Օրվա լրահոսը

1972 թվից բնակվում եմ կոոպերատիվ շենքում։ Հայտնի է, որ կոոպերատիվ

Գույքահարկի եւ այլ հարցերի մասին 1972 թվից բնակվում եմ կոոպերատիվ շենքում։ Հայտնի է, որ կոոպերատիվ շենքերը համարվում են սեփական, քանի որ առուցման բոլոր ծախսերը կատարվել են մեր միջոցներով։ Պահանջել են կրկին սեփականաշնորհել (չնայած դրա կարիքը չկար), եւ բավական ծախս անելուց հետո այդ գործողությունն էլ կատարեցինք։ Կոոպերատիվ շենքերի համար ոչ մի հարկ գոյություն չուներ, վերջին մի

Հեռուստադիտողի

ՀԱԿԱԿՐԹԱԿԱՆ, ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ Հեռուստադիտողի այն հարցին, թե 2002թ. բյուջեում ի՞նչ գումար է նախատեսված արտերկրի վարկերի մարման համար, ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր հեռուստաելույթում պատասխանեց, որ ստույգ տվյալներ չի հիշում (մոտավորապես այսպես, բայց պատասխանի իմաստը հեռու չէր դրանից)։ Նման շշմեցուցիչ ու անսպասելի պատասխանը, թերեւս, կարող է ունենալ երկու մեկնաբանություն՝ կամ իրոք հյուրը

10 տարի անց

Հողի ռեֆորմ 10 տարի անց 1989թ. գարնանն ընդունվեց կոոպերացիայի մասին ԽՍՀՄ օրենքը, միաժամանակ հրապարակվեց «Հողի մասին» օրենքի խորհրդային կառավարության օրենքի նախագիծը։ Այն, սակայն, Հայաստանին չէր կարող վերաբերել, ըստ մասնագետների՝ ելնելով հողային առանձնահատկություններից։ Եվ, որ ամենակարեւորն է՝ ղարաբաղյան շարժումն արդեն ծավալված էր։ Այդ ժամանակ, ԽՍՀՄ մի շարք երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը, գրում էին իրենց տնտեսական

Ցանկացած նորմալ երկրի համար պետական բյուջեն պետության կենսագործունեության ամենակարեւոր փաստաթուղթն է

ԲՅՈՒՋԵ-ԲՅՈՒՋԵ ԽԱՂԱԼԻՍ Ցանկացած նորմալ երկրի համար պետական բյուջեն պետության կենսագործունեության ամենակարեւոր փաստաթուղթն է, տարեկան Հիմնական օրենքը, որի կատարումից ու չկատարումից է կախված երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը, միջպետական փոխհարաբերություններում դիրքն ու կշիռը, միով բանիվ՝ երկրի դեմքը: Իսկ Հայաստանի Հանրապետության բյուջե՞ն: Ելնելով վերջին մի քանի տարիների պետական բյուջեների պատմությունից՝ մեր երկրի բյուջեն ընդամենը քաղաքական հարցեր առաջադրելու

Վարկային ծրագրերը Հայաստանում

ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ Վարկային ծրագրերը Հայաստանում Հակադարձ Էֆեկտ Սակայն, ըստ տնտեսագետի, մենք դեռ չենք հասել այս վարկային ծրագրի ամենավատ էֆեկտին: Եվ այն, որ մենք գումարները չենք օգտագործել, դեռ քիչ է. «Այստեղ ուրիշ էֆեկտ է լինելու եւ, կարծում եմ, որեւէ մեկը դրա պատասխանը կտա: Լինելու է այն, որ ՀՀ բանկային համակարգը լուրջ, վտանգավոր ճգնաժամի առաջ է կանգնելու,

Թերթերի իրական տպաքանակների եւ «Հայմամուլի» հատավաճառից վերադարձի տվյալները վերջին անգամ ներկայացրել

ԵՎ ՆՈՐԻՑ՝ ՄԱՄՈՒԼԻ «ՊԵՐՃԱՆՔՆ» ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ Թերթերի իրական տպաքանակների եւ «Հայմամուլի» հատավաճառից վերադարձի տվյալները վերջին անգամ ներկայացրել էինք շուրջ 1,5 տարի առաջ։ Հետաքրքիր էր համեմատել՝ արդյոք այս ընթացքում փոխվե՞լ է պատկերը։ Ամեն անգամ, երբ մենք հրապարակում ենք այդ տվյալները, առանձին թերթեր, որոնք ցանկանում են երեւալ ավելին, քան կան իրականում՝ աղմուկ են բարձրացնում, թե բացահայտվել են

