Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԻ ՇՈՒՆ ՀԱՉՈՒՄ Է»

Լ. Ճգնավորյանի բառապաշարի եւ պահվածքի մասին Նկատել եմ, որ Ճգնավորյանն ամեն անգամ ասուլիս տալուց լրագրողների համար «ծախս» է անում. Ժուռնալիստների միության ասուլիսների համար նախատեսված սրահի սեղանները, որ լցված էին պարսկական էժանագին ծամոնանման կոնֆետներով ու շամպայններով, ափսե-բաժակ-պատառաքաղիկներով, ավելի շատ ճաշասենյակի տպավորություն էին ստեղծում։ Ճգնավորյանը շամպայն հյուրասիրելիս հաստատ մտածել էր, որ կգտնվեն լրագրողներ, որոնք շամպայն կպայթեցնեն, կշնորհավորեն

«ԱՅՍ ՆԱՄԱԿԸ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁՆ Է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ»

Պետության սահմաններում Մեծարգո նախագահ. Ես դատապարտվել եմ օրինականության կոպիտ խախտումներով եւ քննությանը խորթ միջոցներ կիրառելով ստեղծված ակնհայտ, շինծու մեղադրանքների հիման վրա։ Իմ ոտնահարված իրավունքները պաշտպանելու խնդրանքով ես դիմել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ծառայությանը։ Գիտեմ, որ այդ ծառայությունը դեռ ոչինչ չարած, արդեն հասցրել է իրեն հեղինակազրկել եւ մարդու իրավունքների հիմնական ոտնահարողները՝ իրավապահ

Արտակ Գնունի. «Կարող եմ հպարտանալ, որ երկարատեւությամբ ինձ ամենից շատն են տփել»

Ես ոչ միշտ եմ նստում իմ աշխատասենյակում, քանի որ այն գտնվում է ԱԺ նախագահի աշխատասենյակի կողքը, պարբերաբար գնում-գալիս էի։ (Հուշերը պատմելիս, սովորության համաձայն, իր նախկին աշխատասենյակի մասին ներկա ժամանակով խոսեց Արտակ Գնունին – Լ.Մ.)։ Արդյո՞ք հարձակում լինելու էր, թե՞ ոչ. ինչ-որ բան, այնուամենայնիվ, հուշում էր։ Թեպետ հանրահավաքի կոչերից այդքան էլ տեղյակ չէինք, բայց ինչ-որ ներքին

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԱՍԵԼ՝ ԱՀԱ ՆԱ…»

Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանի հետ -Պարոն Սադոյան, արդեն երկու տարի է անցել սեպտեմբեր 25-ի իրադարձություններից եւ հիմա, արդեն առանց որեւէ բարդություն ունենալու կարող եք ասել՝ ասե՞լ եք արդյոք, ահա նա, ինչ ուզում եք արեք նրա հետ։ -Նախ ասեմ, որ ինչ պիտակներ էլ փորձեն կպցնել սեպտեմբերի 25-ի դեպքերին, ինձ համար եւ

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ԱՆՁՐԵՎՈՎ ՉԵ՛Ս ՎԱԽԵՑՆԻ

Երեկ Հայկոմկուսը բացեց հանրահավաքային նոր շրջանը՝ բեմելի համար աննպաստ եղանակային պայմաններում։ Սակայն քամու եւ անձրեւի տակ էլ հավաքվածները ծափահարում էին հռետորներին (առավել ոգեւորված՝ Սերգեյ Բադալյանին)։ Միայն կարգախոսներն էին երբեմն ստիպված լինում գլխների վրա պահել անձրեւանոց։ Նախ ելույթ ունեցավ դոցենտ Ալեքսանյանը, որը կրթական թեմաներով էր խոսում։ Հիշեցրեց, թե խորհրդային դպրոցը լավագույնն էր եւ այդ պնդումը նաեւ

Կարմիր բանակին սպասելիս

Ընդհանուր առմամբ, մեր կոմունիստները, ի տարբերություն այլ կուսակցականների, հանգիստ, սուսիկ-փուսիկ մարդիկ են եւ գերադասում են պայքարի քաղաքակիրթ ձեւերը, առայժմ մոռանալով, որ որձաքարը պրոլետարիատի լավագույն զենքն է: Կոմունիստները գերադասում են կարմիր մեխակները, որոնցով զարդարում են սեփական բաճկոնները եւ առաջնորդների արձանները: Այս եղանակով, հավանաբար, նրանք կողջունեն Հայաստանի մուտքը Ռուսաստան-Բելառուս չգործող դաշինքի մեջ, ինչպես նաեւ 11-րդ Կարմիր բանակի

