Օրվա լրահոսը
ՀՀԿ-ՈՒՄ ԱՄԵՆ Ի՞ՆՉ Է «ՕՔԵՅ» Ժամանակին Հանրապետական կուսակցության խորհրդի ամեն հինգշաբթի տեղի ունեցող նիստերը մեծ հետաքրքրություն էին ներկայացնում։ Մինչեւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետ նշանակվելը, մասնավորապես ՀՀԿ-ի եւ ՀՀ նախագահ Քոչարյանի հարաբերություններն այնքան ջերմ չէին, ինչպես հիմա են։ Մինչեւ այդ, խորհրդարանական մեծամասնությունն ու մասնավորապես ՀՀԿ-ն Ռ.Քոչարյանի հանդեպ որոշակիորեն ընդդիմադիր կեցվածք էր որդեգրել։ Կուսակցության խորհրդի նիստերը հիմնականում խիստ
«ԴԻՏՈՐԴ-ՎԿԱՆ» ՇԱՐՔԻՑ «Մեկ» կահույքի սրահի տնօրեն Արայիկ Մխիթարյանի սպանության գործով երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան էր դատակոչվել վկա Արմեն Եղիազարյանը։ Վերջինս ամբաստանյալ Արծվիկ Ավետիսյանի կնոջ հորեղբոր տղան էր, Քանաքեռի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը։ Այս վկան ասաց, որ հրաժարվում է նախաքննության ժամանակ տված իր բոլոր ցուցմունքներից։ Պարզվեց, որ 8-րդ անգամ է ցուցմունքներ տալիս։ Մեղադրող
«ՀԱՄՈՆ ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ» Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեր անմիջական հարեւաններն այսքան անշրջահայաց են։ Ավանդաբար ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանների ընթացքում Ղարաբաղի հարցի կարգավորման, փախստականների խնդիրների շուրջ խոսակցությունները սկսում են Ադրբեջանի պատվիրակները։ Այս տարվա 9-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցող աշխարհի 50 երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն աշխատեցին «ականջները դինջ»։ Ադրբեջանի պատվիրակությունը հնարավորություն չունեցավ Ղարաբաղի եւ ադրբեջանցի փախստականների մասին
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է «Առավոտի» թղթակցի հարցին՝ «Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ն Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը իշխանությունը կիսել։ Մանավանդ, որ վերջինիս ազդեցությունն ավելի կմեծանա երկրորդ անգամ նախագահական ընտրություններում վճռորոշ դեր խաղալուց հետո», այսպես պատասխանել. «Նրանց փոխհարաբերություններն ինձ չեն վերաբերում։ Բայց պաշտպանության նախարարի՝ քաղաքական գործընթացներին անընդհատ խառնվելու առնչությամբ՝ հիշենք, որ ամեն ինչ վերջ է
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԳՆԱՑ Հետո էլ ասում ենք, թե ԱԺ խոսնակի ուշքը գնում է որեւէ տեղ մեկնելու համար։ Օրինակ, վերջերս Արմեն Խաչատրյանը՝ որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների համաժողովի նախագահ, հրավիրված էր մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական տարեկան վեհաժողովին, բայց չգնաց։ ԷՍ ԻՆՉ ԶՈՒԼՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ Ա, ԴԱՏԱՎՈՐԻՍ ՉՊՈԿԵՑԻՆ-ՉՏԱՐԱՆ Պետական եկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը մի քանի օր առաջ ՍԴ-ում էր։
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՈՐՊԵՍ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ» Կանանց հանրապետական խորհուրդը երեկ հանդես է եկել հայտարարությամբ հոկտեմբերի 27-ի գործի քննության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «Մենք ականատես եղանք զարմանալի կտրուկ փոփոխությունների քննչական գործընթացում։ (…) Շատ հաճախ, մարդու իրավունքների պաշտպանության գործընթացները միակողմանի ուղղված էին կարծես թե միայն ոճրագործների համար մեղմացուցիչ հանգամանքներ գտնելու գործընթացին։ (…) Աստված չանի, որ այս
«ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍԸ» ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԼԵԳԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Մեր նախորդ հրապարակման ընթացքում արդեն տեղեկացրել ենք, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստան ներմուծում է միայն սիգարետ։ Ուստի հասկանալի է, որ ընկերության պատասխանատուներին պետք է հետաքրքրեր «Ծխախոտի հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի շուրջ ստեղծված աղմուկը։ Հայացք դրսից Լրագրողների հետ հանդիպման ժամաՀայացք դրսից Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ֆիլիպ Մորիսի» Արեւելյան Եվրոպայի
