Օրվա լրահոսը
Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ։ Այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 5-ի երեկոյան ժամերին, հուլիսի 6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-10-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և
Անահիտ Մանասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ
«Մինչեւ մահամերձ չես լինում՝ սկորի չեն կանչում» ահազանգում են պատիժ կրող անձինք (ֆոտոշարք)
«Շտապ օգնության» բժիշկն է որոշում՝ որ հիվանդանոց տանի դատապարտյալ կամ կալանավորված անձին
Ֆրանսիայում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսը
Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված են հանրահայտ արվեստագետներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի և 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող հեղիկնակների 30-ից ավելի գեղանկարչական աշխատանքները։ Այս բացառիկ ցուցադրությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակում՝
«Պաշտպանական կողմը խոշտանգվում է, մենք չգիտենք ոնց անենք». Աննա Ծառուկյան
Երեւան քաղաքի քրեական դատարանի (Շենգավիթ նստավայր) դատավոր Ս. Յուզբաշյանը Նարեկ Սարգսյանի գործով տեղեկացրեց, որ մեղադրանքի կողմն ունի երկու միջնորդություն: 2022թ. մայիսի 5-ին՝ Երեւանում` իր բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա ԵՊՀ դասախոս Տաթեւիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էր Տաթեւիկի ամուսինը՝ Մարգավետ համայնքի ղեկավարի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Նարեկ Սարգսյանին մեղադրանք
Մայր Աթոռի, բարերար Սամվել Կարապետյանի, «Սրբազան շարժման» ակտիվիստների դեմ իրականացվող իշխանական գործողությունները ևս ցույց տվեցին, որ սպասելով որևէ հարց չի լուծվելու․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Երկրում մոլեգնող քաղաքական հետապնդումների և առաջիկայում սպասվող արտաքին անկանխատեսելի իրադարձությունների պայմաններում, հասարակության արձագանքը դիմադրության մեջ է, ինչն արտահայտվում է տարբեր հանրային միջոցառումների դրսևորմամբ: Այս պահին քաղաքական օրակարգում շարունակում է քննարկվել գործընթացների շարունակականության 2 ճանապարհ` կառավարությանն անվստահության հայտնելու և 2026 թվականի ընտրությունների համատեքստում: Մայր Աթոռի, բարերար
«Ախր, ապօրինությունն էլ պետք է որակ ունենա, մի քիչ ճշմարտանման լինի, ինչի՞ կամ ո՞ւմ վրա եք այդպես վստահ». դատավորը դիմեց իր նկատմամբ վարույթ նախաձեռնողներին
Ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով դատարանում հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Հակակոռուպցիոն դատարանում եզրափակիչ ելույթում իր գործի հետ կապված որոշ մանրամասներ բացահայտեց. «Մենք այդպես էլ չիմացանք, թե ովքեր են այն պաշտոնական անձինք, որոնք կեղծ, շինծու տեղեկություններ պարունակող զեկուցագիր կազմելու մասին ապօրինի հանձնարարություն տվել: Եթե զեկուցագիրը կազմողը եւ մյուսները հրավիրվեին դատարան, կպատմեին,
«Սա ոչ ազգայնացում է եւ ոչ էլ պետականացում, սա պարզ ռեկետ է՝ պետական մակարդակով, սա անգամ 50-50 չէ, սա ամբողջական ռեկետ է»
«Չէի ասի, ընդդիմադիր դաշտը լուռ է, որոշները լավ էլ աղմկում են, ու կրկին՝ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմ։ Երեւի այդպես էլ ոմանց հոգու մաղձը չանցավ, այդպես էլ իրենց նեղ անձնական չարությունը չկարողացան հաղթահարել, չուզեցին հասկանալ, թե ո՞վ է իրենց հակառակորդը, ո՞ւմ դեմ է պետք պայքարել»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը։ – Խորհրդարանն ընդունեց
Միքայել և Բագրատ սրբազաններին հոգևորական է այցելել
ԱԱԾ -ին կից մեկուսարանի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազաններին հոգևորական է այցելել իրենց իսկ խնդրանքով։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ թույլ տան իրենց հոգևորական այցելի՝ հաղորդություն ստանալու համար։ Դիմումը բավարարվել
Վահագն Չախալյանը կալանավորվել է․ փաստաբան
Փաստաբան Ալիկ Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը Հերթական քաղաքական պատվերը. Վահագն Չախալյանը կալանավորվեց։
Սա մեր զոհված հերոսի մոր ձեռքն է, ով ինչպես միշտ առաջնագծում է եղել, այս անգամ՝ Եկեղեցու պատնեշը․ Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը Շատ ասելիքներ կան օրվա եւ եղելիքների մասին։ Բայց այս պատկերը դաջվել է ուղեղումս ու խեղդված հուզմունքս չի նահանջում։ Սա մեր զոհված հերոսի մոր ձեռքն է, ով ինչպես միշտ առաջնագծում է եղել, այս անգամ՝ Եկեղեցու պատնեշը, ու դարձել «ծառայություն» իրականացնող իրավապահի վրա ազդող կին։ Իր որդին կյանքն է զոհել, որ ապրենք
