Օրվա լրահոսը

2 հատ գլխարկ, երեխաների նկարներով կրիչ ու 4 հատ iPhone-ի գումար. Նարեկ Կարապետյանը թվարկում է՝ ինչ են գտել իրենց տնից

Անդրադառնալով ՀԷՑ-ում սկսված քննչական գործողություններին՝ Նարեկ Կարապետյանն ասաց՝ նույն ձեռագիրն է, ավելին չի կարող ասել. «Ամեն փոքր առիթ օգտագործվելու է մարդկանց դեմ խնդիրներ ստեղծելու համար: Բայց էդ խնդիրները կարծում եմ՝ բոլորին խանգարելու են»:

Երևանի քաղաքապետարանում անվասայլակով տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Սահմանափակ շարժունակություն ունեցող տղամարդը անվասայլակով Երևանի քաղաքապետարանի դիմումների բաժնում հայտարարել է ինքնահրկիզվելու մտադրության մասին, եթե իր տարիներով չլուծվող խնդիրը չկարգավորվի: Փրկարար հոգեբանը տեղում աշխատում է, ոստիկանությունն էլ պարզում է տղամարդու ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քայլին դիմող տղամարդը Երևանի բնակիչ 83-ամյա Ժորա Ս.-ն է: Լուսանկարը՝

Նարեկ Կարապետյանի առանձնատնից առգրավել են մեքենային վերաբերող փաստաթղթեր

Կարապետյանի տան խուզարկությունն ավարտվել է

«Արցախում ամեն ինչն եմ կարոտել՝ օդը, բնությունը, բայց ամենից շատ՝ նորածին երեխայիս գերեզմանը»

«Մարզ նյուզ». Դավիթ Մարկոսյանի ընտանիքն Արցախից հեռացել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։ 3 օր է տևել գաղթի ճամփան։ Եղբոր ընկերոջ խորհրդով Արմավիր են եկել, Ջանֆիդայում մի տուն վարձել, որտեղ էլ ապրում են մինչև օրս։ 8 շնչից է բաղկացած Դավիթի բազմանդամ ընտանիքը։ 5-ն անչափահաս երեխաներն են։ Չափահաս անդամներն իրենց ուսերին են վերցրել ընտանիքի ֆինանսական բեռը․ ինքը,

«Մենք ձեր գլուխը կկռացնենք եւ կխցկենք զնդանը՝ որպես ահաբեկիչ»․ Հակոբ Արշակյանը՝ Արթուր Սարգսյանին

«Մենք այն մարդիկ ենք, ովքեր եկել են այստեղ եւ կպարտադրեն օրինական իշխանություն բոլորին, այդ թվում՝ առյուծին հեծնողներին, նրանց որդիներին, նրանց խմբակցությանը»։

Ֆասթ բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ

Ֆասթ բանկի և Fastex–ի գործակցությամբ հաճախորդների թվային՝ FTN ակտիվները Հայաստանում առաջին անգամ կարող են կիրառվել վարկային գիծ ձեռք բերելու գործընթացում։ Ֆասթ բանկի հաճախորդները հնարավորություն ունեն FastX-ի միջոցով ստանալ FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ, ընդ որում, վարկային գծի առաջին 30 օրը՝ անտոկոս։ FastX-ից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ֆասթ բանկի մոբայլ հավելված, «վարկեր» բաժնում սեղմել

Արայիկ Հարությունյանը պնդում է՝ եպիսկոպոսներին SMS չի ուղարկել, բայց որ պետք լինի` կուղարկի

«Ուշագրավ է, որ մեր տեղեկություններով՝ Սփյուռքից եկած եպիսկոպոսներից շատերի համարներն իրենց ծառայության վայրերի երկրների հեռախոսահամարներ են, բայց դե, ինչպես ասում են, բա էլ ԱԱԾ-ն ինչի՞ համար է, որ չունենային նրանց համարները»,- գրել էր 168.am-ը:

Երբ մեր դիմաց լրտեսներ են՝ գործակալներ, դրա համար Բաքվից լրիվ այլ ձեւով են պատասխան պահանջում. Նիկոլայ Սիլաև. «Հրապարակ»

Եթե այդ մարդիկ, ովքեր անցած ուրբաթ Եկատերինբուրգում ձերբակալվել են, կապ ունեին թալիշցի ակտիվիստի անհետացման հետ, ապա դա նշանակում է, որ նրանք սերտ կապեր են ունեցել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Ահա Ձեզ բացատրությունը, թե ինչու էր արդբեջանական կողմի արձագանքն այդքան բուռն:

«Ո՞նց է կարելի պաշտպանել այն մարդկանց, ովքեր ասում են՝ 2 հոգու գյուլլում ես, 15 հոգու մտցնում բանտ»․ Ռուբինյան

«Հետզհետե Վազգեն Գալստանյանը չարացավ, չարիքը պատեց իր ոգին, եւ գնալով իրենց գործողությունները դառնում էին ավելի ու ավելի ոչ խաղաղ, բռնի»։

