Օրվա լրահոսը
Սյունիքի մարզում և Դիլիջան, Իջևան քաղաքներում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց
Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, մեկնաբանելով Politico պարբերականի նյութը, որում նշվել է, թե իբր «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի ետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի մատակարարման գործարքների միջոցով», X սոցիալական ցանցում գրել է․ Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան:
Արմեն Աշոտյան․ «Մենք պարտավոր ենք հաղթանակ տանել նախ մեր ներսում, դեն նետել հուսահատությունը, ապատիան, անտարբերությունը»
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Նարինե Սերոբյան․ «Այսօր Արցախյան շարժման 36 ամյակն է։ Կարո՞ղ ենք նորից համախմբվել ու հաղթանակ տանել»։ Արմեն Աշոտյան․ «Արցախյան շարժման 36 ամյակին անդրադարձել
Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է. Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024 թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից: Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ (ըստ քարտեզային կոորդինատների) Հայաստանի խորք ներխուժած վայրից է: Այս ամենօրյա հանցանքներով խաթարել են մեր գյուղերի
Չեմ դառնում անկախ ավագանի, որովհետև ես հավատարիմ եմ այն մարդկանց, ովքեր ինձ բերել են այդ կուսակցություն և ծանոթացրել Վարդան Ղուկասյանի հետ․ Նանա Սարգսյան
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Ամեն դեպքում ցանկանում եմ պաշտոնական հատվածը շրջանցել ու գրել որպես կին, մայր այնուհետ նոր ավագանի։ Այո, ես սխալվել եմ։ Սխալվել եմ, երբ հավատացել եմ մարդկային արժեքներին, խոսքին, արդարամտությանը։ Սխալվել եմ, որ գտնվել եմ այս չափ անկեղծ, ազնիվ ու խոսքի տեր։ Սխալվել եմ, մարդկանց մեջ մշտապես
Նորայր Նորիկյան․ «Հրկիզված զինծառայողների գործով ցուցմունքների բովանդակային տարբերությունները ցույց են տալիս, որ միջդատական վարույթն իրականացվել է թերի, մակերեսային»
Ազատ գյուղի կացարանում հրկիզված զինծառայողների գործով հերթական դատական նիստի ավարտից հետո տուժող կողմի լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը Aravot.am-ին ասաց․ «Ըստ էության, շարունակվեց եւ ավարտվեց տուժող Լեւոն Խառատյանի հարցաքննությունը։ Նրա՝ դատական քննության ընթացքում տրված ցուցմունքների եւ միջդատական վարույթում տված ցուցմունքների միջեւ առկա են էական հակասություններ, որի պատճառով մենք միջնորդել էինք, որպեսզի հրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները։ Նախաքննական
Ես քեզ գումար, դու ինձ դիպլոմային աշխատանք
Ակադեմիական աշխատանքների գնացուցակը սկսվում է 1500 դրամից՝ պայմանավորված էջերի քանակով և աշխատանքի բարդությունով։ Գնացուցակում ամենաթանկը մագիստրոսական թեզերն են։ Diplomayin.am կայքում այդ աշխատանքները սկսվում են 30 հազար դրամից։ Իսկ 4-5 էջանոց անհատական ռեֆերատներն այս կայքում կարելի է պատվիրել 1500-2000 դրամով։
Մեր հավաքականի բասկետբոլիստներն ամեն բան անելու են հաջողություն արձանագրելու համար
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այսօր բաց մարզում անցկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մեր ընտրանին նախապատրաստվում է 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի երկրորդ հանդիպմանը, որում մրցակիցը լինելու է Ալբանիան։ Չնայած Հայաստանի հավաքականի մի քանի առանցքային խաղացողներ տարբեր պատճառներով մարզչական խորհրդի տրամադրության տակ չեն, ինչի պատճառով պահեստայինների նստարանը զգալիորեն «կարճացել է», սակայն տղաները գիտակցում են,
Սպանելով 50-ամյա Վաղիկ Ասատրյանին՝ դիմել են փախուստի
2024 թվականին փետրվարի 23-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա Վաղիկ Ասատրյանը, ով ավելի ուշ մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ դեպքը
