Օրվա լրահոսը
Վահագն Խաչատուրյանը շվեյցարիահայ համայնքի ներկայացուցիչներն մանրամասներ է ներկայացրել ՀՀ պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իշխանությունների քայլերի վերաբերյալ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը ներկաներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների ու ելակետերի, ընդհանուր իրողությունների վերաբերյալ: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, հարևանների հետ հարաբերություններում առկա իրադրությանը: Այս
«Թմրանյութերի անցումը կատարվել է ոչ թե մաքսակետով, այլ կետի վրայով՝ նետման միջոցով». Ռուստամ Բադասյան
Գառնիկ Դանիելյանն արձագանքեց. «Երբ տոննաներով կոկաին է մտնում ՀՀ, պարզ է չէ՞, թե ոնց է մտնում՝ մաքսային սահմանով է մտնում: Խայտառակ վիճակ է եւ այն լուծումները, որոնք առկա են, դրա դեմն առնելու հնարավորություն այդ լուծումներով ես չեմ տեսնում»:
«Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայից հնչած հայտարարությունները. Ermenihaber
Ermenihaber. Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, հայտարարել է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ մեկ այլ հատվածում սահման բացել։ Նա միաժամանակ «միջանցքի» վերաբերյալ իրենց ընկալումը ներկայացրել է այսպես․ «Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան-թարգմ․) գնացող բեռները, քաղաքացիները և ավտոտրանսպորտային միջոցներն ազատ պետք
«Անակնկալ տեղեկացա, որ որպես փաստաբան իմ լիազորությունները դադարեցվել են, ինչն առնվազն ազնիվ չէ». «Գոյ» թատրոնի փաստաբան
Նորանշանակ տնօրենն ուղիղ կատարում է ԿԳՄՍ նախարարության հրահանգները
«Ադրբեջանական օրակարգից միջանցքի հարցը դուրս չի եկել»․ Արմեն Պետրոսյան
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ՝ Ալիևի հայտարարությունները վնասում են բանակցային գործընթացը, բայց մեկ հայտարարությամբ կամ մեկ մամուլի ասուլիսով բանակցությունները փակուղի չեն մտնում։
«Ավտոմեքենաների ներկրման ոլորտը ծանր դրության մեջ է հայտնվել». Բադասյանը վստահեցնում է, որ ՊԵԿ-ը կապ չունի
Գառնիկ Դանիելյանը բողոքեց՝ անզեն աչքով երեւում է, որ այս ոլորտում աշխատող մարդիկ իրենց կապիտալը դուրս են հանում:
Մասիսցին պարտքով փող է խնդրել համաքաղաքացուց, նա էլ իրացրել է հուշանվեր թղթադրամներ
Երիտասարդն իր տանը ոստիկաններին է ներկայացրել տարբեր անվանական արժեքներով ընդհանուր 14 միլիոն 979 հազարի հուշանվեր թղթադրամներ: Նա հայտնել է, որ հուշանվեր թղթադրամները ձեռք է բերել առևտրային կայքից:
«Պետք է հասկանալ, թե զինծառայողը մարտական դիրքում կամ հենակետում ինչո՞ւ է քնում, խնդրի արմատը պետք է գտնել»․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ բանակում ոչ մարտական պայմաներում մահացություններին։
Հաղարծինցի տղամարդը հրդեհել էր թեղուտցու խոտի դեզը
Հունվարի 3-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Թեղուտ բնակավայրում խոտի դեզ է այրվում: Պատահարի ստուգման ընթացքում թեղուտցի 44-ամյա տղամարդը հայտնել է, որ Թեղուտ բնակավայրի Սարի հողեր հանդամասում հրդեհվել է իրեն պատկանող մոտ 30 տոննա խոտի դեզը: Նա նաև հայտնել է, որ հրդեհից քիչ առաջ ինքը ծխախոտի մնացորդը նետել
ՀՀ-ն Ռուսաստանից հեռանալու, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման փորձեր է անում. ինչպե՞ս արձագանքեց Ռուսաստանը
Դիվերսիֆիկացիան, իհարկե, կարող է աշխատել Հայաստանի օգտին, սակայն որքանով այսօր այդ իրական շանսերն ունի Հայաստանը, դժվար է ասել՝ մանավանդ հաշվի առնելով ՌԴ-ից հնչող բավականին կոշտ արձագանքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին եւ նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) առաջնորդների հանդիպման մասնակցությունը շատ քննադատվեց։ Այս այցի
«Իրենք թքած ունեն մեր բացարձակ արժեքի ու մեզ վրա». Սամվել Թոփալյանը ցույց տվեց ԿԳՄՍ նախարարության՝ սխալներով նամակը
