Լրահոս
Օրվա լրահոսը

60,5%-ը սխալ է համարում ՀՀ իշխանությունների կողմից՝ Արցախյան շարժման 36-ամյակը չնշելը. GALLUP International-ի հարցումը

Մարտ 04,2024 16:54

GALLUP International Association-ը փետրվարի 26-28-ը հարցումներ է անցկացրել 1100 հոգու շրջանում: Հարցերից մեկը հետեւյալն էր՝ փետրվարի 20-ին Արցախյան շարժման 36-ամյակն էր, սակայն Հայաստանի իշխանությունները ոչ մի միջոցառում չկազմակերպեցին այդ առիթով, արդյոք դա ճի՞շտ որոշում էր: Հարցին տրված պատասխանների պատկերը հետեւյալն է՝ միանշանակ այո՝ 17,1%, ավելի շուտ՝ այո 12,7%, ավելի շուտ՝ ոչ 15,3 %, միանշանակ ոչ՝ 45,2%: Դժվարացել է պատասխանել 9,7%-ը:

Եվրախորհրդարանը շուտով կքննարկի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանաձեւը։ Եթե ԵՄ-ն պայման դնի՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, եւ միայն այդ դեպքում Հայաստանը ստանա ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը, ընդունելի՞ է արդյոք, որ Հայաստանն այս գինը վճարի ԵՄ-ի հետ ավելի դյուրին վիզային ռեժիմի համար՝ այս հարցին հետեւյալ պատասխաններն են տրվել. միանշանակ ընդունելի է՝ 23,5%, ավելի շուտ ընդունելի է՝ 19%, ավելի շուտ ընդունելի չէ՝ 15,9%, ընդհանրապես ընդունելի չէ 32,9%, 8,6%-ը դժվարացել է պատասխանել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031