Օրվա լրահոսը

«Այսօր գին քննարկել՝ նշանակում է չբարեփոխել ՀՀ-ի տրանսպորտային համակարգը»․ Բաբկեն Պիպոյան

Սուրեն Պարսյանը չի կիսում տրանսպորտային համակարգի վերաբերյալ «Մայր Հայաստանի» մոտեցումը

Հայաստանը կկարողանա դիմակայել մարտահրավերներին միայն մրցունակ և ճկուն գիտատեխնոլոգիական ու նորարարական ազգային համակարգ զարգացնելով. «Գիտուժ»

Գիտուժ. վարչապետին կից ՀՀ գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի մասին Մարտի 4-ին տեղի է ունեցել վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը։ «Գիտուժ» նախաձեռնությունն իր գործունեության ընթացքում բազմիցս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա դիմակայել իր առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին միայն մրցունակ և ճկուն գիտատեխնոլոգիական ու նորարարական ազգային համակարգ զարգացնելով։ Նման

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանում, որը տեղի է ունեցել 2023թ․ դեկտեմբերի 4-9-ին՝ Բոտսվանայի Կասանե քաղաքում։ Հայտը նստաշրջանում ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Հայտի փաթեթում առանցքային

«ՌԴ մաքսային ծառայության գործընկերները շատ զարմացած էին այդ լուրից, Լարսի անցակետում ոչ մի սահմանափակում չկա»․ Վահան Հակոբյան

«Իմ տեղեկություններով՝ Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների համար Լարսի այլընտրանքային ճանապարհն այս պահին օդային ճանապարհն է»։

Երբեք Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականությունը ոչ մի երկրի լավ արդյունք չի տվել։ Օրինակները շատ են, և պետք է միայն շուրջը նայել. Արման Ղուկասյան

Շրջանառվում է տեղեկություն, որ իշխանությունները նախատեսում են դիմել Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում Փաշինյանը կարևորել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Դանիայի խորհդարանական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների համագործակցությունն այդքան էլ ակտիվ բնույթ չի կրում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Դանիա փոխգործակցությանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է միջխորհրդարանական կապերի

Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 7-ին, ժամը 10:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Ford» մակնիշի բեռնատարը (վարորդ՝

«Հայկական կողմը ծանուցել է ՌԴ-ին, որ «Զվարթնոց» օդանավակայանում այլեւս ռուսական կողմի աջակցության կարիքը չենք զգում»․ Արարատ Միրզոյան

Հարցին, թե Հայաստանի մյուս տարածքներից ռուս սահմանապահները դուրս կբերվե՞ն, Միրզոյանը պատասխանեց․ «Հայտարարությունը եղել է Զվարթնոցի մասին, հետեւաբար, խոսում ենք միայն Զվարթնոցի մասին»։

«Մայր Հայաստանն» առաջարկում է տրանսպորտի գինը չթանկացնել, ներդնել քարտային համակարգ

Ուսումնասիրությունները կատարվել են Թբիլիսիի օրինակով։ Առաջարկվել է մի փոքր ավելի ցածր գին

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից շրջվել է և բռնկվել

Մարտի 7-ին, ժամը 09:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ. Ղ., ծնված 1992 թ.) դուրս

«Ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, իբրեւ միջազգային համայնք՝ պարտավոր ենք աջակցել Հայաստանին»․ Կիպրոսի ԱԳ նախարար

«Սատարում ենք Հայաստանին, քանի որ մենք ինքներս եղել ենք ագրեսիայի, անօրինական ներխուժման զոհ, արդեն 50 տարի»։

Գրիգոր Մինասյանը Հելենա Դալլիի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավական ու սոցիալական երաշխիքների հարցը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլիի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին ԵՄ գործուն աջակցության համար և մատնանշել, որ այս ոլորտում ՀՀ պետական քաղաքականության մշակումն իրականացվում է մարդակենտրոն, իրավունքահեն և գենդերազգայուն մոտեցումների ապահովմամբ՝ երաշխավորելով քաղաքացիական հասարակության հետ ազատ ու կառուցողական երկխոսությունը։ Խոսելով Մարդու իրավունքների ոլորտում

Գևորգ Պապոյանին ըստ համամասնական ցուցակի կփոխարինի Դավիթ Կարապետյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։ Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Դեմ ենք այն ամենին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին. Կիպրոսի ԱԳ նախարար

ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջեւ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում

Կիպրոսի ԱԳ նախարարն ասաց, որ շնորհակալ են Հայաստանին՝ Կիպրոսի հարցի տեւական լուծման հասնելու համար ամուր դիրքորոշում ցուցաբերելու համար։

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին վթարի հետևանքով կա զոհ, ուղևորների վիճակը գնահատվում է ծանր  

Մարտի 6-ին, ժամը 12։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1990 թ.)