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ է գումարել՝ քննարկելու համար Կիպրոսի հարցը:

Թուրքիան սպառնում է անեքսիայով Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ է գումարել՝ քննարկելու համար Կիպրոսի հարցը: Թուրքիայի խորհրդարանը փակ նիստեր հազվադեպ է գումարում, հետեւաբար, փաստն ինքնին ուշագրավ է: Նիստին որոշակի դրամատիզմ է հաղորդել եւ այն, որ, ինչպես հաղորդվել է, հնչող ելույթները եւ, ընդհանրապես, 23-ի նիստի արձանագրությունը համարվելու են պետական գաղտնիք, եւ հանրությանը որեւէ կերպ

Պուտինի

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՄՆ ՄԵՐՁԵՑՈՒՄ Պուտինի ԱՄՆ կատարած այցը ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Եվրոպայում գնահատվեց բավական բարձր՝ որպես կարեւորագույն, «բեկումնային», «սառը պատերազմի վերջնական ավարտ եւ նոր միջազգային հարաբերությունների սկիզբ»։ Այդ չորս օր տեւող այցն իր հագեցվածությամբ, կազմակերպվածության բարձր մակարդակով եւ երկու նախագահների ընկերությանը ձգտելու անկեղծությամբ՝ իսկապես արժանի էր այդ ձեւակերպումներին։ Ամերիկան վաղուց ոչ մեկի այդպես չէր ընդունել,

ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌԻ, ԸՆԴԴԵՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌԻ, ԸՆԴԴԵՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ Նոյեմբերի 22-ին ոչ հայրենի՝ Երեւանի ճարտարագիտական համալսարանում, բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայրիկյանի «թագավոր» Ռոբերտ Քոչարյանի ասածներին կրկին չէինք անդրադառնա, եթե չլիներ հետեւյալ ուշագրավ հայտարարությունը կամ, ավելի ճիշտ, խոստովանությունը. «Չե՞ք գտնում, որ ձեր կադրային քաղաքականությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի», որին Ռ. Քոչարյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Հայաստանում այն համակարգված չէ եւ սիստեմ

«ՁԵԶ ՁՅՈՒՆ ՈՒ ՑՈՒՐՏ ԵՄ ԲԵՐԵԼ»

«ՁԵԶ ՁՅՈՒՆ ՈՒ ՑՈՒՐՏ ԵՄ ԲԵՐԵԼ» ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայության ղեկավար Ջոն Բալյանը լրագրողներին խորհուրդ էր տվել՝ նորանշանակ դեսպանին հայտնի 907 բանաձեւի եւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քաղաքականացված հարցեր չտալ։ Սակայն Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Օրդվեյը ինքը սկսեց խոսել «արգելված» թեմաներից՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններից՝ տարածաշրջանային կայունության համար ամենահզոր սպառնալիքը համարելով Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը Լեռնային

Վերջերս

Ճշմարտության հետքերով Վերջերս մամուլում հոդվածներ են տպագրվում, որոնք արծարծում են Մոսկվայի հայ համայնքին եւ հայկական եկեղեցուն վերաբերող հարցեր։ Հիմնականում հիմք են ընդունվում այն բողոք-նամակները, որոնք պատգամավոր Խորեն Սարգսյանն է Հայաստան բերել իր՝ Մոսկվա կատարած այցից հետո։ Այդ փաթեթը նրան էին հանձնել Մոսկվայի հայ համայնքի անդամները։ Հոդվածներում խոսվում է կարգալույծ արված Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի մասին։ Փոփոխությանը

Եվրոպական

«ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՆ ՑԱՎԱԳԻՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ» Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի բացառիկ հարցազրույցը – Ինչո՞վ է պայմանավորված Հարավային Կովկասի երկրների հետ Եվրամիության հարաբերությունների ակտիվացումը: 172 Եվրամիությունը /ԵՄ/ միշտ հետեւողականորեն աջակցել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարեկեցության հաստատմանն ուղղված ջանքերին: Փոփոխությունն այն է , որ այդ նպատակներին հասնելու համար ԵՄ-ն

Վերջերս Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւից, ըստ մեր աղբյուրների, հեռացել էին շուրջ 30 ջա

