Օրվա լրահոսը
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, սակայն ոչ այսօր, ոչ էլ տարվա մյուս օրերին երեխաների
Երեխաների իրավունքները միայն թղթի վրա են Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, սակայն ոչ այսօր, ոչ էլ տարվա մյուս օրերին երեխաների իրավունքները Հայաստանում ամենեւին էլ պաշտպանված չեն։ Թեեւ դեռեւս 1996թ. այդ իրավունքները նույնիսկ օրենքի ուժ են ստացել, իսկ այն խախտողները «պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Բայց թե՛ այս դրույթը, թե՛ օրենքի մյուս կետերի
ՀՀ քր. նոր օրենսգրքի հնարավոր ընդունման մասին խոսվում է ավելի քան չորս տարի։ Այն, որ գործող օրենսգիր
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ ՀՀ քր. նոր օրենսգրքի հնարավոր ընդունման մասին խոսվում է ավելի քան չորս տարի։ Այն, որ գործող օրենսգիրքը որեւէ ձեւով չի համապատասխանում այսօր առկա հասարակական հարաբերություններին, ապացուցման կարիք չունի։ Սակայն առայսօր չունենք այդ օրենսգիրքը, ավելին՝ նույն այդ իշխանավոր-կնքահայրերը, օրվա հրամայականն անտեսելով, բոլոր հնարավոր միջոցներով ձգձգում են դրա ընդունումը։ ՀՀ քրեական նոր
«Առավոտի» խմբագրություն դիմած հերթական ահազանգը Երեւանի 8-րդ բուժմիավորման պոլիկլինիկայի բուժաշխատող
Աշխատանքի՝ կիսաքաղց «Առավոտի» խմբագրություն դիմած հերթական ահազանգը Երեւանի 8-րդ բուժմիավորման պոլիկլինիկայի բուժաշխատողների կողմից էր։ Նրանց բողոքը կապված էր աշխատավարձերի չվճարումների հետ, որն ուշացել է շուրջ 13 ամիս։Խմբագրությանն ուղղված դիմում-բողոքից տեղեկանում ենք, որ վերջին ամիսներին ավելի է ծանրացել բուժաշխատողի վիճակը. «Այսօր առավել ծանր ֆինանսական վիճակում են պոլիկլինիկայի տեղամասային թերապեւտները, որոնք գտնվում են պետական պատվերի շրջանակներում»։ 8-րդ
Զարկ
«ՀԱՄԱ»ԶԱՐԿ ՏԱԼՈՎ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻՆ Զարկ տալով բարեփոխումների ծրագրին, 1996-ին «Երուղեւորտրանս» շինվերանորոգման կոնստրուկտորա-տեխնոլոգիական բյուրոյի ղեկավարները կոլեկտիվին բացատրեցին սեփականաշնորհման առավելությունները։ Շարքային աշխատողներին, համաձայնելուց բացի, ոչինչ չէր մնում անելու։ Սակայն աճուրդի կայացումից պարզվեց, որ իրենց կոնստրուկտորական բյուրոն պետք է ղեկավարեն ջերմուկցի եղբայրները։ Որոշվեց Ջերմուկի ձեռներեցներին տրամադրել նախկին Երեւանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության (մայր կազմակերպություն) շենքի առաջի հարկաբաժինը՝ Արշակունյաց պողոտայում։
ԿՈՉ ԱՇՈՏ ԲԼԷԵԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ ԿՈՄԻՏԷԷՆ
ԿՈՉ ԱՇՈՏ ԲԼԷԵԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ ԿՈՄԻՏԷԷՆ Երեւանի վերաքննիչ ատեանը մայիս 18-ին կանխելով ծանուցուած ժամանակը եւ ի բացակայութեան մամուլի ներկայացուցիչներուն, վճիռ արձակեց նախկին նախարար, 1998-ի նախագահական ընտրութեան թեկնածու, «Նոր Ուղի» կուսակցութեան ղեկավար Ա. Բլէեանի եւ նոյն դատին միւս ամբաստանեալներէն Ռիմա Պօղոսեանի դէմ, զանոնք հինգ եւ չորս տարի բանտարկութեան դատապարտելով, ի տարբերութիւն՝ առաջին ատեանին եօթը եւ վեց տարուան
