Օրվա լրահոսը

Ո՞Վ Է «ՓՅՈՒՆԻԿԻ» ՎԱՂՎԱ ՄՐՑԱԿԻՑԸ

Ո՞Վ Է «ՓՅՈՒՆԻԿԻ» ՎԱՂՎԱ ՄՐՑԱԿԻՑԸ Հուլիսի 30-ին, ժամը 21-ին, «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկն» ընդունելու է Բուլղարիայի չեմպիոն Սոֆիայի ԲԿՄԱ-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի երկրորդ փուլի այս հանդիպումը խոստանում է անչափ հետաքրքիր լինել։ Ցանկացած մրցակցի դեմ հաջող հանդես գալու համար անհրաժեշտ է նախապես նրա մասին շատ ինֆորմացիա ունենալ։ Հենց այդ նպատակով էլ մեր չեմպիոնի գլխավոր մարզիչ Միհայ

Որոնումներ օվկիանոսից անդին

Որոնումներ օվկիանոսից անդին Ռեժիսոր Արսեն Ասլանյանը իր նոր ֆիլմերի, ամերիկյան ուղեւորության եւ «Կռունկ» փառատոնի մասին Արսեն Ասլանյանը պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ բանակցությունների, Լոս-Անջելես, Նյու Յորք եւ Բոստոն, իր «Քրիստոնյա Հայաստան» մասշտաբային ֆիլմի շնորհանդեսը կազմակերպելու նպատակով։ Ռեժիսորի նպատակը միայն կոմերցիան չէ, այլ ավելի գլոբալ է. «Բայց եթե եկամուտ լինի՝ շատ լավ, կիրականացնեմ հաջորդ՝ «Սայլ Հայաստանի» ֆիլմը,

ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ «ՆՈՐՄԱ» ՖԻԼՄ-ՕՊԵՐԱ

ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ «ՆՈՐՄԱ» ՖԻԼՄ-ՕՊԵՐԱ ՌԴ մշակույթի նախարարության փողերով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար, պրոդյուսեր եւ կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանը պատրաստվում է Երեւանի օպերային թատրոնի բեմադրած «Նորման» ֆիլմ-օպերա դարձնել։ Տեղեկացնենք, որ գումարը տրամադրել է Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, որը վերջին 15 տարիների ընթացքում որեւէ ֆիլմ-օպերայի համար գումար չի հատկացրել։ Հեղինակավոր կինոփառատոներում (Չիկագոյի, Բրյուսելի, Տորոնտոյի, Մյունխենի) մրցանակներ շահած կինոռեժիսորը 2001թ. Երեւանի

Ելքե՞ր, թե՞ մուտքեր

Ելքե՞ր, թե՞ մուտքեր Վերջապես մարեցին անցյալ տարվանից մեկնարկած ընտրական մարաթոնի վերջին ակորդները, եւ ամեն ինչ նորից իր տեղն ընկավ: Թերեւս կային միամիտներ, որոնք հավատում էին, թե հրաշքով ինչ-որ բան կփոխվի: Կային, բայց ոչ քաղաքական գործիչների մեջ՝ իշխանամետ, թե ընդդիմադիր: Վերջիններս փայլուն կատարեցին «միայն սահմանադրական ճանապարհով» իրենց վերապահված դերը՝ ի վերջո տիրանալով բաղձալի պատգամավորական մանդատներին: Ընդդիմադիր

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԸ

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԸ Վճռաբեկ դատարանը չափից դուրս մեղմ է սպանության մեջ կասկածվող մականունավորների նկատմամբ Այս տարվա մայիսի 14-ին, երեկոյան ժամը 11-ի սահմաններում սպանվեց Հայաստանի եւ Եվրոպայի բազկամարտի չեմպիոն, սպորտի վարպետ, «Կոտայքի դյուցազն» տիտղոսին արժանացած Հովիկ Հարությունյանը։ Առջեւում էին խորհրդարանական ընտրությունները, եւ առաջին վարկածը, որը շրջանառության մեջ դրվեց, նախընտրական կրքեր բորբոքելու խնդրի հետ կապվեց, ինչը ժխտվեց հետագայում,

