Օրվա լրահոսը
ՍՐԱՄՏՈՒՄ ԵՆ «ԱՌԱՎՈՏԻ» ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ
Արմեն Խաչատրյանի այն ինքնասփոփանքի առնչությամբ, թե իրեն երբեք չեն քննադատել խելքի, քաղաքականության մեջ կողմնորոշվելու, աշխատանքները կազմակերպել չկարողանալու կամ էլ տքնաջանության պակասի համար, «Առավոտ» զանգահարած մի ընթերցող ասաց. «Ուղղակի բոլորը մտածում են, թե այդ ամենն ինքն էլ գիտի»։ Մեկ այլ ընթերցող իր վարկածն առաջադրեց Գագիկ Ջհանգիրյանի նկուղում պայթյունի վերաբերյալ. «Զակատ է պայթել. երեւի մի թթված լեչո»։
ԵՐԿԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ
ՀԺԿ դիրքորոշմանը հակառակ՝ ԲԷՑ-երի սեփականաշնորհման մասին օրենքին կողմ քվեարկած Վոլոդյա Բադալյանն այդպես էլ չհեռացվեց կուսակցությունից։ Երկու անգամ քննարկելով այդ հարցը՝ նրա սկզբնական կազմակերպությունը բավարարվեց խիստ նկատողությամբ։ «Առավոտի» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս խտրական մոտեցումը, չէ որ մեկ այլ պատգամավորի նման քվեարկության համար հեռացրին, ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Սա սկզբնական կազմակերպությունների անհատական մոտեցումն
«ԱՐՇԱԿ II»-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանն «Առավոտին» ներկայացրեց մի իրողություն, որ Միացյալ Նահանգների հայ մտավորականության շրջանում բավական հուզումների տեղիք է տվել։ -Սան Ֆրանցիսկոյում բնակվող հայ ջութակահար Ժիրայր Սվասլյանը, որն ավարտել է Երեւանի կոնսերվատորիան եւ երկար տարիներ աշխատում է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում, մոտ երկու տարի առաջ առաջարկեց Քրիստոնեությունը Հայաստանում
Ի՞ՆՉ ԷՐ ՆԱԽՈՐԴԵԼ ԵՎ ՀԱՋՈՐԴԵԼ ՀԱԲ-Ի ԼՈՒԾԱՐՄԱՆԸ
1989-99թթ. Հայաստանում արդեն արմատավորվել էին հակախորհրդային բանակային տրամադրությունները։ Խորհրդային բանակը ոչ միայն չէր պաշտպանում արցախահայության, այլեւ՝ Հայաստանի անմիջական սահմանների անվտանգությունը։ Այո, այս պայմաններում հայ ժողովրդի անվտանգությունը սեփական ուժերով պաշտպանելու համար Հայաստանում տարերայնորեն ստեղծվել էին զինված ջոկատներ, որոնց զգալի մասը Հայոց ազգային բանակի՝ ՀԱԲ-ի հովանավորության ներքո էին գտնվում։ Համաձայն ենք այն փաստարկի հետ, թե՝ «Կարճ ժամանակաշրջանում
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԼՃԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ Եվ դա ունի իր դրական կողմերը Պատկերացրեք այսպիսի մի տեսարան: Բռնությամբ, թալանով, ռազմավարով ապրելու սովորություն ունեցող «աբրեկները», խիզախ ու սրտոտ, իջնում են սարերից եւ տեսնում են, որ հարթավայրի ժողովուրդը վախկոտ է, շփոթված, հարմարվող ու հաճախ նաեւ՝ ծախվող: «Աբրեկները» ուրախանում են այդ տեսարանից եւ սկսում են իրենց քեֆին իշխել այդ ժողովրդին:
Հերքո՞ւմ, թե՞ հաստատում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քարտուղար Ս.Վարդեւանյանը հերքել է «Առավոտում» հրապարակված՝ «Ժողովրդավարական հայրենիքը» փլուզման շեմին է» հոդվածում մեջբերված փաստերը։ Մինչեւ հերքմանն անդրադառնալը հարկ է նշել, որ մեր քաղաքական գործիչների եւ ոչ միայն նրանց շրջանում, վերջերս սովորական երեւույթ է դարձել որեւէ հրապարակում հերքելը՝ անկախ այն բանից, թե այնտեղ բերված փաստերը ի՞նչ չափով են համապատասխանում իրականությանը։
ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵՔ, ՈՐ ԿԱՐԴԱԼԻՍ ՉԸՆԿՆԵՔ
Օգոստոսի 30-ին ԼՂՀ ՆԳ փոխնախարար Ռազմիկ Պետրոսյանը զանգահարել է ապօրինաբար մեղադրվող լրագրող Վահրամ Աղաջանյանի բնակարան եւ նրա հորից պահանջել, որ Վահրամը հայտնվի ՆԳՆ-ում եւ ստորագրի ինչ-որ պաշտոնական փաստաթուղթ հանցագործություն կատարելու անթույլտրելիության մասին։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ամսվա 6-ին լրագրողը պետք է ներկայանա ԼՂՀ ՆԳՆ եւ լսի զրույցներ սպանություն, բռնաբարություն, կողոպուտ, գողություն չանելու օգուտների մասին։ Վահրամ Աղաջանյանը
ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼՈՒ ՓՈՐՁ ՀԺԿ-ի քանի գործչի հետ զրուցես «Միասնության» գոյության, «Ազգային միաբանության» հետ հնարավոր դաշինքի եւ ընդհանրապես՝ քաղաքական դաշտում ՀԺԿ-ի տեղի մասին՝ այնքան էլ կարծիքներ կլսես, ընդսմին՝ երբեմն տրամագծորեն հակադիր։ Թերեւս կուսակցության պաշտոնական դիրքորոշումը պետք էր ակնկալել ՀԺԿ ղեկավարից։ Չնայած մամուլում մի լուր հայտնվեց, թե ՀԺԿ քաղխորհուրդն անգամ կուսակցության նախագահի պաշտոնակատարին է իբր
Արմեն Խաչատրյանը Անցած շաբաթ Ազգային ժողովի խոսնակը փորձեց գործը ներկայացնել այնպես, թե իբր իր հասցեին ամենալուրջ մեղադրանքները հյուրանոցային խալաթն ու կառուցվող առանձնատունն են: Խաղում է, իհարկե՝ փորձելով շեղել հասարակության ուշադրությունը: Խոսքը այն մասին է, թե ինչպիսի ստորացումների է պատրաստ գնալ այս կամ այն պաշտոնյան կամ գործիչը՝ իր դիրքը պահպանելու համար: Հարցն այն է, որ ԱԺ
«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉՈՒՆԻ» Չգիտես ինչու՝ այս կարծիքին է ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը Հին հայկական ավանդույթի համաձայն՝ Հայաստանում, եթե ինքդ սեփական կամքով ինքնասպան չես լինում (ինքնասպանվում), ուրեմն ոչ մի դժբախտ պատահար քեզ այլեւս չի դիպչի։ Այդպես (եւ ընդ որում՝ բարեբախտաբար) պատահեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ստորին վերջույթի հետ։ Այդպես բոլորովին վերջերս եղավ նաեւ
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Շարունակական այս անօրինականությունների պայմաններում ես վաղուց եմ դադարել զարմանալուց եւ զարմանք արտահայտելուց, իսկ հոդվածում նշված է՝ Հախվերդյանը զարմանք է հայտնել»։ ՆԱԽՈՐԴ Պատմության մասնագետ Սերոբ Ազիզյանը, որ արդեն երկրորդ անգամ է հաղթում մեր մրցույթում, ճիշտ գուշակեց, որ 1997-ին դեռեւս «ԻՄԱԿ» հայ-իտալական ֆիրմայի նախագահ Գագիկ Պողոսյանն էր ասել, թե մասնավորապես. «Երբ
ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
«Մի կաթիլ մեղր. աշխարհիկ քրոնիկոն» երեկվա մեր հրապարակման առնչությամբ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ԱԱ փոխնախարար Գրիշա Հարությունյանն «Առավոտին» հայտնեցին, որ իրենց միջեւ որեւէ հակամարտություն չի եղել եւ չկա, ոչ մի ընդհարում կամ շահերի բախում երբեւէ չեն ունեցել։ Հիշեցնենք, որ հրապարակման մեջ տեղ գտած լուրերն, ի դեպ, ներկայացված էին սոսկ որպես ասեկոսեներ։ ՆՐԱՆ ԷԼ
ԿՄՆԱ ՄԻԱՅՆ ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱ՞ՆԸ
