Օրվա լրահոսը
Գերբեռնված բեռնատարների ելքը կշռման հենակետով թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց գործերն ուղարկվել են դատարան
Հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 12 անձի նկատմամբ
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկինի փողոց հատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ հունվարի 26-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 27-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան
Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ. Արթուր Խաչատրյանը՝ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում
Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում հունվարի 22-ին ստորագրվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի և ՀՀ Սյունիքի մարզի միջև համագործակցության հաստատման վերաբերյալ հուշագիր։ Կարևոր այդ արարողությանը ներկա են գտնվել տեղական օրենսդիրներ, Հայ դատի Ամերիկայի կենտրոնական և Կալիֆոռնիայի նահանգային հանձնախմբերի պատասխանատուները, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի
Բազմաթիվ համայնքներում շների ստերջացում չի իրականացվում, քանի որ համայնքը գումար չունի մրցույթ հայտարարելու․ ԱԺ-ում քննարկում են թափառող կենդանիների խնդիրը
2022 թվականին, ըստ ոստիկանության, մարդկանց վրա շների հարձակման 133 դեպք է գրանցվել, 2023-ին՝ 134 դեպք, 2024-ին՝ 5 դեպք։
«Հայազգի երգիչը որևէ հարցում չզիջեց և արդարացրեց սպասումները». Գևորգ Հակոբյանը ելույթ է ունեցել Բեռլինի օպերայում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր կատարողական արվեստով բարձր է գնահատվել եվրոպական առաջատար բեմերում: Թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը հունվարին առաջնախաղով հանդես է եկել Բեռլինի գերմանական օպերային թատրոնում (Deutsche Oper Berlin) Պուչինիի «Տոսկա» օպերայում՝ մարմնավորելով Սկարպիայի կերպարը։ Դասական երաժշտության կենտրոնի՝ Բեռլինի, խստապահանջ հանդիսատեսը նրա ելույթը ջերմ ընդունելության է արժանացել:
Հանդիպել եմ Աբովյանում բնակվող բռնի տեղահանված արցախցիներին: Ամեն ջանք դնելու եմ, որ խնդիրները ստանան պատշաճ լուծում. Թագուհի Թովմասյան
Հերթական համայնքային այցի շրջանակներում հանդիպել եմ Աբովյան քաղաքում բնակվող Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Ծանոթացել եմ «Գ․ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում» բնակվող արցախցիների կենսապայմաններին, լսել յուրաքանչյուրի անհատական խնդիրները։ Իմ լիազորությունների շրջանակում ամեն ջանք դնելու եմ, որպեսզի բարձրացված խնդիրները ստանան պատշաճ լուծում։ Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական
«Ինձ տուժող են ճանաչում, հետո՝ արգելում խոսել». Վարդան Խառատյան
Գործարար Վարդան Խառատյանը տուժող էր ճանաչվել Մեսրոպ Սիմոնյանի քրեական գործով, ով գաղտնալսման սարք էր դրել նրա տան մեջ: Մենք քանիցս անդրադարձել ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա գործին, նաեւ այն նիստերին, որով դատարանը չի ապահովել մեղադրյալի մասնակցությունը, անհիմն հետաձգել է նիստերը: Մեղադրանքի կողմը միջնորդության ժամանակ հայտնել էր. 28.06.2022 թվականի դատական նիստին ամբաստանյալ Մեսրոպ
Մառլեն Սարգսյանը ուշագրավ տեղեկություններ է փոխանցել. Նորայր Նորիկյանի փոխանցմամբ՝ Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով շրջադարձ է սպասվում
Փաստաբանը խորհրդապահական հանդիպում է ունեցել մեղադրյալների հետ
Հետաքրքիր է՝ ինչպես է պատգամավորն արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ չի ցանկանում նույն արդարադատությունը տեսնել էթնիկ զտումների ենթարկված ԼՂ բնակիչների համար. Մարուքյան
Ինչպե՞ս չես ամաչում, Գոնչարենկո, երբ ես Ստրասբուրգ գամ՝ աշխատիր աչքիս չերևալ։
«Պետք է այնպիսի չափորոշիչներ սահմանվեն, որ չարգելվեն արվեստի գործերը, չոտնահարվի խոսքի ազատությունը». Րաֆֆի Մովսիսյան
Ցավոք, երկար տարիներ մեր երկրում քրեական ենթամշակույթը ռոմանտիզացվել է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում , Կոտայքում և Վայոց ձորում ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։ Օդի