Այս աննորմալ, ագրեսիվ իրականությունը պետք է փոխվի. Վահե Հովհաննիսյան
Ամենամեծ վտանգը, որից պետք է վախենալ, հանրային տրամադրությունների սրընթաց ռադիկալիզացիան է։ Անկախ Հայաստանի բոլոր ժամանակներում այս կամ այն ուժգնությամբ եղել են սրացման փուլեր, ու դա միշտ ավարտվել է ողբերգությամբ։ Բայց սա աննախադեպ մթնոլորտ է։ Բոլոր մտածող մարդկանց համար՝ իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, «քաղաքականությամբ չզբաղվողների», մշտական դիտորդների և հանրային ակտիվի, սա պետք է տագնապ լինի։
«Լավ օրերը հետ կգան, և մարդիկ նորից ձեռքով բարև կտան․․․»
2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայաթափ եղավ Արցախի հադրութի շրջանը, և հադրութցիները բնակություն հաստատեցին ՀՀ տարբեր մարզերում, Երևանում։ 2021թ․ մարտի 1-ից Երևանում սկսեց գործել «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը, որի խնդիրն է պահպանել Արցախյան մշակույթը, սովորույթները, ավանդույթները, հայրենիքի հուշը։ Վերջերս Կենտրոնի երգարվեստի խմբի սաները փայլուն կատարումներով են հանդես եկել միջազգային բեմերում և վերադարձել տուն առաջին մրցանակներով։
Կարևոր է յուրաքանչյուրիս ակտիվ ու պատասխանատու մասնակցությունը՝ Սահմանադրությամբ ամրագրված արժեքների պահպանման և զարգացման գործում․ Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության կայացման ճանապարհին
«Թող որեւէ դատավոր, այդ թվում նաեւ դուք՝ պատվարժան դատարան, չկարծի, թե ինձնից լավն է կամ կեղծ զեկուցագրի վտանգը իրեն չի սպառնում». Արուսյակ Ալեքսանյան
Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ կայացած դատական նիստում եզրափակիչ ելույթ ունեցավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Արուսյակ Ալեքսանյանը բավարարել էր «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ փոխելով նրա պաշտպանյալի խափանման միջոցը եւ 2,5 մլն. դրամ գրավի դիմաց ազատ
Մարզերում թաքնված, չբացահատված մի հարստություն կա, որը դեռևս լուռ է, բայց այն կա․ Մխիթար Հայրապետյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 4-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մասնակցել է «Tech Week 2025» տեխնոլոգիական միջոցառման բացման արարողությանը և հանդես եկել բացման խոսքով: Նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որոնց ջանքերի շնորհիվ Վանաձորը «Tech Week 2025»-ի երեք օրերի ընթացքում կվերածվի տեխնոլոգիական մայրաքաղաքի: «Սա իսկապես կարևոր ձեռքբերում է Վանաձորի համար
Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ:
«Ժողովուրդն» իշխանության մեջ տեսնում է իր արտապատկերը
Եթե 30, 20 կամ նույնիսկ 10 տարի առաջ Հայաստանի իշխանությունը մի կողմից հանձներ Արցախը եւ մյուս կողմից՝ իրականացներ մասշտաբային քաղաքական ռեպրեսիաներ հոգեւորականների, գործարարների եւ ընդդիմադիր պատգամավորների դեմ, հայաստանյան հասարակությունը, եթե ոտքի չկանգներ, ապա հաստատ կընդվզեր դրա դեմ: Հիմա (եկեք ինքներս մեզ չխաբենք) չի ընդվզում. մի մասը, իհարկե, վրդովված է այդ իրավիճակով, մյուսը՝ ոգեւորված է Փաշինյանի
Պաշտոնյաները հավանաբար անձրևների հույսով էին ծառատունկ կազմակերպել. «Հետք»
Համապետական շաբաթօրյակների ժամանակ համայնքային և պետական պաշտոնյաները տեսախցիկների առաջ ակտիվ մաքրման աշխատանքներ են իրականացնում, ծառեր տնկում ու ազդարարում հերթական մաքուր ու կանաչ տարածքի մասին: Սակայն, նկարվելուց հետո որևէ մեկը հետամուտ չի լինում ո՛չ տարածքի մաքրության, ո՛չ պահպանության հարցում: 2019թ. ապրիլի 7-ի Էջմիածնի քաղաքապետի, Արմավիրի մարզպետի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մասնակցությամբ խմբակային լուսանկարով ազդարարվեց
Իշխանությունների և դատական համակարգի կողմից եպիսկոպոսների դեմ ուղղված մեղադրանքները մեզ հավատ չեն ներշնչում․ Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն
Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչության հայտարարությունը Մենք խորը մտահոգությամբ ենք հետևում Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լուրջ տարաձայնությանը: Ցավով տեղեկացանք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, այժմ կալանավորված է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել Հայաստանի և ամբողջ աշխարհի հավատացյալներին աղոթել բանտարկյալների և երկրում խաղաղության համար: Մենք՝ որպես Ավստրիայի