Չնայած Անդրանիկ Մարգարյանի հետ Ստեփան Դեմիրճյանի օգոստոսի 30-ի հանդիպման ընթացքում երկուստեք «Միասնությունը» պահպանելու ցանկություն էր արձանագրվել, սակայն հաջորդ օրն իսկ վարչապետի հետ հանդիպումից հետո «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը մամուլին հայտնել էր, թե ըստ Անդրանիկ Մարգարյանի, ՀԺԿ-ի հետ առաջվա համագործակցությունը չի լինի եւ մեծամասնության նախկին ստատուս-քվոն չի պահպանվի։ Անդրանիկ Մարգարյանը չի բացառել, որ ԱԺ մի
Բոլորը քե՜զ, բոլորը քե՜զ, մեզ ոչ մի բան թող չմնա Մինչ «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանն ամեն երեկո՝ մտած Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանի թեւը, զբոսնում է Շախմատի տան մատույցներում եւ կամ հարակից սրճարանում հանգստանում է մտավոր ծանր աշխատանքից, «Առավոտի» հասցեով չեն դադարում հասնել այս պատգամավորի ապօրինի գործողությունների մասին պատմող նամակները։ Մեր
«ԴԱ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԴԵՄԱԳՈԳԻԱ Է» «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի ընդունումը Եվրախորհրդին անդամակցելու պարտադիր պայմաններից մեկն է եւ այն պետք է ընդունվի անդամակցությունից հետո 6 ամսվա ընթացքում։ ԱԺ իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Նազարյանն ասաց, որ այս ինստիտուտի գոյությունը եվրոպական մի քանի երկրներում Սկանդինավյան երկրների իրավական մշակույթի արգասիք է։ Այն պետություններում, որտեղ գործում են նման ինստիտուտներ՝ ամրագրված
ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԱԺՄ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՈՒԶՈՒՄ
Ականատեսների վկայությամբ, պետական գույքի տնօրինման նախարար Դավիթ Վարդանյանը երեկոյան ժամերին սկսել է հաճախ չօգտվել ծառայողական մեքենայից եւ ոտքով տուն գնալ։ Գովելի է, իհարկե, հասարակ մահկանացուների հետ անձամբ շփվելու եւ բենզին խնայելու՝ նախարարի մղումը։ Սակայն, նույն ականատեսների վկայությամբ, ճանապարհները նախարարին ոչ թե տուն, այլ Թումանյան փողոցում գտնվող նորաբաց «Royal» կազինո են տանում։ Իրազեկ աղբյուրները պնդում են,
ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ. ԱՇԽԱՐՀԻԿ ՔՐՈՆԻԿՈՆ
Ներիշխանական շրջանակներում վերջերս քննարկվում է ուժային երկու գործիչների հակամարտության թեման։ Խոսքը ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի եւ Ազգային անվտանգության փոխնախարար Գրիգորի Հարությունյանի պարբերական հեռակա ընդհարումների մասին է։ Թե ինչից է սկսվել այս ամենը՝ տարբեր ասեկոսեներ կան։ Ըստ մի վարկածի, մի օր Գրիշա Հարությունյանն իր մեքենան կանգնեցրել է պարետատան դիմաց՝ պատրաստվելով մոտակա սրճարաններից մեկում սուրճ ըմպել։
ՏՀԱՃ ՀԱՐՑԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ Թերեւս այն խնդիրները, որոնց վերաբերյալ կառավարության նիստի ընդմիջմանն «Առավոտը» մեկնաբանություններ էր խնդրում նախարարներից՝ այնքան էլ հաճելի չէին նրանց համար։ Ուստի մեծ մասամբ նախընտրում էին կարճ ու «ցրողական» պատասխաններ տալ։ Լեոնիդ Հակոբյան. Կուսակցական աջաբսանդալ – Օրերս տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող փոխնախարար նշանակվեց Լաերտ Հովհաննիսյանը, որ ՀՅԴ առաջադրած թեկնածուն է։ Հե՞շտ
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է այսպես արձագանքել լրագրողի այն տպավորությանը, թե կարծես իր զրուցակիցը շատ վատ կարծիք ունի հարկային քաղաքականության մասին. «Միանշանակ, այո՛։ Երբ ասում են՝ հարկային քաղաքականություն, ծիծաղս գալիս է։ Ախր, մենք չունենք այդպիսի քաղաքականություն։ Մենք ունենք հարկային օրենքներ, մաքսային օրենքներ, որոնք, իմ կարծիքով, հատուկ մշակված-նախատեսված են, որ դրանց հաշվին հարստանան զանազան տեսչություններ եւ
ՀԱՎԵԼՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Օգոստոսի 29-ին իր խցում մահացած 50-ամյա Նորայր Եղիազարյանը, որը մեղադրվում էր Նաիրի Հունանյանի հանցախմբին զենք վաճառելու մեջ, պաշտպան չուներ, քանի որ հրաժարվել էր պետական միջոցներով վարձված փաստաբանի ծառայություններից։ Նրա մահվան հանգամանքները պարզելով պիտի զբաղվեր Էրեբունիի դատախազությունը, սակայն այստեղ հրաժարվել են քննությունից՝ պատճառաբանելով, թե սրանով պիտի զբաղվի զինդատախազությունը։ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ, ԱՌԱ՛Ջ Կառավարության որոշմամբ, ռազմավարական նշանակություն ունեցող 13
ԱՀԱ ՔԵԶ, ԷԴԻԿ, ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը
Կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանից «Առավոտը» փորձեց պարզել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ իրեն նկատողություն է հայտարարել՝ դպրոցներում վերանորոգման աշխատանքները ձգձգելու եւ մարզպետարանների հետ համապատասխան աշխատանքներ չտանելու համար։ «Դուք որ հարցնում եք, ուրեմն, գիտեք, որ եղել է»,- ասաց նախարարը։ Մեր հարցին, թե արդյոք արդարացի՞ է համարում այդ նկատողությունը,
Սովորենք առաջնորդվել փաստերով «Հայոց աշխարհ» օրաթերթի օգոստոսի 24-ի համարում տպագրված՝ «Ում էր ձեռնտու Խոռխոռունու սպանությունը Սամվել Բաբայանի վրա բարդելը» հոդվածը, թերեւս, մի նպատակ ուներ՝ ընթերցողի ուշադրությունը սեւեռել վերջին երկու պարբերության վրա։ 1. Վ. Խոռխոռունու սպանության մեջ կասկածվող Նարիմանյանը, իբր, ծանոթ է Արծրուն Մարգարյանի հետ։ 2. Խոռխոռունին սպանվելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ։ Որեւէ
«ԹՈՂ ԳՆԱՆ ԵՎ ԽՄԵՆ ԾՈՎԸ» Ներկա իշխանություններին առաջարկում է Ազատ Արշակյանը, որ իրեն նախկին իշխանություն է համարում։ Չնայած, որքան հիշում ենք՝ նախկինում մեծ իշխանավոր չէր։ -Բավական հաստատուն գտնվեցիք քաղաքականությունից հեռանալու Ձեր որոշման մեջ։ Ի տարբերություն, ասենք, Աղասի Արշակյանի, որ մի քանի անգամ ազդարարել էր, թե այլեւս չի զբաղվելու քաղաքականությամբ, բայց… Իսկ Ձեզ հե՞շտ է հաջողվում
ՏՎԵՔ ԻՆՁ ՀԵՆՄԱՆ ԿԵՏ ԵՎ ԵՍ ԿՓՐԿԵՄ ԱՇԽԱՐՀԸ
Երեկ Արտաշատում տեղի ունեցած «Հանդիպում հայ ազգային մտավորականների հետ» միջոցառումը, որի կազմակերպիչն ու գլխավոր հյուրն էր «21-րդ դար» հասարակական կազմակերպության նախագահ եւ, ինչպես ինքն արտահայտվեց, «ունեւոր մարդ եւ բիզնեսմեն» Արկադի Վարդանյանը։ Նրա խոսքերով, ինքն իր հաճույքի համար չէր եկել Արտաշատ՝ զրուցելու գյուղացիների հետ, փոխարենը նա կարող էր ժամանակ անցկացնել իր ընտանեկան ջերմ միջավայրում, բայց հասկացավ,