Բարեկարգել՝ նշանակում է ծառահատել

Բարեկարգել՝ նշանակում է ծառահատել Այդպես են կարծում մեր «թայլանդասեր» պաշտոնյաները Երեւանի Կենտրոն համայնքի «Կանաչապատում» ՓԲԸ-ն երեկ շոգ կեսօրին որոշել էր «բարեկարգել» Բաղրամյան 6 շենքը շրջափակող կանաչ տարածքը։ «Բարեկարգման» արդյունքում տարածքի այդ հատվածում մնաց դատարկ հողը։ Ընկերության նախագահ Կարապետ Գեւորգյանը չթաքցրեց, որ ծառերից ու թփերից ազատվելու է ողջ տարածքը, որի սեփականատեր «Դիսքավրի տուր» ՍՊԸ-ն իրենց վճարել

Կարեւորը՝ «օրինական» են գործում

Կարեւորը՝ «օրինական» են գործում Էլիտար բնակհամալիրի կառուցումը սպառնում է հարեւան շենքերի անվտանգությանը Տերյան փողոցի 66 հասցեում կառուցվելիք շենքի հողային աշխատանքներն իրականացնելու հետեւանքով Իսահակյան փողոցի թիվ 24 շենքի երկաթբետոնե հիմքը բացվել է, իսկ բնակարանների պատերի ճեղքվածքները նկատելիորեն լայնացել են։ Տերյան 66 հասցեում Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի քանդված մասնաշենքն էր, որը վերջերս ապամոնտաժվել է։ Այժմ այդ տարածքում նախատեսվում է

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվում է 2002թ. դեկտեմբերի 28-ին սպանված Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի գործի դատաքննությունը: Գործով անցում է 13 մեղադրյալ: Սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվում է Արմեն Սարգսյանը: Սպանության մոտիվը` «շահադիտական նկատառումներով» եւ «հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Տիգրան Նաղդալյանի վարած հեռուստահաղորդումների եւ նրա ծառայական գործունեության կապակցությամբ»: Ըստ

Մերոնցից էլ վայրագ

Մերոնցից էլ վայրագ Ադրբեջանում ընտրություններից առաջ նույնպես «մաքրազարդվում է» լրատվական դաշտը Հայաստանի իշխանությունները ցնծալու բավականաչափ լուրջ հիմքեր ունեն։ Վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, բացարձակապես իրենց կամքից անկախ, նրանք կարող են ընկալվել իբրեւ ժողովրդավարության անձնուրաց առաջամարտիկներ։ Բանն այն է, որ մեր երկրում դեռ չեն հասել երկրի առաջատար լրատվամիջոցների միաժամանակ 5 ղեկավարներին ձերբակալելու գիտակցությանը։ Ընդամենը

ԸՆԴԴԵՄ ԴԻՎԱՅԻՆ ԽՐԱԽՃԱՆՔՆԵՐԻ

ԸՆԴԴԵՄ ԴԻՎԱՅԻՆ ԽՐԱԽՃԱՆՔՆԵՐԻ Թվով 19 հասարակական կազմակերպություններից ու կուսակցություններից կազմավորված «Ազգային համաձայնության խորհրդարանը» երեկ համաժողով անցկացրեց եւ հայտարարեց «Զարթոնք» Ազգային Շարժում կոմիտեի ստեղծման մասին: Նշենք, որ 19 հասարակական կազմակերպությունների մեջ են մտնում Հայ արիական միաբանությունը, Հայաստանի կոմունիստների միությունը, «Մեկ ազգ», «Հայ ազգայնական» / ի դեպ, այս կուսակցության նախագահը ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցն է,- Լ. Ս./, «Հայաստանի

ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է

ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի հիմնադիր ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվը շաբաթավերջին կմեկնի Հայաստանից: Իսկ երեկ նա հրավիրել էր ամփոփիչ ասուլիս, որի հիմնական թեմաներից մեկը «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի խնդիրն էր: Ռոյ Ռիվն ասուլիսում ընդգծեց. «Հայաստանի ընտրությունների հարցը դեռեւս փակված չէ՝ ԵԱՀԿ տեսանկյունից» ու նշեց. «Մենք ակնկալում ենք, որ «Ընտրական օրենսգրքում» կկատարվեն փոփոխություններ՝ մինչեւ հաջորդ

