Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի քաղաքացին փորձել է խախտել սահմանը՝ Հայաստանից Ադրբեջանի տարածք անցնելու ճանապարհով

Փետրվար 03,2024 18:59 Share

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին։

Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ Չեխիայի քաղաքացին ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից, երբ փորձել է խախտել սահմանը։

Նշվում է, որ փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։

Haqqin.az-ն էլ գրում է, որ Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկատվությունը փոխանցվել է Ադրբեջանում Չեխիայի հյուպատոսությանը։

Թարգմանությունը՝ «Արմենպրես»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել