Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղափարից դեպի իրագործում

Փետրվար 03,2024 22:40

Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատրոնի ռեժիսորների ու պարարվեստի ռեժիսորների նախագծերի ներկայացումը՝ փիթչինգն էր։ Ինչպես բացման խոսքում նշեց ռեկտոր Սառա Նալբանդյանը, արդեն փիթչինգի նախադեպեր ունեն, և այն կարևոր տեղ է գրավում ուսումնական գործընթացում։

Ինչպես տեղեկացանք, երկու մրցանակ է նախատեսել ինստիտուտն ուսանողական այն նախագծերի համար, որոնք ավելի բարձր միավորներ կհավաքեն։
Փորձագիտական խմբի կազմում էին Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը, Դրամատիկական թատրոնի տնօրեն Արտաշես Մխիթարյանը, Փոքր թատրոնի տնօրեն Վահան Բադալյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, Արտաշատի դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

Արդյունքները կամփոփվեն առաջիկա շաբաթվա ընթացքում։

Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829