Օրվա լրահոսը

Ծիծաղի հայ հանճարը

Նվիրվում է Հակոբ Պարոնյանի ծննդյան 180-ամյակին Հակոբ Պարոնյանը հայոց մեծագույն երգիծաբանն է։ Նա 1870-80-ականների արևմտահայ գրականության կենտրոնական դեմքն էր, իրապաշտական արձակի և դրամատուրգիայի սկզբնավորողը։ Մեծ երգիծաբանի սրատես հայացքից չի վրիպել հանրային-քաղաքական կյանքում կատարվող որևէ էական երևույթ՝ լիներ դա հայ իրականության մեջ թե միջազգային ասպարեզում։ Պարոնյանը ծնվել է 1843 թվականի նոյեմբերի 19-ին Թուրքիայի եվրոպական մասում գտնվող

Շատ մեծ սիրով Մասիվից քայլել եմ պարոն Ավինյանի համար, նկարվել եմ մեր հարգարժան Արարատ Միրզոյանի հետ Զեյթունի կամրջի տակ. Նոր Նորքի բնակիչ

Ավինյա՛ն, ձեզ հրավիրում եմ տարածք, եկեք, ձեզ հետ հանդիպել եմ, ցանկալի է մի անգամ էլ հանդիպեմ. Սեդա Հովհաննիսյան

60,5%-ը սխալ է համարում ՀՀ իշխանությունների կողմից՝ Արցախյան շարժման 36-ամյակը չնշելը. GALLUP International-ի հարցումը

42,5%-ը ընդունելի է համարում ՀԱՊԿ-ից դուրս գալու գնով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում ստանալը

4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո Վահագն Վերմիշյանը ազատ կարձակվի. Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը Իմ կարերիայի պատմական պահը Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վանիկի Վերմիշյանը ազատ կարձակվի: Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդութունը:

Քանանի. Հայաստանի ու Իրանի միջև անվտանգային պայմանագրի կնքման մասին տեղեկություն չունեմ

«Զանգեզուրի միջանցքի» մասին մեր դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու

Էդգար Ղազարյան. «ԱՄՆ-ը հասկացել է, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը չէ, որ իրենք օգնեն, այլ Հայաստանը օկուպացնելն է»

Այս հանդիպման արդյունքների վերաբերյալ էլ ոչ մի արձանագրում, ոչ մի հայտարարություն, համատեղ ճեպազրույց չկա: Հանդիպման գնալուց առաջ Ջեյհուն Բայրամովը Մյունխենում ասել է. որպեսզի Հայաստանի հետ մենք հարաբերություններ ունենանք, դա ասել է նաեւ Ալիեւը եւ Բայրամովի խոսքը նրա ասածից տարբերվել չի կարող, Հայաստանը պիտի նոր սահմանադրություն ընդունի եւ կարգի բերի իր օրենսդրությունը: Հիմա այդ հանդիպման ժամանակ Բայրամովը Արարատ Միրզոյանին ի՞նչ կարող էր ասել: Չէր կարող, չէ՞, Ալիեւի ասածից տարբերվող բան ասել»,-արձանագրեց Էդգար Ղազարյանը:

Անտոնելլա Բասանի. Ավարտական փուլում են Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի և դրան հետագա շարունակականության ապահովման

Վանդալիզմի այս ստոր ակտը ուղերձ է առ այն, որ Բաքուն չի պատրաստվում հանդուրժել հայ մարդու արժանապատիվ մուտքն Արցախ. «ՀայաՔվե»

Մեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվի բռնապետական ռեժիմը քանդել է տվել Արցախի անկախ պետականության խորհրդանիշներից մեկը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը։ Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէ Հայաստանի հետ կայուն, անկեղծ ու երկարատև խաղաղության։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը քանդելը, մեր խորին համոզմամբ, Բաքվի բռնապետական վարչախմբի պատասխանն է Արցախի Ազգային ժողովի

«Ռուսաստանն էլ ունի պատասխանատվության իր բաժինը, բայց դրա մասին անգամ անիմաստ է խոսելը, եթե դու ունես ստրատեգիական մտածողությունից զուրկ իշխանություն»․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի թիմի դիլետանտիզմի ու արկածախնդրության հետևանքով՝ Հայաստանն ի վերջո դառնալու է ռուսական անհրապույր գուբերնիա: Վերջաբանը ավելի տխուր է լինելու, քան 1920-ին: Ռուսաստանն էլ ունի պատասխանատվության իր բաժինը, բայց դրա մասին անգամ անիմաստ է խոսելը, եթե դու ունես ստրատեգիական մտածողությունից զուրկ իշխանություն:

Տիգրան Խաչատրյանը կարևորել է Համաշխարհային բանկի դերը Հայաստանի զարգացման օրակարգն առաջ մղելու գործում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀԲ հետ ձևավորված դինամիկ և արդյունքին միտված համագործակցությունը և կարևորել վերջին մի

Մարզպետը և Քրիստիան Հենշելը պայմանավորվել են ջրավազան կառուցել Ծովինարում ագրոանտառի անխափան ոռոգման համար

Մարզպետը և Քրիստիան Հենշելը պայմանավորվել են Ծովինարում ագրոանտառի անխափան ոռոգման կազմակերպերպման նպատակով 2000 խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու և կաթիլային ոռոգման համակարգ հիմնելու շուրջ Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին։ Հանդիպման ընթացքում

