Օրվա լրահոսը
Խորհրդային իշխանությունները բավականաչափ ջանք չգործադրեցին, որ հետաքննեն եւ պատժեն Բաքվի հայերի կոտորածը կազմակերպած ջարդարարներին. Սարգիս Խանդանյան
Ասածիս գլխավոր երաշխիքը մեր պետություն-հայրենքի հզորացումն է։
Փաշինյանը և Կոլոմինան մտահոգություն են հայտնել Ալիևի հայտարարությունների կապակցությամբ, որոնք հակասում են բանակցությունների տրամաբանությանը և նպաստում տարածաշրջանում լարվածությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքներին։ Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի
«ՔԿՀ սենյակում ասացին՝ մի հատ շարժի ոտերդ, Գագիկ Խաչատրյան, դուրս եկան, եզրակացություն տվեցին, որ վիրահատության կարիք չունի». Երեմ Սարգսյան
Դատական նիստերը անընդհատ հետաձգվում էին 5-ական րոպեով՝ Գագիկ Խաչատրյանին ցավազրկելու համար:
«Կորտեր քանդելը մեկ մարդու որոշում է, եւ այդ մարդը պատմության մեջ կմնա քանդելով, ինչպես Հերոստրատը, որն այրել էր Արտեմիսի տաճարը»․ ճարտարապետ
Ճարտարապետ Կարեն Դոլուխանյանը վստահեցնում է՝ Օղակաձեւ այգում տեղակայված Արարատ ակումբի թենիսի կորտերը քանդելու քաղաքապետի որոշման դեմ շատերը բողոքի ցույցի են դուրս գալու, նույնիսկ ավագանու ՔՊ խմբակցությունից որոշները քանդմանը դեմ են
Հայաստանում դեռևս մոտ 937 երեխա գտնվում է պետական մանկատներում և հատուկ դպրոցներում. զեկույց
456,000 երեխա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գտնվում է շուրջօրյա խնամքի հաստատություններում: Հաշմանդամություն ունեցող երեխաները շատ ավելի հավանական է, որ հայտնվեն շուրջօրյա խնամքի հաստատություններում, քան հաշմանդամություն չունեցող երեխաները:
ՀՀ նախագահը և USAID-ի ղեկավարը քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում ու առկա հումանիտար մարտահրավերները
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել գործակալության ղեկավարի տարածաշրջանային վերջին այցի արդյունքներին: Հանրապետության նախագահը վերստին ընդգծել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և
Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով ու անվասայլակով, նրան սպառնում է վերջույթների թուլացում. Դիմել են ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոցի
Երեմ Սարգսյանն ասաց, որ բոլոր պետական մարմինները գիտեն, որ եթե չվիրահատվի, Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կհասնի, բայց ձգձգում են. «Մենք նոր դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու, որովհետեւ արդեն կյանքի խնդիր է: Քայլել չի կարողանում, եթե նույնիսկ քայլում է, դա խորը ցավեր է առաջացնում»:
Վահագն Խաչատուրյանը և «Amnesty International»-ի գլխավոր քարտուղարը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին
Դավոսում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Amnesty International» կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակին և առկա մարտահրավերներին: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք վերահաստատել են միջազգային իրավական նորմերի ու մարդու հիմնարար իրավունքների գերակայության հրամայականը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել
Ջրվեժի բնակչի սպանությունը բացահայտվել է․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ջրվեժ համայնքի 50-ամյա բնակչի սպանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, գործադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, 2023թ․ մարտի 2-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարտի 1-ին` ժամը 23:20-ին ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, գլխին շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել
Մեղրի գետի ափին 7 ուռենի էին ապօրինի հատել
ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 18-ին շրջայց կատարելիս Երևան-Մեղրիի մաքսակետ ճանապարհի 377-րդ կմ-ին նկատել են երկու տղամարդու, որոնք Մեղրի գետի ափին բենզասղոցով փայտ էին կտրում: Ոստիկանները պարզել են, որ նրանք հունվարի 14-ին ապօրինի հատել էին 7 ուռենի: Տղամարդիկ ներկայացվել են Մեղրիի բաժին, որտեղ ներկայացրել են դիմում-մեղայական: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական
Ո՞ւր են կորել Արցախի քաղաքաշինության նախարարության տված փողերը
«Տարմա» ՍՊԸ-ն ներկայումս հրաժարվում է մատակարարել պայմանագրի առարկա հանդիսացող արագ հավաքովի կոնստրուկցիաները կամ վերադարձնել դրան համարժեք գումարը՝ այդ կերպ նշված ընկերության տնօրենի կողմից հափշտակվել է նրան վստահված առանձնապես խոշոր չափերով 50.724.000 ՀՀ դրամ