Գործերը վարչական վերաքննիչ դատարանում ողջամիտ ժամկետում քննելու մասով խայտառակ իրավիճակի մասին
Քաղաքացին 2019 թվականին գնելով բնակարան՝ հույս է ունեցել, որ կկարողանա տեղափոխվել իր կողմից գնված բնակարանը եւ, ի վերջո, կազատվի խոշոր գումարներով վարձով բնակվելու այդ ծանր բեռից, սակայն հայտնվել է երկարատեւ տարիներ տեւող դատական քաշքշուկների մեջ եւ մինչ օրս չի կարող բնակվել իր տանը, իսկ նման զարգացումների դեպքում դժվար թե մեկ կամ երկու տարվա ընթացքում այդ
Պատահական չէ, որ հայ-հնդկական դարավոր բարեկամության առանցքում Սահմանադրության գաղափարները ևս մեծ դեր են ունեցել՝ հաշվի առնելով հայ ժողովրդի առաջին Սահմանադրության նախագծումը Հնդկաստանում. Փաշինյանը ուղերձ է հղել Մոդիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ: Անկախության համար պայքար մղած ազգերի ու պետությունների համար Հանրապետության օրը նշանակալից առիթ է՝ վերստին հաստատելու Սահմանադրությամբ ամրագրված արդարության, ինքնիշխանության, հավասարության ու եղբայրության սկզբունքների նկատմամբ
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ՀՀ որոշ վայրերում կդիտվի քամու ուժգնացում
Վերջին օրերին եղանակային դժվարին պայմաններում՝ ձյան առատ տեղումներ‚ սաստիկ բուք‚ ձնահյուս‚ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձմեռային ընթացիկ պահպանում իրականացնող ընկերությունների կողմից կատարվել և կատարվում է շուրջօրյա աշխատանք։ Օդերևութաբանները կանխատեսում են հերթական ցիկլոնի ներթափանցումը հանրապետություն։ Այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում
«Օր է լինում՝ ցամաք հաց չենք ունենում»․ արցախցի երեք երեխաների հայրն աղբանոցում շիշ ու երկաթ է հավաքում, վաճառում, հաց գնում. forrights.am
«Էրեխոց նպաստը կտրել են, ուր գնում եմ, ասում են՝ փակ ա, չենք տալիս»
Նոր գրական կապեր անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը հրատարակած երկրի հետ
Հարցազրույց «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի հետ – Տիկին Աշխարոյան, օրերս եք վերադարձել Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի Չեննայ քաղաքում անցկացված գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսից, եւ… – Եվ 2023-ից Չեննայի գրքի ցուցահանդեսը իրականացնում է հրատարակիչների հրավեր-ծրագիր, ինչպես նաեւ առաջարկում է թամիլ գրականության թարգմանությունների դրամաշնորհ։ – Կմանրամասնե՞ք։ – Թամիլ Նադու նահանգը, որտեղ հաղորդակցվում են
Որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ՝ պարբերաբար բախվում ենք խնդիրների, երբ գործ ունենք խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Արդյոք դպրոցի շրջանավարտն ո՞ւնի բավարար մեդիագրագիտություն` տարբերելու իրականը կեղծիքից, որտե՞ղ ենք մենք ձախողում թե՛ որպես կառույց, թե՛ ազգային մակարդակով
Սահմանադրական բարեփոխումների անվան տակ փորձ է արվում վերացնելու հայկական անկախ պետականությունը. «ՀայաՔվե»
Գործող վարչախմբի ներկայացուցիչներն իրենք են խոստովանել, որ այս ամենն անում են Բաքվի և Անկարայի պարտադրանքով։
Ինգա Բարսեղյանը՝ սնանկության դատարանի դատավոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԻՆԳԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 22-ի ԲԴԽ-4-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ինգա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ նշանակել սնանկության դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024թ. հունվարի 25 Երևան ՆՀ-19-Ա
Եռակի նշանակության դասագիրք
Այս օրերին բավականին ակտիվորեն քննարկվում են կրթական նոր չափորոշիչների պահանջներով հանրակրթական ոլորտում ուսուցման կազմակերպման, դասագրքերի ստեղծման, մանկավարժների վերապատրաստման, ուսումնաօժանդակ ձեռնարկների կազմման, հրատարակման որակի եւ նմանատիպ բազմաթիվ այլ հարցեր: Այս հիմնախնդիրներից իրենց կարեւորությամբ առանձնանում են մանկավարժների վերաորակավորումը եւ նոր մեթոդաբանությամբ դասագրքերի ստեղծումը: Եթե դասագիրքը եղավ որակյալ, գրված նոր չափորոշիչների պահանջներով (հատկապես մեթոդական), ապա դա կարող է
