Օրվա լրահոսը

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը, «Sputnik Armenia»-ին հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատից տեղափոխել է ռազմական գործողությունների պատճառով այնտեղ մնացած քաղաքացիներին։ Ուղևորների պաշտոնական թիվ դեռևս չի հաղորդվում։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ 2026 թվականի մարտի 3-ին կիրականացվի Մասկատ-Երևան հատուկ չվերթ։ Տոմսերի գները սկսվում էին 1049 եվրոյից։ Նյութն ամբողջությամբ՝

Արտաշես սարկավագ Աջապահյան. «Փաշինյանն իր աչքով տեսավ, որ ողջ պետական ռեսուրսով չի կարողանում մի եկեղեցի մարդ հավաքել». «Հրապարակ»

Մինչդեռ իր հավաքած բազմության եռակին հավաքված է յուրաքանչյուր եկեղեցում։ Այս է պատճառը, որ Փաշինյանը կանգ է առել, գիտակցում է, որ այդ պրոցեսներն իրեն խանգարելու են առաջիկա ընտրություններում։ Սակայն, Աստված մի արասցե, եթե նա մնա իշխանության, նոր ուժերով է գրոհելու Եկեղեցու եւ ոչ միայն Եկեղեցու, այլեւ բոլոր ազգային արժեքների վրա։

ՔՊ քարտուղարի գործով կա քրեական վարույթ` հաստատում է քննչականը. «Ժողովուրդ»

Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի շուրջ աղմկոտ պատմությունը մտել է քրեական փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը չկատարելը)։ Այս արարքը նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ առավելագույնը տասնապատիկի

Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին

Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին։ Համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում այս պահին Ֆասթ Բանկը թողարկում է Mastercard-ի պրեմիում տեսակի երկու ԱկնՔարտ՝ Master World և Master World Elite։ Եզակի դիզայներական լուծումներով ԱկնՔարտերն այսօր սպասարկում են քարտապանների մեծ համայնքի՝ ապահովելով արագ և անվտանգ ֆինանսական գործարքների հնարավորություն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ Է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի

Երեսպաշտության շքահանդես

Այսօր հայկական սոցցանցային տարածքում հարյուրավոր մարդիկ իրենց դնում են խոշոր իրանագետների կամ Միջին Արեւելքի մասնագետների տեղ՝ մեկնաբանելով մարտական գործողությունների ակտիվացման հերթական փուլը: Ես այդ մեկնաբանների շարքին չեմ պատկանում, որովհետեւ չունեմ տեղեկություններ, որոնք դուրս են բոլորին մատչելի միջազգային լրահոսից: Կարող եմ խոսել ինձ համար ակնհայտ, անվիճելի բաների մասին: Միացյալ Նահանգների նպատակը ոչ թե Իրանի միջուկային կամ

Արտաշատի քպական քաղաքապետը, ա՜յ, ա՜յ, ա՜յ, ուղիղ եթերում փլուզեց փաշինյանական քարոզչության հիմնական թեզերից մեկը. «Փաստ»

Առավել ևս, հո միայն այդ մեկ նախկին ոստիկանապետը չէ: Փաշինյանական իշխանության պաշտոնյաների այտերն այս տարիներին ամենևին էլ կարկանդակների ձեթից չեն փայլում, այլ հարկատուների միջոցների հաշվին «բախտավորվելուց»: Թե բա՝ «կոռուպցիա չկա»:

Եզրաս սրբազանն անդրադարձել է հայ ժողովրդի մշակութային և ազգային կյանքում Եկեղեցու բացառիկ դերին ու առաքելությանը

Ռուսաստանի հայ երիտասարդները զորակցություն են հայտնել մայր եկեղեցուն
Ռուսաստանի տարբեր քաղաքներից Մոսկվա են ժամանել շուրջ հարյուր երիտասարդներ՝ միանալու եկեղեցու նախաձեռնություններին, հանդիպելու Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ և իրենց զորակցությունը հայտնելու Հայ Առաքելական եկեղեցուն:

