Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա կաթողիկոսի և դեսպան Աթաբէկեանի խօսակցութեան առանցքը դարձան հայրենիքը դիմագրաւող մարտահրաւէրները

Հունվար 19,2024 12:18

Անթիլիասի Մայրավանքի իր գրասենեակին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին յաջորդաբար այցելեցին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան եւ Քաթարի մօտ Լիբանանի Հանրապետութեան դեսպանուհի Ֆարահ Պըրրի։

Դեսպան Աթաբէկեանի հետ կայացած հանդիպման խօսակցութեան առանցքը դարձան Հայրենիքը դիմագրաւող մարտահրաւէրները, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները եւ ընդհանրապէս տարածաշրջանը յուզող հարցերը։

Հայրապետը եւ դեսպանուհի Պըրրի անդրադարձան անցնող շաբթուան ընթացքին Վեհափառ Հայրապետին Քաթար կատարած այցելութեան եւ վարչապետին հետ ունեցած հանդիպման։ Հանդիպման ներկայ էր Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031