Օրվա լրահոսը
Քաղաքական ըմպելիք ամանորյա սեղանին
Որ խմիչքը անմիջական կապ ունի քաղաքականության հետ, անծայրածիր Ռուսաստանում եւ ծայրածիր Հայաստանում սովետական մարդիկ առաջին անգամ իմացան Նիկիտա Խրուշչովի օրոք։ Հետո խնդրո առարկայով զբաղվեց նաեւ Միխայիլ Գորբաչովը՝ մի այնպիսի հրովարտակ հրապարակելով, որը շատ էր հիշեցնում Ռոբինզոն Կրուզոյի ամենածանրակշիռ պատգամը Ուրբաթին՝ «չուտել մարդու միս…»։ Իհարկե, ոչ ոք առյուծի կաթը այծի կաթով չփոխարինեց, իսկ հետո նույնիսկ տեսականու
Տարբեր հնարավորություններ
Առաջ միայն Նոր տարին էր։ Հիմա Նոր տարին ու Սուրբ Ծնունդն են։ Բարեմաղթանքները կրկնապատկվել են։ Ընծաները… կիսվել։ Համենայնդեպս, այդ կարծիքին են մեր երեխաները, որոնք իրենց հիշողության դաշտից չեն ջնջել անցյալի կպչուն դրվագները։ Մեծահասակները ժամանակների ներկա կերպարանափոխությանը իմաստասիրական պատմուճան են հագցնում՝ այն բոլորը, ինչ այսօր ստանում ենք՝ հենց նվեր են, որ կան, քիչ է մնում՝ մասունք։
Լույսը, կարծես թե, երեւաց
Պատերազմին հաջորդող խաղաղ շրջանները հայրենասիրական պաթոսով չեն փայլում։ Անգամ հաղթող երկրներում։ Հին հնդիկները կասեին՝ նյութը վրեժ է լուծում ոգուց։ Վերջին մի քանի տարում տեսանք ժողովրդի ակտիվ հատվածի զանգվածային արտագաղթ, կոռուպցիա, տնտեսության անկում, աղքատություն, բարոյական անկում եւ այլն, եւ այլն։ Արդեն շատ են խոսել այս մասին։ Բոլորս արդեն հասկանում էինք, որ մինչեւ «դանակը չհասնի ոսկորին»՝ որեւէ
Ազատ անկումը վերջացավ
Վայրէջքի տեղը հայտնի է Կա մի հին, մորուքավոր անեկդոտ. վրացին պահում է իր զոքանչին պատշգամբից դուրս, օդի մեջ եւ ասում՝ գիտե՞ս ինչ է արել Շալիկոն իր զոքանչին։ Նրան սպանել է։ Իսկ գիտե՞ս թե ինչ է արել Վալիկոն՝ խեղդել է։ Իսկ ես քեզ բաց եմ թողնում, դու ազատ ես։ Եվ բաց է թողնում մատները։ Թռի՛ր… Ի
Կեսին պատասխան
Եվ մեկ պատասխան Իհարկե, կարող էի ենթադրել, բայց ոչ այսչափ սխալվելով, որ «Լրագրական տարի. ովքեր են լավագույնները» հրապարակումս («Առավոտ» 30-ը նոյեմբեր) բազմազան խոսքուզրույցի տեղիք է տալիս: Նույնիսկ ինքս էի հարկ համարել ակնարկել դրա մասին, որպեսզի բամբասանքախառն խոսակցություններից հնարավորին չափ խուսափելով, լրագրողական երկխոսությունը, եթե տեղի ունենար այդպիսին, անմիջապես ուղղվեր գործնական հուն։ Այսօր, երբ հրապարակման օրից շուրջ
Ժամանակին ժամանակը ժամանակ էր, իսկ հիմա՞…
Մարդու համար ի՞նչ կա. նեղ օրին դիմանալուն միշտ էլ սովոր է եղել, իսկ թե լենուբոլ օր է պատահել, մի կերպ դիմացել է։ Մարդը ժամանակի համար չի ստեղծված, բայց էս անտեր ժամանակն ստեղծված է միայն մարդու համար։ Մարդ ես՝ դիմացիր։ Միայն չըմբռնելն անգամ խոր ըմբռնելով կարելի է շատ բան ըմբռնել։ Ըմբռնելու հրաշալի ժամանակներն էլ անցան։ Ժամանակ
Նրանք փող ունեն, բայց բյուջեն չեն կատարում
Մենք՝ հակառակը Հայաստանում ապրող հասարակ մահկանացուն, որը սովոր է ապրել հայրենի կառավարության բյուջեի եւ ծրագրերի համապատասխան՝ երբ բյուջեն սկզբից կատարվում է, իսկ հետո հաստատվում, մեծ դժվարությամբ կհասկանա, թե ինչու Ամերիկայի նման հարուստ երկրում բյուջետային ճգնաժամ է սկսվել։ Եվ ինչն է պատճառը, որ ամերիկյան դեսպանատները մասնակիորեն դադարեցնում են իրենց աշխատանքը, իսկ բուն ԱՄՆ-ում ժամանակավորապես փակված են
Անցյալը սպասում է ապագային
Հանրապետության եզակի պաշտոնաթերթերից գլխավորը իր 313-րդ համարում ծանուցում էր, որ շինարարները Սպիտակ-Լենինական խճուղին վերանորոգելիս գտել են ստորգետնյա մի ամբողջ քաղաք՝ եկեղեցով, դամբարանով, հավանականով եւ տնտեսական կառույցներով։ Վիթխարի գտածոն թվագրվում է 12-րդ դարով։ Հայտնագործության ժամկետը նրբորեն շրջանցված էր, որը խաբուսիկ տպավորություն էր թողնում, թե այն կատարվել է եթե ոչ այսօր, ապա առնվազն երեկ։ Ուստի ԳԱԱ Հնագիտության
Պատրաստվենք կտրուկ շրջադարձի
Եթե Ռուսաստանում իրոք կոմունիստները վերջնականապես հաղթեն, Հայաստանի առջեւ կդրվի նաեւ արտաքին քաղաքականության վերանայման հարցը։ Առայժմ դժվար է կանխատեսել, թե ուր կարող է հասնել Ռուսաստան-Արեւմուտք հակասությունը մոտակա տարիներին եւ, ըստ այդմ, ինչպես «կգծի» Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական շահերի տարածքը։ Հավանաբար երկաթե վարագույրի ժամանակներն անդառնալի են, բայց մեկուսացման որոշակի աստիճան նրանք կպարտադրեն՝ հատկապես այնպիսի կարեւորագույն տարածքում, ինչպիսին Անդրկովկասն
Համակարգչային վերազինում ԱԺ-ում
Խորհրդարանը կառուցողական օրենսդիր աշխատանքի մարմին է, հուլիսի 5-ից վերանվանվելով Ազգային ժողովի՝ այն ավելի մեծ պարտավորություն է ստանձնել ժողովրդի ճակատագրի հանդեպ։ Յուրաքանչյուր պատգամավոր պետք է առավելագույնս համապատասխանի քաղաքակրթության պահանջներին, այսինքն՝ դառնա ազգի դեմքը՝ ուսյալ, զարգացյալ եւ տեղեկացյալ։ «Մեզ մոտ եւ նրանց մոտ» զուգահեռներն անընդհատ հետաքրքիր, բայց ճնշող, ավելորդ մտքերի տեղիք են տալիս, զիջում ենք թե՛ տեղեկացվածության,
Եկող տարին վճռորոշ կլինի
Կամ իրական բարեփոխումներ, կամ «կարմիր կխմերների» վերադարձը Հինգ տարի առաջ սկսված արմատական բարեփոխումները մեր կյանքի բոլոր ոլորտներում, հասարակական ամենալայն շրջանակներում այսօր միանշանակորեն չեն գնահատվում։ Ակնառու հաջողությունների հետ մեկտեղ, մենք այսօր ունենք նույնքան ակնառու բացթողումներ, որոնցից արդարացիորեն դժգոհում է մեր ժողովուրդը։ Օբյեկտիվորեն գնահատելով անցած 1995թ., չի կարելի չնկատել կյանքի ընդհանուր կայունության միտումները՝ համեմատած անցած չորս ծանրագույն
Մի հայտարարության առթիվ
Ռուսաստանում համայնավարները եթե ոչ ջախջախիչ, ապա համոզիչ հաղթանակ տարան։ Որքան էլ որոշ լիդերներ փորձեն անպարկեշտ խոսքեր շպրտել համայնավարների հասցեին, որքան էլ ասեն, թե մուրացկաններն ու տարեց մարդիկ են ապահովել նրանց հաղթանակը (կարծես այդ մարդիկ Ռուսաստանի քաղաքացիները չեն), կամ էլ թե, ժողովուրդն ավելի շատ դեմ է քվեարկել, քան կողմ,- հասկացիր, վրեժխնդրությունից է կողմ քվեարկել,- այսինքն՝ նորից
Բարեփոխումները շատ նուրբ են առաջ գնում
«Բարեփոխումներ» խմբի նախագահ Արմեն Մարտիրոսյան – Ինչպե՞ս կբացատրեք «Բարեփոխումներ» խմբի այսքան կտրուկ տատանումը՝ «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ, կառավարության դիրքորոշման ժխտումից մինչեւ հավանություն։ – Մեզ համար բավական անսպասելի էր, որ կառավարությունը դիմեց իրեն վստահություն հայտնելու քայլին. այս օրենքի կապակցությամբ մենք կառավարության
