Լրահոս
Օրվա լրահոսը

«Դամբուլ առ դամբուլ, ծիծակ առ ծիծակ, հարկվելու եք, Լարսն էլ փակել են Հայաստանի բեռնատարների համար». Նաիրա Զոհրաբյան

Մարտ 07,2024 14:54

«Այսօր կառավարության շենքի դիմաց քաղաքացին բենզինը լցրեց իր վրա՝ փորձ անելով ինքնահրկիզվել… Մենք տեսնում ենք, որ հասարակության շրջանում ապատիան, անհուսությունն այլեւ տոտալ բնույթ են կրում, սա էլ հերթական դրսեւորումն է այդ անհուսության»,-«Հայելի» ակումբում ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ մի քանի վատ լուր է հայտնելու հանրությանը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի ընտրողներին:

«Հարգելի գյուղացիներ, մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ այս կառավարությունը մտադրություն ունի առաջիկայում նաեւ ձեզ հարկել, հարկել ձեր արտադրանքը, գյուղացիական տնտեսությունը… Հիշո՞ւմ եք՝ Նիկոլն ասում էր դեղձ առ դեղ, մուկ առ մուկ, ձուկ առ ձուկ պիտի հետ տան: Եվ այսպես, սիրելի հայրենակիցներ, պոմիդոր առ պոմիդոր, դամբուլ առ դամբուլ, շլոր առ շլոր, ծիծակ առ ծիծակ հարկվելու եք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը որոշել է հարկել նաեւ գյուղացիներին: Եվ սա այն դեպքում, երբ դուք մի պարկ սելիտրան չգիտեմ քանի հազարով առնում եք, երբ պարարտանյութն ու դիզվառելիքը գնում եք աստղաբաշխական գներով: Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է հարկել ոչ միայն խոպանչիներին, այլեւ ձեզ ասում է՝ դու ով ես, որ քո աճեցրած ծիծակի, դամբուլի, պոմիդորի, բադրջանի համար հարկ չտաս»,-ասուլիսում ասաց Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահը:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է հարկային տեռորի ենթարկել հիմնականում իր ընտրողներին, ինչը ես հոգեբանորեն կարող եմ բացատրել: Ունեմ նաեւ երկրորդ վատ լուրը. քիչ առաջ Լարսում կանգնած վարորդներից ինձ հայտնեցին, որ իբր եղանակային վատ պայմանները պատճառ բռնելով՝ Լարսը փակված է բեռնատար մեքենաների համար: Սրանից օրեր առաջ էլ կրկին ահազանգում էին, որ տարբեր հիմարագույն պատճառաբանություններով, իբր սանիտարական պահանջներին չհամապատասխանելով՝ Հայաստանի բեռնատարների զգալի մասը հետ են վերադարձնում: Ինչպես ասում է ռուսը՝ это только цветочки:

Բա էն հակառուսական քացիները, որ տալիս է ՀՀ իշխանությունը, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում հայտարարում է՝ ռուսը մեզ նարկոզ տալով 6 տարի փրթում է: Սասուն, դրա պատասխանը տալու էին չէ՞… Բա որ ռուսը 6 տարի փրթում է մեզ, քո ղեկավար Նիկոլ Փաշինյանն ինչու էր հրապարակավ հայտարարում, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ես եմ խնդրել ՌԴ նախագահին Սյունիքում տեղադրել ՌԴ դրոշներ, որպեսզի Ադրբեջանը չվերցնի նաեւ Սյունիքը… Սասուն, քո ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ եթե չլիներ ՌԴ նախագահը, Սյունիքն այլեւս հանձնած պետք է լինեինք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    նիկոլն ուզում է գյուղացուն դամբուլ առ դամբուլ, ծիծակ առ ծիծակ հարկեն, որպեսզի ինքն ու իր թիմը քյաբաբ առ քյաբաբ, չալաղաջ առ չալաղաջ լափեն, տռզեն ու ապուշ-ապուշ խոսեն և չտես-չտես կյանք վայելեն։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031