Օրվա լրահոսը
Ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն։ Պատասխանն ակնհայտ է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Բաքվում հանդիպել են մեր «նոր փրկիչ» ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Իլհամ Ալիևը։ Ձեզ եմ ներկայացնում մեկական մեջբերում երկուսի ելույթից, որոնք ցույց են տալիս, թե իրականում որքան բարձր մակարդակի և իրական հարաբերություններ կան երկու կողմերի միջև։ Ի. Ալիև. «Այսօր Ադրբեջանը գազ է արտահանում ութ երկիր, որոնցից վեցը ՆԱՏՕ
Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հակակոռուպցիոն դատարանի վճռով ՀՀ-ին կփոխանցի ավելի քան 608 մլն դրամ գումար
Դա կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը
«Հայաստանը 2023 թ. սեպտեմբերից լքած 7 825 արցախցի չի վերադարձել»
Կառավարության տվյալներով՝ 8277 արցախցի ընտանիք Հայաստանում բնակարան ունի:
«ՀՀ-ն պարտավոր է հայտարարել, որ քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ ՀՀ զինված ուժերը ոչ մի քայլ հետ չեն գնա իրենց զբաղեցրած դիրքերից». «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունն ուղևորություն էր կազմակերպել Տավուշի սահմանագիծ, որտեղ հնարավորություն եղավ շփվելու վտանգված գյուղերի բնակիչների հետ, այցելելու առաջնագիծ, տեղում ծանոթանալու իրադրությանը: Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից, որը գտնվում է առաջնագծի անմիջական հարևանությամբ, «Հայաքվեն» հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում է գործող իշխանություններից վերջ դնելու մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը, և հորդորում մեր բանակին և բոլոր քաղաքացիներին նախանձախնդիր
Հետո ասելու են՝ Երևանում ոչ մի եկեղեցի չպետք է լինի, մի հեռու տեղ կառուցում ենք «հոգևորական քաղաք». Վահե Հովհաննիսյան
Եթե մայրաքաղաքում բուհ չպետք է լինի՝ իր աուրայով, իր պատմությամբ, իր մշակույթով, բա ուրիշ ի՞նչ լինի, կառավարական դաչանե՞ր
«Ասացի՝ համաձայն եմ փոխանակել: Միակ պայմանն էր, որ Նավալնին երբեք չվերադառնա». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի մահվանից որոշ ժամանակ առաջ «որոշ գործընկերների մոտ՝ ոչ նախագահական վարչակազմից» գաղափար է եղել նրան փոխանակել արեւմտյան բանտերում գտնվող ինչ-որ մեկի հետ, եւ Պուտինն անմիջապես համաձայնել է: «Հավատում եք, թե ոչ, բայց ինձ հետ խոսողն անգամ չավարտեց իր նախադասությունը, երբ ես ասացի՝ համաձայն եմ», – NBC-ի լրագրողի
«Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք»․ Ալիևը՝ Ստոլտենբերգին
«Ազատություն». «Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք», – ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա վերահաստատել է իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ շեշտելով․ – «Այժմ ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ»: «Օկուպացիայի ընթացքում, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին։ Փաստորեն, ԵԱՀԿ
Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին
ՀՀ բարձրագույն իշխանությունների հայտարարությունները միջազգային դատական ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին հարուցում են խիստ մտահոգություններ. այդպիսի քայլերն անվերականգնելի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Այդ առթիվ շեշտադրում ենք հետևյալը. 1.Իշխանության բարձրագույն մակարդակում արվող այդ հայտարարությունները բացարձակապես անթույլատրելի են: 2.Ադրբեջանի դեմ գանգատներն ունեն Հայաստանի ու Արցախի հայերի, առհասարակ հայ
Քվեների 99 տոկոսի հաշվարկով` հաղթում է Պուտինը՝ հավաքելով ձայների 87,3 տոկոսը
«Ազատություն». Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկով` Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ձայների 87,3 տոկոսը։ Սա կլինի նրա հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։ Ընտրություններին չորս թեկնածուներ էին մասնակցում․ Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 4,3 տոկոսը, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 3,8 տոկոսը, լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 3,2 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ ❌Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնացքում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման
Արշակ Կարապետյանի նոր բացահայտումներն ու վարչապետի անհեթեթ հատարարություններին արձագանքը
Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն անդրադառնում է վարչապետի ասուլիսին, վերջինիս կողմից հնչեցրած բազմաթիվ իրարամերժ հայտարարություններին, ինչպես նաև՝ արևմտյան թանկ ու մեր բանակին անծանոթ սպառազինություն գնելու իշխանությունների ցանկություններին։ Զինվելու փոխարեն պետք էր գրագետ կառավարել բանակը, որ 5 միլիարդի զենքը չմնար Ադրբեջանում ու խոսում է բանակցություններ վարելուց, այնինչ նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ՝ պահանջում են․