«Եկեղեցին, երբ քննադատում է պաշտոնյաներին, նա հայրաբար խրատ է տալիս․ օրինակ՝ վարչապետը սիրում է իրեն նույնացնել Պապ թագավորի հետ, որին հոգեւորականները խրատել են իր պղծությունների համար»․ Արա Զոհրաբյան
Այսօր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի բակում բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցելու Վեհափառին, քանի որ նախօրեին հայտարարություն էր տարածվել, թե ցույց է նախատեսվում Վեհափառի հրաժարականի պահանջով, սակայն այդ ցույցը տեղի չունեցավ
Կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզվել է
Արդեն տեղեկացվել է, որ 2024թ․ փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկում պարզելու Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական
Լատին Եկեղեցւոյ տօնացոյցի համաձայն 27 Փետրուարին տօնն է Սուրբ Գրիգոր Նարեկացիին. Vatican News
27 Փետրուարին Լատին Եկեղեցւոյ տօնացոյցի համաձայն տօնն է Սուրբ Գրիգոր Նարեկացիին։ Սուրբ Գրիգոր Նարեկացիին «Եկեղեցւոյ Վարդապետ» պաշտօնական հռչակումը տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին առթիւ 12 ապրիլ 2015-ին «Սուրբ Պետրոս» տաճարին մէջ Ֆրանչիսկոս Պապին մատուցած պատմական սուրբ պատարագին ընթացքին։ Իսկ 2 փետրուար 2021-ին, Աստուածային Պաշտամունքի եւ Խորհուրդներու մատակարարման ժողովի՝ հրապարակած մէկ հրամանագիրով հաստատուեցաւ, թէ Ֆրանչիսկոս
N 13 երթուղին` նոր ավտոբուսներով
Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի նոր ու ժամանակակից «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով: Այն կփոխարինի նաև «ՊԱԶ»-ով գործող 9 համարի երթուղուն: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
«Դիվանագիտական ներկայացուցիչներին պիտի առաջարկենք լայնորեն ներկայացնել ուդիներին հայկական մշակութային ժառանգության դեմ օգտագործելու այս խայտառակ գործընթացը»․ ՀՀ-ում ուդիական համայնքի ներկայացուցիչ
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը փաստեց․ «Ադրբեջանցիները ոչ մի կապ չունեն ուդիների հետ: Նրանք թյուրքական ծագում ունեն, ուդիները` աղվանական: Ուդիները, լեզգիները, ավարները և դաղստանյան մյուս ժողովուրդները տեղաբնիկ կովկասյան ժողովուրդ են»։
ՔՊ-ն հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը քննարկել եւ հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»
«Երբ հնչեցրի Ղազանչեցոցի զանգերը, միայն մի բանի մասին էի մտածում՝ երբ պիտի ավարտվի պատերազմը»․ Ղազանչեցոց եկեղեցում հոգևոր ծառայություն մատուցած Հարութ Բաբալյան
Նա ասաց՝ մեզ հետ զրույցում նշեց՝ հիմա էլ է ամենի մասին երազում ու հավատում, որ մենք նորից գնալու ենք Շուշի։
Նախատեսվո՞ւմ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան․ ԱԳՆ-ի արձագանքը
«Արմենպրես» – Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։ «Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել, էին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու
«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան». Ռուստամ Բաքոյանն ավելի համարձակ է, քան Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը
Նրանք՝ տարբեր պատճառաբանություններով, խուսափեցին խոսել մեր երկրում քաղբանտարկյալների թեմայով Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, համանուն խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանն անակնկալի եկավ «Առավոտի»՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության կամ բացակայության, մարդու իրավունքներին վերաբերվող թեմայով հարցազրույցի խնդրանքից: «Ինչի՞ որոշեցիք հենց ինձ զանգել»,- շփոթված հարցրեց ՔՊ-ական պատգամավորը: Մի քիչ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ անձրև։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին սպասվում է
Հավաքներ՝ ի աջակցություն Վեհափառի