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը

Մարտի 4-ին՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների

Լինելու է հետևանք, որն այսօր կանխատեսել հնարավոր չէ. Միքայել Համբարձումյան

Չի կարելի ապերախտ լինել: Առանձին դեպքերում դա նմանվում է դավաճանության:

40%-ի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների խզումը չի համապատասխանում ՀՀ շահերին, 22,5%-ի կարծիքով՝ պետք է անդամակցել ՆԱՏՕ-ին. GALLUP International-ի հարցումները

Հարցվածների 35,3 %-ը համոզված է, որ ներկա իրավիճակը հետեւանք է կառավարության ապաշնորհ կառավարման

Ոչ թե ժողովրդավարության փարոս, այլ ավտորիտար ախոռ. Արմեն Աշոտյան

Հայաստանը կրկին դասվել է «մասնակի ազատ» երկրների խմբին՝ հօդս ցնդեցնելով նիկոլական ռեժիմի զառանցանքները «ժողովրդավարության բաստիոնի», փարոսի, անգամ՝ լապտերների մասին:

Ջանիկ Բազեյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 210 – Ա ՋԱՆԻԿ ԲԱԶԵՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ջանիկ Բազեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

Խաչատուր Մկրտչյանը՝ Արմավիրի մարզպետի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 211 – Ա ԽԱՉԱՏՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Խաչատուր Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

«Չեմպիոնների լիգայի» համար պայքարը թեժ վերջաբան է խոստանում

«Չեմպիոնների լիգա» լսելիս՝ ֆուտբոլասերների մեծամասնությունը առաջինը մտածում է Մադրիդի «Ռեալի» մասին։ Այո՛, այս մրցաշարի անվիճելի գլխավոր ակումբը «Ռեալն» է։ Ականջավոր գավաթի 14֊ակի չեմպիոնը այս մրցաշրջանում չի պատրաստվում այս տիտղոսը զիջել ուրիշին։

Արթուր Գասպարյանը՝ պետական պահպանության ծառայության պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 209 – Ա ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

Գյումրիում 84-ամյա կինն ու նրա դուստրը խեղդվել են գազից

Մայրը, ըստ տեղեկության, տեսողության հետ կապված խնդիրներ է ունեցել, դուստրը ևս որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, նրանք գրեթե ներսուդուրս էլ չեն արել։

Անբնականն այն է, որ շարունակում են կեղծ ու անպետք դիսկուրսներ ծավալել՝ ՌԴ-ի ու Արևմուտքի մասին. Տաթևիկ Հայրապետյան

Մինչ մենք ռուսամետ-եվրոպամետ ենք խաղում, Ադրբեջանը խորացնում է իր գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ

«Դուք համարում եք, որ մեր երկրում իշխանությանը կարելի՞ է սպանել, ծեծել ու մարմնական վնասվա՞ծք պատճառել»․ Հրանտ Բագրատյանի գործով հարցաքննվեց վկա ոստիկանը

Մեղադրող դատախազն ասաց, որ այդ ցույցի ժամանակ իր ելույթով Բագրատյանն ատելություն է սերմանել մարդկանց մեջ, իսկ վերջում կոչ է անում «վերացնել» իշխանությանը։

Հայաստանի 14 շախմատիստ մասնակցում է «Աէրոֆլոտ Օփեն»-ին

Արդեն խաղացված երկու տուրում միավորների կորուստ չունի 10 շախմատիստ, որոնց շարքում է նաեւ Մանուել Պետրոսյանը:

«Հասնելու ենք Տիրան Խաչատրյանի լրիվ արդարացմանը». Պաշտպանները գոհ են դատարանի որոշումից

Փաստաբանն ասաց, որ չեն համբերում՝ երբ է ապացույցների հետազոտման փուլը գալու, որ հրապարակային դատավարության ժամանակ ցույց տան, որ մեղադրանքն ընդհանրապես անհիմն է. «Այստեղ զենքի գործադրմամբ խուլիգանության հանցանքը իսպառ բացակայում է»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Մարտի 4-ի և 9-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մարտի 4-ի, 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին առանձին շրջաններում

«Հետագայում կպարզվի՝ կրակոցը ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, ես որեւէ մեկին վիրավորելու փորձ չեմ արել». Տիրան Խաչատրյան

Տեղի ունեցածում ինձ մեղավոր չեմ ճանաչում, ես բնությամբ, բնավորությամբ, իմ էությամբ այնպիսին չեմ, որ ինձ այդպիսի արարք թույլ տամ…Ես էդ հնարավորությունն ունեցել եմ շատ ավելի վատ բաներ անելու:

Որոշել էին էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 51 և 54 տարեկան երկու տղամարդ, նախնական համաձայնության գալով, որոշել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ապօրինի ձուկ որսալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 3-ին, ժամը 12.50-ին, վերոհիշյալ տղամարդիկ գետի ափին հայտնաբերվել, էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալու անմիջականորեն ծագած կասկածի

«Պարո’ն Բեգոյան, ձեր անունն են տալիս բնակիչները, շատ գոհ են ձեզանից, ասում են, համեցե’ք». բնակիչները՝ քաղաքապետարանից դուրս եկող պաշտոնյային

Այն անձանց, որոնք իրապես տեղ չունեն ու բնակվել են այդ փոքրիկ տնակներում, ինչ որ մոտեցում քաղաքապետարանը ցույց է տալու. Բեգոյանը՝ Գայի պողոտայի սկզբնամասի ինքնաշեն ու քանդման ենթակա տների բնակիչների մասին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930