Որ մթերքներն են ավելի նախընտրելի զարկերակային ցածր կամ բարձր ճնշման պարագայում
Ինչպես զարկերակային ցածր, այնպես էլ բարձր ճնշման պարագայում չարժե թերագնահատել սննդակարգի դերը, քանի որ սննդակարգում տեղ գտած որոշակի փոփոխությունները կարող են նպաստել ճնշման կարգավորմանը, եթե, իհարկե, իրականացվում են այլ անհրաժեշտ միջոցառումները, որոնք ցուցված են տվյալ խնդիրներն ունեցող անձանց։ Ո՞ր սննդամթերքներն են արդյունավետ զարկերակային ցածր ճնշման դեպքում Զարկերակային ցածր ճնշումը ոչ միշտ է առողջական լուրջ խնդիր
Երեւանը Տիգրան Հայրապետյանի դարաշրջանում
Մի քանի նման դրվագ համադրելով՝ ենթադրեցի, որ տեսնելով Տիգրանի ընդդիմադիր կեցվածքը՝ Նաիրին փորձել էր նրան հավաքագրել, իսկ Տիգրանն էլ՝ ինձ խնայելով, այդ մասին չի մանրամասնել։ Նա փորձում էր հանդիպել Վազգենին ու բացահայտել դավադրությունը, և իմ կարծիքով՝ հենց դրա համար էլ նրան սպանեցին։
Մեր կոշիկի ձախ թայը
Իբր թե կոշիկը չի գտնում․ աջը հագել, մի ոտքը կոշիկի մեջ, մյուսը բոբիկ՝ տան մեջ վազվզում է։ — Բա որտե՞ղ կլինի,– ասում է,– հլը արի, գտի՛ր։ — Մնացել ա՝ քեզ ծիծ տամ, կոշիկն ի՞նչ ա, որ չես կարողանում ինքնուրույն գտնել, հագնել․․․ դարակի մեջ նայի՛։ — Նայել եմ, չկա՛,– ասում ու սառնարանի մեջ է ստուգում։ — Դու շա՞շ
Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը` ադրբեջանցի վանդալների թիրախում
Հայքի մշակույթի օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը Ամբողջապես հայաթափված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են ոչնչացնել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող համալիրները եւ հուշարձաններ։ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում այս անգամ էլ հայտնվեց Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Հուշարձանների բացումը տեղի է ունեցել 2016 թ.-ի սեպտեմբերի 7-ին։ Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ
«Նոր էքսկլյուզիվ վիդեո աշխարհի «7-րդ ամենաանվտանգ» մայրաքաղաքից»․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Նոր էքսկլյուզիվ վիդեո ու ինֆո աշխարհի «7-րդ ամենաանվտանգ» մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցի կրիմինալ «ռազբոռկայից»։ Պարզվում է, որ Ֆուչիկի փողոցի վրա օրերս տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ` 1. Մի հանցավոր խումբ մյուսի ներկայացուցիչներից մարդկանց է առևանգվել (տես 2-րդ վիդեոն), 2. Սերբական արտադրության մարտական նռնակ է կիրառվել (տես 1-ին վիդեոն),
Հայ առաքելական եկեղեցին միակ ինստիտուցիոնալ կառույցն է, որ ազգային գաղափարախոսություն է քարոզում. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Ցավոք սրտի, Հայ առաքելական եկեղեցին միակ ինստիտուցիոնալ կառույցն է, որ ազգային գաղափարախոսություն է քարոզում… Ակնհայտ է, որ քաղաքագիտական վերլուծության համատեքստում ինստիտուցիոնալ կառույցների դերը ազգային գաղափարախոսության ձևավորման և առաջ մղման գործում առանցքային է՝ պետականության և ազգային ինքնության կառուցվածքը դիտարկելիս: Հայ առաքելական եկեղեցու օրինակն ընդգծում է նրա դիրքորոշման եզակիությունն ու,
Եկել է խոսքից գործին անցնելու ժամանակը․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը՝ Եվրախորհրդարանի բանաձևերի մասին
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին՝ նշելով, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ հնարավոր թիրախային և անհատական պատժամիջոցներն իրապես կարող են զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար։ Հայտարարության մեջ նշված է. «Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևեր, որոնք կարծես թե առավել առարկայական են դարձնում աշխարհի կողմից ադրբեջանական հանցանքների ընկալումը։ Բանաձևերում կոչ է արվում պատժամիջոցներ
Ծեծի են ենթարկել 20-ամյա հայ տղային․ ըստ նրա՝ ծեծի ենթարկողը Արա Աբրահամյանի ներկայացուցիչն է․ Shamshyan.com
Մարտի 12-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հայերի միության շենքում, ինչի հետևանքով Մոսկվայում բնակվող Արեն Երգանջյանը մարմնի և գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին մարտի 12-ին հեռախոսազանգով ասաց 20-ամյա Ա․ Երգանջյանը։ Նա փոխանցեց հետևյալը․ «Արտյոմ Վարդանյանն իր աշխատասենյակում մազերիցս բռնեց ու գլուխս մի քանի անգամ խփեց պատին։ Արձանիկ կար, դրանով
Սուրբ Մանեն Հայաստանում կլինի սրբի անունը կրող առաջին եկեղեցին
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը Իմ մշտական ուշադրության կենտրոնում են համայնքի հոգևոր կարիքները և մասնավորապես եկեղեցաշինության հարցը: Շուտով Նոր Կյուրինի վարչական շրջանը նույնպես կունենա աղոթատեղի, որը կօծվի Հայոց Եկեղեցու նշանավոր սրբերից մեկի՝ սբ. Մանե կույսի անունով: Սույն եկեղեցու կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 1990-ական թվականներին` ազատամարտիկների նախաձեռնությամբ։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս.