ՆԳՆ-ն փնտրում է Նաիրի Բադալյանին Իր վերջին հարցազրույցներում լրագրող Նաիրի Բադալյանը մանրամասնորեն նկարագրել էր իր անձի դեմ Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում կիրառվող ծեծի եւ խոշտանգումների մանրամասները։ «Առավոտի» խնդրանքին՝ տալ որոշ պարզաբանումներ այս կապակցությամբ, Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի պետ Ռաֆիկ Հովհաննիսյանը (ինչպես տպագրել էինք թերթի շաբաթօրյա համարում) ասել էր, որ Նաիրի Բադալյանն այդ ամենը հորինում է
ՀՀԿ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ Օրերս ԱԺ պատգամավորներին, իբրեւ հոկտեմբերի 27-ի գործով տուժածների, բաժանվել են զինդատախազության պատրաստած տեղեկանքները, որոնցով հիմնավորվել են 27-ի գործով մինչեւ վերջերս կալանքի տակ գտնված անձանց մասով գործի կարճումը։ Իմիջիայլոց ասենք, որ նման փաստաթուղթ չեն ստացել այն լրագրողները, որոնք եւս համարվում են գործով տուժածներ։ Ինչեւէ։ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը մեր խնդրանքով անդրադարձավ
«ՉԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՍ ԳՈՐԾՆ ՈՒՂՂԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ» 1999-ի նոյեմբերին ասում էր Ռոբերտ Քոչարյանը Թերեւս հատկանշական է, որ հենց ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը պիտի ՀԺԿ-ի կանանց անունից հայտարարեր, թե հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման պահանջատերն են։ Ի դեպ, այսօր նրանց հայտարարությամբ միանալու է կանանց հանրապետական կոմիտեն։ Հոկտեմբերի 27-ին ապրած սեփական զգացողություններից, տեսածից, լսածից ու կարդացածից առավել ազդվել էի
«ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ՞, ԱՐԱՐԱՏԻ ՀԱՆՁՆՈ՞ՒՄ» Վերջերս հասարակական միությունների շարքը համալրեց «Հայոց տուն» ազգային-հայրենասիրական միությունը, որի նախագահ ընտրվեց իրավապաշտպան գործունեությամբ հայտնի Վարդան Պետրոսյանը։ Այս միությունը երեկ մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, կապված Արարատ լեռան գագաթը միջազգային ուխտագնացություն կազմակերպելու հետ։ Բանն այն է, որ նախատեսվում է կրոնական տարբեր խորհրդանիշերի բարձրացումը Արարատ լեռան գագաթ։ ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, Հայաստանի եւ անգամ… Թուրքիայի
ՈՍԿԵ ՁԿՆԻԿԻ, ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԵՎ ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՄԱՍԻՆ Ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 9-րդ կետը նշում է. «Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում, այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 եւ ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով, անցկացվում է վերաքվեարկություն»։ Այնպես որ, անհիմն են այն կասկածները, թե Երեւանի Արաբկիր համայնքի թիվ
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը՝ «Կարելի է ասել, որ մենք կարողացանք մշուշից դուրս բերել Հայաստանը, եւ դրանում շատ էական է Հրանտ Բագրատյանի դերը։ Նա մշտապես վայելել եւ վայելում է Հայոց Համազգային Շարժման պաշտպանությունը։ Մենք համոզված ենք, որ վարչապետի անձի շուրջ պտտվող բամբասանքների առիթը միանշանակորեն այն է, որ նա պայքարում է իրոք
«ՀԱՅԱՆՏԱՌԸ»՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ «Հայանտառ» միավորման գլխավոր տնօրեն նշանակված Գագիկ Գեւորգյանը, «Առավոտին» հասած լուրերի համաձայն, մինչեւ 1994-ը մշտապես աշխատում էր ՆԳ համակարգում, ավելի ստույգ՝ OըXCC-ում։ Համակարգից հեռացվելուց հետո՝ Դուբայից հավի բդեր էր ներկրում Հայաստան։ Եվ որ պակաս հատկանշական չէ, Գագիկ Գեւորգյանն Էջմիածնից է։ Ի դեպ, «Հայանտառի» նախկին ղեկավարը՝ Դավիթ Մաթեւոսյանը, որի պաշտոնավարումը մեկ տարի էլ
ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻՆ Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հայտարարել էր, թե փաստաբանի հետ պայմանագիր է կնքելու եւ նրա միջոցով հետեւելու հոկտեմբերի 27-ի դատաքննությանը։ ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենց կուսակցությունը եւս նման մտադրություն ունի։ Իրավաբանների խումբ են ստեղծել, որն այժմ քննարկում է հոկտեմբերի 27-ի գործի մասերը
ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԻՐ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՐ «Առավոտի» հարցազրույցը պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի հետ – Ինչի՞ն էր նվիրված փարիզյան հանդիպումը եւ ո՞րն էր դրա նպատակը։ – Հունիսի 17-ին Փարիզում տեղի ունեցած հանդիպումը «Հայկական հարցի շուրջ հայ եւ թուրք երկխոսությունն այսօր» թեմային կվերաբերեր։ Նպատակն էր, իմ կարծիքով, տեսնել, թե ինչ ունեն ասելու հայ եւ թուրք մտավորականները, եթե միատեղ ելույթ են
ՆՊԱՏԱԿՆ Է՝ ՀԱՄԱԽՄԲԵԼ Երեկ Հայաստանի Երիտասարդական կուսակցության հրավերով Հայաստան էին ժամանել Հարավսլավիայի եւ Բելառուսի պաշտոնական կուսակցությունների երիտասարդական թեւերի պատվիրակությունները։ Նրանք ԵՊՀ-ում հանդիպեցին ուսանողության հետ եւ ներկայացրին իրենց ծրագրերն ու դիրքորոշումները։ Ծրագրի մեջ ներգրավված են երեք երկիր՝ Հարավսլավիան, Բելառուսը եւ Հայաստանը, որոնք Խորհրդային Միության օրոք հարեւան պետություններ են եղել։ Ներկայումս վերոհիշյալ երեք երկրների հիմնական նպատակն է
Իսկ եթե նախագահը «պլիտան» միացրած թողնի՞ Այն, որ հանրապետության պետական նշանակության շինություններն ամենեւին էլ հրդեհներից ապահովագրված չեն, վկայում են հրդեհները՝ էներգետիկայի նախարարությունում, քաղաքապետարանի ճարտարապետական վարչությունում, Ազգային օպերայի բեմում, արդարադատության նախարարությունում։ Մինչ պետական հրդեհային հսկողության բաժնի ղեկավարի հետ զրույցը, որոշեցի երկրի առաջին դեմքի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանից իմանալ՝ որքանո՞վ է «ամուր հիմքերի վրա» նախագահի նստավայրի հակահրդեհային
ԿԻՍԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԶԱՐ Որքան էլ քաղաքապետերը ժամանակ առ ժամանակ փորձեն քաղաքի դեմքը կոսմետիկ փոփոխության ենթարկել, փորձեն հերթական հրամաններով մաքրել փողոցային բազարները, միեւնույն է՝ շուկայական դիմագծերն ավելի են սազում։ Եվ ամենեւին կարեւոր չէ՝ խառը կանաչին եւ ծիրանը փողոցում են վաճառվում, թե սուպերմարկետում։ Կարեւոր չէ, որովհետեւ իրական բազարը մեր մեջ է, եւ ամենեւին կարեւոր չէ՝ խառը կանաչի ես
2001-Ը ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՏԱՐԻ՞ Մամուլի ազգային ակումբի կազմակերպած հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը եւս մեկ անգամ վկայեց. «Եթե լինի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում, կլինի նաեւ մեծածավալ նյութական օգնություն ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին»։ Այսուհանդերձ, առանց այդ նախապայման-գումարների էլ, նա կանխատեսեց, թե ամեն ինչ արվելու է, որ «եկող ամիսների եւ հատկապես եկող տարվա ընթացքում բեկում մտցվի Հայաստանի տնտեսության մեջ»։
ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ «ՍՑԵՆԱՐԻ», ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը երեկ քննության էր դրել «ՀՀ եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության» համաձայնագրի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը։ ՀՀ նախագահի լիազոր-ներկայացուցիչն էր պետական եկամուտների նախարար Գ. Պողոսյանը։ ՍԴ-ից աշխատակարգային որոշումով զեկուցող էր ճանաչվել ՍԴ անդամ Հ. Սահակյանը։ Համաձայնագիրը 1999թ. դեկտեմբերի 1-ին ստորագրել էր նախկին ՊԵՆ-ը՝ Սմբատ Այվազյանը։ Համաձայնագրով
ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին։ – Վերջերս ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը քննադատել էր արտգործնախարարության գործունեությունը, նշելով, թե նախարարությունը պիտի ապահովեր ե՛ւ ներդրումներ, ե՛ւ երկրի ճիշտ իմիջը, ե՛ւ Հայաստանի համար գտներ տնտեսական գործընկերներ միջազգային ասպարեզում։ Համաձա՞յն եք նրա այն գնահատականին, որ այս ամենը
