Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր գին քննարկել՝ նշանակում է չբարեփոխել ՀՀ-ի տրանսպորտային համակարգը»․ Բաբկեն Պիպոյան

Մարտ 07,2024 16:42

«Տրանսպորտի կառավարման տեսանկյունից, նման երկու համակարգերի ներդրումը, կարծում եմ, ճիշտ չի լինի»,-Երեւանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ այսօր կայացած քննարկման ժամանակ կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք, քննարկումը հրավիրել էր ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը. ներկայացվեց հանրային տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ խմբակցության նախագիծը։

Տնտեսագետն առաջարկեց ամբողջ տրանսպորտային համակարգը դիտարկել իբրեւ մեկ համակարգ եւ այն լինի համայնքային․ եւ ավտոբուսները, եւ միկրոավտոբուսները, եւ մետրոն, քանի որ կան ուղղություններ, որոնք կարող են շահութաբեր լինել եւ ի հաշիվ դրանց, հնարավոր կլինի փակել այն ուղղությունները, որոնք շահութաբեր չեն։ Նա կարծում է, որ այդ մեկ կազմակերպության բաժնետեր կարող է լինել նաեւ մասնավոր հատվածը, բնավ պարտադիր չէ, որ այն ամբողջը Երեւանի քաղաքապետարանին պատկանի։ Սուրեն Պարսյանը գտնում է, որ այդ մոդելով համակարգն ավելի կայուն եւ արդյունավետ կլինի։ Ավելին, նաեւ քաղաքացիները բաժնետիրական սկզբունքով կարող են մասնակից լինել։

Այս պահին համակարգային լուծումներ առաջարկել տնտեսագետը դժվարանում է, բայց կարծում է, որ նման քայլերով պետք է առաջ շարժվել։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ հիշելով քաղաքային տրանսպորտի սակագնի վերաբերյալ նախկին քննարկումները եւ վկայակոչելով միջազգային փորձագետներին, ասաց․ «Մեր տրանսպորտային համակարգը վատն է եւ այդ վատ համակարգի մեջ, երբ քննարկում ենք ՝ այս վատ համակարգում ի՞նչ անենք, ո՞նց անենք, յուղ լցնելու պես բան է։ Մի քիչ բարդ է ականջահաճո որոշումներին դեմ դուրս գալը, բայց երբ առաջին անգամ սիրուն ավտոբուսներ էին բերում, իսկ էս վերջին ընտրությունների ժամանակ երկու ուժ վիճում էին, թե ո՞ւմ ձեռքբերման շնորհքն է MAN-երի ներգրավումը, ես հումորով ասում էի՝ հիմա վիճում են, իսկ երբ հերթը հասնի եւ քննարկենք՝ տեսնենք, թե այդ ավտոբուսների ինքնարժեքն ի՞նչ արժե, այդ ավտոբուսներն ի՞նչ նշանակություն են ունեցել՝ մեկը մյուսի վրա է գցելու այդ ավտոբուսները բերելու որոշումը։ Բրենդը լավ բան է, բայց այդ բրենդը, երբ գնում ես, ինքնարժեք է ձեւավորում»։

Բաբկեն Պիպոյանը նաեւ հայտարարեց, որ իր համար մասնագիտորեն անընդունելի է՝ մոտավոր ինքնարժեքի պարագայում գնի քննարկումը․ «Այսօր գին քննարկել՝ նշանակում է չբարեփոխել ՀՀ-ի տրանսպորտային համակարգը»։

Այլ մանրամասները՝ ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031