8 պատճառ, թե ինչու պետք չէ այրել խոտը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը 1․ Օրգանական նյութ: Երբ խոտը այրվում է, օրգանական նյութը ոչնչացվում է, ինչի պատճառով հողի բերրիությունը նվազում է: 2․ Նախորդ տարվա չոր խոտի հետ միասին այրվում են նաև մեռած օրգանական նյութերը: Սա ուժեղացնում է ածխաթթու գազի արտանետումը: Ինչն էլ իր հերթին մեծացնում է ջերմոցային էֆեկտը։ 3․
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին
Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի փետրվարի 4-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի: Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, հորդորեց
«Այս շրջադարձային իրավիճակում ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված մեր երկրի, ժողովրդի համար». Կոպիրկին
Դեսպանը նաեւ նշեց, որ հայկական կողմի հետ համատեղ ընտրությունների համար ձեռնարկվել են համապատասխան անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով, որ ընտրություններն անցկացվում են քաղաքական դժվար ժամանակաշրջանում:
Տարաբնույթ ճնշումներ են նկատվում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության որոշ ակտիվ անդամների նկատմամբ․ Արտակ Բեգլարյան
Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչ մեկնարկել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը՝ իր հանրային ճնշմամբ, հետևյալ վարքային դրսևորումներն են նկատվում ՀՀ իշխանությունների մոտ՝ 1. Աղոտ ազդակներ են տալիս բնակարանային ու սոցիալական քննարկվող ծրագրերում որոշակի էական բարելավումներ կատարելու վերաբերյալ։ 2. Փորձում են իրենց քարոզչամեքենայով լարվածություն առաջացնել Արցախի և Հայաստանի մեր հայրենակիցների
«Այստեղ մարդիկ են, ովքեր Ռուսաստանից, ըստ էության, փախել են, իրենք դժվար թե Պուտինին ընտրեն». քաղաքագետ
Մարդիկ կան, իրենց սուր ելույթներից այնպիսի տպավորություն է, որ հեսա ԵՄ ենք մտնում ու մինչեւ վերջ եվրաինտեգրացիա ենք ունենալու»:
«Չեմ բացառում, Նիկոլը կփորձի չշնորհավորելով Պուտինին՝ էլ ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները». Քաղաքագետ
Բերեք հլը մենք մեզ կողքից դիտարկենք՝ մենք ով ենք, Ռուսաստանն ով է: Մեր խնդիրը հենց դրանում է, որ մենք իրականությունից լրիվ կտրված ենք: Մեր խնդիրը նրանում է, որ ազգի մեծ մասը գեղցու ճարպկություն դրսեւորելով, փորձում է աշխարհի խոշոր գերտերություններին մեղադրել մեր բոլոր դժբախտությունների մեջ՝ չդիտարկելով, թե մենք ի՞նչ ենք արել՝ այդ ամեն ինչից խուսանավելու համար:
ՊՆ-ում կին զինծառայողների ատեստավորման ժամանակ առկա են ՀՀ Սահմանադրության պահանջների խախտումներ
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովահննիսյանը սույն թվականի փետրվարի 27-ին իրազեկել է ՀՀ վարչապետի աշխատակազմին այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման օրոք պաշտպանության նախարարությունում ներդրված ատեստավորման համակարգի հետևանքով ներդրվել է նաև գենդեռային խտրականության ավանդույթ, որի հետևանքով կոպտորեն խախտվում են կին զինծառայողների իրավունքները: Նշելով, որ արատավոր օրինակներից մեկը ատեստավորման ժամանակ կին զինծառայողների
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։ Հանրապետության տարածքում` Մարտի 17-ի ցերեկը, 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում
Հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո․ ԵԽ պատգամավորներն ահազանգում են
Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ Այդ մասին X-ի իր էջում գրառում է արել Եվրարախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։ «Մենք


















