«Տնտեսական ընդհանուր մոդելը մենք պետք է փոխենք, մենք պետք է դառնանք երկիր, որը արտադրում է, որը արտահանում է։ Սա մեր հավատամքն է». Նարեկ Կարապետյան

Մեր առաջարկը միշտ եղել է այն, որ 300 000 աշխատատեղի ծրագրում առաջնային է տեղական արտադրություններ հիմնելը, այն ապրանքների տեղայնացնելը, որոնք մենք ներմուծում ենք։ Դա կբերի նրան, որ Հայաստանում կստեղծվեն բոլոր մեծ պահանջարկ ունեցող ապրանքների արտադրություններ։ Ոչ հումքային, իհարկե։ Նավթ չունենք, բայց նավթի վերամշակում կարող ենք անել, ոսկու վերամշակում կարող ենք անել, մանավանդ որ ոսկի ունենք։ Նույնն էլ դեղերի հետ կապված։ Հայաստանում կստեղծվի մեծ պահանջարկ ունեցող դեղամիջոցների արտադրությունը։

Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանը կալանքից ազատ է արձակվել

Այս որոշման դեմ դատախազը բողոք էր ներկայացրել, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է։ Ինչ վերաբերում է մյուս մեղադրյալներին, ապա նրանց խափանման միջոց կալանքը ևս փոխվել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել մեղադրյալներից Աշոտ Խաչատրյանի նկատմամբ տնային կալանքը, 10 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը կիրառելու մասին որոշումը։ Ինչ վերաբերում է Արամ Մելիքսեթյանին, ապա նրա խափանման միջոցի փոփոխման մասին որոշման դեմ նույնպես դատարանը բողոք է ներկայացրել, սակայն այս պահին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման մասին տեղեկություն դեռևս առկա չէ։

«Այաթոլլահ Խամենեիի սպանությունը մարտավարական հաջողություն էր, բայց ոչ ռազմավարական հաղթանակ». Վարուժան Գեղամյան

Իրանը, իմ տպավորությամբ, ունի երկու մարտավարական առաջնահերթություն. նախ պահել երկրի ներքին կայունությունը (ինչը դեռ ստացվում է), երկրորդ` առավելագույնս մեծացնել պատերազմի տարածքը` ներառելով նոր երկրներ (Կիպրոսի վրա հարվածները նաև դրա մասին են): Ինչքան շատ երկիր թաթախվի, այնքան դա կստիպի շուտ ավարտել պատերազմը, քանի դեռ այն չի վերաճել տարածաշրջանային գլոկալ (glocal) պատերազմի` ներառելով նոր երկրներ, էթնիկ ու կրոնական խմբեր: Սա է իրանական հաշվարկը. Վարուժան Գեղամյան

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստն է կայացել

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են` Դատական համակարգին վերաբերող մի քանի կարգավորումներ: ՀՀ արդարադատության նախարարություն

Ծանր հիվանդության հիմքով ազատման մեխանիզմը պետք է գործի որպես անձի իրական պաշտպանության երաշխիք․ Իրավական նախաձեռնությունների կենտրոն

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը մտահոգված է կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում վերջերս արձանագրված կենսաբանական մահվան դեպքերով, որոնք տեղի են ունեցել այն պարագայում, երբ անձանց առողջական վիճակը փաստացի գնահատվել է անհամատեղելի անազատության հետ, սակայն օրենքով երաշխավորված ազատման կամ այլ համապատասխան մեխանիզմները չեն գործել՝ բյուրոկրատական քաշքշուկների կամ մի շարք այլ պատճառներով։

Այն իրադրությունը, որ արտաքին քաղաքական միջավայրի առումով այսօր ունենք Հայաստանում՝ բավականին շոշափելի և մեծ ձեռքբերում է. Նիկոլ Փաշինյան

