Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են բենզին տեղափոխող ավտոցիստեռն ու բեռնատարը

Փետրվար 03,2024 16:00

Փետրվարի 3-ին, ժամը 13։04-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ջամշլու գյուղի վերջնամասում բախվել են «Zil» մակնիշի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1970 թ.) և «Ford» մակնիշի բեռնատարը (վարորդ Հ․ Զ․, ծնված 1985 թ.)․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, արգելափակված վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակի օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829