն դիմած 15 ընտանիքների ներկայացուցիչների զարմանքն ավելի մեծ
ԵՎՍ 5 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ
ԵՎՍ 5 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ Եվ այսպես, Կանադայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ թիմային պայքարում խաղարկվում էին եկող տարի Աթենքում կայանալիք օլիմպիական ամառային խաղերի ուղեգրեր։ Մրցումների ավարտից հետո տղամարդկանց մրցաշարում Հայաստանը 89 միավորով 73 երկրների մեջ գրավեց 10-րդ տեղը եւ նվաճեց օլիմպիական հինգ ուղեգիր։ Ու դրանում մեծ ավանդ ունեցավ գերծանր քաշային, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը։
Հոբելյանական փառատոն
Հոբելյանական փառատոն Դեկտեմբերի 6-ին Մարզահամերգային համալիրում «Բրաբիոն» ֆլորա-սերվիսը կանցկացնի ծաղկահարդարների մրցույթ-փառատոն՝ նվիրված իր 10-ամյակին։ Այս առիթով Հայաստան են հրավիրվել Արմեն Ջիգարխանյանը, Իոսիֆ Կոբզոնը, Իրինա Պոնարովսկայան, Վալենտին Յուդաշկինի նորաձեւության թատրոնը եւ ուրիշներ։ «Բրաբիոն» ֆլորա-սերվիսի տնօրեն Արշալույս Չոբանյանը տեղեկացրեց, որ ինչպես նախորդ, այս տարի էլ իրենց սահմանած «Լավագույն հայ» տիտղոսին արժանացած արվեստի, սպորտի եւ բիզնեսի ոլորտի 3
ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ՝ 1:0
ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ՝ 1:0 Ընդդիմությունը Վրաստանում հաղթեց։ Ստեղծվեց նախադեպ։ Ինչո՞ւ Վրաստանում։ Նման գործընթացները սովորաբար ունենում են մի քանի գործոններ՝ հասարակության կառուցվածքը, իշխանության եւ ընդդիմության որակը, ավանդույթները, արտաքին աշխարհը եւ այլն։ Սակայն գործոնները հենց նրա համար են, որ քաղաքական կամքի շնորհիվ դառնան հանրագումար եւ գործընթաց (ինչպես Վրաստանում), այլապես նույն գործոնները կարող են ընկալվել եւ տրամաբանվել ճիշտ հակառակ (ինչպես
«Անհայտ կորածներ»՝ «6-ում»
«Անհայտ կորածներ»՝ «6-ում» Արդյո՞ք ոստիկանության այս վարչությունը կիրառում է քննության օրինական միջոցներ՝ «Լինսի փողերը» հետ բերելու համար: Ինչպես արդեն հայտնել էինք, 19-րդ օրն է, ինչ «Կրեդիտ-Երեւան բանկ» ՍՊԸ-ի նախկին նախագահ Մարտին Հովհաննիսյանի քրոջ որդին՝ Հարություն Սարգսյանը, գտնվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում («6-ում»)՝ կապված «Կրեդիտ-Երեւան բանկ» ՍՊԸ-ի հետ։ Նրան որեւէ մեղադրանք չի առաջադրվում
ԴՊՐՈՑՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿՐԹՈՒՄ
ԴՊՐՈՑՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿՐԹՈՒՄ Որտե՞ղ է թաքնված կոռուպցիայի արմատը Հանրակրթական եվ առողջապահական ոլորտներում կոռուպցիոն երեւույթների ուսումնասիրության մասին նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի որոշումը մեր համաքաղաքացիները տարբեր ձեւով են մեկնաբանում: Հիմնականում բոլորը դժգոհում են. ի՞նչ են ուզում մի քանի կոպեկով աշխատող խեղճ դասատուներից, կամ՝ դուք գիտե՞ք, թե որքան է պոլիկլինիկայի բժիշկը ստանում: Մարդիկ, իհարկե, գիտեն, որ հիմա
«Ինչի՞ն հոժար չեն»
«Ինչի՞ն հոժար չեն» Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի դատախազությունը քրեական գործեր է հարուցել Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների դեմ՝ ապօրինի սեփականաշնորհման մեղադրանքով։ «Առավոտի» խնդրանքով այդ մեղադրանքը մեկնաբանում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Պրն Ղուկասյանի խորին համոզմամբ, քրեական գործ է անհրաժեշտ հարուցել հենց մարզպետարանի չինովնիկների դեմ, ուրիշի՝ այսինքն իրենց տարածքը գողանալու եւ փաստը թաքցնելու համար: Քաղաքապետի մեկնաբանությամբ, թյուրիմացությունը
ՀՈՂԱՄԱՍԸ ՏՎԵԼ ԵՆ ՕԼԻԳԱՐԽԻՆ
ՀՈՂԱՄԱՍԸ ՏՎԵԼ ԵՆ ՕԼԻԳԱՐԽԻՆ Պատգամավոր Հարություն Փամբուկյանի ներկայացուցիչներն ահաբեկել են 88-ամյա կնոջը «13 տարի մշակում ենք այս այգին: Քարքարոտ տարածք էր, տանջվեցինք, բայց հրաշալի այգի դարձավ: Հիմա խլում են մեզնից: Մկրտիչ Առաքելյանը եկավ, տհաճ խոսքերով պահանջեց գրություն տանք, որ հրաժարվում ենք մեր հողամասից: Ասացինք՝ ոչ մեկին չենք տա մեր այգին: Նա մի անգամ էլ ասաց,
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄ
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄ «Կուսակցությունների դերը ՀՀ քաղաքական համակարգում». սա էր քաղաքական բանավեճի ակումբի երեկվա քննարկման թեման։ Հիմնական զեկուցող ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանն իր վերլուծություններում հանգեց նրան, որ. «Հայաստանում ձեւավորված քաղաքական համակարգը հայտնվել է ճիշտ նույն վիճակում, ինչպես խորհրդային Կոմկուսն իր կրախից առաջ»։ Եզրահանգման հիմնավորումները հանրահայտ են. «իրական կյանքն այլ է, հանրությանն այլ բան է մատուցվում, գաղափարների
Ներկուսակցական կրքեր
Ներկուսակցական կրքեր Հավանաբար, կուսակցությունների թվի կրճատմանը զուգահեռ, կուսակցական առաջնորդի աթոռն ավելի ծանրակշիռ է դառնում։ Ուստիեւ սրվում է պայքարը՝ այդ աթոռի համար։ «Արմեն Դարբինյանը լեգիտիմ չէ» Երեկ «Արժանապատիվ ապագա» կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Հարությունյանը Ժուռնալիստների միությունում ասուլիս էր հրավիրել՝ հայտնելու, որ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի՝ կուսակցության միացյալ խորհրդի նախագահ ընտրվելու վերաբերյալ արած հայտարարությունը ոչ մի իրավական հիմք
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳԻՇԵՐՆԵՐԸ ՉԻ ՔՆՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳԻՇԵՐՆԵՐԸ ՉԻ ՔՆՈՒՄ Լուծում է Ղարաբաղի հարցը ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ընթացքի մասին հասարակայնությունն այսօր «պաշտոնապես» տեղեկացված է գրեթե նույնչափ, որքան 1998-ի իշխանափոխությունից առաջ։ Թե այն ժամանակ, թե այսօր կային ինչ-որ տարբերակներ, որոնք գաղտնի էին պահվում եւ որոնք, սակայն, բանակցությունների հիմք չդարձան, որովհետեւ կողմերից մեկն այդ տարբերակը մերժել էր: Հիշեցնենք այդ տարբերակների անունները՝ «փաթեթային»,


















