«Պետք է արձանագրել, որ վերջին տարիների պրոցեսները և այն, ինչի մասին հրապարակային խոսում ենք, ակնհայտորեն վկայում են իրադրության դիտանկյունի փոփոխության մասին, երբ տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ խոսելիս, ասում ենք, որ կարծես տնտեսությունը վազանցում է քաղաքական պրոցեսներին, ինչը միանշանակ դրական է։ Դա նշանակում է, որ մեր դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա: Ինչքան մենք կենտրոնացած ենք տնտեսական զարգացման տրամաբանության վրա, նշանակում է՝ այնքան ավելի հեռացած ենք զուտ լարվածության և էսկալացիայի տրամաբանությունից և շրջանակից»։

«Ավագ դպրոցը դարձել է միջավայր, որտեղ սովորեցնում են չսովորել․ դպրոցականները կունենան ընտրություն՝ զուգահեռ պատրաստվելու բուհին կամ ձեռք բերելու կոնկրետ մասնագիտություն»

«Կունենանք բուհական առնվազն 3 խոշոր կենտրոն․ հյուսիսային՝ Վանաձոր և Գյումրի, հարավային՝ Գորիս ու Կապան, կենտրոնական՝ Երևան»։

«Մեր հայրենակիցների գրեթե 20%-ը ունենում է խնդիր՝ որոշում կայացնել՝ գնել դեղ իր առողջության համար, թե սնունդ ու հագուստ՝ ընտանիքի, երեխաների համար». Նարեկ Կարապետյան

«Այն դեղերը, որոնք գրանցված են Եվրոպայում, ավտոմատ գրանցվելու են Հայաստանում, որովհետև եվրոպական համակարգերն ավելի խիստ են և մեզ վստահություն են տալիս, որ որակն ապահովված է։ Այսինքն՝ մենք Եվրոպայում գրանցված դեղերը նաև Հայաստանում ենք ընդունելու։ Եվ դա բերելու է նրան, որ մեր շուկայում ոչ թե 3700 դեղ կա, այլ 8000–9000 դեղ կգրանցվի։ Իսկ դա արդեն կբերի գների իջեցման, որովհետև դեղերի տարբեր տեսակներ, նույն դեղի տարբեր անվանումներ՝ կոչվում են ջեներիկներ, ավելի էժան են լինում»։

«Հայաստանն ամրապնդում է իր դիրքը միջազգային սպորտային քարտեզում». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության մրցումներին։ Նախարարին ուղեկցել են Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է առաջնության անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով դրա բազմաշերտ նշանակությունը․ «Առաջնության անցկացմամբ միանգամից մի քանի կարևոր

2 տարի առաջ է Իջևանի համալսարանը հեռակա ավարտել, շատ էլ որ ասում է՝ 13 տարի աշխատել է. ո՞ւմ համար էր բարեխոսում Փաշինյանին մոտեցած տղամարդը

Արժե՞ որպես տղամարդ դուրս գա ու այդ արտահայտությունն անի: Էդ որ ասում է՝ մարզպետի բարեկամ, հիմա բարեկամն ինչ կապ ունի. մանկապարտեզի նախկին տնօրենը՝ Փաշինյանի ու քաղաքացու միջադեպի մասին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ այն բոլոր երկրներում, որոնք անմիջականորեն կամ անուղղակիորեն ներքաշվել են ռազմական գործողությունների մեջ, կան հայկական համայնքներ: Գարեգին Երկրորդ ամենայն հայոց Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով և մշտական կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ:

«Նորից Հոկտեմբերի 27-եր կլինեն, քանի դեռ չեն բացահայտել». Գրիգոր Հարությունյան. «Ա1+»

Գրիգոր Հարությունյանն ընդգծում է, որ անջատված մասի կամ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտման հարցում ինքը ոչ թե անձնական շահագրգռվածություն է դրսևորում, այլ պնդում, որ դա կօգնի խուսափել նման դեպքերի կրկնությունից։ Եվ հավելում է, որ մինչև Հոկտեմբերի 27-ի իրադարձություններն ամբողջությամբ չբացահայտվեն, մեր երկիրը չի կարողանա առաջ գնա