Նման կրթությամբ մարդիկ որոշում են կրթության, մշակույթի օջախի կամ դպրոցի ճակատագիր
Ադրբեջանական մամուլը և հատկապես պետական հեռուստաընկերությունը կրկին թիրախավորել են Ռուբեն Վարդանյանին. Տաթևիկ Հայրապետյան
Ալիևը պետք է հասկանա, որ ամեն ինչ չէ, որ կարող է անել և մարսել
«Ամենացավեցնողը նորանշանակ տնօրենի տմարդի կեցվածքն է, ասում է՝ պետք է ստորագրեմ». «Գոյ» թատրոնի դերասան
Իրեն գոհացնում է այն փաստը, որ մի շաբաթով ուզում է տնօրեն դառնալ, որ հետո ուրիշ խմբակի ղեկավար լինի
17 մեդալ. ՀՀ դպրոցականների հաջողությունները միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում
2024թ. հունվարի 8-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադան՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի՝ 15, «Քվանտ» վարժարանի՝ 13 և «Ֆոտոն» վարժարանի 5 աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցի 15 աշակերտներից 11-ը արժանացել են մեդալների, որոնց թվում՝ 1 ոսկի, 4 արծաթ և 6
«Մեր կարգախոսը պետք է լինի այն, որ Արցախը միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին։ Այս դրույթի լույսի տակ Ադրբեջանը դառնում է զավթիչ ու ցեղասպան»
«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։ – Պարոն Մանասյան, նախորդ տարեվերջին սպասվում էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է հրապարակային չեղարկեր Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին իր հրամանագիրը, բայց Շահրամանյանը նման նախաձեռնությամբ հանդես չեկավ։ Ավելի վաղ, սակայն, Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
«Ինչո՞ւ է Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ չէ». Վահագն Ալեքսանյան
Ալեն Սիմոնյանը հորդորեց անուններ չտալ. «Նույն Արմենչիկը լավ հանդիսատես ունի, ինքը իր բնագավառում լավ մասնագետ է, իր սիրողներին ունի: Այն մարդկանց անուններ եկեք տանք, որոնք չկան, կամ մեր երկրում չեն, որ չվերածենք մարդու քննարկման խնդրի»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, հունվարի 15-16-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-16 աստիճանով։ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և
«Մի հատված կա, որ ժողովրդականի կամ վաստակավորի կոչում ստացել է՝ նրանց ձայնը կտրելու, այդ պահին բերանը փակելու համար». Լուսինե Բադալյան
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Վիսոցկու թաղմանը շատ ավելի մարդ էր հավաքվել, քան միջազգային օլիմպիադաներին, որովհետեւ մարդն ուներ ժողովրդականություն, թեեւ ուներ զրո պարգեւ ու կոչում՝ պետության հետ ոչ լոյալ լինելու հետ կապված:
Երևանում գործող 242 բենզագազալցակայաններից 43-ը շահագործվում են քաղաքաշինական նորմերի խախտումներով
«Թենիսի ակումբը միանշանակ պետք է վերակառուցվի ու հասանելի լինի բոլորին, ուստի դիրքը կարևոր չէ, ակումբին տրվելու է տարածք և այն շարունակելու է գործել»
«Ալիեւի հայտարարությունը ենթադրում է կամ Հայաստանի կողմից նոր, շատ ավելի մեծ տարածքային զիջումներ, կամ Ադրբեջանը կգնա հերթական արկածախնդրության ճանապարհով»
Պատգամավորը նաեւ ասաց, որ վերջին 10 օրերի իրադարձություները, պաշտոնական Երեւանից եւ Բաքվից հնչող հայտարարությունները եւ տարբեր իրադրային մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել։
Ճանապարհային ոստիկանության Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի մայորը ձերբակալվել է կոռուպցիոն գործունեության կասկածանքով. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով ժամանել են ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունք: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նշված վայրից իրենց մոտ են տեղափոխել ոստիկանության մայոր Սլավիկ Կարապետյանին, նա կասկածվում է կոռուպցիոն գործունեություն կատարելու մեջ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