Քաղաքականությունը եւ բանկը
Սեփականաշնորհման տիրույթում կառավարության լիազորությունների ճշտմանը զուգընթաց՝ Ազգային ժողովը դեկտեմբեր 27-ի արտահերթ նիստում վավերացրեց «Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան բանկ հիմնելու մասին» համաձայնագիրը։ Փաստաթուղթը ներկայացնող ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը վկայեց, որ այս նախագիծը համաձայնության չի արժանացել իր գործընկերների կողմից։ Նախապատմությունը հետեւյալն է. Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան բանկի ստեղծման համաձայնագիրը նախ ստորագրվել է 1994 թ.
«Բարեփոխումներին» մշակեցին
Եվ նրանք ընկրկեցին Ամանորի նախօրեին հանրապետության նախագահի հրամանագրով եւ կառավարության առաջարկով գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որի առանցքը դարձավ «ՀՀ պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների սետականաշնորհման եւ ապապետականացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Նախագծի ներկայացումից անմիջապես հետո խորհրդարանը ծառս եղավ, եւ պատճառը մեկն էր՝ կուտակված դժգոհությունը սեփականաշնորհման գործընթացից։ Պատգամավորները քննադատության նշավակ դարձրեցին կառավարությանը՝ սեփականաշնորհումը
Կարո՞ղ ենք խուսափել ծայրահեղություններից
Իզուր չէին ասում, որ Ռուսաստանը ծայրահեղությունների երկիր է։ Ծայրահեղությունների երկիր է համեմատած, ասենք, Չինաստանի հետ։ Պլանային սոցիալիզմից դեպի գայդարյան արմատական լիբերալ-դեմոկրատիա եւ հակառակը։ Չեռնոմիրդինյան հապաղումը շատ կարճ տեւեց։ Վառելիքաէներգետիկ էլիտայի իշխանությունը, որը Ռուսաստանը դարձնում էր Արեւմուտքի հումքային կցորդ, չէր կարող երկար ցենտրիզմ խաղալ, բայց կարող էր վարկաբեկել ցենտրիզմի գաղափարը եւ վարկաբեկեց։ Արդյունքում՝ իսկապես ավելի ցենտրիստական
Բաց նամակ «Հայմամուլին»
Այս անգամ իսկապես որոշեցի ո՛չ հոդված, ո՛չ ռեպորտաժ եւ ո՛չ էլ ինչ-որ ակնարկ գրել, այլ պարզապես մի նամակ…, այն էլ՝ բաց (ինչը, ասեմ որ, նախկինում երբեք չեմ արել): Իսկ նրա տակ կգերադասեի ստորագրել ոչ թե այս կամ այն չափով որպես լրագրող, այլ ընդամենը որպես ամենահասարակ ընթերցող։ Այսպիսով, նամակ գրելու գաղափարն այս ծնունդ առավ շաբաթ օրը,
«Այսօր է պետք լինել միության կողքին…»
Ռոբերտ Ամիրխանյան- Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, երգահան Պետք է ասեմ, որ երբեք կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության պահանջը ես անձամբ այդքան չեմ զգացել, որքան այս օրերին։ Ինչպես մենք արդեն համոզվում ենք, տեղի է ունենում մեծ վերաիմաստավորումը մեր կյանքի։ Վերաիմաստավորվում են բոլոր օղակները, այն, ինչ որ հատուկ էր անցած-գնացած օրերին, դադարում է գոյություն ունենալուց, նոր
Փոխադարձ հիասթափության միտումների կանխումը