Երևանից ինքնաթիռ է մեկնել Օման

Երևանից ինքնաթիռ է մեկնել Մասկատ (Օման)։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն դիմել էր Օմանի տարածքով Երևան մեկնել ցանկացող քաղաքացիներին՝ լրացնել հայտերը: Խոսքը, այդ թվում, ԱՄԷ-ում գտնվող քաղաքացիների մասին էր։ Fly One Armenia ավիաընկերության տարհանման չվերթի մասին տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հաստատել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Ինքնաթիռը Երևանից թռել է Մասկատ, այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:

Ռեկորդային թվով հանդիսատես, 94 միլիոնանոց լուսային տեխնիկա․ ի՞նչ նորություններ կան Գյումրու թատրոնում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը համալրվել է գերժամանակակից թանկարժեք լուսաձայնային տեխնիկայով։

ՄԹ պաշտպանության նախարարությունում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հետագա համագործակցության ծրագրերը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ բանակի կերպափոխման գործընթացի շրջանակում աշխատանքային այցով եղել է Միացյալ Թագավորությունում։

Apple-ը ներկայացրեց ամենամատչելի iPhone-ը

Apple-ը սկսել է նոր սարքերի շարքի ներկայացումը, որի մասին օրեր առաջ նշել էր ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը: Շարքի առաջին թողարկմամբ ազդարարվեց iPhone 17e-ն, որն ունի որոշ բարելավումներ իր նախորդի համեմատ:

«Copy-paste» արված հայցեր և հակասական թվեր․ Լևոն Մկրտչյանի անդրադարձը Դատախազության հաղորդագրությանը

Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանն անդրադարձել է Դատախազության տարածած հաղորդագրությանը, նշելով. «Այսօր Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայց․ հայցը վերաբերում է ինձ՝ Լևոն Մկրտչյանիս, ընտանիքիս անդամներին և մի շարք անձանց, ում դատախազությունը համարում է «փոխկապակցված»։ Ես գիտակցաբար

Առաջարկում եմ շտապ քաղաքական խորհրդակցություններ սկսել իմպիչմենտի գործընթացը հաղթական ավարտին հասցնելու համար. հապաղելու այլևս ոչ մի հնարավորություն չունենք. Դավիթ Համբարձումյան

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրում է. «Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Հայաստանի շուրջ և հատկապես ներսում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին հետևող ցանկացած անձ, վստահ եմ, տեսնում է` հերթական ինչ նոր խնդիրներ են հասունանում մեր պետության և ժողովրդի համար։ Խոսելով խաղաղության ու բարեկեցության մասին, ՀՀ ներկայիս իշխանությունները մեր երկիրը տանում են դեպի նոր կորուստներ ու զիջումներ։

«Այս պահին ԱՄՆ-ի և Իսրայելի պլաններում չկան ցամաքային գործողություններ, և հիմնական շեշտադրումը դրվում է Իրանի ներսում վարչակարգից դժգոհ հասարակական զանգվածի վրա»․ Արմեն Պետրոսյան

Ըստ Արմեն Պետրոսյանի՝ 2023-ից սկսած՝ Մերձավոր Արևելքում ուժային բալանսն արագ թափով փոխվում է՝ հօգուտ Իսրայելի․ «Դա տեղի է ունենում Իրանի ազդեցության թուլացման հետևանքով, բայց դրա հետևանքով տարածաշրջանում այլ ազդեցիկ դերակատարների հնարավորությունը մեծանում է․ խոսքը հատկապես Թուրքիայի մասին է։ Այս պահին և կանխատեսելի ապագայում տարածաշրջանում հիմնական մրցակցությունը տեղի է ունենալու Թուրքիայի և Իսրայելի միջև»։

Թրամփի օգնության խոստումները միայն իրենց հետևում ունեն բռնություն. Իրանի դեսպան

TRIPP-ը ոչ մի դեպքում չպետք է դառնա գործիք օտարների կողմից Իրանի դեմ. Իրանի դեսպան

Մահացել է նաև Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի կինը

Իրանի հանգուցյալ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կինը մահացել է ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից, հաղորդում են լրատվամիջոցները։ Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Իրանի վրա ավիահարվածների հետևանքով զոհվել էր ինքը՝ Գերագույն առաջնորդը, նրա դուստրը, փեսան, հարսը և մեկամյա թոռը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031