Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան շրջվել է ջրափոսի մեջ

Մարտ 16,2024 14:52

Մարտի 16-ին, ժամը 10։52-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Սառնաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Փ․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1993 թ.) և Ա․ Փ․-ն (ծնված 2020 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել, ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031