Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքներ՝ ի աջակցություն Վեհափառի

Փետրվար 24,2024 13:50

Այս պահին Էջմիածնում միաժամանակ մի քանի հավաքներ են ընթանում ի պաշտպանություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Վարդանանք» նախաձեռնությունն այսօր Էջմիածին քաղաքում բողոքի ցույց էր անելու Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Էջմիածնի քաղաքապետարանն էլ հավաք անցկացնելու թույլտվություն տվել էր, այնուհետև՝ չեղարկել։ «Վարդանանքի»՝ ցույց անցկացնելու վերաբերյալ հայտարարությունից հետո այսօր Էջմիածնում ի պաշտպանություն Վեհափառի հավաքներ են իրականացնում Արթուր Ասատրյանի՝ Դոնի Պիպոյի «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» անդամները՝ առանձին և Էջմիածնի  ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամները։

Փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն էլ իր համախոհների հետ ի պաշտպանություն Վեհափառի հավաք է անցկացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատի խորանի մոտ։

Մանրամասն՝ ավելի ուշ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829