Օրվա լրահոսը
Իսրայելի զորքերը հատել են Լիբանանի սահմանը
Լիբանանի բանակը հետ է քաշվել Իսրայելի սահմանին գտնվող առնվազն յոթ հենակետերից
2026-ին ՔՊ-ն ավելի շատ ձայն է տանելու, քան 2021-ին տարավ․ Ալեն Սիմոնյանը պատրաստ է գրազ գալ
Ընդդիմադիր դաշտին Ալեն Սիմոնյանը զգուշացնում է՝ եթե ուզում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Գյումրի 2» ստանալ, ստանալու են՝ «Վաղարշապատ 2»-ի կոշտ տարբերակը
Քաղաքացու ուղեբեռի հետազոտման արդյունքում ընդհանուր շուրջ 3.1 կգ քաշով 4 ոսկյա ձող է հայտնաբերվել
Ոսկյա ձողերը ներկված են եղել սև և արծաթագույն գույներով և տեղադրված ճամպրուկի ներսի եզրային հատվածներում այնպես, որ արտաքին տեսքով նմանվեն ճամպրուկի կառուցվածքային տարրերին։ Նման ձևափոխման և տեղադրման եղանակով փորձել են դժվարացնել ոսկիների հայտնաբերումը։
«Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ». Հայկ Մամիջանյան
«Ալեն Սիմոնյանը դա չէր ասում պաշտոնաթող նախագահներին, նա արտահայտում էր իր երազանքները ՔՊ-ում փոփոխությունների տեսանկյունից, այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը թող զգույշ լինի»
Ժամանակակից երաժշտության փառատոնը կտևի մինչև մարտի 30-ը
Հնչել է նաև Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտը, որը Հայաստանում կատարվել է առաջին անգամ (մենակատար՝ Մարիո Բրունելլո)։
«Հակաեկեղեցական արշավի մաս է»․ Լիլիթ Գալստյանը՝ «եկեղեցիների օտարման» նախագծի մասին
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ վարկաբեկիչ թեզ է առաջ քաշվածը, որովհետև հայ առաքելական եկեղեցին երբեէ որևէ հուշարձան չի օտարել և ոչ էլ պատրաստվում է օտարել։
Մարտի 4-ի գիշերը և առավոտյան ժամերին ՀՀ ճանապարհներին սպասվում է մերկասառույց
ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ մարտի 3-8-ը Ուշադրություն Մարտի 4-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ի գիշերն և առավոտյան, 7-ին սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Իմփիչմենթի թեմայով ՔՊ-ական պատգամավորների հետ քննարկումներ են եղել․ Հայկ Մամիջանյանը մանրամասներ չհայտնեց
Դավիթ Համբարձումյանի՝ ՀՀԿ-ին ուղղված երեկվա կոչը Հայկ Մամիջանյանը բնութագրում է փողոցային պայքարի կոչ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված՝ Իսակովի պողոտային հարող տարածքում 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը
Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է
«Իմնեմնիմի» փոդքասթի վարողների եւ Antifake.am-ի գործը՝ Եվրոպայի մամուլի ազատության 2026 զեկույցում
Հայաստանը 2025 թ. ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ հայտնվեց Հարթակի ձերբակալությունների ցուցակում. հաշվետու ժամանակաշրջանի վերջում երկու մեդիա-գործիչ ձերբակալված էր՝ սա որակական նոր զարգացում է Հայաստանի մամուլի ազատության համատեքստում: Զեկույցն ուշադրություն է հրավիրում, որ Հայաստանում խուլիգանության մեղադրանքն օգտագործվում է լրատվական ոլորտի ներկայացուցիչների կալանավայրման համար, ինչը կազմակերպությունները գնահատում են մտահոգիչ նախադեպ:
Տվյալների պահպանման և կիբեռկայունության ժամանակակից լուծումներ բիզնեսի համար․ Viva-ն՝ NetApp-ի պաշտոնական գործընկեր Հայաստանում
Viva-ն հայտարարում է NetApp-ի հետ համագործակցության մեկնարկի մասին՝ դառնալով ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում։ Գործընկերության շրջանակում Viva-ն բիզնեսներին կառաջարկի տվյալների պահպանման, պաշտպանության և կառավարման ժամանակակից լուծումներ՝ ապահովելով տեղեկատվության անվտանգությունն ու շարունակական հասանելիությունը։ NetApp-ը համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերություններից է, որն աջակցում է կազմակերպություններին՝ անվտանգ պահպանելու, արդյունավետ կառավարելու և պաշտպանելու իրենց տվյալները։ Գործընկերության արդյունքում Viva-ն հայկական բիզնեսներին կտրամադրի
