Օրվա լրահոսը

«A» եւ «B» խմբերում կայացած չորս հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի ամենապատվավոր գավաթի խաղ

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «A» եւ «B» խմբերում կայացած չորս հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի ամենապատվավոր գավաթի խաղարկության խմբային մրցաշարի երկրորդ փուլը։ «A» խմբում Մյունխենի «Բավարիան» ընդունեց Անգլիայի ամենաճանաչված թիմին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս երկու գրանդների միջեւ սկզբունքային պայքարն ի վերջո ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 1։1 արդյունքով։ Նույն խմբում Պորտուգալիան ներկայացնող «Բոավիշտան» տանը 1։0 հաշվով առավելության հասավ «Նանտի»

Մինաս

Անկրկնելի Մինասը Մինաս Ավետիսյանն իր կենդանության օրոք իսկ առասպել էր։ Ահա այդ առասպելն է, որ ներկայացված է ողջ հմայքով, իր արվեստին վայել ցուցադրությամբ, ամբողջական, սիրելի ու, ավաղ, ափսոսանքի ու թախծի շղարշով։ Նորարար փորձառական արվեստի կենտրոնը մեզ մատուցեց անխառն ու անանց վայելք, Մինասին ըմբոշխնելու, նորովի «տեսնելու» հնարավորություն։ Նոյեմբերի 21-ի երեկոյան ձյունախառն անձրեւը չկարողացավ խոչընդոտել Մինասի ցուցահանդեսի

Կամ՝

ՓՈԽԱԴԱՐՁ ԿՐԱԿԱՀԵՐԹԵՐ ՀՖՆ-ՈՒՄ Կամ՝ ո՞վ է, ի վերջո, ոչ պրոֆեսիոնալը. ղեկավա՞րը, թե՞ նվագախումբը «Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի վերջին մի քանի համերգներում բացարձակապես գերիշխում էր ոչ պրոֆեսիոնալիզմը, Է. Թոփչյանին հատուկ սիրողականությունը եւ այս ամենից բխող, արդեն օրինաչափ, երաժիշտների նյարդային եւ անհանգիստ վիճակը։ Վիճակ, որը կարող է նույնանալ պայթուցիկի վրա նստած մարդու վիճակի հետ։ Չխոսելով արդեն հրավիրված հայտնի

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա բուհերի ընդուն

Հանձնաժողովը գաղտնիքնե՞ր ունի պահած Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա բուհերի ընդունելության քննություններին առնչվող հերթական դատական հայցի քննարկումը։ Փաստորեն, արդեն ավանդույթ է դառնում քննություններին առնչվող տարաձայնությունները դատական կարգով լուծելը։ Այս անգամ դատարան հայցով դիմել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը՝ բողոքարկելով Գյումրիի այս տարվա պետական բուհերի ընդունելության քաղաքային քննական հանձնաժողովի գործողությունները։

Հեղինակային

ՏԱՌԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ Հեղինակային իրավունքի պաշտպանությանը նվիրված Հայաստանի եւ Միջազգային ինժեներական ակադեմիաների ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանի եզրակացության համաձայն, Երեւանի Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում (Օպերայի թատրոնի հարեւանությամբ) տեղադրված HSBC բանկի գովազդային վահանակների ձեւավորման մեջ «Փոխանցումների բազմաթիվ տարբերակներ» արտահայտությունը շարված է ArTarumian Bakhum, իսկ «Պահեք ձեր արժեքավոր իրերը»՝ ArTarumian Harvats տառատեսակներով։ Ցուցավահանակի

Մոսկովյան

Բլից բուժհարցազրույց Մոսկովյան 13 հասցեում գտնվող թիվ 4 պոլիկլինիկայի մի խումբ աշխատակիցներ մտավախություն ունեին, թե ՀՀ կառավարությանն առընթեր առողջապահության գործակալության կողմից օրերս փոխանցվել է 10 մլն դրամ գումար, մինչդեռ իրենք աշխատավարձ չեն ստացել։ Վերջիններիս պնդմամբ՝ պետությունն իրենց պարտք է 8 ամսվա աշխատավարձ դեռ 2000 թվից։ Այս տարի նրանց վճարվել է միայն ապրիլ, մայիս եւ հունիս

Պարզվում է, երթեւեկության վատ, շատ վատ սպասարկման գրեթե բոլոր հիմքերը դրվում են հենց սկզբից՝ մրցույթ

«ԽԱՐԽՈՒԼ» «ԵՐԱԶ»-ՆԵՐՈՎ՝ ԵՎՍ 3 ՏԱՐԻ Պարզվում է, երթեւեկության վատ, շատ վատ սպասարկման գրեթե բոլոր հիմքերը դրվում են հենց սկզբից՝ մրցույթների ժամանակ։ Այլապես, հո ձեզ չի՞ թվում, որ այդ «փլված» «ԵրԱԶ»-ները կարող էին շահել երթուղիների սպասարկման համար անցկացվող մրցույթում։ Այս օրերին անցկացվում են մերձքաղաքային մի քանի երթուղիների մրցույթներ, որոնցում տեղի ունեցող մի շարք խախտում-անօրինականությունների վերաբերյալ «Առավոտը»

ՔՐԳՈՐԾ «ԷԿՈՆՈՄԻՆՎԵՍՏԻ» ԴԵՄ

ՔՐԳՈՐԾ «ԷԿՈՆՈՄԻՆՎԵՍՏԻ» ԴԵՄ Ըստ հրապարակված լուրերի՝ նյութեր էին նախապատրաստվում ԱԺ պատգամավոր, «Էկոնոմինվեստ» բանկի խորհրդի նախագահ Տարոն Սահակյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ պրն Սահակյանը պարզաբանեց, որ դատախազությունը քրեական գործ արդեն իսկ հարուցել է՝ պաշտոնական դիրքի չարաշահման եւ պաշտոնական կեղծիքի համար։ Բայց միայն փաստի առթիվ՝ ոչ իրեն, ոչ էլ մեկ ուրիշին այդ

Ո՞Վ Է «ԲԵՆԶԻՆԱՅԻՆ» ՏԱՆԻՔԸ

Ո՞Վ Է «ԲԵՆԶԻՆԱՅԻՆ» ՏԱՆԻՔԸ Կառավարության անդամի մակարդակով երեկ, փաստորեն, հաստատվեց, որ գոյություն ունի բենզինի մենաշնորհ։ Վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունն իր առջեւ խնդիր էր դրել վերացնել տնտեսության որոշ ճյուղերում տիրող մենաշնորհը։ Արդյոք Անդրանիկ Մարգարյանը, որ հավաստել է իր հավատարմությունը Վազգեն Սարգսյանի ծրագրերին՝ հետամո՞ւտ է լինելու այս մենաշնորհի վերացմանը՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան վարչապետն ասաց. «Ստեղծել

Երեկ Գրողների միությունում «Սոցիալիստական Հայաստան» միավորման մտավորականների թեւը կլոր սեղան էր հրավ

10 տարի՝ շոկաթերապիայով Երեկ Գրողների միությունում «Սոցիալիստական Հայաստան» միավորման մտավորականների թեւը կլոր սեղան էր հրավիրել։ Կոչ արվեց բոլոր սոցիալիստական սկզբունքների տեր մարդկանց եւ կառույցներին՝ համախմբվել այդ միավորման մեջ եւ վճռական գործողություններով հանրապետությունը դուրս բերել խորը համակարգային ճգնաժամից։ Կոչը սկսվում էր հետեւյալ կերպ. «Հանրապետությունում 10 տարվա ընթացքում շոկային թերապիայի եղանակով իրականացվող «բարեփոխումները»՝ անցումը սովետական սոցիալիզմից դեպի

Նոյեմբերի 16-ին «Առավոտում» հրապարակվել է «Աշտարակ» կաբելային հեռուստատեսության նախկին տեխնիկական չո

ՆԳՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ՝ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ Նոյեմբերի 16-ին «Առավոտում» հրապարակվել է «Աշտարակ» կաբելային հեռուստատեսության նախկին տեխնիկական չորս աշխատողների՝ Լեւոն Ռամազյանի, Համլետ Գալստյանի, Արթուր Ղոնախչյանի եւ Սուսաննա Աղումյանի, «լրացուցիչ պարզաբանումները»: Դրա հրապարակումն ապահովագրելու համար՝ վերջիններս վկայակոչել էին «Մամուլի մասին» օրենքի 24 հոդվածը, որն, ըստ էության, նշանակում է հոդվածի հերքում, թեեւ խմբագրությանն ուղղված նամակում շարադրված տեղեկությունները ոչ թե

Կառավարությանը

ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ Կառավարությանը երեկ ուղղված հարցերի միջոցով պատգամավորները դժգոհություն էին հայտնում տնտեսության ստվերայնության, առանձին ոլորտների մենաշնորհացման դեմ։ Նույն թեմաներն արծարծվեցին նաեւ վարչապետի հետ լրագրողների զրույցի ընթացքում։ «Միասնություն» խմբակցության պատգամավոր Մանվել Բադալյանին, ասենք, հետաքրքրում էր, թե ո՞րն է ստվերայնության այսչափ մեծ ծավալների պատճառը. «Քաղաքական կամքի բացակայությո՞ւնը, վա՞խը՝ ինչ-որ պատճառներից ելնելով, օրենսդրական բա՞ցը, թե՞ քաղաքական

ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Մշակութային ժառանգության վերականգնման հիմնադրամը ստեղծվել է Զարգացման միջազգային գործակալության եւ ՀՀ կառավարության համաձայնագրով։ ՄԶԳ-ն մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնության համար տրամադրել է IDF դրամաշնորհ։ Դրամաշնորհի կառավարումը հանձնարարվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իսկ վերահսկողությունը՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությանը։ Մշակութային ժառանգության վերականգնման հիմնադրամը նպատակ ունի բարելավել մշակութային հաստատությունների կարողություններն ու կառավարումը՝ դրանց գործունեության

Բայց նրանց առաջնորդել է դեպի աշխարհի առաջնության եզրափակիչ

ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՅՈԼԱ ՉԻ ԳՆԱՑԵԼ Բայց նրանց առաջնորդել է դեպի աշխարհի առաջնության եզրափակիչ Ընթերցողներին տեղեկացրել էինք, որ ֆուտբոլի Պարագվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ծագումով ուրուգվահայ Սերխիո Մարգարյանը այդ երկրի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար մտցնելուց ընդամենն ինը օր հետո իր բոլոր օգնականների հետ միասին հեռացվել է մարզչական ղեկից։ Կատարվածից հետո Ս. Մարգարյանը հայտարարել է. «Ես կցանկանայի

Բաց նամակ ՀՀ ԱԺ պատգամավոր Կիմ Բալայանին

«Երեսուն արծաթի կամակատարը» Բաց նամակ ՀՀ ԱԺ պատգամավոր Կիմ Բալայանին Եվ բազում սուտ մարգարեներ կհայտնվեն… Աստվածաշունչ Հարգարժան պարոն Բալայան, խորապես ափսոսալով հանդերձ, որ Դուք, գուցե եւ ակամա, դարձել եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների նկատմամբ իր բարյացակամությամբ, մեղմ ասած, երբեւիցե աչքի չզաՐնվող՝ հայաստանյան մի թերթի «աներկյուղ հերոսը», այնուամենայնիվ, ստիպված ենք արձագանքել Ձեր «բարոյախոսական մտքի

Սովետական

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉՓԱԿՎԵՑԻՆ Սովետական Միության փլուզումից հետո Ռուսաստանում հայկական մշակութային օրեր չէին անցկացվել, չնայած եղել էին համերգներ, ցուցահանդեսներ, սակայն դրանցից ոչ մեկը նման չէին եղել նոյեմբերի 12-16-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում բացված հայկական մշակույթի օրերին։ Այս մասին լրագրողներին հայտնեց մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ։ Կարեւորն այն էր, որ

Որքան վաղ կայանա նոր սերնդի շփումը արվեստի հետ, այնքան արգասավոր կլինի արդյունքը։

Արվեստասեր սերունդ չի դաստիարակվում Որքան վաղ կայանա նոր սերնդի շփումը արվեստի հետ, այնքան արգասավոր կլինի արդյունքը։ Մտածելով մեր երկրում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարգացնելու ուղիների, նոր աշխատատեղեր բացելու, ուսուցիչների աշխատավարձն ու թոշակառուների նպաստը բարձրացնելու, արտագաղթը կանխելու եւ այլ օրախնդիր հարցերի մասին, մենք կարծես ամենեւին մոռանում ենք մարդկային հանճարի, տաղանդի, ոգեղենության անհրաժեշտության մասին, որն էլ մեր ազգի

Բացեք դռները

Ալբերտ Ավետիսյանը բազմաթիվ դռներ է թակել։ Բազմաթիվ դռներ փակվել են նրա եւ նրա 7 տարեկան աղջկա՝ Լիլիթ Շելլունցի առաջ։ Փակել են, կարծելով, թե վերջ՝ խնդրին։ Այսպես ամեն օր դռներ են փակվում Ալբերտ Ավետիսյանի եւ նրա նմանների առջեւ։ Ոչ մի պաշտոնյա, չինովնիկ, ինքնակոչ-կոչված իրավապաշտպան, դատախազ, պատգամավոր արժանի չէ այն բարությանը, որն ի պատասխան իր նկատմամբ գործադրված

Մեկուկես ամսվա գումարը՝ մեկ ամսվա հաշվում

«ԱրմենՏելը» խառնում է հաշիվները Մեկուկես ամսվա գումարը՝ մեկ ամսվա հաշվում Վերջին 2 տարում ընդունված ավանդույթի համաձայն, «ԱրմենՏելի» վանաձորյան բաժանորդները պետք է մինչեւ յուրաքանչյուր ամսվա վերջ մուծեին նախորդ ամսվա հեռախոսային վարձավճարները (ներառյալ միջքաղաքային խոսակցությունների գումարները): Այս տարվա հոկտեմբերից «ԱրմենՏելը» հերթական նորամուծությունը կիրառեց. միջքաղաքային խոսակցությունների գումարը ջանասիրաբար սկսեց հաշվարկվել ոչ թե ամսվա, այլ՝ 15 օրվա կտրվածքով: Արդյունքում՝

«Առավոտը»

ԵՎ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ «Առավոտը» նախանցյալ շաբաթ գրել էր, թե ինչպես է ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը պատճառաբանել Հայկական ատոմակայանի կոլեկտիվին մի քանի ամսվա աշխատավարձ չվճարելը՝ այլ ռազմավարական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Իսկ անցյալ շաբաթ, նոյեմբերի 14-ին, պրն Գալուստյանի առջեւ մի նոր, իր ռազմավարական նշանակությամբ թերեւս ոչ պակաս կարեւոր խնդիր է ծագում։ Ասենք, խնդիրը գուցե ավելի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Անկախ Հայաստանի կերտմանը, Արցախի ազատագրմանը որեւէ կերպ չմասնակցած, ձեռնասուն եւ անդեմ պատգամավորների միջոցով, անձի վերաբերյալ նախադեպը չունեցող բաց քվեարկությամբ, ներկա վարչախումբը պատգամավորական մանդատից զրկեց ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Վանո Սիրադեղյանին։ Այս խայտառակ քայլը իրականացվեց մի պետական եւ քաղաքական գործչի նկատմամբ, որի ներդրումը անկախ պետականության ստեղծման, Արցախի ազատագրման, երկրի ապաքրեականացման, կայունության եւ հասարակական կարգի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Խաղաղ հանրահավաքներ, երթեր, ցույցեր, ժողովներ անցկացնելու մարդկանց, քաղաքացիների իրավունքը ժողովրդավարության պարտադիր պայմաններից մեկն է եւ իր արտացոլումն է գտել նաեւ ՀՀ Սահմանադրությունում։ Մինչդեռ, իրականում իշխանությունները ո՛չ միայն չեն առաջնորդվում Սահմանադրության համապատասխան դրույթների պահպանումով, այլեւ՝ իրենց կամայական որոշումներով եւ գործողություններով սահմանափակում քաղաքացիների իրավունքները։ Իշխանությունների ապօրինի գործողությունների հետեւանքով. – տարբեր գերատեսչությունների, պետական կառավարման մարմինների, պաշտոնատար անձանց

Ընտրություններից առաջ

Հրատապ թեմա Ընտրություններից առաջ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի հովանու ներքո քաղաքական եւ հասարակական գործիչները՝ պետական շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, երեկ քննարկում էին ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ երթեր, ցույցեր, հանրահավաքներ եւ ժողովներ անցկացնելու սահմանադրական իրավունքի ոտնահարման դեպքերը: Թեման արդիական էր, քանի որ իշխող ռեժիմի համար վաղուց ավանդույթ է դարձել՝ հատկապես այդ գնով ընդդիմության

Անցած ավելի քան երկու տարվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան արդեն մի քանի անգամ «Հոկտեմբերի 27»-ի

Բազմիցս հերքված լուրեր Անցած ավելի քան երկու տարվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան արդեն մի քանի անգամ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը «նախկինների» ու հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի թիմակիցների հետ կապելու անհաջող փորձեր է արել: Անհաջող, քանի որ որեւէ կերպ անհնարին է եղել փաստարկել այդ վարկածը՝ բացի այն, որ չեն եղել կոնկրետ փաստեր, այլեւ՝ մոտիվ: Չէ, ասենք, ըստ Քոչարյանի,

Ըստ

ՀԱՆՐԱՔՎԵՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՄԱՅԻՍԻՆ Ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի՝ այդ ժամկետն է նախապես ընտրվել Սահմանադրության հանրաքվեի համար։ Մինչդեռ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը մեր հարցին, թե արդյոք խորհրդարանում ստեղծված սահմանադրական հանձնաժողովը պատճառ չի՞ դառնա, որ չկատարվի ԱԺ ղեկավարության, խումբ-խմբակցությունների ղեկավարների եւ ԱԺ հանձնաժողովների նախագահների հետ Ռոբերտ Քոչարյանի հուլիսի 19-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ գարնանը

«Նույն

ԳՐՈՂԱԿԱՆՈՎ ՉՔՎԵԱՐԿԱԾՆԵՐԸ «Նույն Վանոյի համար սա, ըստ էության, առանձնապես վճռորոշ նշանակություն չպիտի ունենա։ Այստեղ հանձնելու-չհանձնելու հարց չկա, այստեղ հանձնել-չհանձնելով չեն զբաղված»,- Վանո Սիրադեղյանին պատգամավորական մանդատից զրկելու առնչությամբ նշեց Դավիթ Հովհաննեսը։ Վանո Սիրադեղյանին մանդատից զրկելու հարցի քվեարկությանը մասնակցել էին նաեւ նրա գրչակիցները. Ռուբեն Գեւորգյան («դեմ»), Դավիթ Հովհաննես (չի քվեարկել), Ստեփան Զաքարյան (չի քվեարկել) եւ Ռուդիկ Հովսեփյան։

Իսկ ծաղիկները քիչ էին

Իսկ ծաղիկները քիչ էին «Բրաբիոն լուսո ծաղիկ» փառատոնի հյուրերը՝ աստղերին սպասելով կես ժամից ավելի, ստիպված էին «ըմբոշխնել» աստղային ճանապարհով անցուդարձ անող կարմիր բերետավորներին։ Սպասումն այդքան ձանձրալի չէր լինի, եթե շոումենը հանդիսատես զբաղեցնելու գոնե մի փոքրիկ տաղանդ ունենար։ Դրությունը փրկում էր համազգեստավորների նվագախմբի շքեղ ու տոնական կատարումը։ Փառատոնի սկիզբն այնքան անկազմակերպ էր, աստղերն այնքան ուշանում էին,

«ԵԿԱ ԱՍԵՄ, ՈՐ ՁԵԶ ԲԱՆ ՉՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ»

«ԵԿԱ ԱՍԵՄ, ՈՐ ՁԵԶ ԲԱՆ ՉՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ» Զարթոնք եւ Արտաշար գյուղերի գյուղապետերը գյուղացիների ճնշման տակ դիմել էին Արմավիրի առաջին ատյանի դատարան՝ Արմավիրի կարպային տնտեսությունից համայնքին պատկանող 230 հա հողատարածքը ետ ստանալու պահանջով։ 7-8 ամիս ձգձգված գործը ներկայումս քննվում է տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում (դատավոր Կ. Չիլինգարյան), որը բավարարելով պատասխանողի՝ կարպային տնտեսության տնօրեն Ազատ Հարությունյանի միջնորդությունը,

… ՀԱՆԴ Է ԳՆՈՒՄ ՈՏԱԲԱՑ

… ՀԱՆԴ Է ԳՆՈՒՄ ՈՏԱԲԱՑ Տավուշի մարզի Չորաթան գյուղում այսօր գործում են երեք վաճառքի կետեր։ Առաջարկը՝ թելադրված պահանջարկով, շատ սահմանափակ է՝ հիմնականում սննդամթերք, լվացքի փոշի, օճառ, էժանագին հուշանվերներ։ Շուկայի բացակայության, գործազրկության պայմաններում գյուղացիների համար դրամի միակ աղբյուրը տրվող կենսաթոշակն ու նպաստն է, ուստի առեւտուրն էլ հիմնականում կատարվում է այդ օրերին։ Մյուս օրերին ապրանքը վերցնում են

ԼՅՈՒԻՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՏԻՏՂՈՍԸ

ԼՅՈՒԻՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՏԻՏՂՈՍԸ Լաս Վեգասում շաբաթ օրը բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լենոքս Լյուիսը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հասիմ Ռահմանի հետ պատասխան մենամարտի չորրորդ ռաունդում վերջինիս նոկաուտի ենթարկելով վերադարձրեց WBC-ի եւ IBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը։ Այս ռեւանշ մրցամարտի նախորդ օրը Լյուիսը հայտարարել էր, թե ոչ մի կերպ չի կարող պարտվել Ռահմանի պես բռնցքամարտիկին։ Եվ նա իր խոստումը կատարեց՝

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930