Ակնկալում եմ Բաքվի կողմից հստակ հանձնառություն՝ գործընթացն ավարտին հասցնելու և համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու. Նատալի Լուազո. «Արմենպրես»

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ջանքերին Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ՝ ակնկալելով նույնական մոտեցում նաև Բաքվի կողմից։ ԵԽ պատգամավորն այս մասին նշել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագրի տեքստի դրույթների վերջնականացման վերաբերյալ կողմերի արած հայտարարությունների և այդ համաձայնագրի՝ հնարավորինս

«Վահե Ղալումյանը վազելով գնաց, որ թիկունքից հարձակվի Արթուր Սարգսյանի վրա»․ լարված իրավիճակ՝ Ազգային ժողովում

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ՔՊ-ականների օգնականները մտել են դահլիճ, որպեսզի հարձակվեն պատգամավորների վրա։

ՄԻՊ-ն առանձնազրույցներ է ունեցել վերջին օրերի իրադարձությունների հետևանքով ազատությունից զրկված անձանց հետ

Այցերի մանրամասները խորհրդապահական են՝ ենթակա չեն հրապարակման:

Նաթիգ Ջաֆարլի. «Ստեփանակերտը պատմության մեջ երբեք, անգամ ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանինը չի եղել»

Այս կուսակցապետի կարծիքով Արցախը բռնազավթելու շնորհիվ է միայն, որ Ադրբեջանը կարողանում է այսօր Ռուսաստանին նվաստացնել` տալով այնպիսի պատասխաններ, որ առաջ չէր կարող։

«Եկել եք, որոշել եք կալանավորեք, կալանավորեք, ձերը էտ ա՝ կալանավորելը, մարդուն ճնշելն ու վախեցնելը։ Մերը՝ պայքարելն է, թասիբն ու պատիվը»․ Արթուր Սարգսյան

«Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց 100 հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատի գերեզմանին գնալու հնարավորություն ունենային։ Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին»։

«Չեմ խորշում համեմատականներ տանել այս ամենի և Բաքվում մեր հայրենակիցների ձերբակալության, դատավարության, կեղծ գործերի հետ։ Նույն սցենարն է». Մետաքսե Հակոբյան. «Փաստ»

«Հիմա եկել, հասել ենք մի իրավիճակի, երբ կան քաղաքական հստակ առաջարկներ, օրինակ՝ իմպիչմենտ և այլն, և էլի քաղաքական ուժերը չեն կարողանում իրար հետ լեզու գտնել»

Հայաստանում այսօր ո՛չ Սահմանադրություն կա, ո՛չ էլ Սահմանադրական դատարան: Այդ դատարանի կազմավորումն ինքնին հակասահմանադրական ձեւով է իրականացվել. Կիմ Բալայան. «Հրապարակ»

Սահմանադրությունն ասում է, որ չի կարելի միջամտել Եկեղեցու ներքին հարցերին՝ Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարումն առանձնացնելով մեր ազգի, մեր պետության կազմավորման եւ պահպանման գործից:

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել վարչապետի մամուլի քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ. «Հետք»

Նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև՝ վճարել 9 մլն դրամ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Այն ինչ գրում և անում է գործող կառավարիչը, դա է իրական ահաբեկչությունը` սեփական երկրի ու նրա քաղաքացիների նկատմամբ.

Կառավարությունը երկիրը տանում է քաոսի և անկայունության ճանապարհով` խիստ հարվածի տակ դնելով երկրի կենսունակությունը:

Քարոզչական եւ իրական այլընտրանքը

Պաշտոնական քարոզչության հիմնական թեզերից է՝ «ով դեմ է Փաշինյանին, նա ուզում է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի գուբերնիա»: Օրինակ, եթե դուք դուրս եք եկել փողոց՝ բողոքելու վարչապետի կամայականությունների դեմ, երբ նա ամբողջ իրավական համակարգը ղեկավարում է ֆեյսբուքյան գրառումներով, դուք, ուրեմն, Կրեմլի գործակալ եք: Դրա մեջ որեւէ տրամաբանություն չկա, որովհետեւ իրավական «բեսպրեդելի» առումով Հայաստանի ներկայիս կառավարչին կարելի

Ասում են՝ «փաստաթուղթը հրապարակիր», ինքը հրապարակում է ինչ-որ գաղտնալսումներ, ասում են՝ «հասկացանք, բայց փաստաթուղթն ի՞նչ եղավ», ինքը խոսում է «դոմփելու» մասին. «ՉԻ»

Հասկանո՞ւմ եք, մարդն իր տխմար քաղաքականությամբ ահռելի, անպատկերացնելի աղետներ է բերել պետության ու ժողովրդի գլխին, եթե այդ փաստաթղթերն ու իր պատասխանը հրապարակի՝ ակնհայտ է դառնալու, որ ինքն է հիմնական մեղավորը և չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից, ու բնականաբար՝ ամեն ինչ անում է այդ թեմայից շեղելու համար։

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ-ում ու նրա ղեկավարի տանը

ՀԷՑ աշխատակիցներն այժմ գրասենյակի մոտ են, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել աշխատավայր։