«Բանակցությունների հարցում այլընտրանք չկա»
«Բանակցությունների հարցում այլընտրանք չկա» ԼՂՀ ժուռնալիստների Միության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը նվիրված էր Արկադի Ղուկասյանի վերջերս Ֆրանսիա կատարած այցին եւ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի լույսի ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ ԼՂՀ նախագահը հայտարարեց, որ բանակցությունների հարցում այլընտրանք չկա։ «Քանի դեռ գոյություն ունի Մինսկի խմբի ֆորմատը, քանի դեռ գոյություն
ՍԻՄ-ի փոխնախագահը հայտարարել էր, թե «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը ստեղծվել էր հիմնականո
Ինչպես են բանակցում Մամիկոնիչը, Նապոլեոն Սուրենիչը եւ Աղասը ՍԻՄ-ի փոխնախագահը հայտարարել էր, թե «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը ստեղծվել էր հիմնականում ՍԻՄ-ի ջանքերի եւ քաղաքական կապիտալի հաշվին։ Սա վրդովվեցրել էր դաշինքի այլ անդամներին։ «Շատ քչերը գիտեին «Ազգային միաբանություն» եւ դաշինքի այլ կուսակցությունների մասին, քանի դեռ նրանք չէին ընտրվել ԱԺ-ում, իսկ ՍԻՄ-ը գոյություն ունի արդեն 13 տարի
«Ազգային
«ՎԱԽԸ ԲՌՆԱԾ ՏՂԱՆԵՐԻՑ Է» «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը նաեւ սա համարեց «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների պահպանությունն իրականացնող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ընտրված Վահագն Գրիգորյանի արժանիքներից մեկը։ Նման թեկնածուի ընտրությունը վերջնականապես համոզեց, որ հանձնաժողովի ստեղծումը սվիններով ընդունածներն ուղղակի խորամանկ մեթոդ ընտրեցին։ ՀԺԿ-ն եւ «Հայաստանը» հայտնվեցին այն երեխայի դերում, որի թնկթնկոցը կտրելու համար նվիրում են լարովի տիկնիկ։ Բայց որպեսզի
ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին (ԿԱՊ) Հայաստանը միացել է դեռեւս 92 թ. Տաշքենդում, ապ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆԸ ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին (ԿԱՊ) Հայաստանը միացել է դեռեւս 92 թ. Տաշքենդում, ապա նաեւ Մինսկում՝ 2000-ի մայիսին։ Սակայն Աջ ուժերի միության ներկայացուցիչների գնահատականներով, վերջիններս էականորեն տարբերվում են միմյանցից եւ, առավել եւս, Երեւանում ստորագրված պայմանագրից, որը Հայաստանի համար տարածաշրջանում աստիճանաբար ավելի անբարենպաստ պայմաններ է ենթադրում։ Աջ ուժերի միության դիքորոշումն
ՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՔԵՐԹ
ՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՔԵՐԹ Երեկ կառավարության շենքում բացված գյուղմթերքների ցուցահանդեսը պարզեց, որ բավականին մթերք ունենք ներկայացնելու։ Ցուցահանդեսում զգալի մասն իհարկե բաժին էր ընկնում ալկոհոլային խմիչքներ արտադրող բազմաթիվ ընկերությունների։ Եթե նախկինում «կոնյակ» լսելիս, պատկերացնում էին միայն Երեւանի կոնյակի գործարան, ապա այսօր կոնյակ արտադրողների թիվը գնալով մեծանում է։ Նույն սրահում ներկայացված էին մրցակցող ընկերություններ. ասենք գարեջուր արտադրող «Կիլիկիան» եւ
ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ԿԱՆՔ
ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ԿԱՆՔ «Առավոտը» արդեն մեկ անգամ անդրադարձել է քաղաքապետարանի լրատվականի «օպերատիվ եւ պարտաճանաչ» աշխատանքին, ոչ թե փնովելու, այլ զգոնություն եւ պարտաճանաչություն արթնացնելու նպատակով։ Սակայն, ինչպես պարզվեց, նրանք շարունակում են աշխատանքը նույն անփույթ ոճով։ Եթե ցանկանում ես որեւէ պաշտոնյայի հանդիպել, ապա, ըստ լրատվականի, իրենց այդ մասին պետք է տեղեկացնես նախապես՝ մեկ-երկու օր առաջ։ Իսկ
«ՄԱՐԿՈ ՊՈԼԼՈՅԻ» ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՄԱՐԿՈ ՊՈԼԼՈՅԻ» ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Սրճարանները, բարերը, ռեստորանները սկսել են աշխատել նոր մեթոդով։ Եթե նախկինում մատուցողները վճարվում էին այցելուների թեյավճարներից, ապա ներկայումս դա արվում է այլ կերպ։ Հրապուրվելով ճաշացուցակի՝ ինչ-որ տեղ մատչելի գներով, դուք ոգեւորված պատվերներ եք տալիս, առանց կասկածելու, որ ձեր ամեն մի պատվերին գումարվում է 10-15%։ Այդպես է անում բոլորին հայտնի «Մանկական աշխարհ» հանրախանութի մոտ
Ամա՜ն, Հայաստան մի՛ գացեք, շատ պիտի տխրիք
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՃՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱԼՊԵՐԸ Այցելություն, որի մասին այդքան շատ էին խոսում գրողները Հայ գրողների այցելությունը Ֆրանսիայի Ռոն-Ալպերի երկրամաս, որը նախատեսվում էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, վերջապես այս մայիսին կայացավ: Հետաձգման պատճառն այն էր, որ նախորդող ութ տարին այնտեղ անցկացվող միասնական «Արեւելա-եվրոպական արվեստի փառատոնի» ու «Գրքի տոնավաճառի» կազմակերպիչներն իրար հետ գժտվել էին եւ ի
Բնության օրենք է. ազդեցությունը առաջ է բերում հակազդեցություն։ Դեռ 1991֊93 թվերին, երբ քննարկվում էր
ՀՀ172ն ՄԱԿ172ի գրասենյակ չէ Բնության օրենք է. ազդեցությունը առաջ է բերում հակազդեցություն։ Դեռ 1991֊93 թվերին, երբ քննարկվում էր լեզվի մասին ՀՀ օրենքի նախագիծը, խորհրդարանում ընդդիմադիր ուժերը բաժանեցին մի գրություն, որ կոչվում էր «Ինչու չպետք է ընդունել լեզվի մասին օրենքը»։ Դրա հեղինակը Հայաստանի օտարախոս (ռուսախոս) հայերն էին, որոնք չէին ուզում կորցնել իրենց իշխող հասարակական դիրքը, թեկուզ
«Արարատ» մարզային թերթը միակ լրատվամիջոցն է, ում գործն այս տարի դեռ գտնվում է դատարանում։ 2000թ. հու
