Օրվա լրահոսը
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ 7 տուժածները հոսպիտալացվել են
Մարտի 16-ին, ժամը 21:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
30 տարվա ստատուս-քվոն պահպանվում էր, մեկ էլ հոպ, 2 տարում վարի տվեցին․ «ՉԻ»
Խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Մենք ամեն ինչ արել ենք, որ ԼՂ բնակչությունն այնտեղ ապրեր՝ օժտված իրավունքներով: Մեկ էլ հոպ, գնացին 2 օրում լուծարեցին իրանց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եթե մեղադրանքներ ունեք, գնացեք, ուրիշ մարդկանց տվեք: Մենք չենք դրա մեղավորը»: «ՉԻ». Բայց լավ է ասում, չէ՞. «մենք ամեն ինչ արել ենք»:
Ժողովրդին մեղադրել պետք չէ, ժողովրդին պետք է ընդամենը հարգել․ «Հայացք Երևանից»
Հետպատերազմյան գրեթե երեքուկես տարում Հայաստանի տիտղոսակիր ընդդիմությանը չհաջողվեց ոտքի հանել հասարակության ավելի լայն զանգվածներ՝ երկիրը կործանման տանող ազգադավ իշխանությանը հեռացնելու եւ նոր ազգային վարչակարգ կազմավորելու համար: Մի քանի ապարդյուն փորձերից հետո ընդդիմությունը՝ ի դեմս ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների, առժամանակ դադարեցրեց պայքարի փողոցային մարտավարությունը եւ վերադարձավ խորհրդարան: Շատ չանցած, կրկին աշխուժացան հրապարակն ու փողոցները՝
Դեպի Մարս ապագա թռիչքների համար հետազոտություններն անալոգ տիեզերագնացներին բերել են Հայաստան
Արարատ լեռ, լազուր երկինք, Մարս մոլորակի նմանությամբ ժայռոտ սարահարթ, կարմիր հող և… սկաֆանդրներով անալոգ տիեզերագնացներ. դեպի Մարս ապագա թռիչքների համար հետազոտություններն անալոգ տիեզերագնացներին բերել են Հայաստան՝ Արարատի մարզի Արմաշ գյուղ։ Հենց Արարատ լեռան համայնապատկերին էլ 6 անալոգ տիեզերագնացներ` Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից, մարտի 12-ին մեկ ամսով մեկուսացան «Մարսյան կայանում»՝ առաքելության իրականացման վայրում։ Կարմիր
Գազաբալոններ տեղափոխող ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն
Մարտի 16-ին, ժամը 20:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քանաքեռավան և Զովունի գյուղերի խաչմերուկի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի գազաբալոններ տեղափոխող ավտոմեքենայում տեղի
Փոքր Հայաստանի արյան հաշվին մեծ երկրները կարող են միմյանց ներել կամ հաշտվել իրար հետ. «Հայացք Երևանից»
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում օրեր առաջ հնչեց հայտարարություն, թե Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ընդդեմ Ռուսաստանից եկող հնարավոր սպառնալիքների: Մինչ այդ տեղի էր ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղարի ու Բրիտանիայի MI6 գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հանդիպումը, եւ հայ-բրիտանական հարաբերությունները բնութագրվել էին որպես ռազմավարական երկխոսություն: Արեւմտյան եւ, առհասարակ, միջազգային քաղաքականության էությունը հասկանալու համար հպանցիկ կանդրադառնանք այն քաղաքականությանը,
Ասկերանի շրջանից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ պատրաստվում են լքել Հայաստանը․ «Ա1+»
«Արցախցիների արտագաղթի հիմնական պատճառներն աշխատանքի բացակայությունն ու բարձր բնակվարձերն են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Համլետ Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ շրջանից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ պատրաստվում են լքել Հայաստանը ուսումնական տարվա ավարտին։ «Մեր հայրենակիցների զբաղվածությունը շատ սահմանափակ է։ Տղամարդիկ հիմնականում տաքսու վարորդի և բանվորական աշխատանք են իրականացնում, կանայք փորձում են իրենց հմտությունները
Գրիգոր Լուսավորչի մասունքները բերվել են Խոր Վիրապ վանական համալիր
Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշել է Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապի մահաբեր գուբն իջեցնելու հիշատակության օրը: Հայաստանի տարբեր անկյուններից բազմաթիվ հավատացյալներ իրենց թեմերի հոգևորականների առաջնորդությամբ գնացել են Խոր Վիրապ: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Զորամաս են այցելել մի շարք հայտնի մարզիկներ
Մարտի 14-ին բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նորայր Հախոյանը, աշխարհի գավաթի և Եվրոպայի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի 23 տարեկանների բրոնզե
Հայաստանում տագնապալի աճ է նկատվել մարդու առողջության համար առավել վտանգավոր սինթետիկ թմրամիջոցների շրջանառության ծավալի մեջ․ ՆԳ նախարարի տեղակալ
Մարտի 15-ին Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էր ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման ներկայացուցիչ Վահան Հակոբյանը։ Ներկա էր Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։ Բարձր մակարդակի նիստում ելույթ են ունեցել տարբեր
Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներին կալանավորել են, շինարարին՝ ազատ արձակել
Ինչպես տեղեկացրել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ ձերբակալել էին չորս անձանց, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։ Մեկը քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ Նրանք կասկածվում են կաշառք ստանալու մեջ։ Նրանց ձերբակալել էին հենց աշխատավայրից՝ Շիրակի մարզպետարանից՝ բավական լարված մթնոլորտ ստեղծելով պետական այս կառույցում։ Կաշառք տալու
Երևանում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Երևանում անցկացվեց Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 213 մարզիկներ: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
«Երեւանում ոչ մի բուհ չպետք է լինի». Նիկոլ Փաշինյան
Բուհերի շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, իսկ եկամուտը պետք է գնա Ակադեմիական քաղաք։
Թատերական ինստիտուտը առաջիկա շաբաթվա ընթացքում քննարկումներ կծավալի Ակադեմիական քաղաքի մասին
Բուհը պատրաստվում է վերջնական տեսլականը ներկայացնել հանրությանը
Էլ ի՞նչ բաղադրիչի շնորհիվ է կառավարությունն աճող ցուցանիշ արձանագրելու․ 168․am
Կառավարությունն ամփոփում է 2023 թվականի արդյունքները և արդեն իսկ Ազգային ժողովի դատին է ուղարկվել կառավարության ծրագրի 2023 թ. կատարողական զեկույցը։ Զեկույցում կառավարությունն արձանագրում է. «Հիմնական միջոցներում ներդրումների իրական աճը կազմել է շուրջ 14.4%՝ գերազանցելով ՀՆԱ-ի աճը»։ Ինչի՞ մասին է լռում կառավարությունը։ Բանն այն է, որ հիմնական միջոցներում ներդրումների աճը մեծ չափով պայմանավորված է այն հանգամանքով,
«Եթե պատրաստ ես Ադրբեջանին տալ հայկական տարածքները, ուրեմն պարտավոր ես նրա առաջ խնդիր դնել՝ վերականգնել ԼՂ-ի ինքնավար մարզի կարգավիճակը». Վարդան Օսկանյան
Բացարձակ դիվանագիտական անմեղսունակությունն է գերիշխում
Բոլոր բուհերը պետք է գործեն Ակադեմիական քաղաքում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է: Իմ խոսքը ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ
Նիկոլը դարձել է գեոպոլիտիկ խաղամոլ, որ պատրաստ է համառորեն մնալ այդ կազինոյում և Հայաստանի վերջին անդրավարտիքը դնել որպես դրույք․ Արմեն Աշոտյան
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Կարեն Եսայան․ «Ի՞նչ ակնկալիք ունեք Ձեր դատավարությունից»։ Արմեն Աշոտյան․ Իմ նկատմամբ իրականացվում է անթաքույց, լկտի և փնթի քաղաքական հետապնդում, ուստի նիկոլական դատարաններից
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Մարտի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումները առանձին վայերում կլինեն՝
Ավտոմեքենան շրջվել է ջրափոսի մեջ
Մարտի 16-ին, ժամը 10։52-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Սառնաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Փ․, ծնված 1991 թ.)