Մինչև ե՞րբ են մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց Վրաստանի սահմանով անցնելու Դանիելյանը՝ Պապոյանին
Էդ ո՞ւմ սպիրտն են արտահանում, եթե գյուղացու խաղողը չեն մթերում, ես իրենց հետ պրոբլեմ ունեմ․ Պապոյան
Պաշտպանելու ենք արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովումը, չենք հրաժարվելու միջպետական հայցերից. «Միասնության թևեր»
«Միասնության թևեր» նախաձեռնության քաղաքական ծրագրի կարևոր դրույթները՝ պետական կառավարման, դատաիրավական և ընտրական համակարգերի վերաբերյալ․ Պաշտոնն այլևս չի լինելու իշխանություններին ծառայելու դիմաց տրվող նվեր կամ հիփոթեքը մարելու միջոց: Պաշտոնի նշանակվելու է միայն նա, ով ունի գիտելիք, փորձ, կարողություն և նվիրում։ Հայաստանը չի սկսվելու և վերջանալու Երևանով․ Հայաստանի մարզերն ու համայնքները պետք է զարգանան համաչափ, կայուն և
Զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և հորդորել ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների
Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ:
Հավաքական ընդդիմության ամենամեծ ձախողումն այն է, որ նրանք անդադար մեղադրում են մեզ իրար հակասող երևույթների մեջ. Արսեն Թորոսյան
«Ժամանակին մեղադրում էին խաղաղության բացակայության, հիմա՝ խաղաղություն բերելու մեջ»
«Տենց խրոխտ ելույթներ ունենո՞ւմ էիք էն ժամանակ, երբ կոալիցիոն կառավարման մաս էիք»․ ՔՊ-ականը՝ ընդդիմադիրներին
Արթուր Խաչատրյանը վստահեցրեց՝ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կնքելիս իրենք իշխող կոալիցիայի հետ կապ չունեին։
Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, փողերի լվացում կատարել
Կ․Ա․-ն հափշտակել է 20 մլն ՀՀ դրամ և այն փոխանցել ընկերությունների օգտին ՀՀ ՊԵԿ հաշիվներին՝ այդ գործարքները ձևակերպելով իբրև մաքսային վճարներ՝ առաջացնելով այդ ընկերությունների համար հարկային գերավճարներ՝ դրանով իսկ խեղաթյուրելով հափշտակված առանձնապես խոշոր չափերով գումարի ծագման աղբյուրը։ Այնուհետև, Կ.Ա․-ն ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով դիմում է ներկայացրել ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով ներմուծման մաքսատուրքից, ավելացված արժեքի հարկից և մաքսային գործառնությունների համար պետական տուրքից առկա գերավճարի 14 մլն 850 հզր ՀՀ դրամը վերադարձնել, որը վերադարձվել է, իսկ գումարի մնացած մասն ուղղվել է նշված ընկերությունների հարկային պարտավորությունների մարմանը:
«Սևանը նախորդ տարվա համեմատ 10 սմ-ով պակաս է, պատմական ձեռքբերումը ո՞րն է, կորուստները չեք ասում»․ Արման Ղազարյանը՝ ջրային կորուստների մասին
Պատգամավորը վստահեցրեց՝ ջրի կորուստները շատ են, որի մասին կառավարությունը չի բարձրաձայնում։
Հայաստանի վերականգնումը, ազգային վերածնունդը սկսվելու են այն պահից, երբ մենք անենք առաջին կարևորագույն քայլը՝ գնանք ներքին համերաշխության. Գագիկ Ծառուկյան
Մենք պետք է սկսենք իրար լսել, իրար հարգել, պատրաստ լինել թե՛ ներելու, թե՛ ներողություն խնդրելու։
Իսրայելական հետախուզությունը տարիներ շարունակ հետևել է Թեհրանում փողոցների երթևեկությանը՝ հասանելիություն ունենալով ճանապարհային լուսացույցերի գրեթե ամբողջ համակարգին
Իրականում, սա նաև թվային դարում մարդու խոցելիության մասին է. մեզ տեսնում ու հետևում են ամենուր, իսկ ճգնաժամային իրավիճակներում դա դառնում է խիստ վտանգավոր։
O, հրաշք, կառավարությունից զանգեցին, ու խողովակաշարերն արդեն խնդիր չունե՞ն, մանիպուլյացիա է․ Գառնիկ Դանիելյանը՝ «Վեոլիա ջրի» խնդիրների մասին
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը վստահեցրեց՝ մանիպուլյացիա չկա, գաղտնիք էլ չկա:
Հանրությանը պարբերաբար ներկայացվում են մեծամասշտաբ նախաձեռնություններ, ստեղծվում է առաջընթացի տպավորություն, սակայն ժամանակի ընթացքում պարզվում է՝ դրանք այդպես էլ չեն անցնում իրականացման ինստիտուցիոնալ փուլերը. «Փաստ»
Այդպիսով, նախագիծը դառնում է ոչ թե ենթակառուցվածք, այլ ընդամենը «քաղաքական հաղորդագրություն»։
«Ի՞նչ բացատրություն կարող է լինել Իրանի Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծումը, եւ ի՞նչը կարող է արդարացնել 150-ի չափ երեխաների զոհվելը». «Հրապարակ»
Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Ռուսաստանին, փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանն է սկսել, ռուսական զորքն է ներխուժել ուկրաինական տարածք: Եվ, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում ԱՄՆ-ին ու Իսրայելին, փաստ է, որ նրանք, իրավունք չունենալով, միջամտել են Վենեսուելայի եւ Իրանի ներքին կյանքին: Մի քանի տարի առաջ անպատկերացնելի կլիներ, որ կարող են ոչնչացնել ու
2025-2026 թթ. արտահանման անկումն ուղղակիորեն ցույց տվեց, թե ինչ կա «ռեկորդի» hետևում, երբ արտաքին գործոնի ազդեցությունը նվազում է. «Փաստ»
Ուշագրավ է, որ 2026 թվականը սկսվել է արտահանման 13,5 տոկոս անկումով, ինչն, անկախ ցանկացած բացատրությունից, շատ լուրջ թիվ է մի երկրի համար, որը ձգտում է ներդրումային միջավայրի բարելավմանն ու արտահանմանն ուղղված տնտեսական բազա ստեղծել
«35 միլիոն դրամանոց սեփական բնակարան, բարձր աշխատավարձ ուսումն ավարտելուց հետո։ Ընտրեք զինվորականի մասնագիտությունը»․ Սուրեն Պապիկյան
ԱԺ-ի ընդունած նախագծով լրացուցիչ երաշխիքներ են ստեղծվում պայմանագրային զինծառայողների համար և զինվորական 4-ամյա կրթություն ստացած անձանց համար։
Դատախազությունը պահանջում է Վիկտոր Սողոմոնյանի հորից՝ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից, բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Միխայելի Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր
«Դավաճանված դիվանագիտություն»
Ինչո՞ւ բանակցություններն ընդհատվեցին, ո՞վ ձախողեց դրանք, ինչու էր Օմանի ԱԳ նախարարը վստահեցնում «նշանակալի» ու «վճռական» առաջընթացի մասին, փաստում, թե՝ «խաղաղությունը մոտ է» Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ էին անցկացրել։ Փետրվարի 26-ին ԱՄՆ-ն ու Իրանը Ժնեւում Օմանի միջնորդությամբ երեք ժամ բանակցել էին։ Հայտնի է, որ քննարկում էին Թեհրանի միջուկային ծրագիրը եւ
Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն
Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ և ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով։ Նոր քարտերը համատեղում են շահավետ սպասարկման պայմաններն ու լեգենդար նկարազարդումներից ոգեշնչված ձևավորումը՝ միաժամանակ հաճախորդներին ընձեռելով Փարիզ ռոմանտիկ ուղևորություն շահելու հնարավորություն։ Հաճախորդները կարող են չորս դիզայնից ընտրել այն տարբերակը, որն առավել համահունչ է իրենց տրամադրությանը, և ունենալ քարտ, որը ամեն օր
«Ամեն անգամ գալիս եմ էն հույսով, որ հարց կտան, բայց չեն տալիս»․ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում, երբ իրեն հարց տվող չեղավ
Մտքերի փոխանակության համար ևս ոչ մեկը չհերթագրվեց։ Այդ առիթով էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Մտքեր նույնպես չկան»։ Ալեն Սիմոնյանն էլ ի պատասխան՝ ռեպլիկի կարգով նշեց․ «Մտքեր կան, բարձրաձայնող չկա»։
Աննախադեպ «խաղաղաբերները». «ՉԻ»
Ի՞նչ է նշանակում «մշտապես մեզ մոտ էր զոհեր և պատերազմ», եթե 1994-ին հաստատված հրադադարը համարյա քառորդ դար լավից-վատից պահպանվում էր, իսկ լայնամասշտաբ պատերազմը տեղի է ունեցել հենց նիկոլական իշխանությունների օրոք։


















