«ԿՈՆՏՐՈԼԻՑ» ԴՈՒՐՍ ԵՆ ՆԱԵՎ ՀՀԿ ՋԱՀԵԼՆԵՐԸ Վերջերս Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւից, ըստ մեր աղբյուրների, հեռացել էին շուրջ 30 ջահել կուսակցականներ։ Պատճառը՝ կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանի կողմից տարվող «անառողջ» քաղաքական գիծն էր։ Նրանք այժմ արդեն «Ազգային միաբանություն» կուսակցության անդամներ են։ Ըստ մեր զրուցակից նախկին Հանրապետական Էդգար Հակոբյանի, որն այժմ ղեկավարում է «Ազգային

Երկու շաբաթ առաջ հրապարակել էինք հարցազրույց Հայաստանի Մարքսիստական կուսակցության գլխավոր քարտուղար

Մարքսիստն ու Կեսարը Երկու շաբաթ առաջ հրապարակել էինք հարցազրույց Հայաստանի Մարքսիստական կուսակցության գլխավոր քարտուղար Դավիթ Հակոբյանի հետ, որից հետո նա դիմեց մեզ արդեն նամակով։ «Առաջինը Կեսարն էր, որ իր մեծ քաղաքներում իր բարեկամների ու մտերիմների հետ մեծ ու լուրջ գործերի մասին սիրում էր խորհել ու կիսվել նամակով»,- նախ Պլուտարքոսի խոսքերն է նամակում մեջբերել Դավիթ Հակոբյանը։

Խոստովանեք, որ լուսանկարներում պատկերված այս շքեղ կառույցը տեսնելիս մտածեցիք, որ այն հյուրանոց է կամ

Ո՞ւմ հոր դուքանն է սա Խոստովանեք, որ լուսանկարներում պատկերված այս շքեղ կառույցը տեսնելիս մտածեցիք, որ այն հյուրանոց է կամ, ասենք, առողջարան։ Անկեղծ ասած, ես էլ նույնը մտածեցի, երբ մայրաքաղաքից մոտ 40-45 կմ հեռավորության վրա գտնվող հանգստավայրերից մեկի գեղատեսիլ բնության գրկում պատահաբար հայտնաբերեցի այդ գեղեցիկ շենքը։ Սակայն տեղաբնակների հետ զրույցս կասկածի տեղիք տվեց։ Նրանց խոսքերով, այս

ՀՀ Ազգային անվտանգության նախարարությունն՝ ի դեմս նախարար Կառլոս Պետրոսյանի, հաճախ է երկրի ազգային ան

ՉԵԿԻՍՏԻ ՍԻՐՏԸ՝ ՏԱՔ, ՁԵՌՔԸ՝ ՄԱՔՈՒՐ, ԳԼՈՒԽԸ՝ ՍԱՌԸ, ՏՈՒՆԸ՝ ՄԵԾ… ՀՀ Ազգային անվտանգության նախարարությունն՝ ի դեմս նախարար Կառլոս Պետրոսյանի, հաճախ է երկրի ազգային անվտանգության հարցերի փոխարեն ոչ իշխանամետ հայացք ունեցող քաղաքական գործիչների եւ այլ քաղաքացիների անձնական եւ տնտեսական գործունեության մասին փաստեր հավաքելով զբաղվում։ Թե՝ ով որտեղ ինչ բիզնես, տուն կամ ունեցվածք ունի եւ այլն։ Իսկ ահա

Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 20-ը Երեւանում կայացավ Մանկապատանեկան թատերական փառատոնը, որին մասնակցում

Տոն երեխաների, նաեւ մեզ համար Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 20-ը Երեւանում կայացավ Մանկապատանեկան թատերական փառատոնը, որին մասնակցում էին 20 մանկական թատերախմբեր եւ թատրոն-ստուդիաներ: Նոյեմբերի 20-ին Երեւանի «Մետրո» թատրոնում փառատոնի փակման արարողությունն էր: Փառատոն, բացում-փակում, արարողություն… բավական հանդիսավոր են, չէ՞… Իսկ իրականում հանկարծ հավաքվեցին մի քանի «առաքյալներ», մեր կյանքի ու իրականության համար խիստ անհամատեղելի անհատներ ու որոշեցին

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի կաթնաանասնապահական համալիրը կոմունիստների վերջին նվերն էր գյուղին…

Մի տնտեսության պատմություն Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի կաթնաանասնապահական համալիրը կոմունիստների վերջին նվերն էր գյուղին… Այն կառուցվել է 1200 գլուխ խոշոր, 6000 գլուխ մանր եղջերավոր անասունների համար։ Գործել է նորագույն սարքավորումներով հագեցած կաթի վերամշակման արտադրամասը, որի թողարկած բարձրորակ պանիրը մեծ համբավ ուներ հանրապետությունում։ Գերհզոր այդ տնտեսությունից ներկայումս միայն դատարակ, վերանորոգման ու վերասարքավորման ենթակա շինություններ են մնացել՝ անցյալի

Չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի 2-րդ փուլի խմբային մրցույթի շրջանակներում նախատեսված 4 հանդիպման փ

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ Չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի 2-րդ փուլի խմբային մրցույթի շրջանակներում նախատեսված 4 հանդիպման փոխարեն կայացավ 3-ը։ «D» խմբում Թուրինի «Յուվենթուսը» իր «Դելլե Ալփի» ստադիոնում հյուրընկալել էր Գերմանիայի «Բայերին»։ Սակայն եղանակն այդ օրն իր կամքը թելադրեց բոլորին։ Խիտ մառախուղի պատճառով, որի պայմաններում տեսանելիությունը չէր հասնում 20 մետրի, իսկ դա, փաստորեն, ֆուտբոլում գրեթե զրոյական

Տիգրան Մեծի շրջանը (մ.թ.ա. 95-55թթ.) մեր պատմության մեջ յուրահատուկ տեղ է գրավում։ Հայաստանն այդ ժամ

«Տիգրան Մեծը» հայտնաբերվեց Տիգրան Մեծի շրջանը (մ.թ.ա. 95-55թթ.) մեր պատմության մեջ յուրահատուկ տեղ է գրավում։ Հայաստանն այդ ժամանակ հզոր տերություններից մեկն էր։ Արքայի պետական գործունեությունը, հերոսական կերպարը ոգեշնչման աղբյուր են հանդիսացել ոչ միայն շատ ու շատ օտարազգի պատմիչների, այլեւ 19 ականավոր կոմպոզիտորների համար, որոնք Տիգրան Մեծի մասին գրված օպերաների հեղինակ են (Սկարլատտի, Հենդել, Գլյուկ, Ալբինիոնի…)։

Հարցազրույց

ԹՂԹԻՑ ԿԱՐԴԱՑՈՂԸ ԷԿՐԱՆԻՑ ԷԼ ԿԿԱՐԴԱ Հարցազրույց «Բնագիր» ամսագրի համախմբագիր, գրող Վահրամ Մարտիրոսյանի հետ – Ինչպե՞ս եւ ե՞րբ մտահղացաք ստեղծել on line գրական հանդես։ – Վիոլետ Գրիգորյանի եւ եւս մի քանի գրողների հետ մտածում էինք գրական կյանքը մի քիչ աշխուժացնելու եւ ճահիճից դուրս բերելու մասին։ Ես մտածում էի «գրական սալոն» կազմակերպել իմ տանը, Վիոլետը՝ ամսագիր հրատարակել։

Երեկ լրատվամիջոցների հետ հանդիպեցին ԱՆ կառուցվածքային բարեփոխումների

«Ապառազմականացվա՞ծ» կառույց Երեկ լրատվամիջոցների հետ հանդիպեցին ԱՆ կառուցվածքային բարեփոխումների վարչության պետ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Նիկոլայ Առուստամյանն ու քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը, որոնք ներկայացրին ՆԳ նախարարության համակարգից ԱՆ տեղափոխելու խնդիրը։ Նիկոլայ Առուստամյանն ասաց, որ 1999-ից է ձեւավորվել իրենց վարչությունը, որի խնդիրն է եղել օրենսդրական բազայի ստեղծումը։ Ընդ որում՝ Եվրոմիության համատեղ աշխատանքների արդյունքում։ «Առավոտի» հարցին,

ՀՀ

ԾՐԱԳԻՐԸ ԿԽՄԲԱԳՐՎԻ ՀՀ Կրթության զարգացման պետական ծրագրին նվիրված երկօրյա համաժողովը, որ սկսվեց երեկ «Արմենիա» հյուրանոցում, պետք է տեղի ունենար դեռեւս ամիսներ առաջ։ ԿԳ նախարարության, Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կազմակերպած այս համաժողովը, ըստ մեր տեղեկությունների, ուշանում էր ֆինանսական խնդիրների պատճառով։ Ու թեեւ 2001-2005թթ. Կրթության զարգացման պետական ծրագիրը մշակվել ու ընդունվել է ԿԳ նախորդ նախարարի