««Խաչատրյանի 120-ամյակին նվիրված որեւէ միջազգային միջոցառում չի կարող իր ազդեցությամբ ու հնչեղությամբ համեմատվել Ազգային ֆիլհարմոնիկի սխրանքին»»
Հարցազրույց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմμի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի հետ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, 2023թ.-ը եզրափակեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կատարած մեծ շրջագայությամբ: Նվագախումբը 9 համերգներով հանդես է եկել հեղինակավոր համերգասրահներում, որոնցից վեց համերգների տոմսերն ամբողջովին սպառված էին: Համերգային ծրագրերում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի, Չայկովսկու, Յոհան Շտրաուսի, Բրամսի, Էնդրյու Ուեբբ-Միտչելի, Ռոսինիի, Պուչինիի, Բիզեի
«Մենք մեր տունը պատրաստ չենք հանձնել եւ տեղ չունենք նահանջելու». Արթուր Սահակյան
Մեր ստորագրությունը դրել ենք դատարանի հայցի տակ եւ ուրիշ ստորագրություն չունենք դնելու
35 բենզալցակայաններ ապամոնտաժվել են․ խախտումները վերաբերել են վերգետնյա ռեզերվուարներին, շենքերի եւ բենզալցակայանի միջեւ տարածությանը
Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականին 110 բենզագազալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշում է կայացրել, 35 ապօրինի բենզալցակայան ապամոնտաժվել է
Իշխանությունը և ընդդիմության մի հատվածը համատեղ-հանգիստ քննարկում են «Ժողովրդական արտիստի» մասին հարցը։ Նույն վիճակն էր մեկ տարի առաջ՝ Արցախ հանձնելու շեմին. Վահե Հովհաննիսյան
Պետք է փոխել պայքարի ողջ տրամաբանությունը։
«Գնացել են` մեկի երեխու հարսանիքին լավ երգել են, նստած շեֆը ասել ա՝ սրան մի հատ կազմակերպեք, ժողովրդականի կամ վաստակավորի կոչում տվեք». Ալեն Սիմոնյան
Այդ էլիտաները չկան, էլիտան ժողովուրդն է: Էդ էլիտաներին հավաքեցիք, բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց՝ 0 վարկանիշ ունեն ժողովրդի մոտ: Եքա ինստիտուտները պարզվեց` զրո վարկանիշ ունեն: Դա չի պետությունը, որ գալիս են, կլկլացնում են հարսանիքներին ու էն չի պետությունը, որ ասում եք՝ դու էսօրվանից էսինչ մարդն ես, ուրեմն դու հեղինակություն ես:
ՍԴ-ն մինչեւ 2024 թվականի մայիսի 31-ը վերջնաժամկետ է տվել Ազգային ժողովին
Սահմանադրական դատարան դիմած պատգամավորների դիտարկմամբ, ԱԺ Կանոնակարգի իրավակարգավորումների պայմաններում «լիակատար է դառնում ընդդիմադիր խմբակցության կախվածությունը կառավարող խմբակցությունից»: ՍԴ-ն որոշել է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է ԱԺ խմբակցությունների կողմից մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո փոխհամաձայնությամբ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի
«Օ՜ֆ, աման, ընենց ելույթ լսեցի, մի քիչ հուզվեցի». Ալեն Սիմոնյանը՝ Լիլիթ Գալստյանին
Լիլիթ Գալստյանն ասաց. «Լավ, գցենք, թե 1000 հոգի են այս խեղճ 18 ժողովրդականներն ու վաստակավոր կոչում ունեցողները, նրանք պիտի խաթարե՞ն Հայաստանի ներքին համերաշխությունը: Ուղղակի անհարմար է այս մակարդակի նախագիծ բերել խորհրդարան…Այս ազգային էլիտաները ձեզ պետք չեն, չի կարելի ամեն ինչ տանել նյութականի դաշտ՝ պարգեւավճար, պարգեւավճար: Մենք գործ ունենք հերթական անգամ եղած ավանդույթն ու ժառանգությունը մերժելու եւ ամեն ինչ քանդիչ 0 կետից սկսելու վարքագծի հետ»:
Կանոնակարգվում են հարկային և մաքսային ծառայություններում ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու հետ կապված իրավահարաբերությունները
Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հարկային եւ մաքսային ծառայությունների ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման ընթացքում առաջացող իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հարկային եւ մաքսային ծառայություններին վերաբերող օրենքներում առաջարկվող լրացումներով հարկային


















