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Չնայած զրո ստացա, բայց իմ զրոն ավելի բարձր է, քան մյուսների զրոն»։ ՆԱԽՈՐԴ «Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետեւ ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաեւ համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է,
ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄ Մատնանշելով Թուրքիայում ցեղասպանության հարցի շուրջ ազատ քննարկումները, մասնավորապես արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց. «Ես կարծում եմ, սա արդեն իշխանությունների անուղղակի թույլտվությամբ է, որ արվում է։ Այլապես հնարավոր չէ անել։ Նրանք գիտակցում են, որ վերջիվերջո պետք է գնան երկխոսության։ Եվ ես կարծում եմ, որ այսօր Թուրքիայում փորձ է արվում՝ հանրային կարծիքի հողի պատրաստման առումով։ Եվ
ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ «ԱՌԱՎՈՏԸ» Հայ գրողներ Վահան Վարդանյանը, Ռաֆայել Նահապետյանը, Ռոմիկ Սարդարյանը, Արտաշես Ղազարյանը, Վահան Թամարյանը եւ Վահան Տեր-Ղազարյանը խմբագրությանն են դիմել նամակով, որում իրենց վրդովմունքն են հայտնում Գրողների միությունում հակաբեղմնավորիչների դեմ բողոքող հայ մտավորականների հավաքի լուսաբանման առիթով: Ի թիվս այլ հայհոյանքների, նամակում, մասնավորապես, գրված է. «Ուրեմն իմացեք, եթե ընտանիքի պլանավորումը ճիշտ հունով սկսվեր տարիներ
ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐԸ Հանրահայտ «Ֆիլիպ Մորիս» ընկերության հրավերով Շվեյցարիա այցելած հայ լրագրողներս հնարավորություն ստացանք ծանոթանալ այս ընկերության Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի գործունեության հետ։ Բավականին հագեցած ծրագրի շրջանակներում մասնակցեցինք առանձին թեմաներին նվիրված շնորհանդեսների, այցելեցինք Նուշաթելի ծխախոտի գործարան, արժանացանք «Ֆիլիպ Մորիսի» Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի պրեզիդենտ Անդրե Կալանտզոպուլոսի ընդունելությանը։ Այս ամենին առավել մանրամասն կանդրադառնանք մեր հետագա հրապարակումների ընթացքում։ Ամեն ինչի
Ի՞ՆՉ ՀԻՄՔԵՐՈՎ ԷԻՆ ԿԱՐՃՎՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾԻ ՄԱՍԵՐԸ Մեկ շաբաթ առաջ զինդատախազությունն ԱԺ 66 տուժած պատգամավորներին է ուղարկել այն որոշումների պատճենները, որոնցով դադարեցվել է քրեական հետապնդումը հոկտեմբերի 27-ի գործով մի շարք մեղադրյալների նկատմամբ։ Այս որոշումներում շարադրված փաստարկների գերակշիռ մասը հայտնի է։ Սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք նորություն են անգամ այս գործին ուշադրությամբ հետեւողների համար։ Մեջբերենք
«ՅԱ՛ԽՔ, ՈՆՑ ԵՆ ԶԶՎԱՑՐԵԼ» Այսպես արձագանքեց երեկ, ժ. 18.15-ի մատույցներում Մաշտոցի պողոտայի եւ Վռամշապուհ արքայի փողոցների խաչմերուկը հատել փորձող «10» համարի երթուղայինի վարորդը։ Բանն այն է, որ հերթական անգամ Երեւան են ժամանել օտարերկրյա ինչ-ինչ հյուրեր, որոնց փառահեղ եւ չընդհատվող ընթացքն ապահովելու համար հայրենի ոստիկաններն իրենց ազգակից վարորդներին (ընդ որում՝ բավական անհարգալից) այլ ուղղություն էին պարտադրում։
Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ «Հայծխախոտ» ԲԲԸ խորհրդի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ապօրինի ձերբակալումը բազմաթիվ ենթադրությունների տեղիք տվեց. ովքե՞ր էին շահագրգռված նրա ձերբակալմամբ եւ ի՞նչ նպատակ էր այն իրականում հետապնդում։ Հարցեր, որոնց պատասխանները դեռ շոշափելի չեն երեւում, եւ առայժմ միայն տարբեր նեղ քննարկումների, մեկնաբանությունների տեսքով է ներկայանում։ Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբակցության նախագահ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Արաբկիր համայնքի թիվ 5 ընտրատարածքի բնակիչների համար վերջին ժամանակները մշտական ընտրությունների շրջան են։ Սա ավանդաբար կոմունիստ Լեոնիդ Հակոբյանի ընտրատարածքն էր։ Նախարարական պորտֆել վերցնելով, ընկեր Հակոբյանը սեփական հարցերը լուծեց, բայց ուրիշներին կրակը գցեց։ Ընտրատարածքում պատգամավորության չորս թեկնածուները ստիպված էին երկու անգամ մասնակցել ընտրությունների։ Մայիսի 21-ի ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձավ Եղիա Շամշյանը։ Նա մոտ


















































