Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ՀՀ որոշ վայրերում կդիտվի քամու ուժգնացում

Հունվար 26,2024 13:15

Վերջին օրերին եղանակային դժվարին պայմաններում՝ ձյան առատ տեղումներ‚ սաստիկ բուք‚ ձնահյուս‚ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձմեռային ընթացիկ պահպանում իրականացնող ընկերությունների կողմից կատարվել և կատարվում է շուրջօրյա աշխատանք։

Օդերևութաբանները կանխատեսում են հերթական ցիկլոնի ներթափանցումը հանրապետություն։ Այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հարգելի վարորդներ, խնդրում ենք լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ճանապարհների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարին։

Մ-2 միջպետական ճանապարհին ձմեռային պահպանման աշխատանքներից տեսանյութը.

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031