Եկեղեցւոյ հետ պայքարը այլեւս չի նմանիր կրօնական անկախութեան շուրջ վէճի․ «Հայրենիք»
Հայաստանի հին եկեղեցին ինքզինք քաղաքական փոթորիկի մը կեդրոնին մէջ կը գտնէ, երբ կառավարութիւնը անոր շարքերուն մէջի իրեն ընդդիմադիրները կը ճնշէ: Այս է «Ռաշա Թուտէ»-ի, 29 Յունիս 2025-ի, Քրիստինա Սիզովայի կողմէ ծաւալուն՝ 12 լուսանկարներով գլխաւոր յօդուածին խորագիրն ու ենթախորագիրը (1), որ ստորեւ կը թարգմանեմ: «27 Յունիս 2025-ի առաւօտեան, Վաղարշապատի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ, շարականներու եւ աղօթքներու
«Աբսուրդ է․ մեկ նախադասությունն աղավաղել են այնպես, որ շինծու մեղադրանքի են վերածել»․ Արտակ Զաքարյանը՝ Սամվել Կարապետյանի մեղադրանքի մասին
Ըստ Արտակ Զաքարյանի՝ պետությունն այս վիճակից դուրս բերելու ամենակարճ ու ռեալ ճանապարհն իմպիչմենտն է, որի շուրջ պետք է լինի լայն համախմբում։
Կարեն Խաչանովը Ուիմբլդոնյան մրցաշարի չորրորդ շրջանում է
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն խաչանովը Լոնդոնում ընթացող «Մեծ սաղավարտի» Ուիմբլդոնյան մրցաշարի երրորդ շրջանում 3 ժամ 50 րոպե տեւած հյուծիչ մենամարտում առավելության հասավ պորտուգալացի Նունու Բորժեշի նկատմամբ՝ 7:6, 4:6, 4:6, 6:3, 7:6: Խաչանովի հաջորդ մրցակիցը չորրորդ շրջանում լինելու է Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Մայհշակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սամվել Կարապետյանը շարունակել է դարավոր հայկական բանաձևը, ձևը․ Ռուբեն Մելքոնյան
Ռուբեն Մելքոնյանն ասաց՝ այդ բանաձևն ազգային բարերարներ և եկեղեցի միասնությունն է, որ դարեր շարունակ ազգային բարերարները միշտ եղել են եկեղեցու կողքին և սատարել ու աջակցել եկեղեցուն, իսկ դժվար պահերին միշտ պաշտպանել են եկեղեցուն։
ՔՊ-ն իրեն դրել է հանուն իրենց կուսակցության գործող ստուգող մարմնի, օպերլիազորի, քննիչի, դատավորի դերում, ինչի արդյունքում էլ Սամվել Կարապետյանն ապօրինի կալանքի տակ է. Արման Թաթոյան
ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանում մեկ անձի՝ վարչապետի Ֆեյսբուքի ստատուսով քաղաքացու բիզնեսը կարող են ձեռքից հեշտությամբ վերցնել։ Տեղի ունեցողը բացահայտ ապօրինի գործընթաց է, որին միացավ պետական ամբողջ համակարգը` վնասելով է երկրի հեղինակությունն ու ոտնատակ տալով իրավունքը: Եկեղեցուն աջակցելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրա նկատմամբ հրատապ կարգով հարուցված քրեական հետապնդումը և նրա
Որոշում կայացնում է մեկ անձ, մնացածը կամակատարներ են․ Արթուր Միքայելյան
Ըստ Արթուր Միքայելյանի՝ մեզ տանում են թրքացման, և այդ ամենն արվում է երկրի գործող իշխանությունների կողմից։
Փեզեշքյանի այցը Ստեփանակերտ իրանցիների շրջանում ընդունվել է ոչ միանշանակ
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը. «Փեզեշքյանի այցը Ստեփանակերտ իրանցիների շրջանում ընդունվել է ոչ միանշանակ։ Քննադատությունները պտտվում են երկու հիմնական թեմայի շուրջ՝ 1) Փեզեշքյանը իր պաշտոնավարման վերջին 6 ամիսների ընթացքում արդեն 2-րդ այցն է կատարում Ադրբեջան և դրա վերահսկողության տակ գտնվող տարածքներ այն դեպքում, երբ առավել նպատակահարմար կլիներ նրա գոնե մեկ այցը Չինաստան։ 2) Իրան-Իսրայել
«Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ այն կարծիքին են, որ չի կարող ժողովրդավար երկրում նման բան կատարվել գործարարի հանդեպ». Գոհար Ղումաշյան
«Դեռ մինչև օգոստոսի 18-ը Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, ինչը ևս մեկ վատ միտք է, քանի որ այս տարի հենց այդ օրը, երբ լրանում է երկու ամիսը, Սամվել Կարապետյանի վաթսուն ամյակն է լինելու»․ Գոհար Ղումաշյան
ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս դինամիկայի և զարգացման համատեքստում ընդգծվել է ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկման նպատակով կառավարության և խորհրդարանի աշխատանքների ներդաշնակեցման անհրաժեշտությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որին ողջույնի խոսքով հանդես է եկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ազգային ժողովի՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառման նպատակն