«ԱՐԱՐԱՏ» ԹԵՐԹԸ ԴԵՌ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է «Արարատ» մարզային թերթը միակ լրատվամիջոցն է, ում գործն այս տարի դեռ գտնվում է դատարանում։ 2000թ. հունիսի 30-ին «Արարատ» թերթում տպագրվեց Խաչփար համայնքի 150 անդամների նամակը գյուղապետական ընտրությունների նախաշեմին ստեղծված ներգյուղական իրավիճակի մասին։ Նամակում խոսք էր գնացել նաեւ Խաչփար գյուղի բնակչուհի, գյուղապետի թեկնածու Մարինե Գաբրիելյանի մասին, որը հոկտեմբերի 4-ին դիմեց խմբագրությանը՝
Ներկայումս չինական ասեղնաբուժությունը լայնորեն կիրառվում է բժշկության
Իրականում հետեւանք է եւ ոչ թե պատճառ Ներկայումս չինական ասեղնաբուժությունը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ։ Այս մեթոդով բուժվում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ նեւրոզը, հենաշարժական ապարատի հետ կապված հիվանդությունները, գլխացավերը, անդամալուծությունը եւ այլն։ «Նաիրի» բուժառողջական միավորման չինական ասեղնաբուժության բաժանմունքի նյարդաբաններ Աշոտ Արմավանյանի եւ Շուշանիկ Մխիթարյանի խոսքերով. «Չնայած ասեղնաբուժությունը միշտ չէ, որ լիարժեք բուժման երաշխիք է
Երբ փողոցի եզրին մեքենա կանգնեցնելու համար ձեզնից 100 դրամ են ուզում, դուք դժվար թե հետաքրքրվեք՝ հատ
ՆՈՐԻՑ ՄԵՐ ՀԱՇՎԻՆ Երբ փողոցի եզրին մեքենա կանգնեցնելու համար ձեզնից 100 դրամ են ուզում, դուք դժվար թե հետաքրքրվեք՝ հատկապես ո՞վ է վճարված գումարի վերջնական հասցեատերը։ Իրականում տարբերակները այստեղ բազմապիսի են. թաղային հեղինակություն կոչվածից սկսած եւ ավարտած քիչ թե շատ լուրջ պաշտոնի հասած չինովնիկով։ Եվ մատների վրա կարելի է հաշվել այն ավտոկանգառները, որոնք շահագործում են պետական
«ՕՊԵՐՆ» «ՕՊԵՐ» Է՝ ՆԳՆ-ՈՒՄ, ԹԵ ՊԵՆ-ՈՒՄ
«ՕՊԵՐՆ» «ՕՊԵՐ» Է՝ ՆԳՆ-ՈՒՄ, ԹԵ ՊԵՆ-ՈՒՄ Մենք տեղեկացանք, որ «Օգոստոս» գործակալության գրեթե բոլոր կետերում գույքագրումն, ըստ էության, ավարտվել է։ Բայց, ինչպես երեւում է, դա ստուգողների գործի կեսն էր միայն։ Երեկ նրանք արդեն պահանջել են գործակալության նախկին աշխատողների փաստաթղթերը,նրանց աշխատանքային պայմանագրերը, հասցեները եւ այլն։ Թե ինչո՞ւ, ստուգողներն, անշուշտ, բազում ու, գուցե, օրինական պատճառաբանություններ կգտնեն։ Իրականում գործակալության
ԲՈՒՄԵՐԱՆԳ
ԲՈՒՄԵՐԱՆԳ Պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ հերքեց հրապարակված այն լուրը, թե ինքն ԱԺ պատգամավորի հետ մի սեղանի շուրջ տեղի ունեցած խոսակցության ժամանակ ասել էր, որ Հայաստանի հաջորդ վարչապետի անունն էլ է Անդրանիկ լինելու. «Ես վերջին 6 ամիսների ընթացքում որեւէ պատգամավորի հետ ռեստորան չեմ գնացել։ Եվ ընդհանրապես, ես էթիկայի նորմերը հարգող մարդ եմ եւ ինձ
Խորհրդարանը հիշեց իր կապը կտրած վիճակը
Խորհրդարանը հիշեց իր կապը կտրած վիճակը Այսպես եթե շարունակվի, Ազգային ժողովը կարելի է կոչել Ազգային հանձնաժողով։ Իրար ետեւից ստեղծվող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովների շարքը երեկ կեսգիշերից առաջ հասցրեց համալրվել եւս մեկով, որը կուսումնասիրի կապի ոլորտի ընդհանուր վիճակը։ Վերոհիշյալ հանձնաժողովի աշխատանքների արդյունքից հետո միայն, արդեն սեպտեմբերին կքննարկվի «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Թեպետ