ՄԻ ԳԻՇԵՐՈՒՄ՝ ԵՐԿՈՒ ԴԵՊՔ Օգոստոսի 29-ին, գիշերը ժամը 23.00-24.00-ի սահմաններում քաղաքի կենտրոնական հատվածներում պայթյունի ձայն է լսվել։ Երեկ առավոտյան պարզ դարձավ, որ պայթյունը տեղի է ունեցել զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ Ջրաշատ փողոցում գտնվող սեփական տան նկուղում։ Պայթյունի ձայնն այնքան ուժգին է եղել, որ այդ հատվածի բնակիչներից մի քանիսը կարծել են, թե Ազգային ժողովի շենքում է
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Դաշնակցություն կուսակցությունն ավելի ու ավելի շատ է դառնում ռուսական քաղաքականության առարկա»։ ՆԱԽՈՐԴ «Իմ կարծիքով, սա ամենակարեւորն է՝ Հայաստանը երեւի աշխարհի միակ երկիրն է, որի մի փոքր հողակտորի կորուստը կարող է աներեւակայելի աշխարհաքաղաքական փոփոխություն մտցնել միջազգային հարաբերություններում։ Իրոք, Հայաստանի աշխարհաքաղաքական կարեւորությունը հասկանալու համար մտովի մի պահ պատկերացնենք Զանգեզուրի կորուստը. հարկ
ԹԱՓՈՒՐ ՏԵՂ
Վանյա Մխիթարյանից հետո թափուր մնացած ԿԸՀ փոխնախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդներ են նշվում Ռուբեն Մանուկյանն ու Ռուբեն Հովհաննիսյանը։ Չնայած հավանական է, որ այս պաշտոնը դարձյալ կոմկուսի ներկայացուցչին փոխանցվի։ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵԼ ՀՀ նախագահի՝ Վանաձոր կատարելիք այցի առնչությամբ սպառնալից հանձնարարականներ են տրվել տեղական իշխանությունների կողմից՝ առանձին ղեկավարների։ Մասնավորապես, բնակչության հետ հանդիպումների ընթացքում թույլ չպիտի տրվի,
ԱՓՍՈՍԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ
«Եթե կա ինչ-որ բան, որ իմ առումով կասկած է առաջացնում՝ պատրաստ եմ պատասխան տալ։ Թշվառության, երկրի քանդվելու, անհաջողությունների, ձախողումների, տնտեսական անկման, հանցագործությունների եւ կոռուպցիայի, արտագաղթի, մազութի… այդ բոլորի համար ես, իհարկե, զղջում եմ։ Շատ եմ ափսոսում, որ այդպիսի բաներ եղել են մեր օրոք։ Ես ափսոսում եմ, որ մեր գործունեությունը ո՛չ միայն լավ արդյունքներ տվեց, որոնցով
Արմյանսկի յազիկը լոխ ղարաբաղցիք են սախրանիտ անում «Առավոտի» միջոցով ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին «Բաց բողոքագիր» է ցանկացել ներկայացնել ԼՂՀ նախկին կառավարության անդամ, «Մաշտոց» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գարեգին Ղազարյանը։ Նրա նամակի թեման մայրենի (այսինքն՝ հայերեն- Լ. Ա.) լեզվի խնդիրն է Ղարաբաղում։ Թե որքանով է տրամաբանական հայոց լեզվի պահպանության թեմատիկայով բաց նամակը հղել հենց Ռոբերտ Քոչարյանին, այնքան
«ՆԱԶԱՐԵԹԻ» ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԱԾ Է
«21-րդ դար» միջազգային անկախ ասոցիացիայի հիմնած նոր՝ «Նազարեթ», հեռուստաընկերությունը Գարեգին Նժդեհ հրապարակի հարեւանությամբ իր վարչական շենքի շինարարությունն էր սկսել։ Սակայն մեկ-երկու շաբաթ առաջ շինարարությունը կասեցվել էր համապատասխան թույլտվություն չունենալու պատճառաբանությամբ։ Երեկ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական վարչությունից տեղեկացանք, որ այդ շինարարությունը մնում է կասեցված։ Շենգավիթի թաղապետարանում վստահեցրին, թե հեռուստաընկերությունը օրերս ներկայացրել է շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ


















