ԱՇՆԱՆԸ ԵԴ-Ն ԿՔՆՆԻ «Ա1+»-Ի ՀԱՅՑԸ

ԱՇՆԱՆԸ ԵԴ-Ն ԿՔՆՆԻ «Ա1+»-Ի ՀԱՅՑԸ «Լուրջ հույսեր ունենք, որ այս տարվա ընթացքում քննարկումներ կլինեն Եվրոպական դատարանում եւ գործն արդեն վարույթ կմտնի,- շաբաթ օրը «Ազդակ» ակումբում հանդիպման ժամանակ ասաց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: – Անպայման վարույթ կմտնի մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր: Մեր անգլիացի իրավաբանների հետ միասին մեծ հույսեր ունենք, որ այս հարցը պետք է լսվի ավելի արագացած

ԵՄ ներկայացուցիչը Ազգային ժողովում

ԵՄ ներկայացուցիչը Ազգային ժողովում Հայաստանում է գտնվում Եվրամիության Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի գլխավորած պատվիրակությունը։ Երեկ պատվիրակությունը հանդիպեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, այնուհետեւ՝ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների ղեկավարների հետ։ Պրն Տալվիտիեն նշեց, որ իր գործունեության նպատակը տարածաշրջանային հակամարտություններին աջակցելն է։ Տարեվերջին պատրաստ կլինի իր զեկույցը աշխատանքային այցի մասին։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը

«ՎԱՂՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ»

«ՎԱՂՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ» Ասում է ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանը՝ բացասական գնահատական տալով ԵԱՀԿ-ի կողմից ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը վրացիներին առաջարկեց ԸՕ նոր նախագիծ, որը եւ մեր հարեւաններն ընդունեցին։ Ըստ այդմ, բոլոր ընտրական հանձնաժողովները պիտի կազմված լինեն իշխանության հինգ եւ ընդդիմության ինն անդամներից, իսկ ԿԸՀ նախագահին պիտի նշանակի ԵԱՀԿ-ն։ Հարցի վրացական լուծումը,

Ովքեր են «ծախել» Ն. Բադալյանին

Ովքեր են «ծախել» Ն. Բադալյանին «Հոկտեմբերի 27» քրգործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երբեք այդքան բազմամարդ չէր եղել եւ երբեք մետաղորսիչ սարքի զրնգոցի արդյունքում ոստիկանությունն այդքան գրպանի մկրատ, դանակ չէր առգրավել, ինչպես երեկ։ Վկա Նաիրի Բադալյանն էր պատճառը, որին հարցաքննեցին նախ փաստաբաններ Աշոտ Սարգսյանն ու Օլեգ Յունոշեւը, ապա պաշտպանական կողմը՝ ամբաստանյալներ Նաիրի Հունանյանն

Հացը դեռ ստվերում է

Հացը դեռ ստվերում է Վերջին 10 տարում հացի արտադրամասեր են բացվել ամենուրեք՝ խանութներում, շենքերի ներքնահարկերում, ավտոտնակներում, տանը եւ սանիտարական ոչ բարենպաստ պայմաններ ունեցող այլ վայրերում։ Պետությունը ոչ միայն պատշաճ ձեւով չի վերահսկում հացի արտադրության վայրերում սանիտարական պահանջվող նորմերի պահպանությունը, այլեւ դրանց արտադրության մեծ մասը ստվերային է, այսինքն դուրս է մնում հարկային դաշտից։ Պետական մարմինները պետք

ՆՊԱՏԱԿԱԴՐՎԵԼ ԵՆ ԲԿՄԱ-ԻՆ ԷԼ ԱՆՑՆԵԼ

ՆՊԱՏԱԿԱԴՐՎԵԼ ԵՆ ԲԿՄԱ-ԻՆ ԷԼ ԱՆՑՆԵԼ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցան Ռեյկյավիկից մեկնել է Բուլղարիա՝ ծանոթանալու Չեմպիոնների լիգայի մրցաշարում մեր հաջորդ մրցակցին՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ին։ Ուստի երեկ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի չեմպիոնի՝ Իսլանդիայում անցկացրած հանդիպման մանրամասների մասին զրուցեցինք «Փյունիկի» երկրորդ մարզիչ Միխալ Ստոյկայի հետ։ «Արդյունքը բավարարում է մեզ եւ մենք դրա համար ուրախ ենք,- ասաց ռումինացի մասնագետը։-

«ԴԱ ՏԽՄԱՐՈՒԹՅՈ՛ՒՆ Է»

«ԴԱ ՏԽՄԱՐՈՒԹՅՈ՛ՒՆ Է» ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի փաստարկներից մեկին այսպես արձագանքեց խորհրդարանի եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: -Մտադի՞ր եք իրականացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի առաջարկը եւ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ «Ա1+»-ին եւ «ՆՏ»-ին կապուղի պիտի հատկացվի առանց մրցույթի: – Նա չունի նման առաջարկ անելու լիազորություն: Յուրաքանչյուր պատգամավոր հիանալի գիտի

