Օրվա լրահոսը

Երևանի մարդիկ․ Եվգենիա Գաբրիելյան

Գրիմը՝ դիմափոխության արվեստը, թատրոնի հետնաբեմի ամենահետաքրքիր հատվածն է: Ավելի քան կես դար Եվգենիա Գաբրիելյանը Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նկարիչ – դիմահարդարն է: Նա է գործում կեղծամներն ու ամբողջացնում դերասանների կերպարը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հրդեհ Ազատան գյուղում․ այրվել է վագոն-տնակը

Փետրվարի 4-ին, ժամը 00։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի քարաղացի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարաղաց հաստոցի հարևանությամբ գտնվող շահագործվող վագոն-տնակում (մոտ 21 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:32-ին,

ՀՀ ՊՆ ՌՈ քրեականի պետի տեղակալը դաժան ծեծի է ենթարկել ԱԱԾ սպային՝ հղի կնոջ, երեխաների ներկայությամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ  ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության քրեականի պետի տեղակալ Արթուր Ավագյանը 7 հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել Ազգային անվտանգության ծառայության N վարչության սպա, կապիտան Յուրա Դարբինյանին (վարչության անունը ծառայության գաղտնիությունից ելնելով չենք հայտնում)։ Դարբինյանը դաժանաբար ծեծի է ենթարկվել հղի կնոջ, երկու անչափահաս երեխաների եւ մոր ներկայությամբ։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին

Հրազդան, Աբովյան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական

Տեղի է ունեցել «Շիրակի ձմեռ»-«Աշոցքի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը

Շիրակյան ձմեռն իսկական ձմռան շնչով, հազարավոր մասնակիցներով ու ձմեռային գեղեցկությամբ․ այսօր տեղի է ունեցել «Շիրակի ձմեռ»-«Աշոցքի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը՝ «Արփի լիճ ազգային պարկի» Կրասարի հարևանությամբ գտնվող սոճիների անտառի հարակից տարածքում, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի ողջ աշխատակազմը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ենթակայության կրթական, առողջապահական,

Գաղափարից դեպի իրագործում

Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատրոնի ռեժիսորների ու պարարվեստի ռեժիսորների նախագծերի ներկայացումը՝ փիթչինգն էր։ Ինչպես բացման խոսքում նշեց ռեկտոր Սառա Նալբանդյանը, արդեն փիթչինգի նախադեպեր ունեն, և այն կարևոր տեղ է գրավում ուսումնական գործընթացում։ Ինչպես տեղեկացանք, երկու մրցանակ է նախատեսել ինստիտուտն ուսանողական այն նախագծերի համար, որոնք ավելի բարձր միավորներ կհավաքեն։ Փորձագիտական խմբի կազմում էին

Այդ ամենը հնարովի է. Հայրիկյանը՝ իր կալանավորված զարմուհու գործի մասին

Անթույլատրելի է՝ նախնական կալանքի վերցնել մի հայուհու, որը երկու տարեկան երեխա ունի ու պարտավոր է իր երեխայի կողքին լինել. Հայրիկյան

Կոչ ենք անում զերծ մնալ անընդունելի վարքագիծ դրսևորելու և անհիմն ձերբակալություններ իրականացնելու գործելաոճից․ հայտարարություն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին: Այդ քրեական գործերի գերակշիռ մասն արդյունքում կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով։ Նման վերաբերմունքը ոչ միայն վնաս է հասցնում նշված անձանց՝ տարիներով ձեռք բերած, իրենց ղեկավարած կառույցի կամ ոլորտի համբավին, այլև Հայաստանի Հանրապետությանը, որը

Հորդորում ենք մինչ քննության ավարտը հնարավորություն տալ Աշոտ Հովհաննիսյանին շարունակել պատվով ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը․ ՏՀՏ գործատուների միություն

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության հայտարարությունը «Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և նույն գործով անցնող այլ անձանց կալանավորման վերաբերյալ Դիմում ենք որպես տեխնոլոգիական ոլորտի Միություն, որը գնահատում Է Աշոտ Հովհաննիսյանի և «Սիներջի» ընկերության ավանդը և բացառիկ ազդեցությունը Հայաստանի ՏՀՏ ոլորտի կայացման և զարգացման գործում։ Մենք գիտակցում ենք օրենքի գերակայությունը և կարևորում գործի

Ազգ և պետություն

Ինչի՞ կվերածվեր հայկական պետությունը, եթե զրկվի իր հայկական ազգային դիմագծից և պատմական ժառանգությունից։ Սա՛ է այն գոյաբանական հարցը, որն այսօր կախված է հայ ազգի և Հայաստանի Հանրապետության գլխին․ այն նույնքան կամ ավելի մեծ սպառնալիք է, որքան Ադրբեջանի բռնապետական ռեժիմից եկող ռազմական սպառնալիքները։ Ճակատագրի հեգնանքով, այդ սպառնալիքները սնվում են ներսից, եթե անգամ ունեն հմուտ արտաքին դիրիժորներ։

