Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հավաքականի բասկետբոլիստներն ամեն բան անելու են հաջողություն արձանագրելու համար

Փետրվար 24,2024 19:22

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այսօր բաց մարզում անցկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մեր ընտրանին նախապատրաստվում է 2027  թվականի առաջնության նախընտրական փուլի երկրորդ հանդիպմանը, որում մրցակիցը լինելու է Ալբանիան։

Չնայած Հայաստանի հավաքականի մի քանի առանցքային խաղացողներ տարբեր պատճառներով մարզչական խորհրդի տրամադրության տակ չեն, ինչի պատճառով պահեստայինների նստարանը զգալիորեն «կարճացել է», սակայն տղաները գիտակցում են, որ հանդես են գալու հարազատ հարկի ներքո եւ բասկետբոլի հայ հազարավոր երկրպագուները սպասում են իրենց հաղթանակին։

Այն, որ մեր հավաքականը ամեն բան անելու է հաջողություն գրանցելու համար, լրագրողների հետ զրույցում հաստատել են գլխավոր մարզչի օգնական Ալեքս Զամպիերը, բասկետբոլիստներ Անդրե Սպայթ-Մկրտչյանը եւ Քրիս Ջոնսը։

Աշխարհի առաջնության նախընտրական փուլի առաջին խաղում  մեր թիմն արտագնա պարտություն էր կրել Ավստրիայից՝ 91:106:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829