«Ոչ մի դիմում անտեսված չէ». ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հատուկ ուշադրություն պահանջող խնդիրները մարզպետի տեղակալը գրանցել է անձամբ

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարտի 6֊ին հերթական հանդիպումներն է ունեցել Վանաձորում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ: Հանդիպումները կայացել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» ծրագրի իրազեկման արշավի շրջանակներում, մասնակցել են նաև համայնքային պատասխանատու կառույցների ներկայացուցիչները: – Մենք շնորհակալ ենք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին Վանաձոր և Տաշիր համայնքներում բնակություն

Անահիտ Ավանեսյան․ «Էլեկտրոնային դեղատոմսի համակարգը շատ նորմալ աշխատում է»

Առողջապահության նախարարի ներկայացմամբ՝ էլեկտրոնային դեղատոմսի համակարգին առնչվող բողոքներն ու խնդիրները հավաքագրվում են, խնդիրներին փորձում են արագ լուծում տալ

Վեկտորի փոփոխությունը անխուսափելիորեն կանդրադառնա ԵԱՏՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանման վրա․ Արշակ Կարապետյան

Հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների ֆոնին այլևս ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանին տնտեսական լուրջ բարդություններ են սպասվում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես են ամբողջական ոլորտներ հայտնվելու աղետալի վիճակում։ Արդեն իսկ, հատկապես արևմտամետ մամուլում, տեղեկություններ են շրջանառվում Վերին Լարսի փակման վերաբերյալ։ Ռուսական կողմը թեև այդ մասին պաշտոնապես որևէ բան չի հայտարարել, սակայն բեռնափոխադրող ընկերություններն արդեն խուճապի են

Եվրաջասթի միջև համաձայնագրի կնքումը նոր որակ կհաղորդի համագործակցությանը. Աննա Վարդապետյանը հանդիպել է Լադիսլավ Համրանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և Գլխավոր դատախազության միջազգային-իրավական փոխգործակցության համատեքստում բարձր է գնահատել Եվրաջասթի հետ արդեն ձևավորված գործընկերային հարաբերությունները: «Ես վստահ

Ադրբեջանն Արցախում քանդում է ոչ միայն գերեզմանոցներն, այլև դրանց մասին ցանկացած վկայություն

Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ Պատմությունը կրկնվում է, վանդալները քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։ Թուրքը մնում է թուրք, ու իր թրքությունն է անում, Իվանյանում վանդալիզմի է ենթարկվել խաչքարը։ Ժամանակին մենք անդրադարձել էինք Իվանյան գյուղում կանգնեցված խաչքարին, նրա նախապատմությանն ու խորհրդին։ Հղումը ստորև․ Երբ 1920-ին` հայ-ադրբեջանական (թաթարական) բախումների ժամանակ, Խոջալուն կրկին

Գեւորգ Պապոյան․ Ես չեմ տեսնում որեւէ հիմնավոր պատճառ, թե ինչու պետք է Լարսը փակվի, ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական

Էկոնոմիկայի նախարարը հիմնավոր պատճառ չի համարում ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու ՀՀ պահանջը, որպեսզի Վերին Լարսը հայկական բեռնատարների համար փակվի

Նախագիծն ընդունվելու դեպքում մեքենայի տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ձեր հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը. Թունյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը Վարորդների և մեքենա ունեցողների համար Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ձեր հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը։ Հարկային օրենսգրքով սահմանված

ՄԻՊ-ը ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ: Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության և Եվրոպայի Խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր ղեկավարած հաստատության և Եվրոպայի Խորհրդի

«Ասում էր` մինչեւ քանդված Աստծո տունը չվերանորոգենք, ոտքի չենք կանգնի». «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն է, որը հատկապես 44-օրյա պատերազմի շրջանում եւ դրանից հետո ծավալված ողբերգական իրադարձությունների հետ կապված՝ տպավորիչ կադրեր է ֆիքսել: Դավիթի արած լուսանկարներից մեկը, որտեղ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է պատկերված՝ Հակոբավանքում, ակտիվ տարածվեց սոցիալական ցանցերում։ Այդ լուսանկարի հետ կապված էլ Դավիթը հիշողություններ ունի։ Պատմում է. «Արցախի անվտանգության եւ

Գեւորգ Պապոյան․ «Էկոնոմիկայի նախարարությունում կամ կառավարությունում չի կարող լինել համակարգային կոռուպցիա»

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանն ասում է՝ եթե առանձին պաշտոնյաներ, որոնք ինչ-որ բան այն չեն անի, կամ գուցե կչարաշահեն իրենց դիրքը եւ պաշտոնը, պետք է պատժվեն

Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցում ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնած վարչական վարույթի արդյունքները դատախազությունում են

Պաշտոնական պատասխանից տեղեկանում ենք, որ վարույթի ընթացքում պարզվել է՝ 2023-2024 ուսումնական տարում դպրոցի տնօրենին հատկացված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 9-րդ դասարանների դասաժամերը երբեմն փոխարինել են այլ ուսուցիչներ, երբեմն էլ դասը չի անցկացվել:

«Հայաստանի իշխանությունը Արցախի հետ կապված քաղաքական հարցերից խուսափում է, բայց խելքը գլխին իշխանությունն այս առիթը կօգտագործեր»․ Արամայիս Աղաբեկյան

«Ես համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիների մոտ անվստահության մթնոլորտ է նաեւ Փաշինյանի նկատմամբ, բայց քանի որ ամեն անգամ նախկիններն են դուրս գալիս երկրորդ ճակատում, ինքը դրա հաշվին կարողանում է իշխանությունը պահել»։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930