Այս պահին Էջմիածնում միաժամանակ մի քանի հավաքներ են ընթանում ի պաշտպանություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Վարդանանք» նախաձեռնությունն այսօր Էջմիածին քաղաքում բողոքի ցույց էր անելու Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Էջմիածնի քաղաքապետարանն էլ հավաք անցկացնելու թույլտվություն տվել էր, այնուհետև՝ չեղարկել։ «Վարդանանքի»՝ ցույց անցկացնելու վերաբերյալ հայտարարությունից հետո այսօր Էջմիածնում
Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է․ նա «ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Հայրենակիցներ, վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն
Փաշինյանի որդու առեւանգման գործով դատավորի կարգապահական վարույթից որոշ մանրամասներ կան
«Առավոտը» շարունակում է տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդում ընթացող կարգապահական վարույթների մասին: Փետրվարի 20-ին վերջապես ԲԴԽ-ն իր պաշտոնական կայքում տեղադրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը: Այդ որոշումը կայացվել էր հունվարի 29-ին, դատավորին ենթարկել էին կարգապահական պատասխանատվության, հայտարարվել էր նախազգուշացում: Եղել էր մեկ հատուկ կարծիք՝ Ա.Վարդանյանինը: 30 էջանոց որոշման ամբողջական տեքստից
Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարել նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը
Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Իրականացվել են մի շարք ծավալուն փոփոխություններ՝ Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկից դուրս գալու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նրա տեղակալը վարչապետին զեկուցել են ոլորտում իրականացված աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Ներկայացվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման և վերահսկման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում
Մեկ շիշ ձեթ եւ քաղցրավենիք գողացած կնոջը՝ ազատազրկում՝ 4 տարի 3 ամիս ժամկետով
54-ամյա Գայանե Ղ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերուհու պայուսակից նախապես վերցնելով նրա բնակարանի մուտքի դռան բանալին, 2023 թվականի հունվարի 28-ին բացել է դուռը եւ ապօրինի մուտք գործել բնակարան, գողացել է 1.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ շիշ ձեթ, որից հետո փակելով դուռը՝ հեռացել է: Երկրորդ դրվագով էլ փետրվարի 21-ին նույն ընկերուհու
Ես միշտ ներկայացել եմ բաց ճակատով․ Աշոտ Հովհաննիսյան
Աշոտ Հովհաննիսյանն իր երախտագիտության խոսքն է հղել ՏՏ և գործարար համայնքին միասնականության համար «Սիրելի հայրենակիցներ, գործարար համայնք, Այս ուղերձը հղում եմ իբրև երախտիքի խոսք՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում իմ ընտանիքի ու իմ թիմի կողքին են կանգնել: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՏՏ և ամբողջ գործարար համայնքի իմ հարգարժան գործընկերներին միասնականության համար: Երախտիքս
«Արշակ Բ»՝ հայոց անդրանիկ եւ Մերձավոր Արեւելքում առաջին օպերայի հեղինակային առաջնախաղին ընդառաջ
Երեւանի օպերային թատրոնում շուրջ 160 տարի անց, կկայանա Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի առաջնախաղը։ Այդ առիթով հյուրընկլվել էինք ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, չուխաճյանագետ եւ չուխաճյանասեր Աննա Ասատրյանին։ Մեր գործունեության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ զրուցակիցը չսպասելով «նախաբանի», սկսեց եւ բառացիորեն մեկ շնչով խորությամբ ներկայացրեց թեման. «2024 թվականի մարտի 22. պատմական օր ոչ միայն
2023 թ.-ի ընթացքում Վայոց ձորի մարզում արձանագրվել է հանցագործության 420 դեպք
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 23-ին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզի դատախազություն՝ 2023 թվականի աշխատանքներն ամփոփելու նպատակով: Քննարկմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության մարզային


















































