Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիվանագիտական ներկայացուցիչներին պիտի առաջարկենք լայնորեն ներկայացնել ուդիներին հայկական մշակութային ժառանգության դեմ օգտագործելու այս խայտառակ գործընթացը»․ ՀՀ-ում ուդիական համայնքի ներկայացուցիչ

Փետրվար 24,2024 16:29

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում հայկական վանքերը աղվանականացման վտանգի առաջ կանգնեցին:

Սա թշնամու կողմից մի գործընթաց է, որտեղ հայկական վանքերի, վանական համալիրների և եկեղեցիների հայկական լինելը Ադրբեջանի կողմից մերժվում է:
Վերջիններս պնդում են, որ Արցախի եկեղեցիների մեծ մասի իսկական տերերը «իրենց վաղեմի բարեկամ» ուդիներն են:

Մեզ հետ զրույցում Հայաստանում ուդիական համայնքի ներկայացուցիչ Սուսաննա Աբրահամյանը, հղում անելով ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքերին, ասաց․ «Մենք մեր դիվանագիտական ներկայացուցիչներին պիտի առաջարկենք լայնորեն ներկայացնել ուդիներին հայկական մշակութային ժառանգության դեմ օգտագործելու այս խայտառակ գործընթացը և կոչ անենք միջազգային կառույցներին` հատկապես Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշպանության շրջանակներին, կոնվենցիայի և՛  տեղաբնիկ, և՛  փոքրամասնությունների լեզուների պաշտպանության: Մարդասիրությունից զատ այս ոչնչացող ժողովուրդը Կովկասի պատմության բաց էջերը վերականգնելու կենդանի աղբյուր է»։  

Սուսաննա Աբրահամյան

Մեզ հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը փաստեց․ «Ադրբեջանցիները ոչ մի կապ չունեն ուդիների հետ: Նրանք թյուրքական ծագում ունեն, ուդիները` աղվանական: Ուդիները, լեզգիները, ավարները և դաղստանյան մյուս ժողովուրդները տեղաբնիկ կովկասյան ժողովուրդ են: Նրանք են Աղվանքի ժողովուրդը: Ադրբեջանցիները, որպեսզի յուրացնեն մեր պատմամշակութային ժառանգությունը, իրենց ներկայացնում են որպես կովկասյան տեղաբնիկ ժողովուրդ, այնինչ նրանք կովկասյան տեղաբնիկներ չեն»։

Աշոտ Մելքոնյան

Աշոտ Մելքոնյան

Նա նշեց՝ հայկական վանական համալիրների մասին պատմական փաստերը միայն հայերենով են և հայ հեղինակների կողմից. կան մի քանի աղվանական հիշատակումներ, սակայն սրանից չի կարելի ենթադրել, որ վանական համալիրները հայկական չեն»։

Աղվանականացման «զոհ» է դարձել նաև Դադիվանքի վանական համալիրը։
Դեպի համալիր հայ ուխտավորների և հոգևորականների համար մուտքը պատերազմից հետո ազատ չէր: Հարկավոր էր, որ ռուս խաղաղապահների բանակցեն ադրբեջանական կողմի հետ, և ստանան համաձայնություն: «Թույլտվություն» էլ ստանալուց հետո վանական համալիրում ուխտավորները մուտք են գործում քիչ ժամանակով:

Սահմանված կարգից դուրս տեղի ունեցավ պսակադրություն…

Արցախցի բնակիչներ Արամն ու Իրինան պատերազմից հետո՝ դեկտեմբերի 15-ին, պսակադրվեցին Դադիվանքում։

Մեզ հետ զրույցում Արամը պատմեց, որ հարսանիքի հյուրերը 40 հոգի են եղել, մի այդքան ու դրանից էլ շատ իրենց հսկող ռուս խաղաղապահներն են եղել ու զինված ադրբեջանցիները։

Կինը՝ Իրինան, պատմեց, որ սկզբից ունեցել է մտավախություններ, բայց Դադիվանք մտնելուն պես խաղաղվել է։

Ամեն բան հանգիստ է անցել, պսակադրվել են առանց կրակոցների, բայց զրուցելիս հասկացա՝ իրենց հոգում դեռ շարունակվում են կրակոցները՝ առանց դադարի…

Իսկ այդ անհերթ կրակոցները շարունակվում են նաև 2024-ին։

Դադիվանքում հոգևոր կյանքը դադարել է։ Եկեղեցու սարկավագներից մեկը ձեռնադրվել է որպես կուսակրոն քահանա, իսկ Հայր Դերենիկը այժմ Եգիպտոսում է մատուցում իր հոգևոր ծառայությունը։

Անահիտ ՂԱԶԱՐՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829