Նա շատ էլ պուպուշ է
Մի՛ կասկածեք մեր նախագահին Նա շատ էլ պուպուշ է «Վերջին ժամանակներս տարբեր մակարդակի պետական չինովնիկներ ջանք ու եռանդ չեն խնայում խոչընդոտելու Ազգային համաձայնության ճակատի գործունեությանը։ Անօրինական կերպով ճնշումներ են գործադրվում դահլիճների տնօրենների վրա՝ ստիպելով նրանց ԱՀՃ-ին չտրամադրել իրենց տնօրինության տակ գտնվող դահլիճները։ Զանազան կեղծ պատրվակներով Երեւանի քաղաքապետարանի կողմից չեն արտոնվում մեր հանրահավաքների անցկացումը, անգամ մասնավոր
Այսպես
«ՄԵՆՔ ԸՆԿԱԾ ՄԱՐԴՈՒՆ ՉԵՆՔ ԽՓՈՒՄ» Այսպես պատասխանեց «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենք մտադի՞ր չեն օգտվել ստեղծված աննախադեպ իրավիճակից եւ փորձել անվստահություն հայտնել կառավարությանը։ Իսկ այլ կերպ, քան աննախադեպ, չես բնորոշի այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երեկ խորհրդարանը չհաստատեց պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ ԱԺ-ի կանոնակարգի
Մայիսի
ՇՏԱՊ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ Մայիսի 23-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստը քննեց ՀԺԿ-ի եւ «Հայաստան» պատգամավորական խմբի առաջարկը՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Խորհրդարանական կուսակցություններից մի քանիսն անմիջապես օգտագործեցին խորհրդարանի ամբիոնն՝ իրենց գովերգելու եւ ուրիշներին սեւացնելու համար։ Որոշ քաղաքական գործիչներ նույնիսկ չվարանեցին հայտարարել, թե «Հոկտեմբերի 27»-ը ՀԺԿ-ն կամ «Հայաստան» խումբն ուզում են սեփականաշնորհել։ Ավելի կոպիտ
«ԴԵՐԱՍԱՆԸ ԳՈՒԹԱՆ Է»
«ԴԵՐԱՍԱՆԸ ԳՈՒԹԱՆ Է» Երեկ «Նաիրիտի» կուլտուրայի տանը Երեւանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտական թատրոնի չորրորդ կուրսի ուսանողները ներկայացրին «Իմ զոքանչը» վոդեւիլը։ Արդեն երկրորդ անգամ է, որ ուսանողները, ի հավելումն իրենց դիպլոմային աշխատանքի, բեմադրում են որեւէ պիես։ Չնայած ներկայացման վերջում խմբի ղեկավար Սամվել Միքայելյանը ներկաներից ներողություն խնդրեց հանդիսատեսի սակավության համար, սակայն կուլիսների ետեւում նա ասաց, որ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց XVI- XX դդ. արեւմտաեվրոպական գծանկարների ցուցահանդես՝ նվիրված պատկերասրահի 80-ամյակին։ ՀՍՍՀ կառավարության 1921 թվականի որոշմամբ բացվեց Հայաստանի պետական թանգարանը։ Այն ուներ մի քանի բաժին, այդ թվում՝ գեղարվեստի, որը 1935թ. առանձնացավ եւ վերակառուցվեց որպես կերպարվեստի թանգարան, իսկ 1947թ. վերանվանվեց Պետական պատկերասրահ։ Հոբելյանական ցուցահանդեսների շարքում մայիսի 25-ին կայացածն առաջինն էր։
ԱՎԱՐԱՅՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԱՎԱՐԱՅՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ Ավարայրի ճակատամարտի 1550- ամյակին նվիրված գիտաժողովը կայացավ մայիսի 24-26-ը՝ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում եւ Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատանը։ Լիագումար նիստին ներկայացվեցին Վլադիմիր Բարխուդարյանի, Շահե արք. Աճեմյանի եւ Մեսրոպ արք. Աշճյանի ուշագրավ զեկուցումները։ Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատանը երեք մասնաճյուղերով՝ «Ավարայրը պատմության հոլովույթում», «Ավարայրը անմահության ճանապարհ» եւ «Ավարայրը որպես զինական
Համաշխարհային
Սարդարապատից՝ Մեծ հայրենական Համաշխարհային 1-ին պատերազմից առաջ Արթիկի շրջանի Սարատակ գյուղի (Իմրխան) քահանա Հարություն Մինասյանի երկու զավակները՝ Արշալույսն ու Հովհաննեսը, աշխատանք փնտրելու հույսով գնացին Ամերիկա։ Կարմիր ալիքը, քաղաքացիական կռիվները, արտաքին հարձակումները ընդգրկել էին ողջ Ռուսաստանը եւ սպառնում էին Հայաստանին նույնպես։ Կամավորական ջոկատներ էին կազմվում տարբեր տեղերում սփռված հայերից՝ Հայաստանում ընթացող կռիվներին մասնակցելու համար։ 23-ամյա Արշալույս
Ֆուտբոլի Հայաստանի «Անկախության գավաթի» հոբելյանական՝ 10-րդ խաղարկության «Միկա» (Աշտարակ)-«Արարատ» (
«ՄԻԿԱՆ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ Ֆուտբոլի Հայաստանի «Անկախության գավաթի» հոբելյանական՝ 10-րդ խաղարկության «Միկա» (Աշտարակ)-«Արարատ» (Երեւան) եզրափակիչ հանդիպումից առաջ մարզական լրագրողները միմյանց հարց էին տալիս, թե ո՞ր թիմը կնվաճի գավաթը։ Ու որպես կանոն, ոչ ոք չէր կարողանում նախապատվությունը տալ կողմերից որեւէ մեկին։ Եվ դա բնական էր։ «Արարատը», որ հանրապետության լավագույն ու ամենափորձառու ակումբներից է, նաեւ ամենագավաթային թիմի համբավ
Ես էլ մեկն էի այն հանդիսականներից, որոնք հրավիրատոմս ունեին։ Հրավիրատոմսում նշված էր, որ «Կանազ» կու
Սպիտակ մոգը գիտե՞ր «համերգի» մասին Ես էլ մեկն էի այն հանդիսականներից, որոնք հրավիրատոմս ունեին։ Հրավիրատոմսում նշված էր, որ «Կանազ» կուլտուրայի պալատում մայիսի 27-ին, ժամը 17.30-ին տեղի է ունենալու «Ալյանս» անսամբլի համերգը։ «Ձեր ներկայությունը հաճելի է» նախադասության տակ էլ գրչով ստորագրել էին տնօրեն Սվետլանա Մարկարյան եւ գեղարվեստական ղեկավար Սվետլանա Խաչատրյան անուն-ազգանուններով անձինք։ Նրանք, ովքեր հրավիրատոմս չունեին,
Իրո՛ք,
Ո՞ՐԴԻԱՆՑ ՈՐԴԻ Իրո՛ք, ո՞վ կմտածեր, թե շուշեցի ու հադրութեցի տատ ու պապից սերած, Թեհրանում ծնված, Ավստրիայում ուսանած կինոռեժիսորպատմաբանը կհայտնվի (1989 թվականից) Հայաստան-Արցախում եւ հայրենիքի 10-ամյա անկախությանն ու Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմ կնկարահանի։ Արտեմ Օհանջանյանի այս եւ մյուս վավերագրական ֆիլմերի պատվիրատուն Ավստրիայի պետական հեռուստաընկերությունն է եւ 3 Sat հեռուստագործակալությունը, որի ծրագրերը սփռվում են Ավստրիա-Գերմանիա-Շվեյցարիա


















































