Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին

Մարտ 17,2024 18:00

Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի փետրվարի 4-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:

Նորին Սրբությունը,  իր հայրական օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, հորդորեց վերջիններիս իրենց ծառայությունն իրականացնել ավետարանական պատվիրանների ու պատգամների համաձայն, առաջնորդվել մեր սուրբ հայրերի օրինակով։

Հայոց Հովվապետն ընդգծեց նաև, որ նորաօծ  հայրերն իրենց ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն առ Աստված զորավոր հավատքով, նվիրյալ ծառայությամբ, խոհեմությամբ ու համբերատարությամբ կկարողանան հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը մայր եկեղեցու անդաստանում:

Վերջում Վեհափառ Հայրապետը պատգամեց հոգևոր հայրերին լինել անսասան ու հաստատուն իրենց կոչման մեջ, հույսով, հավատքով, սիրով և անձնդիր նվիրումով ծառայեն հավատավոր հոտին:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հոգևորականներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր ու Սուրբ Հաղորդության մասնատուփեր:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031