ՀՀ նախագահը և Իրաքյան Քուրդիստանի վարչապետը անդրադարձել են տարածաշրջանում ընթացիկ զարգացումներին
Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցերի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ստեղծված ընդհանուր իրավիճակին և ընթացիկ զարգացումներին։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Անցյալ տարի ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում
Սովը, բարձր ջերմաստիճանը և ջրի բացակայությունը սթրես են առաջացրել փղերի մոտ
Հասարակության ապրած ողբերգությունների առումով տարին ծանր էր նաեւ հրատարակիչների համար
Կան եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ՝ ընդհանուր քաղաքական վիճակը. Վայլդբերիզի՝ դաշտ մտնելը, նաեւ մեր դաշտ մտնելը եւ էլի տարբեր բաներ: Դա թերացում չի եղել աշխատանքում, բոլոր հրատարակիչներն աշխատել են առանց իրենց խնայելու, սակայն մենք մեր նախորդ տարվա ցուցանիշներից հետ մնացինք 20 տոկոսով
ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների. Փաշինյան
Եթե մենք ասում ենք՝ ուզում ենք լինել իրավական, ժողովրդավարական պետություն՝ կներեք, 5 տարի տևող դատական գործով չի կարող այդ հարցը լուծվել
«Տեսնո՞ւմ ես, թագերը գնում են, պոետները` մնում». Սիլվա Կապուտիկյանը` Առաջին տիկնոջը
«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքում փոփոխությունների մասին քննարկումները ԱԺ-ից դուրս եկավ հանրային քննարկումների դաշտ: Նախագիծը դրական եզրակացությամբ քննարկման էր ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Արդարադատության նախարարությունն առաջարկում էր վերանայել պատվավոր կոչումների շրջանակը: Ըստ արդարադատության փոխնախարարի, այդ կոչումները ժամանակավրեպ են, շատ երկրներում պատվավոր կոչումների
Ադրբեջանական լրատվական աղբյուրները նոր թափով են լծվել ՀՀ տարածքների հանդեպ հավակնություններն արտահայտելուն. Տաթևիկ Հայրապետյան
Ալիևի այս կոնցեպտը կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ, դա կարելի է դարձնել գլխացավանք Ադրբեջանի համար, բայց ՀՀ իշխանությունները ունակ չեն պաշտպանել մեր պետական շահը
Դեսպան Տոլմաջյանը Սամուել Սահակյանին հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»
Հունվարի 17-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) բարեգործական կազմակերպության հիմնադիր և պատվավոր նախագահ, վերապատվելի Սամուել Սահակյանին հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»՝ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման հարցում նրա մեծ ավանդի և մարդասիրական երկարամյա անխոնջ գործունեության համար։ Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում երախտագիտության հայտնեց Սամուել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը և 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին , 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հանրապետության տարածքում` Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին և 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում
Վարույթի հիմքը Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առեւանգման գործն է
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հունվարի 23-ին նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթակելու վերաբերյալ գործը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարը: Վերջինս անցյալ տարվա հուլիսի 28-ին ստացել է Հրանտ Գրիգորյանի դիմումը: Հոկտեմբերի 27-ին դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Արդարադատության նախարարը դեկտեմբերի 27-ին որոշում է կայացրել դիմելու ԲԴԽ:
Սուքիասյաններն ու վրացի գործարարները Հայաստանի վառելիքի շուկայում նոր ընկերություն են հիմնում. «Հետք»
Սուքիասյանների և վրացի գործարարներ Դավիթ Յակոբիշվիլիի և Իվանե Նակաիձեի միջև համագործակցությունը մեկնարկել է շատ ավելի վաղ, քան հայտարարել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակների և գրիպի B տեսակի հարուցիչ
Տարվա 40-րդ շաբաթից մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը համարվում է սուր շնչառական վարակների սեզոն։ Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ։ Այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, ադենովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև համակցված վարակներ, մասնավորապես՝
