Լրահոս
Օրվա լրահոսը

25 անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում․ կան վիրավորներ. Shamshyan.com

Հունվար 26,2024 12:15

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է  ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության 07 խումբը «քթի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու`վիրահատարանում է:

Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Արշակ Ա․-ն է։

Ոստիկանները հիվանդանոցում էին, երբ  շտապօգնության խումբը «դեմքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է բերում ևս 1 հոգու՝
Երևանի բնակիչ 17-ամյա Գևորգ Գ․-ին: Կարճ ժամանակ անց շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ ձեռքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է բերում ևս 1 հոգու՝ Երևանի բնակիչ 18-ամյա Լերմենտ Գ․-ին է։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 16։00-ից միչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում Բայրոնի փողոցի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Արշակ Ա․-ի, Գևորգ Գ․-ի, Լերմենտ Գ․-ի և մյուս կողմից Երևանի և Հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ 17-ամյա Դավիթ Պ․-ի ,15-ամյա  Ադամ Մ․-ի , 20-ամյա Հայկ Խ․-ի, 17-ամյա Հովհաննես Հ․-ի, 16-ամյա Տիգրան Խ․-ի, 17-ամյա Հակոբ Խ․-ի, 18-ամյա Արթուր Հ․-ի, 16-ամյա Աբել Ս․-ի, 16-ամյա Ալբերտ Ա․-ի , 15-ամյա Գոռ Թ․-ի, 18-ամյա Վանիկ Թ․-ի, 17-ամյա Հայկ Ս․-ի, 17-ամյա Սամվել Բ․-ի, 16-ամյա Արեն Ս․-ի, 17-ամյա Սերժ Գ․-ի, 16-ամյա Միքայել Բ․-ի , 17-ամյա Լևոն Ղ․-ի, 16-ամյա Սիմոն Մ․-ի, 16-ամյա Սարգիս Շ․-ի, 16-ամյա Միքայել Մ․-ի, 16-ամյա Սամվել Մ․-ի և 16-ամյա Տիգրան Մ․-ի միջև, որտեղ էլ նշված անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով ու ոտքերով միմյանց հարվածներ են հասցրել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031