Հազարավոր մարդիկ խորապես բանի տեղ չեն դնում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «աշխատանքից ազատելու» վերաբերյալ սպառնալիքները. «Փաստ»

Ավելին, նրանցից շատերը պահում էին հենց այն նկարով պլակատները, որոնցից այդպես մոլոքոր է ընկել փաշինյանական իշխանությունը:

Փաշինյանն իր գործողություններով քաղաքականացրեց Սամվել Կարապետյանին. տուժածները բանտերից դուրս են գալիս որպես նախագահ. Զատուլին

Սամվել Կարապետյանը կրակի պես վախենում էր քաղաքական գործընթացների մեջ ներգրավվելուց: Ես պարզապես գիտեմ սա: Նա զգուշություն էր դրսևորում: Իրականացնում էր այստեղ հայ ձեռնարկատերերի համագումարներ, համոզում նրանց կատարել ներդրումներ Հայաստանում: Բայց պարզվեց, որ սա բավարար չէ: Նա արդեն մեղավոր էր նրանով, որ ռուսական բիզնեսմեն է, որ չդիմացավ և կանգնեց Հայ եկեղեցու կողքին: Եվ նա անմիջապես մեղադրվեց գաղտնի դավադրության մեջ:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը անցան աշխարհի գավաթի երկրորդ շրջան

Հայաստանի կանանց շախմատի առաջատարներ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը հաղթահարեցին Բաթումում մեկնարկած կանանց աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը: 1/64 եզրափակչում Էլինան 2:0 հաշվով առավելության հասավ Տաջիկստանի ներկայացուցիչ Նադեժդա Անտոնովայի նկատմամբ, իսկ Լիլիթը 1,5:0,5 հաշվով պայքարից դուրս թողեց ալժիրցի Լինա Նասսրին: Մեր շախմատիստուհիները պայքարը արունակեն 1/32 եզրափակչում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանը պետական մակարդակում նախաձեռնել է հայկական Ծիծեռնավանքի վերականգնման, կամ որ նույնն է խեղաթյուրման նախագիծը

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյն Գուլիևը հայտարարել է, որ արդբեջանական պետական մարմինները մշակում են առաջարկներ, թե ինչպես է վերականգնվելու (իրականում հայկական պատմական փաստերից կտրվելու, արձանագրությունները մաքրվելու) Ծիծեռնավանքը, որն ադրբեջանցիներն անվանում են Աղօղլան վանք։ Գուլիևն այս առիթով նշել է, որ «Մենք համատեղ ջանքեր ենք գործում այլ պետական կառույցների այդ թվում մշակույթի նախարարության հետ՝ Ծիծեռնավանքի վերականգնման ուղղությամբ։

Նռնաձորում երեխաները խաղահրապարակ չունեն, մեծահասակները՝ երեկոները բարեկարգ ու կանաչապատ տարածքում անցկացնելու հնարավորություն

Տիկին Լաուրան, որ նախադպրոցական ուսումնառության տարիքի 5 թոռնիկ ունի, մեզ հետ զրույցում կատակում է՝ մինչև մանկապարտեզը կառուցեն, թոռներս երևի դպրոց կգնան։

Հայկական գորգերի յուրացման արշավն այս անգամ Նիդեռլանդներում է

Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունը վերջերս ակտիվացել է միջազգային տարբեր հարթակներում՝ այդ թվում Նիդեռլանդներում, Լատվիայում, Լեհաստանում, Վատիկանում՝ ցուցահանդեսների, գիտաժողովների, դասախոսությունների և «գիտական» լսումների տեսքով։ Այս անգամ հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականության թիրախում Նիդեռլանդներն էին, և կրկին՝ հայկական գորգերը։ Հաագայի քաղաքապետարանի «Atrium City Hall» (Atrium Den Haag) սրահում մայիսի 15-ից հունիսի 20-ը անցկացված «Ադրբեջանական գորգերի

ԱՆԻՖ-ի նախկին տնօրենը դատարանում հաղթել է իրեն պաշտոնից ազատած տնօրենների խորհրդին. «Հետք»

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը դատական երկու ատյաններում հաղթել է ֆոնդի տնօրենների խորհրդին, որը 2024 թ. հունվարին նրան ազատել էր աշխատանքից: Հիշեցնենք, որ Փափազյանը ֆոնդի տնօրենն էր 2019-ի մայիսից՝ ընկերության հիմնադրումից, մինչեւ 2024 թ. հունվար: Այդ ընթացքում՝ 2019-2023 թթ., ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն

Բաքվի դատարանը մերժել է «Սպուտնիկ»-ի լրագրողների պաշտպանների` խափանման միջոցը փոխելու բողոքարկումները

Բաքվի դատարանը մերժել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի լրագրողներ Իգոր Կարտավիխի և Եվգենի Բելոուսովի պաշտպանների` խափանման միջոցը փոխելու բողոքարկումները, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է ուժի մեջ:

Բաքվի դատարանում «տուժողն» իր ցուցմունքում խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին

Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների «դատը»

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930