Այն, ինչը առաջարկվում է «ազգային սեռափոխության» ծրագիր է. Վահե Հովհաննիսյան
Ընտրությունը միայն քվեարկություն չէ
25 անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում․ կան վիրավորներ. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության 07 խումբը «քթի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի
ՀՀ-ում դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նաև այն փաստաբանները, քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, որոնք անխնա քննադատում են դատական և այլ իշխանություններին. Կարեն Անդրեասյան
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը Մի լավ բան N7 Հայաստանում դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նաև այն փաստաբանները, քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, որոնք անխնա քննադատում են դատական և այլ իշխանություններին: Հատկապես վերջին ամիսներին բազմիցս լսած կլինեք, որ հերթական «վերջին անկախ դատավորը», չենթարկվելով իմ ճնշումներին, մի լավ որոշում է կայացրել: Չնայած դատական իշխանության վրա
Ֆասթ Բանկի «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորվել է
Ֆասթ Բանկի «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորումից հետո հաճախորդներին ներկայանում է բրենդի գաղափարախոսությանը համապատասխան ոճով՝ նորարարական, հարմարավետ ու լուսավոր սրահով, սպասարկման նոր մոտեցումներով: «Նոր տարին սկսում ենք դրական փոփոխություններով ու մեր հաճախորդների համար լավ լուրերով։ «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորվել է ու այսուհետ մեր հաճախորդներին սպասարկելու ենք արդեն ավելի հարմարավետ միջավայրում։ Արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար մեր մասնաճյուղը
Մոսկվա-Բաքու «ճանապարհային քարտեզ», «Հյուսիս-Հարավ տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքի» շուրջ քննարկումներ
Ռուսաստանում «պեղում» են տարբեր պատճառաբանություններ` արդարացնելու Էրդողան-Ալիեւ տանդեմի որոշումները Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն օրերս Բաքվում էր, որտեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ալիեւի գրասենյակի փոխանցմամբ` Օվերչուկն ու Ալիեւն ընդգծել են, որ 2023 թվականը տնտեսական համագործակցության առումով օգտակար է եղել Մոսկվայի
Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❄️ Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։
Իշխանությունների անվերջ ու միակողմանի զիջումները միայն խնդիրներ են բերելու. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանը ոչ միայն արհամարհական արձագանք է տվել, այլ նոր պահանջներ ներկայացրել
«Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտումները Թուրքիայում համակարգային բնույթ են կրում»․ ՄԻԵԴ նախագահ
2023-ի ընթացքում Հայաստանի վերաբերյալ գործերով ՄԻԵԴ-ը կայացրել է 31 վճիռ, Ադրբեջանի մասով՝ 77 վճիռ, Վրաստանի մասով՝ 20։ 2023-ի ընթացքում 836 դիմումից 83-ը գտնվում է կոնկրետ դատավորի և հանձնաժողովի քննության ներքո, 272-ը սպասում է առաջին լսումի, 476-ի մասով դիմել են կառավարությանը։ ՄԻԵԴ-ը 2023-ի ընթացքում 25 վճռով գտել է, որ ընդդեմ Հայաստանի ներկայացված գործերով կան Կոնվենցիայի հոդվածների խախտումներ։ Ադրբեջանի դեպքում այդ թիվը 40-ն է։
Այնպիսի շուխուր էին գցել, մեկը կիմանար, թե «Մերսեդես-բենցին» մրցակից է հայտնվել. ճանաչենք մեր Սեպուհներին. «ՉԻ»
Էս մարդիկ մի տարվա մեջ հարավկորեական ոչ ամենահայտնի «Ssang Yong»-ի մասերով հազիվ 8 հատ սովորական մեքենա են հավաքել:
Բաքուն ի գիտություն է ընդունել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու ՀՀ ԱԱԾ հայտարարությունը
«Ազատություն». Բաքուն հայտարարում է, որ ի գիտություն է ընդունել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հունվարի 25-ի հայտարարությունը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, թե ակնկալում են, որ «Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն ներկայացվել Ադրբեջանին»։ Բաքուն միևնույն ժամանակ շեշտում է, որ Երևանը «պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի 4


















