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՁՄԵՌՈՒՄ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԸ

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՁՄԵՌՈՒՄ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԸ Ընդհանրապես, ռեժիմների վախճանը տեսականորեն հայտնի է եւ գործնականում կանխատեսելի, միայն թե ցավալի է, որ այդ իմացությունը քիչ մխիթարական է։ Կրկնակի ցավալի է, որ այս անգամ էլ ոչինչ չփոխվեց՝ հակառակ մեզնից լավագույնների ցանկության։ Թույլ սփոփանք է նաեւ այն, որ թեպետ վարչախումբը վերարտադրեց ինքն իրեն, բայց կորցրեց ռացիոնալությունը, ինչը կարծես թե առկա էր

Գործարանը թերագնահատվել է 24 մլն դրամով

Գործարանը թերագնահատվել է 24 մլն դրամով Դատախազությունը այս անգամ անսպասելիորեն աչալուրջ էր «Մենք ձեռնպահ ենք մնացել վճարման հանձնարարագրերը տրամադրելուց, որովհետեւ դատական խնդիր կար»,- երեկ «Առավոտին» հայտնեց պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը՝ պարզաբանելով «Հիդրոմասնագետշին» ձեռնարկության կոլեկտիվին սեփականաշնորհման վճարման հանձնարարագրերը չտրամադրելու փաստը։ Սակայն, դատական բոլոր ատյանները վճիռը կայացրել են հօգուտ աշխատավորական կոլեկտիվի՝ պրն Վարդանյանի վարչությանը

ԻՆՉՊԵՍ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՍՈՒՏ ԹՎԵՐԸ

ԻՆՉՊԵՍ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՍՈՒՏ ԹՎԵՐԸ Օրերս HTB-ն հղում կատարելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցին, հաղորդագրություն տարածեց, թե ԽՍՀՄ նախկին հանրապետությունները արհեստականորեն նվազեցնում են մանկական մահացության թվերը։ Ըստ այդմ, պաշտոնական վիճակագրությունը, Կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, մի քանի անգամ տարբերվում է իրական թվերից։ Համաձայն տեղեկության, Հայաստանում հազար նորածիններից կյանքի առաջին տարում մահանում է 36 երեխա։ Նշենք, որ

ԹՅՈՒՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

ԹՅՈՒՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը բացասաբար էր արձագանքել Արթուր Բաղդասարյանի կարգադրությանը, ըստ որի՝ բացի ԱԺ նախագահից եւ նրա լիազորած անձանցից՝ ԱԺ գործունեության մասին այլ տեսակետները չեն կարող համարվել պաշտոնական տեղեկատվություն: «Խորհրդարանի նախագահը կարող է ԱԺ տեսակետն արտահայտել, եթե մենք քվեարկել ենք ինչ-որ օրենքի կամ որոշման կողմ, եւ դա արվել է իր նախաձեռնությամբ,- ասել էր

ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ Է ՍՏԵՂԾԵԼ

ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ Է ՍՏԵՂԾԵԼ Վերջերս անձնական գրապահոցներում փնտրտուքից հետո Պարույր Հայրիկյանը հասկացել է, որ «այնպիսի նյութեր ունեմ, որ դրանք պահել ԱԻՄ-ի տրամադրության տակ՝ անբարեխիղճ վերաբերմունք է ժողովրդի ճակատագրի հանդեպ»։ Պարոն Հայրիկյանը նկատի ունի տեսանյութերի, լուսանկարների ու փաստաթղթերի այն պաշարը, որտեղ գլխավոր գործող անձը, բնականաբար, ինքն է եւ անկախության համար մղած իր պայքարը Մոսկվայում, Աֆրիկայում

Չսերտվող

Չսերտվող դասեր Ինչպե՞ս հնարավոր դարձավ սեպտեմբերի 11-ի աննախադեպ ողբերգությունը։ Ինչո՞ւ ԱՄՆ-ի մեկը մյուսից հզոր, փողատար եւ գերնոր սարքավորումներով հագեցած միաժամանակ մի քանի գերատեսչություններ չկարողացան կանխել այդ զարհուրելի ոճրագործությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն արդեն երկու տարի է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակայնությունը հետեւողականորեն պահանջում էր։ Այս ընթացքում, իհարկե, կատարվել են ահաբեկչությանն առնչվող հանգամանքների մանրազնին հետազոտություններ։

«ԴԵՌ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ»

«ԴԵՌ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ» ԱԺ անխոնջ պատգամավոր Արշակ Սադոյանը՝ հարսանիքների եւ քաղաքական հետագա քայլերի մասին Քաղաքական գործիչները եւ պետական պաշտոնյաներն իրենց աշխատանքային բանուգործից բացի նաեւ ընտանեկան եւ կենցաղային հոգսեր ունեն, որոնք յուրաքանչյուրը լուծում է իր հնարավորությունների սահմաններում։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր մոտ մեկ տարի առաջ ձեռուոտ ընկել պատգամավոր Արշակ Սադոյանը, երբ նախապատրաստվում էր

«ՈՆՑ ՈՐ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵԻՆՔ»

«ՈՆՑ ՈՐ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵԻՆՔ» ՀՌԱԿ համանախագահները դժվարությամբ են թաքցնում իրենց դժգոհությունը նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանից: Երեկ ՀՌԱԿ նորընտիր 3 համանախագահները՝ Հարություն Առաքելյանը, Մեխակ Գեւորգյանն ու Հրաչյա Կարապետյանը մամուլի ասուլիս էին հրավիրել՝ համոզելու, թե նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանի մեջ «քավության նոխազ» փնտրելը անիմաստ գործ է: Սակայն ամբողջ ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ Ռ. Միրզախանյանից ազատվելը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Ռեյկյավիկ-Լոնդոն-Փարիզ-Երեւան չվերթով կեսգիշերին ժամանեց Երեւան։ Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլի պատասխան խաղում մեր լավագույն ակումբը Իսլանդիայի մայրաքաղաքում ոչ-ոքի՝ 1։1 խաղաց այդ երկրի չեմպիոն «Ռեյկյավիկի» հետ եւ երկու հանդիպումների արդյունքով հաղթելով 2։1 հաշվով, մտավ ՉԼ-ի որակավորման մրցաշարի երկրորդ փուլ։ Երեւանում տարած նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակն այնպիսի իրավիճակ

Գերմանաբնակ արձակագիրը՝ հօգուտ Հայ դատի

Գերմանաբնակ արձակագիրը՝ հօգուտ Հայ դատի Երեկ Գրողների միությունը հյուրընկալել էր գերմանահայ արձակագիր, թարգմանիչ Րաֆֆի Քեպապճյան-Կանտյանին։ Ինչպես միշտ, այս անգամ եւս Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանի՝ հյուրին ներկայացնելը ընդհատվեց նրա բջջային հեռախոսի զանգով։ Կարճատեւ հեռախոսազրույցից հետո ՀԳՄ նախագահը Ր. Քեպապճյանին ներկայացրեց որպես գերմանա-հայկական միության առաջին հայ ատենապետ։ Խոսեց նաեւ գերմանական իշխանություններին Հայ դատի մասին

Ի՞ՆՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ Է ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ՀՌԱՀ-Ը

Ի՞ՆՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ Է ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ՀՌԱՀ-Ը ՀՌԱՀ-ն այդպես էլ չի կարողանում հստակ ու որոշակի փաստարկել եւ հիմնավորել, թե ինչո՞ւ էին «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի մրցութային առաջարկներն ավելի վատը, քան նրանց մրցակիցներինը: Փոխարենը համեմատություն է կատարում «Նոյյան տապանի» գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը: – «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված է, որ արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ ՀՌԱՀ-ը պետք է հաշվի

Դատարանը գտել է «թույլ օղակը»

Դատարանը գտել է «թույլ օղակը» Եվ 7 հոգանոց ընտանիքը շպրտել փողոց Շենգավիթ համայնքի Ֆրունզե փողոցի թիվ 153 տան բնակիչները վտարվեցին իրենց բնակարանից միայն այն պատճառով, որ բազմանդամ ընտանիքի մոր՝ Շամամ Կիրակոսյանի եղբայր Սերյոժա Կիրակոսյանը քաղաքացիական հայցով մտավ դատարան։ 1962թ. Շամամի հարսանեկան արարողությունը Հրաչիկ Մխիթարյանի հետ կատարվել է այս բնակարանում։ Սեփականատերն այն ժամանակ Հրանտ Հովսեփյանն էր,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031