Արմեն Աշոտյան. «Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին։ Սա է դառը իրականությունը»

Հայաստանի Հանրապետության ներկայով եւ ապագայով մտահոգված քաղաքացիները շարունակում են վարվող ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանների որոնումները: Եվ շատերը դրանք ստանալ ցանկանում են «Նուբարաշեն» քրեակատարողական  հիմնարկում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից: Քաղաքական գործիչը բանտից պատասխանել է իրեն ուղղված հերթական հինգ հարցերին: Արտուշ Հարությունյան. «Հայոց պատմություն եզրույթը Նիկոլը ցանկանում է փոխել Հայաստանի պատմությունով:

Հայաստանը և Ադրբեջանը կարող են այս տարվա առաջին կիսամյակում խաղաղություն կնքել․ Fitch Solutions

Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են այս տարվա առաջին կիսամյակում խաղաղություն կնքել: «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2024 թվականի առաջին կեսին։ Մենք շատ հավանական ենք համարում, որ համաձայնագիրը կներառի դրույթներ, որոնք

Չեխիայի քաղաքացին փորձել է խախտել սահմանը՝ Հայաստանից Ադրբեջանի տարածք անցնելու ճանապարհով

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին։ Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ Չեխիայի քաղաքացին ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից, երբ փորձել է խախտել սահմանը։ Նշվում է, որ փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Haqqin.az-ն էլ գրում է, որ Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկատվությունը փոխանցվել է Ադրբեջանում Չեխիայի հյուպատոսությանը։ Թարգմանությունը՝ «Արմենպրես»-ի

Ամփոփվեցին «Հայ ուսանողությունը Արցախի համար» հետազոտությունների մրցույթի արդյունքները

Փետրվարի 1-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հայտարարած «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառումն իրականացվել էր Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ: Ծրագիրը, որ հայտարարվել էր 2023 թ. հունիսին, նպատակ ուներ մեկտեղել տարբեր ոլորտների մեջ հայ ուսանողության մասնագիտական կարողությունները, դրանք ծառայեցնել հայ դատին

Առաքելությունս երգելն է ու սերունդներ կրթելը․ Արսեն Գրիգորյան

Նրա «Անվերնագիր» երգը դարձավ շատերի սիրո վերնագիրը։ Այս երգը լսելիս շատերն հիշում են իրենց առաջին սերը, սիրո հետաքրքիր պատմությունները։ Սեր երգող ու տարածող երգիչ Արսեն Գրիգորյանը, նույն ինքը` Ռոմանսի Արսենը, հայկական Էստրադային այն արտիստներից է, որն ունի հստակ ու կայուն ձեռագիր։ Բայց մինչ նրա էստրադային ժանրում հանդես գալը Արսենի երգեցողության հիմքը հայկական ժողովրդական երաժշտությունն է։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական

Բախվել են բենզին տեղափոխող ավտոցիստեռն ու բեռնատարը

Փետրվարի 3-ին, ժամը 13։04-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջամշլու գյուղի վերջնամասում բախվել են «Zil» մակնիշի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված

Որն է թոքի քաղցկեղի հիմնական ռիսկի գործոնը

Թոքի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկի գործոնը ծխախոտի ծուխն է: Թոքի քաղցկեղ ունեցող հիվանդները կարող են նույնիսկ գանգատներ չունենալ. այն կարող է ընթանալ առանց կլինիկական ախտանշանների: Հիվանդության առաջացման ռիսկի գործոնները բազմաթիվ են․ գիտությանը հայտնի է մոտավորապես 70-ից ավելի ռիսկի գործոն, որոնցից հիմնականը ծխախոտի ծուխն է: Ապացուցված է, որ թոքի քաղցկեղ ունեցող հիվանդների ավելի քան 95 տոկոսը

Հանդիպում-զրույցներ դպրոցներում՝ անչափահասների սոցիալական պատասխանատվության, իրավագիտակցության և արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացման թեմաների շուրջ

ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են հանրակրթական հաստատություններում անչափահասներին ինչպես հակահասարակական արարքներից, հանցավորության մարտահրավերներից զերծ պահելու, այնպես էլ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Այդ առաջնահերթությամբ պայմանավորված՝ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները, պարեկներն ու փրկարարները հանդիպում-զրույցներ են անցկացնում դպրոցներում՝ անդրադառնալով անչափահասների սոցիալական պատասխանատվության, իրավագիտակցության և արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-6-ին հնարավոր են կարճատև տեղումներ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին

Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի այս տարվա կարգախոսը՝ «Շտկել բուժօգնության բացերը»

Մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը հայաստանյան ամենագողտրիկ անկյուններից մեկում` Ջերմուկում։ Միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում առողջական ամենատարածված խնդիրներից և մահացության հիմնական պատճառներից մեկը, ուստի հիվանդության դեմ պայքարում առաջընթաց գրանցելը շարունակում է մնալ հրատապ խնդիր: Այս տարվա կարգախոսն է` «Շտկել բուժօգնության բացերը». կոնգրեսի շրջանակներում հայ և

«Սահմանադրության նախաբանի փոփոխությունը՝ դա սահմանադրական հեղաշրջում է» 

«Եթե անգամ Սահմանադրության նախաբանն ուժը կորցրած ճանաչվի՝ ինչ-ինչ եղանակով, Անկախության հռչակագիրը դրանից չի դադարում լինել Անկախության հռչակագիր եւ այն իր իրավաբանական, իրավաքաղաքական նշանակությունը շարունակում է ունենալ». «Առավոտի» զրուցակիցն է արդարադատության նախկին փոխնախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը: «Իրավաբանորեն, Սահմանադրության նախաբանի փոփոխություն անել՝ ուզում ես անունը դիր նոր Սահմանադրություն, ուզում ես դիր՝ Սահմանադրության փոփոխություն, չի կարելի.

60-ամյա տղամարդը 8-րդ հարկից ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի բարձրահարկ շենքերից մեկից քաղաքացին ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա։ Տեղի ունեցածը  ինքնասպանություն է, թե անզգուշություն, պարզվում է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ

Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը՝ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբն երեկ իր երկրորդ հայտարարությունն է տարածել, որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական կազմը։ Որոշ մանրամասներ են հաղորդվել նաև աշխատանքի ուղղությունների մասին։ Ես ուզում եմ այս հայտարարությունը լրացնել մի քանի մեկնաբանություններով։ Առաջին, ինչպես նշված է հայտարարությունում, սա Հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման

«Ջհանգիրյանը չէր կարող եւ պարտավոր չէր կամովին գործազուրկի կարգավիճակ ստանձնել անորոշ ժամկետով»

Հիմա էլ դատախազները, դատավորները, վարչապետները դատարաններից դուրս չեն գալիս Դեռ անցյալ տարի տեղեկացրել էինք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության դեմ վարչական դատարանում դատական գործընթացների թիվը աճել է: Թոշակի են գնում «նախկինները»: Վարչական դատարանի վարույթում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արթուր Մկրտչյանի, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի,

Կա ևս մեկ ուշագրավ գործ, որում ներգրավված է սկանդալային գործով անցնող Աշոտ Հովհաննիսյանն իր «‎Սիներջի» ընկերության հետ․ Փաստաբան

Փաստաբան Էդգար Այվազյանը հայտնում է․ Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել ևս մեկ ուշագրավ և կարևոր գործի մասին, որում ներգրավված է սկանդալային գործով անցնող Աշոտ Հովհանեսյանն իր «‎Սիներջի» ընկերության հետ։ Մասնավորապես, գործը վերաբերում է նրան, որ «‎Սիներջի» ընկերությունն՝ ի դեմս Աշոտ Հովհաննիսյանի որդի՝ գործադիր տնօրեն Արթուր Հովհանեսյանի, ապօրինի կերպով յուրացրել է իր ՍՊԸ-ի շինության տարածքում գտնվող այլ

Բողոք է բերվել գլխուղեղի կիստա ունեցող զորակոչիկի դեմ

Վովա Կ.-ն, ըստ մեղադրական եզրակացության, հաշվառված լինելով զինվորական տարածքային ստորաբաժանումում, ենթակա է եղել զորակոչի՝ 2021թ. ձմեռային զորակոչին: Նա անցել է բժշկական հետազոտություններ եւ ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է «սահմանափակումով պիտանի» զինվորական ծառայության համար, սակայն մինչեւ զորակոչի ավարտը ծառայության մեկնելու նպատակով չի ներկայացել տարածքային ստորաբաժանում եւ խախտելով «Զինվորական ծառայության

«Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը վերաբրենդավորվել է․ վարչապետը ներկա է գտնվել բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել վերաբրենդավորված և վերանորոգված  Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը: «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել նախկինում գործող «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը եւ այն վերաբրենդավորել: Վարչապետը շրջայց է կատարել հյուրանոցային համալիրում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին եւ առաջարկվող ծառայություններին: Վերակառուցված հյուրանոցն ունի տարբեր կարգի 126 համար: Յոթ

Որ չաղավաղվի մայրենին

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հրատարակչությունը էլեկտրոնային տարբերակով լույս է ընծայել ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Վարդանյանի «Դիտարկումներ մայրենիի շուրջ» գիտահանրամատչելի հոդվածների ժողովածուն: Ինչպես գրքի նախաբանում նշում է ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, գիտական գործունեությանը զուգահեռ, տասնամյակներ շարունակ ավանդաբար եւ հետեւողականորեն զբաղվում է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031