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԿԻՆՈ «ՆԱԻՐԻ»

«Առավոտն» արդեն գրել է, որ իշխանությունների փոփոխությունից հետո փոխվել է կինո «Նաիրիի» բաժնետերերի խորհրդի կազմը։ Պետական փակ բաժնետիրական ընկերություն դարձած կինո «Նաիրիի» բաժնետերեր են նշանակվել գրող Ալվարդ Պետրոսյանը, հեռուստալրագրող Գագիկ Սիմոնյանը, տիկին Զոյա Շաքարյանը։ Երեկ կեսօրին վերջին երկուսը քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ այցելել էին «Նաիրի» կինոթատրոն։ Այցելել էին կինոթատրոնի նախկին ղեկավարությունից ընդունման-հանձնման միջոցառումն իրականացնելու։ Քաղաքապետարանը ներկայացնում

ԸՆՏՐԱԲՈՅԿՈՏԻ ՀԵՌԱՆԿԱՐ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, արդեն իսկ նախնական խոսակցություններ են տեղի ունեցել Հայաստանի ժողովրդական կուսակցության, ԱԺՄ-ի, Հայկոմկուսի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունների միջեւ, որ եթե «Երկրապահ» պատգամավորական խումբը ծայրահեղ դեպքում չհամաձայնի 81 համամասնական, 50 մեծամասնական տեղերին, ապա այս կուսակցությունները կարող են եւ քննարկել ընտրություններն ընդհանրապես բոյկոտելու հնարավորությունը։ ԱՐՏԱՔԻՆ ՃԱԿԱՏ Փետրվարյան իրադարձություններից ի վեր նոր տեղաշարժեր են կատարվել

ՋԱՎԱԽՔԸ՝ ԱՋԱՐԻԱ

Ռուսաստանյան մամուլը սեպտեմբերի 23-ին ծանուցել է, որ Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահ Ասլան Աբաշիձեն ելույթ ունենալով տեղական հեռուստատեսությամբ, պատմել է «Ջավախք» կազմակերպության ղեկավարության հետ ունեցած իր հանդիպման մասին։ Նրա վկայությամբ, իր զրուցակիցները խոսել են Վրաստանի հայկական շրջանները (Ախալքալաք եւ Նինոծմինդա) Աջարիայի ինքնավարության կազմում ընդգրկելու հնարավորության մասին։ Աբաշիձեի կարծիքով, այդ նախաձեռնությունն ամենեւին էլ սեպարատիզմի տարրեր չի ընդգրկում։

Իջնել-բարձրանալու գինը

Ս/թ սեպտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում անջատվել էին Եզնիկ Կողբացու 3 եւ նրան հարակից մի քանի շենքերի վերելակները։ Պարզվեց, որ պատճառը էներգիայի վարձը չմուծելն է։ Ըստ ՀՀ կառավարության թիվ 429 որոշման (6.10.97 թ.), որն ուժի մեջ է մտել 1998 թ. հունվարի 1-ից, վերելակների, մուտքերի էներգիայի վարձը չպետք է գանձվի բնակիչներից։ Սակայն էներգետիկայի նախարարությունը կամ տեղյակ

ՄԱՄԱՆ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԷԼ Է «ՄԱՄԱ»

ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանը վերջերս է վերադարձել Իտալիայից եւ իր տպավորություններն է հայտնում այդ երկրի սոցիալական չեղած խնդիրների եւ եղած առույգության շուրջ։ Իտալիա մեկնել էին նաեւ ԱԺ պատգամավոր, սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Գ. Ղարիբջանյանը եւ ԼՂՀ սոցապ նախարար Լ. Ղուլյանը։ Պարոնայք սոցիալական ոլորտի պատասխանատուները Իտալիա էին մեկնել Tacis-ի հնարավորություններով։ Իտալական եւ

ԴԵՂԻՆ ԳՈՒՅՆԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանում ընթացող սեփականաշնորհումը սեպտեմբեր ամսին նոր փուլ մտավ։ «Առավոտի» «Դեղին էջեր» հավելվածում հրապարակվել էր, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ արդեն մարվել է ավելի վաուչեր, քան բաժանվել էր բնակչությանը։ Այսօր միասնական կարծիք չկա, թե իրականում որքան վաուչեր է 1994 թ. բաժանվել։ Պաշտոնական փաստաթղթերում որպես կանոն տարբեր թվեր են նշված։ ՀՀ օրենքում արձանագրված է, որ բաժանվել է մոտ

