Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում դատավորի խիղճ, ի՞նչ է նշանակում անկախ դատական համակարգ, անկախ ումի՞ց». Փաշինյանի հարցերը՝ Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը

«Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի և Սահմանադրության միջև խզում կա, չի ստացվում արդյո՞ք, որ ՀՀ-ում հաստատված  իրավակարգը լեգիտիմության պրոբլեմ ունի». Փաշինյան

Արսեն Աղաջանյանի «Կենաց պարը»՝ կամ դիմանկար կինոյի լեզվով

«Ես ֆիլմ նայել չեմ սիրում, որովհետեւ կինոյից բան չեմ հասկանում, ես սիրում եմ նկարել․․․ Ինչ վերաբերվում է Արսեն Աղաջանյանին, նա նուրբ մարդու նման խորացել, գիտնականի նման ուսումնասիրել է ամեն մի անկյունը՝ իմ հոգու, իմ մտքերի եւ կինոյի պատմության»,-հավելեց վարպետը։

Առնվազն Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից: Եվ սա նվազագույնն է, որ ՀՀ-ն պետք է անի.

Սոլովյովը պետք է վերցնի Դեյլ Կարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ» գիրքը և գրի դրա հակառակը՝ «Ինչպես ձեռք բերել թշնամիներ»:

«Հետեւողական ենք ողջամիտ ժամկետում դատական գործերի քննությանը, քանի որ ՀՀ դեմ կայացվում են դատական ակտեր՝ գումարի բռնագանձման տեսքով»․ ԲԴԽ նախագահ

«Իհարկե, դատական համակարգի ծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել ուշացած կամ մերժված արդարադատություն ունենալը։ Այն, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ արդարադատությունը հնարավորինս իրականացվի, դա բոլորիս համար հրամայական է»։

Ինձ համար անգամ 4 քմ խցում լինելն ավելի մեծ ազատություն է, քան նրանցից յուրաքանչյուրի իշխանական առօրյան. Նարեկ Սամսոնյան

Կարդացի նաև ՔԿԾ-ի կողմից տրված մեկնաբանությունը և մի խոսքով ուզում եմ ասել, որ ճիշտ չէ, որ պատժախցերի կորպուսի խցերն իրենց պայմաններով չեն տարբերվում մյուս խցերից։

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ. Արսեն Բաբայան

Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին (սա բացառվում է, չի եղել), ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել։

1922 թ.-ին Կոստանդնուպոլիս է ժամանում Մուսթաֆա Քեմալի ներկայացուցիչը, դժգոհությունը հայտնում Զավեն սրբազանի գործունեությունից եւ պահանջում նրա հեռացումը, ինչը եւ տեղի է ունենում: Փոխվում են անունները, ժամանակները, բայց ոչ գործելաոճը. Արեգա Հովսեփյան

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում իշխող այս քաոսային (կառավարելի քաոս, իրականում) վիճակն ինձ հիշեցրեց մեր պատմությունից մի դրվագ, որի մասին քչերը երևի գիտեն: 1922 թվականին՝ Հայոց ցեղասպանությունից ընդամենը 7 տարի անց, Կոստանդնուպոլսում ստեղծվում է մի շատ «հետաքրքիր» կառույց՝ «Turk-Ermeni Teali Cemiyeti», ինչը թարգմանաբար նշանակում է «Թուրք-հայկական հաշտեցման միություն»: Կազմալուծված ու

Անընդունելի է Եկեղեցու ներքին կյանքը խաթարող, նրա միասնությունը վտանգող ցանկացած կործանարար գործընթաց. «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության անդամներս, գիտակցելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը, նրա հոգևոր ու ազգային նշանակությունը մեր ժողովրդի կյանքում, որդիական խոնարհությամբ և պատասխանատվության զգացումով վերահաստատում ենք մեր անվերապահ նվիրվածությունն ու հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ որպես մեր հավատքի և ազգային ինքնության սրբազան կենտրոն, ինչպես նաև նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն

«Վանաձոր» ՔԿՀ-ում իր վստահորդին այցելած փաստաբանի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել 

Փաստաբանը ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։

Պահանջում եմ ապահովել իմ պետության արժանապատվությունն ու ինքնիշխանությունը. Անահիտ Բախշյանը՝ Աննա Վարդապետյանին

Հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով դատավարության անջատված մասի վերաբացումից անցել է 6 տարի, սակայն ոչինչ չի ասվում գործի ընթացքի մասին, ՀՀ գլխավոր դատախազը լռում է։

Իրանում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է. Աբբաս Արաղչի

Արաղչին հայտնել է, որ համազգային բողոքի ցույցերը «բռնի և արյունալի են դարձել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար» և որ իրենք ունեն տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են զենքեր մատակարարվում ցուցարարներին:

Վիեննական գալա, շամպայն եւ Շտրաուսյան գլուխգործոցներ․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի ավանդական երեկոն

«Վիեննական գալայի» պարային հատվածը վստահվել էր «Բարեկամություն» անսամբլի գեղեցկուհիներին, որոնք ճեմասրահից սկսած՝ էլեգանտ կավալերների ուղեկցությամբ հանդես եկան պարահանդեսային պարերի կատարումներով: Ի դեպ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նաեւ նման երեկոներին համապատասխան հանդերձանքով ներկա գտնվելու գեղեցիկ մշակույթ է ձեւավորել․ հանդիսատեսը եկել էր երեկոյան զգեստներով ու հարդարանքով։

Որոշ ռադիոընկերություններ խախտել են հիշատակի օրը գովազդ հեռարձակելու արգելքը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 12-ին գումարեց տարվա առաջին նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 6 հարց՝ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 349 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ: «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 67 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի

Հայաստանի Հանրապետությունը կլինի ու կմնա Ինքնիշխան. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետությունը կլինի ու կմնա Ինքնիշխան: Մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք, բայց մեզանից շատ չենք հարգում:

Քրեական գործ է հարցուցվել Գառնիում կաթողիկոսի հասցեին հնչեցրած արտահայտության համար

«Ազատություն». Իրավապահները քրեական գործ են հարուցել դեկտեմբերի 28-ին գառնեցի Էդվարդ Ստեփանյանի կողմից կաթողիկոսի հասցեին հնչեցրած արտահայտության համար: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ վարույթը նախաձեռնվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածով: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեր Ժիրայրը՝ խորանում հաղորդություն բաժանելու փոխարեն հեռախոսով զրուցելու ու Գարեգին Բ-ի փոխարեն Առաքել սրբազանին հնազանդվելու մասին

Մենք Ժիրայր քահանայից հետաքրքվեցինք՝ իր նշած «արդար պահանջով» մի խումբ եպիսկոպոսներ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ինքը, որ միացել է այդ պահանջին, ինչո՞ւ է համարում, որ կաթողիկոսը պետք է հեռանա, ի պատասխան ասաց. «Անկեղծ ասած՝ եկեղեցու ներսում խնդիրներ կան, եպիսկոպոսներն իրենց մեջ պետք է լուծեն: Ես միացել եմ իմ առաջնորդին, այդ հարցերին ճիշտ չեմ համարում, որ ինքս պատասխանեմ: Սուրբ գիրքն ասում է՝ հնազանդ եղեք ձեր առաջնորդներին, ուստի ես դրանից ավել կամ պակաս չէի կարող անել»:

Ո՞նց է ստացվում, որ ռուսաստանցի գործընկերները սնուցում են այդ կուտոկին. Արմեն Աշոտյան

Այլեւս «սովորական» է, որ ռուսաստանցի մի շարք գործիչներ մեր տարածաշրջանի մասին խոսելիս դրսեւորում են «Слон в посудной лавке» առակի հերոսի կեցվածքը: Զարմանում եմ, թե ոնց կարելի է հետեւողականորեն դասեր չքաղել սեփական սխալներից, այդ թվում՝ քարոզչական։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում. հունվարի 12-17-ը Երևանում հունվարի 12-ի ցերեկը, 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 12-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ին գիշերը առանձին շրջաններում, 13-ին կեսօրից հետո դեպի երեկո,

Ադրբեջանի զբոսաշրջության գործակալությունը դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ Միքայել Միքայելյանի կողմից «Ադրբեջան» բառը ծածկելու առնչությամբ

168.am. Ադրբեջանի ​​զբոսաշրջության պետական գործակալությունը պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյան կատարած քայլից, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին։ Սպորտի ապաքաղաքականացումը և էթնիկ ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի և այլ բացասական դրսևորումների խուսափումը պետք է

New York Times-ը Հայաստանը ներառել է 2026 թ.-ին առաջարկվող ճամփորդական ուղղությունների ցանկում

Հայաստանը՝ The New York Times-ում The New York Times հեղինակավոր միջազգային պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին առաջարկվող ճամփորդական ուղղությունների ցանկում՝ հատկացնելով 20-րդ տեղը աշխարհի լավագույն ուղղությունների շարքում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը գրավիչ ուղղություն է իր հնագույն մշակույթով, գինու հարուստ ավանդույթներով և անկրկնելի բնությամբ։ Բացահայտեք Հայաստանը՝ 2026-ին։ Զբոսաշրջության կոմիտե

Արցախցիների բռնի տեղահանությունը նաև զանգվածային հոգեբանական տրավմա է.

Առաջինը պետության խնդիրն է. մարդուն պետք է վերադարձնել անվտանգության զգացումը։

Աշխարհի 149-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը կմասնակցի Australian Open-ին

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը վնասվածքների պատճառով մրցաշրջան 2025-ում բավականին մրցաշարեր բաց է թողել, ինչի հետեւանքով WTA վարկանիշային ցուցակում ներկայումս 149-րդն է, ընդհանուր առմամբ ապաքինվել է եւ մասնակցելու է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը։ Իսկ ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը ATP թարմացված վարկանիշային ցուցակում  պահպանել է 17-րդ հորիզոնականը, այս օրերին Հոնկոնգում, ընկերակցելով

ՊՆ զորամասերի և վարչությունների, այդ թվում՝ ռազմական ոստիկանության զինծառայողներին, հրահանգված է եղել մասնակցել «ուխտերթին». Yerevan today

Ասացին, որ Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում, քանի որ արդեն որերորդ դեպքն է՝ որ իրենց օգտագործում են քաղաքական գործընթացների մեջ, և նրանք ստիպված մասնակցում են «տուն պահելու» համար

«Հայերը հերթական լեն սիլլեն են հասցրել 5000 երեխեքի արյան գնով բիզնես անող Գռզոյին». այս գրառման համար «Պապ թագավոր» օգտատերը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Ադրբեջանական բենզին ներմուծած «Մեգա թրեյդ» ընկերությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում Էրիկ Հակոբյանն առայժմ երկրորդն է

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի՝ միջազգային գրոսմայստերի նորմայով մրցաշարում, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Մոլդավայի տասը շախմատիստներ, չորս տուրից հետո 3.5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է հնդիկ միջազգային վարպետ Վարշնեյ Աարյանը։ Երկրորդ հորիզոնականում հայաստանցի միջազգային վարպետ Էրիկ Հակոբյանն է՝ 3,0 միավոր։ Նույնքան միավոր ունի նաեւ Մոլդավան

Ուրբաթ օրվանից տեղեկություններ չունենք. Զարեհ Սինանյանը՝  Իրանում ապրող հայերի մասին

Չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում

TRIPP-ի հետ կապված մեծագույն մտահոգությունը հայկական կողմի ներկայացուցիչների սակավ պրոֆեսիոնալիզմն է և հանցավոր ինքնավստահությունը. Գոհար Մելոյան

«Մեր ձևով» շարժման անդամ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեղծվելու է «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, որը ստանալու է՝ երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի,

«Պահանջում ենք այն, ինչի իրավունք պետք է ունենա յուրաքանչյուրը՝ տուն վերադառնալու հնարավորություն». Արտակ Բեգլարյանի հարցազրույցը իսլանդական թերթին

2023 թվականին տարածաշրջանից գաղթած մոտ 120,000 անձանցից ավելի քան 70 տոկոսը այժմ Հայաստանում ապրում է աղքատության մեջ։ «Մոտ 65,000 աշխատունակ տեղահանվածներից միայն մոտ մեկ երրորդն ունի մշտական աշխատանք», — ասում է Բեգլարյանը: Նա հավելում է, որ, անկախ այս ամենից, ինքը ատելություն չի տածում

«Փետրվարի 30» հեքիաթների գիրքը նման չէ ավանդական հեքիաթներին

Խոնարհվում եմ տիեզերքի չափ մեծ Թումանյանի կամ մեր մյուս հեքիաթագիրների առջեւ, բայց չի կարելի նմանակել նրանց: Նրանք իրենցը պատվով արեցին, գնացին: Հիմա նորի ժամանակն է. ես գրում եմ այսօրվա տարիքով փոքր ու տարիքով մեծ մարդկանց համար: Ավելին՝ Թումանյանը կխրախուսեր լավ նորը…

Դեմ եմ Եկեղեցին ու նրա հավատացյալ ժողովրդին պառակտելու բոլոր կործանարար գործընթացներին. Տրդատ քհն. Օհանյան

Որոշ «բարեփոխիչ ուՂտավորների» պատճառով ստիպված ենք մտնել իրենց իսկ հաստատած չափանիշնորով սևի կամ սպիտակի մեջ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031