Խուդաթյանը նշեց՝ երկար տարիներ աշխատելով որպես Արմավիր համայնքի ղեկավար՝ տիրապետում է մարզի խնդիրներին, ինչը հնարավորություն կտա գտնել դրանց լուծման լավագույն տարբերակները
Հունվարի 18-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում անձնակազմին, համայնքների ղեկավարներին, պետական և ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Արմավիրի նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանին։ ✅Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով երկու տարիների ընթացքում նրա` աշխատանքային գործունեության արդյունքները։ 🔸Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց
Ինչ կա-չկա «գրավոր դատարանում»
Ռուբեն Գրիգորյանի եւ Գոհար Գալստյանի դիմումը Սահմանադրական դատարանում էր 2023 թվականի օգոստոսի 14-ից: Սահմանադրական դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի ՍԴԱՈ-110 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել էր քննության, գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը, եւ գործի դատաքննությունը նշանակվել էր 2023 թվականի նոյեմբերի 14-ին: Սահմանադրական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 14-ի ՍԴԱՈ-136 աշխատակարգային որոշմամբ նշված գործի
Ռուս խաղաղապահները, չնայած նրանց այստեղ շատ պահանջներ են ներկայացնում, շատ բան են արել, որ էսկալացիա թույլ չտան. Կոպիրկին
«Այսինքն, իսկապես, գործնականում դրսևորվել է այն ընդհանրությունը, այն համերաշխությունը, որ գոյություն ունի մեր երկրների և ժողովուրդների միջև, և դա շատ կարևոր է»
Վահագն Խաչատուրյանը և Դարեն Թանգը քննարկել են ՀՀ-ում մտավոր սեփականությանն առնչվող օրենսդրական դաշտի ձևավորումը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կազմակերպության միջև տասնամյակների արդյունավետ համագործակցությանը: Քննարկվել է Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումը և առանձնահատուկ շեշտվել դրա կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմերի և ռազմավարության ներդրման կարևորությունը: Զրուցակիցները պայմանավորվածություն են
Ի տարբերություն Կոմունիստական կուսակցության, որը վարում էր ընդհանրապես հակակրոնական քաղաքականություն, ՔՊԿ հալածանքները բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ են
Եթե Վեհափառը, Դիվանապետը, Շիրակի թեմի առաջնորդն ու մյուս հոգևորականները, ովքեր սերտ պայքարի մեջ էին մտել, այսինքն ՔՊԿ-ականների թիրախում էին հայտնվել, չունենային բավարար չափով կամք, համբերություն ու իմաստություն, ապա այս տարեմուտին մենք Հ1– ով կլսեինք «Կյանքի խոսք» անվանվող կրոնական կազմակերպության առաջնորդի ամանորյա ուղերձը։
Պատանիները hրկիզել էին սահելու համար նախատեսված պլաստմասե տնակը՝ պատճառելով 1 միլիոն դրամի վնաս
Հունվարի 14-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկից հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարակից այգու խաղահրապարակի գույքն այրվում է: Ոստիկանության Մալաթիայի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր: Պարզվել է, որ անհայտ անձինք դիտավորությամբ հրկիզել են սահելու համար նախատեսված պլաստմասե տնակը՝ Երևան համայնքին պատճառելով
Մարվին Մուոնեկեի ու Քելլի Յանգի հետ Սինատրա էր հնչեցնում նաեւ դահլիճը
Վերջին շրջանում հայաստանյան մշակութային կյանքում մոդայիկ են դարձել մեր նվագախմբերի ընկերակցությամբ շոու-բիզնեսի ներկայացուցիչների ելույթները համաշխարհային աստղերի հիթերի մեկնաբանմամբ։ Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հերթական անգամ հանդես եկավ (առաջինը 2022-ին էր) Ֆրենկ Սինատրայի հիթերով՝ ներկայացնելով բրիտանացի ջազ երգիչ, շեփորահար, գործիքավորող Մարվին Մուոնեկեին եւ փոփ երգչուհի Քելլի
Արամ Ա կաթողիկոսի և դեսպան Աթաբէկեանի խօսակցութեան առանցքը դարձան հայրենիքը դիմագրաւող մարտահրաւէրները
Անթիլիասի Մայրավանքի իր գրասենեակին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին յաջորդաբար այցելեցին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան եւ Քաթարի մօտ Լիբանանի Հանրապետութեան դեսպանուհի Ֆարահ Պըրրի։ Դեսպան Աթաբէկեանի հետ կայացած հանդիպման խօսակցութեան առանցքը դարձան Հայրենիքը դիմագրաւող մարտահրաւէրները, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները եւ ընդհանրապէս տարածաշրջանը յուզող հարցերը։ Հայրապետը եւ դեսպանուհի Պըրրի անդրադարձան անցնող շաբթուան ընթացքին Վեհափառ Հայրապետին


















