«Այլախոհ» Սահակյանը եւ վհուկների որսը

ՀՀՇ Շենգավիթի կազմակերպության ընդհանուր ժողովը սեպտեմբերի 20-ին հանդես եկավ հայտարարությամբ Քննարկելով ՀՀՇ կուսակցությունում ստեղծված վիճակը եւ Շենգավիթի ՀՀՇ կազմակերպության խնդիրները, ՀՀՇ Շենգավիթի ընդհանուր ժողովն արձանագրում է. 1. Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ներիշխանական խորը ճգնաժամի տրամաբանական հետեւանքն էր։ Ճգնաժամի առաջին մեղավորը, անշուշտ, ինքը՝ Լ. Տեր-Պետրոսյանն էր, սակայն մեղքի զգալի մասը կրում է ՀՀՇ

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է, ԴԱ ՄԻ ՕՐ ԿՎԵՐԱՑՆԵՆՔ»

Երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի հերթական նիստը։ Քանի՞ տարի տալ նախագահին Աշխատանքային խումբը ներկայացրեց նախորդ նիստում եղած առաջարկների եւ այլնի վերաբերյալ տեսակետներ։ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի ելույթի սկիզբը չլսեցի, քանի որ ուշացել էի, եւ ինքս ինձ չեմ կարող ներել։ Ինչեւէ: Գործող սահմանադրության 49-րդ հոդվածի շուրջ տարակարծություններ չծագեցին. «ՀՀ նախագահը

«ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ՄՈՏԵՆԱՔ ՄԵՐ ԿԵՑՎԱԾՔԻՆ»

Երեկ հրավիրված ասուլիսում այս կոչով դիմեց լրագրողներին Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ ձեր մեջ մարդիկ կան, որոնք համապատասխան վերաբերմունք ունեն մեր գաղափարախոսության եւ կուսակցության նկատմամբ, բայց եկեք դեն նետենք այդ բոլոր նախապաշարումները»։ Սակայն չէր հաջողվում «ըմբռնումով մոտենալ», երբ լսում էիր, թե Ռուսաստանի կոմկուսի կենտկոմի 10-րդ պլենումից վերադարձած Հայաստանի կոմունիստների

Սահմանադրական բարեփոխման առաջարկ

Բոլորս գիտենք, թե ինչպես է ընտրվել ներկայիս Ազգային ժողովը, ինչով են իրականում զբաղվում մեր պատգամավորները եւ որն է նրանց մեծ մասի, այսպես ասած, բարոյաքրեական նկարագիրը: Դատելով ներկա իրավիճակից, ենթադրում եմ, որ 1999 թվականի ընտրությունների արդյունքում ավելի լավ կազմ չի հավաքվի, եւ խորհրդարանի մեծ մասը կկազմեն թաղային հեղինակությունները /թեկուզ փառապանծ անցյալ ունեցող/ եւ նրանց հովանավորյալները: Աստված

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ

Սեպտեմբեր 23-ին տեղի ունեցավ Քաղաքական խորհրդի հերթական նիստը, որին, այդ մարմնի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի վկայությամբ, մասնակցում էին բոլոր կուսակցությունները, բացառությամբ ՀՀՇ-ի եւ ՌԱԿ-ի։ Մեր զրուցակիցն ասաց, որ նրանք նախորդ նիստին մասնակցել են, իսկ այդ օրը բացակայելու պատճառները հայտնի չեն։ Հրանտ Խաչատրյանը նախ անդրադարձավ ՔԽ-ի եւ լրագրողների հարաբերություններին, տեղեկացնելով, որ իրենց կառույցի առած որոշման համաձայն,

ՄԵԾ ԳՈՒՄԱՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ

«Առավոտ» հասած տեղեկությունների համաձայն, օտարերկրյա վարկերի օգտագործման արդյունավետությունը ստուգող հանձնաժողովը մի փաստաթուղթ է ստացել, ըստ որի, էկոնոմիկայի նախարարի խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը ստացել է 2579 դոլար։ Պարզ չէ, այդ գումարը ի՞նչ իրավական հիմքերով է հատկացվել եւ հատկապես ի՞նչ խորհուրդների համար։ Բացի այդ, 1094 դոլար է հատկացվել նաեւ նախարարի օգնական Արտակ Բարսեղյանին։ Իսկ թարգմանչության համար տրամադրվել է