Քաղաքական

Ես աղքատ եմ, հարուստ դառնալ չեմ ուզում Քաղաքական գործիչները, երբ խոսք է գնում երկրի տնտեսության աննախադեպ վերելքի մասին, կասկածանքով են վերաբերվում այդ աճին եւ միանշանակ վկայակոչում են այն հանգամանքը, որ ժողովուրդն այն իր մաշկի վրա չի զգում։ Իզուր են նրանք ժողովրդի անունից նման հայտարարություն անում, ժողովրդի մի մասնիկն էլ ես եմ ու ոչ միայն մաշկով,

Եթե

«ՇԱՏԵՐՆ ԷԻՆ ԴԻՄԱԴՐՈՒՄ» Եթե հանկարծ որեւէ հարուստ տնտեսվարողի մտքով անցնի ձեռք բերել համապատասխան թանկարժեք սարքավորումներ ու Հայաստանում դրամ հատել, առայժմ ստիպված է հետաձգել իր այդ բիզնեսը։ Այլ հարց է, որ այն ծավալի դրամի համար, որքան մեր երկրինն է, իմաստ չունի այդքան ծախս անել ու հաստոցներ գնել։ Բայց հարցն այն է, որ չնայած բիզնեսի այս տեսակը

ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔԸ ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔԸ ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ «Առավոտն» արդեն հաղորդել էր, որ Տեղեկատվության ու գրահրատարակչության վարչության անտարբերության հետեւանքով պետական գույքի կառավարման նախարարության տնօրինման ներքո հայտնված Մամուլի շենքում նախարարությունը մտադիր է կիրառել վարձակալական վճարների օգտագործման նոր կարգ։ Ըստ այդմ, 1 քառ. մետրի դիմաց 300 դրամ վարձակալական վճարից 180 դրամը մուծվելու է պետբյուջե եւ միայն 120-ն է տրամադրվելու շենքի սպասարկման

Երեկ Սոցիալիստական ուժերի ներկայացուցիչ Աշոտ Մանուչարյանը հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբում

Հերթական ահազանգ Երեկ Սոցիալիստական ուժերի ներկայացուցիչ Աշոտ Մանուչարյանը հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբում: Հրավիրված ասուլիսի թեման սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչությունից հետո ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումներն էին եւ դրանց հնարավոր անդրադարձը՝ Հայաստանի եւ ԼՂՀ հակամարտության լուծման նկատմամբ տարվող քաղաքականության համատեքստում: Ա.Մանուչարյանը մեր առանձնազրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ սեպտեմբերի 11-ից հետո իրավիճակն ամբողջ աշխարհում փոխվել

Նախկինում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առավել համարձակ էին իրենց դատողություններում Հայաստանու

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ «ՄՈՆՈՊՈԼԻԱ» Նախկինում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առավել համարձակ էին իրենց դատողություններում Հայաստանում գործող տնտեսական կլանների եւ դրանց հովանավոր «տանիքների» վերաբերյալ։ Այժմ նրանք ավելի զգույշ եւ շրջահայաց են դարձել։ Համենայն դեպս, այդ է վկայում մեր երեկվա հարցումը խորհրդարանական ուժերին, որոնց ուղղում էինք նույն հարցերը. կա՞ն արդյոք Հայաստանում ոլորտներ, որտեղ տիրում է մենաշնորհ եւ եթե այո՝

Իսկ

ԹԵՐԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ՝ ՈՐՊԵՍ ՔՆԱԲԵՐ Իսկ աղբյուրները՝ թվային են, թղթային եւ շփումային «Ընդհանրապես այնպիսի ձեւավորված կարծիք կա, թե նախագահը ճիշտ ինֆորմացիայի չի տիրապետում, որ նախագահի շուրջ եղած մարդիկ փորձում են միայն լավ բաները զեկուցել նրան։ Մի կողմից վատ չէ, որ այդպես են մտածում։ Պիտի ասեն, որ այդ ամեն ինչը գիտի, ո՞նց է գիշերը հանգիստ քնում»,- երեկ

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ նախագահի պաշտոնական հրավերով Հայաստանում էր գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոյիչիրո Մացուուրոն։ Դա նրա եւ ընդհանրապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության առաջին այցելությունն էր մեր երկիր, որը 92-ից անդամակցում է այդ կառույցին՝ տարեկան վճարելով 15 հազար ԱՄՆ դոլար։ Կ. Մացուուրոն լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետ Ա. Մարգարյանի հետ մասնակցել է Հայաստանում մշակութային հարցերին նվիրված դոնորների ծրագրերի կոնֆերանսին,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930