34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը Տելեգրամ հավելվածի միջոցով իրացրել են թմրամիջոցներ
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երևանցի 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, Տելեգրամ հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում և տեղադրման միջոցով իրացնում են թմրամիջոցներ: Տեղեկությունը ճշտվեց, հաստատվեց և իրացվեց մարտի 13-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ, ժամը 12.30-ին նրանց հայտնաբերեցին մայրաքաղաքի Վարդանանց
ԱՄՆ-ն վերահաստատում է իր անփոփոխ հանձնառությունը՝ հասնելու խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ նախագահ
«Ազատություն» – ԱՄՆ-ն վերահաստատում է իր անփոփոխ հանձնառությունը՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը կխթանի տարածաշրջանային անվտանգությունը գալիք սերունդների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Նովրուզի կապակցությամբ ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այս տարվա ընթացքում ցանկանում եմ աշխատել ձեզ հետ՝ խթանելու տարածաշրջանային կապերը
Լոնդոնում Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով
Մարտի 12-14-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կայացել է Լոնդոնի գրքի միջազգային փառատոնը, որին մասնակցում են բազմաթիվ երկրներ՝ ներկայացնելով իրենց հրատարակությունները։ Գրքի փառատոնին մասնակցել է նաև Ադրբեջանը, որը ներկայացրել է շուրջ 300 գիրք։ Տաղավարում փակցված է մեծ քարտեզ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ։ Մեծ քարտեզի կողքին պատկերված են այլ քարտեզներ, որոնցում արտացոլված են Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության
57-ամյա տղամարդը ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացրել
Թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացնելիս Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Կոտայքի մարզի պարեկների հետ: Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացնում: Փետրվարի 23-ին, ժամը 18.10-ին, Կոտայքի մարզի պարեկների հետ համագործակցելով, վարչության ծառայողները Եղվարդ-Նոր
Ով այդ պահին Արցախում չի եղել, երբեք չի կարող ու դրա բարոյական իրավունքն էլ չունի գնահատելու արցախցիների կյանքի ամենածանր որոշումը․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ ԱԳ նախարարը, խուսափելով արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված գործընթացի մեկնաբանությունից, նշել է, թե իրենք ամեն ինչ արել են, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում: Վերջինս նշել է, որ իրենք ամեն ինչ արել են, որ հայաթափում չլինի և քաղաքական էլիտան,
Անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք
Անչափահասների շրջանում իրավախախտումների նախականխումը, կանխումն ու խափանումը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ինչպես ուսումնական հաստատություններում սովորողների, այնպես էլ տնտեսվարողների շրջանում։ Մարտ ամսվա ընթացքում նրանք տարբեր մարզերում իրականացված շրջայցերի ընթացքում տնտեսվարողներին իրազեկել են ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների իրացման կանոնները,
«Երաշխիք չկա, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանն առանցքային պաշտոններում այս կամ այն երկրի ցուցումով նշանակում չի իրականացնելու»
«Օնիկ Գասպարյանի հետ կապված մենք նույնպես նմանօրինակ դրվագների ականատես եղանք նախկինում։ Ու տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ հաջորդիվ, նմանօրինակ իրավիճակներում, Նիկոլ Փաշինյանին զեկուցելու են ժամանակին, զեկուցելու են ճիշտ». «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը: – Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի միջեւ հեռակա, բայց բավականին ուշագրավ երկխոսություն ծավալվեց. Փաշինյանն
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները զույգով խաղում են Հայաստանի շահի դեմ
Եվրոպական Խորհրդարանի բանաձևը, որը կառավարության նիստում գործող վարչապետը շտապեց փողհարել՝ կարևորելով դրա հանրային քննարկումը, իրականում 90 տոկոսով ջուր է, լոլո։ Բայց այնտեղ կա մի կետ՝ 14-րդը, որը բացառիկ կարևորություն և գործնական բովանդակություն ունի։ Կետ 14. Կոչ Ադրբեջանին` անկեղծորեն ներգրավվելու արցախահայության հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների նկատմամբ հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը,
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հետևում է հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ հոբելյանական փառատոնը։ Այն ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և մինչ օրս իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի աջակիցն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի


















