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԶԱՅՐԱՆԱԼ

Ըստ ամենայնի, հայ կոմունիստները ոգեւորվել են իրենց ռուս գործընկերների «տակտիկական մեծ հաջողությունից» եւ Պրիմակովի նշանակումից։ Գուցե այդպե՞ս է պատճառաբանվում ակտիվության հանկարծակի պոռթկումը։ Հանրահավաք այսօր, հանրահավաք հոկտեմբերի 7-ին՝ համառուսաստանյան բողոքի ցույցերին ի համերաշխություն, Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի մաս կազմելու հավերժական հարցով։ «Մեր զայրույթն ենք արտահայտելու ե՛ւ վաղը, ե՛ւ առավել եւս հոկտեմբերի 7-ին՝ այն կապակցությամբ, որ այսօրվա նախագահը

Ի՞նչ ջազ, ինչ բան… Ալաբինա յալլա՜…

Երեւանցիներն իրենց սփյուռքահայ եւ արտասահմանցի հյուրերին Գառնի-Գեղարդ ու Սեւան տանելուց հետո արդեն պարտադիր բերում են նաեւ «պապլավոկի» Նուշիկյան հարկաբաժին։ Այնպես որ, եթե մի քանի սեղաններ են միացված այդ սրճարանում եւ տասից ավելի մարդիկ են տեղավորված այդ սեղանների շուրջ, ուրեմն՝ կամ սփյուռքահայեր են, կամ արտասահմանցիներ։ Սեղաններն այդպես են դասավորվում նաեւ ՀՀ նախագահի եւ նախարարների («ուժային») այցելության

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ «ՀԱՄԲԱԳԸ» ՊԿՊ-ԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Բոլոր կառավարություններն ունեն քննադատվելու իրենց չսիրված թեմաները։ Զարմանալի զուգադիպությամբ ամենուրեք դրանք այն թեմաներն են, երբ պարզվում է, որ նախարարներն այնքան էլ խելացի չեն, եւ որ պետական շահերը ստորադասվում են այլ շահերի։ Ի՞նչ է համբագը «Համբագը» (humbug) անգլիական դիվանագիտության կողմից հորինված տերմին է, որը չի թարգմանված աշխարհի ոչ մի այլ լեզվում։ Անգլիական բառարանները այդ բառը բացատրում

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԵՐՆ ԱՆԿԱԽԱՆՈՒՄ

7 տարի առաջ, 1991թ. սեպտեմբերին հայերը անկախություն էին ուզում։ Նրանք անկախություն էին ուզում բուռն եւ ինքնամոռաց։ Մամուլը ողողված էր «ԱՅՈ ասենք մեր երեխաների ապագային» եւ այլ, գրեթե նույն բովանդակությունն ունեցող կարգախոսներով։ Անկախությամբ վարակված մտավորականները խելագարված վազվզում էին փողոցներով, եւ անկանոն հարաբերությունների մեջ մտնելով ազգաբնակչության հետ՝ վարակում պատահական անցորդների։ Զգացմունքների քաղաքակիրթ ժայթքումը ապահովելու համար, 1991թ. սեպտեմբերի

ԻՆՉԻՑ ՄԱՀԱՑԱՎ ՍԱՆԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Բժիշկները մեզ հավատացնում են, որ խոլերայի համաճարակը տեղայնացված է։ Նոր հիվանդներ, կոնտակտավորներ եւ առողջ բացիլակիրներ չկան։ Սեպտեմբերի 18-ին Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը ստորագրում է որոշում «Երեւան քաղաքում հակախոլերային միջոցառումներ անցկացնելու մասին»։ Նման ուշացած որոշում ընդունելը տարօրինակ կթվար, եթե չլինեին որոշ տեղեկություններ։ Մեր համաճարակաբանները երդվում են, որ խոլերայից մահացել է 2 մարդ, որոնցից մեկը՝ ինֆարկտից։ Մինչդեռ,

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼ Է ԱՆՈՒՄ

Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանն «Առավոտ» եւ «Հայոց աշխարհ» օրաթերթերում սեպտեմբերի 18-ին հրապարակված հարցազրույցներում ներկայացրել էր Կենտրոն համայնքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Բնականաբար, հայտնաբերված բոլոր խախտումները կամ թերացումները չէ, որ նա թվարկել էր։ Եվ Կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանն էլ, չնայած ստուգող հանձնաժողովի տեղեկանքի առնչությամբ շուրջ 25 էջ առարկություններ է ներկայացրել՝ այժմ նախընտրեց հակափաստարկներ ներկայացնել

ԱՐՎԵՍՏՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

«Հայլուրը», որն 91 թվականին անկախ եւ ինքնուրույն լրատվական ծրագրի բացառիկ փորձ էր եւ այդ պատճառով 92 թվականին փակվեց՝ նախորդ իշխանությունների նկատմամբ ոչ լոյալ վերաբերմունքի համար, այսօր նորից վերականգնվել է Ազգային հեռուստատեսության եթերում: Վերականգնվելու նախօրյակին «Հայլուրի» նախկին ղեկավար, այժմ Կենտկոմի գաղափարախոսության գծով քարտուղարի պարտականությունները կատարող Ալեքսան Հարությունյանը վերջին ցուցումները տվեց «Լրաբերին» փոխարինող նոր ծրագրին, բացատրեց, թե

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ. ՆԻ՞ՍՏ, ԹԵ՞ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Օրերս հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ նախագահի աշխատակազմի աշխատակից Վրեժ Գասպարյանը (լուսանկարում), իսկ հեռուստատեսությամբ նրա պաշտոնը նշվեց իբրեւ պետաիրավական վարչության պետի, եւ հանդես եկավ նախագահին օգնելու կոչով։ Հորդորն ուղղված էր հատկապես այն պատգամավորներին, որոնք հետեւողական դիրքորոշում ունեն Կոնյակի գործարանի հարցը խորհրդարանում նորից քննարկելու խնդրում։   Այս առիթով զրույցի հրավիրեցինք այդ պատգամավորներից մեկին՝ Վահագն Խաչատրյանին։ -Պարոն Խաչատրյան, փաստորեն,

ՄՈՒՐԱԴԻԿԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶ

«Ազատություն» ռ/կ-ի վերլուծաբան Լիզ Ֆուլերը էլեկտրոնային պարբերական է հրատարակում՝ «Կովկասյան հաղորդագրություն» («Caucusus report»), որտեղ համառոտ վերլուծություններ են տարածաշրջանի մասին եւ շաբաթվա առավել արժանահիշատակ մեջբերումները։ Պարբերականի վերջին համարում Ռոբերտ Քոչարյանին եւ Էդվարդ Սանդոյանին շրջանցելով՝ առաջին տեղում է հայտնվել ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը «Առավոտին» տրված հարցազրույցում արտահայտած իր պնդմամբ. «Վնեշնի պալիտիկայում ես ինձ եմ համարում

ԿՈՆՅԱԿԻ ՀԱՐՑԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Անցյալ շաբաթավերջին ձեռքի տակ ունենալով ավելի քան 74 պատգամավորի ստորագրություն՝ կոնյակի հարցով նախանձախնդիր ԱԺ պատգամավորներն իրենց դիմումն են ներկայացրել Սահմանադրական դատարան։ Կոնյակի խնդրով ԱԺ նիստ գումարելու հարցի վերաբերյալ կարդացեք 2-րդ էջում։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՏԵՍԱՆԵԼԻ Է «Ինձ համար ծիծաղելի է այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնելը»,- նախագահի վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումների առնչությամբ ասել էր Դավիթ

«ԿԻՆՈՇՈԿ» ԵՎ ԿԻՆՈ-ՇՈԿ

Կինոյի տան երեկվա ասուլիսը ի սկզբանե հրավիրված էր Անապայում օրերս կայացած «Կինոշոկ» կինոփառատոնում հայ ռեժիսորների մասնակցությունը ներկայացնելու նպատակով, բայց ասուլիսում ամենաքիչը խոսվեց հենց կինոփառատոնի եւ մեր ռեժիսորների հաջողությունների մասին։ «Կինոշոկ»-ում (որը կայացել է սեպտեմբերի 5-15-ը) մրցույթին մասնակցում էին երիտասարդ ռեժիսորներ Տիգրան Խզմալյանը (որը նաեւ «Երեւան» ստուդիայի տնօրենն է), իր «Սեւ եւ սպիտակ» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմով,

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Արզնիի առողջարանի տնօրինությունը զբաղված է վտարմամբ Արդեն մի քանի օր է, ինչ խմբագրություն են այցելում Արզնիի N 2 Լազարեւի անվան բազային առողջարանի բնակիչներ Անահիտ Տոնոյանն ու Ռիմա Մուսայելյանը։ Նրանք երկրաշարժից հետո բնակվում են այդտեղ, Անահիտը իր մոր՝ Ամալյա Տոնոյանի հետ (հայրը՝ Հարություն Տոնոյանը մահացել է 1993 թ., առողջարանում), իսկ Ռիման՝ ընտանիքի 4 անդամներով, «բախտի քմահաճույքին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930