Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերական ինստիտուտը առաջիկա շաբաթվա ընթացքում քննարկումներ կծավալի Ակադեմիական քաղաքի մասին

Մարտ 16,2024 21:20

Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարը աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ, որի ընթացքում ի թիվս այլնի, անդրադարձ է եղել «Ակադեմիական քաղաք» նախագծին: Aravot.am-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է ռեկտոր Սառա Նալբանդյանը հանդիպման վերաբերյալ եւ ինչ դիտարկումներ ունի:

Բուհի հանրային կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը հետեւյալը փոխանցեց. «Ակադեմիական քաղաքի տեսլականը որքանով ուսումնասիրել ենք՝ ունենք մեր մոտեցումները: Առաջիկա շաբաթվա ընթացքում կծավալենք քննարկումներ նաև մեր վարչական, դասախոսական կազմի եւ ուսանողների հետ, այնուհետև կունենանք մեր վերջնական տեսլականը եւ կներկայացնենք հանրությանը»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Էդ երեխեն ի՞նչ կապ ունի հանրային գործերի հետ: Սա ավիրում են:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031