Հարցազրույց ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանի հետ – Ընդհանուր ժողովի Հայտարարությունից արդեն ակնհայտ է որ ՀՅ Դաշնակցության ռազմավարությունը չի փոխվել… – Ճիշտ եք նկատել, եւ դա շատ բան է ասում մեր կազմակերպության մասին։ Մեր իրականության մեջ շատ քիչ են այն կուսակցությունները, որոնք ունեն ամբողջական արժեքային համակարգ եւ հետեւողական են իրենց քաղաքական ռազմավարության մեջ։ –
Արեւմուտքը չի երկյուղում «բարօրությունից»
Անցյալ կիրակի տեղի ունեցած ընտրություններում Թուրքիայի խորհրդարանի 550 մանդատների համար պայքարի մեջ էր մտել 12 կուսակցություն։ Նախընտրական մրցակցությունը անցնում էր լարված մթնոլորտում, կուսակցություններից մի քանիսի շտաբ-բնակարաններում նույնիսկ ռումբեր պայթեցվեցին: Թուրքիայում, ըստ գործող օրենքների, ընտրություններից առաջ հասարակական կարծիքի հարցումներ կազմակերպելը արգելվում է, սակայն որոշ դիտորդներ, հիմք ընդունելով թուրք ընտրողների տրամադրվածությունը, ընտրություններում գրանցված արդյունքներին մոտավոր տվյալներ կանխատեսել
Կծելու համար կատաղությունը պարտադիր չէ
Մոտ անցյալի հետ համեմատած՝ թափառող շների թիվը բնակավայրերում բավականաչափ նվազել է։ Չի նվազել մարդկանց կասկածը, թե ցանկացած անկյունում կամ մութ փողոցում իր վրա որեւէ գազազած կենդանի չի հարձակվի։ Այդ կասկած-տագնապին խթան է տալիս կիսաառասպելական-կիսաբամբասական այն դեպքը, իբր մայրաքաղաքում շները հոշոտել են մի միայնակ անցորդի։ Ինչպիսին էլ լինեն դեպքերը՝ հիմնավոր, թե հնարովի, քաղաքացիներն իրավունք ունեն անվտանգության
Վե՞րջ «սեղանիկներին»
Ինչպես հայտնեց ոչ պետական առեւտրի տնօրեն Ֆրունզիկ Հայթյանը զանգվածային լրատվության որոշ միջոցներին, գալիք տարվա հունվարից փողոցային առեւտուրը իսպառ արգելվելու է։ Ամենայն հավանականությամբ դա նշանակում է, որ շեշտն այսուհետ դրվելու է, այսպես կոչված, տոնավաճառների վրա, որոնք, համաձայն նույն աղբյուրի, ունեն միջին հաշվով 91 մլն դրամի հասնող ապրանքաշրջանառություն եւ աշխատատեղով ապահովում են 30 հազար մարդու՝ 50-100 հազար
Նորի՞ց երկու կրակի արանքում
Ռուսաստանում եւ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները միայն առաջին հայացքից կարող են թվալ տարբեր, իրար հետ կապ չունեցող իրադարձություններ։ Իրականում դրանք առնչվում են ամենաանմիջական ձեւով։ Ռուսաստանցիների ընտրությունը հօգուտ կոմունիստների եւ թուրքերինը՝ հօգուտ իսլամականների վկայում են, որ Արեւելքը պատրաստ չէ (եւ տեսանելի ապագայում դժվար թե պատրաստ լինի) ընդունել հասարակության զարգացման էվոլյուցիոն, ազատական եւ ցենտրիստական ճանապարհը։ Արեւելյան
Զգուշացեք «էվրիկայից»
«Էվրիկա՛» (գտա) բացականչողների մեջ այսօր դժվար թե գտնվեն գիտնականներ ու գյուտարարներ։ Փոխարենը՝ որքան ուզեք պրպտուն որոնումների արդյունքում փող աշխատելու հեշտ եղանակ գտնողներ: Ահավասիկ մեկը, որն իր ընտանեկան կոոպերատիվի անունը դրել է «Էվրիկա», կնքելով եւ հորջորջելով այն «աշխատուժի տրամադրման եւ աշխատանքի տեղավորման միջնորդական ծառայություն», առաջին հերթին հետամուտ է մեծ շահույթ ձեռք բերել: «Էվրիկա» կոոպերատիվի տնօրեն, մասնագիտությամբ
Հումանիտար ճգնաժամ
Մինչ քաղաքական տարբեր շրջանակներում, ամենայն լրջությամբ, քննարկվում էր հայ ժողովրդի համաշխարհային ազգ լինելու վարկածը, ժողովուրդն աստիճանաբար, աննկատ վերածվեց «հումանիտար» ազգի։ Այս կարգավիճակը ներառում է արտոնությունների ու փաղաքշանքների մի ողջ համակարգ, որը հետո անպայման վերածվելու է պարտավորությունների ու պահանջելու է փոխհատուցում։ Հումանիտար օգնության կամ օժանդակության շնորհիվ հանրապետության բնակչության մի մասը ի վիճակի է լինելու հաղթահարել ձմռան
Շատ արա՞գ, շատ դանդա՞ղ, թե՞ չափավոր
Տարածված կարծիք է, որ Հայաստանում իշխող քաղաքական ուժը գաղափարախոսություն չունի։ Ընդդիմադիր շրջանակներում տարածված այս սխալ կարծիքը բազմաթիվ վկայություններից մեկն է այն բանի, որ ընդդիմությունը չէր ըմբռնում երկրում առկա պրոցեսները, որը հետեւաբար, նաեւ նրա պարտության պատճառներից մեկն էր։ Նախ՝ հիշենք զուտ գաղափարական դրդապատճառներով իրականացված հողի սեփականաշնորհումը՝ նման դեպքերին հատուկ շտապողականությամբ եւ մակերեսայնությամբ։ Երկրորդ, եթե ուշադիր հետեւենք այսօր ընթացող
Միքայել Մանուկյանը ազատ է արձակվել
Համբարձում Գալստյանի սպանության գործով մեղադրյալ Միքայել Մանուկյանը խափանման միջոց կալանքի փոփոխմամբ. երկու անձի երաշխավորությամբ ազատ է արձակվել՝ նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված մեկ տարի ժամկետը լրանալու պատճառով։ Այս լուրը մեր թղթակցին հայտնեց «դատախազության քննչական մասի պետ Սուրեն Գյոզալյանը։ Ըստ նրա, գործը կարճված չէ, ներկայացվել է նոր ժամկետ եւ քննությունը շարունակվում է։ Իսկ մյուս մեղադրյալների
Շեշտադրումները փոխվում են
Եթե մեր քաղաքական կյանքը հետաքրքիր է ինչ-որ առումով, ապա դա նրա անկանխատեսելիությունն է։ ՀՀՇ-ի դիրքերը, որոնք դեռեւս երեկ անսասան էին թվում, այնուամենայնիվ սասանվեցին շաբաթ օրը ավարտված 7-րդ համագումարի համատեքստում։ Եվ հարցն այն չէ, որ այն անց էր կացվում առ այսօր չտեսնված բաց ինքնաքննադատության մթնոլորտում։ Հակառակը, դա վկայում է կազմակերպության հասունության մասին, քանի որ, ինչպես իրավացիորեն
Համագումարյան ամփոփիչ դասերը
Շաբաթ օրը Հայոց Համազգային Շարժման համագումարում վերլուծությունների ամփոփման եւ դասերի օր էր։ Դաս-ընդհանրացումներն առարկայացան թե՛ վարչության անդամների ընտրությամբ, (նշենք, որ այս անգամ ընտրությունները բավական խստաշունչ էին. կուսակցության ղեկավար ատյանում իր տեղը գտնելու համար անհրաժեշտ էր ձայների մեկ երրորդը՝ 156), թե՛ ընդունված քաղաքական բանաձեւի տեսքով, որը վերջին պահին լրացավ ժողովրդի սոցիալական ծանր վիճակի գնահատականով, թե՛ նորափոփոխ
Խոփի փայլը՝ աչքերում
Փարիզը արվեստների ու նորաձեւության մայրաքաղաք է, Չիկագոն՝ համարձակ գիտափորձերի։ Քաղաքի համալսարանականները վերջերս մի անսպասելի հայտարարություն են հրապարակել՝ մարդն ամենադրական հույզերն ունենում է աշխատանքի պահին։ Սա, իհարկե, ոչ մի առնչություն չունի «ծերուկ Դարվինի» տեսության հետ, թե կապիկին աշխատանքն է մարդ դարձրել։ Ոչ էլ կոմունիզմի կոդեքսներն են ազդել՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Գիտնականներն իրենց ուսումնասիրությունները սկսել են


















































