Օրվա լրահոսը

2023-ին ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2 տոկոսով. Քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կադաստրի կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին: Զեկուցվել է, որ 2023թ. իրականացվել և շարունակվում են ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ծածկված համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտման, կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքները։ Գործում

Ո՞վ էր Ավետիսյանների սպանության պատվիրատուն ու իրական մարդասպանը․ 9 տարի անց էլ գյումրեցիները չունեն այս հարցի պատասխանը

Այսօր լրացավ գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության 9-րդ տարին, սպանություն, որն այդպես էլ շատերի համար մնաց առեղծվածային, չբացահայտված։ Գյումրու քաղաքային իշխանություններն այսօր ծաղիկներ են խոնարհել սպանդի ենթարկված ընտանիքի անդամների շիրիմին։ Քաղաքապետարանի էջին հետևող գյումրեցիները 9 տարի անց էլի նույն հարցն են հնչեցնում՝ ո՞վ բնաջնջեց Ավետիսյանների անմեղ ընտանիքը՝ չխնայելով անգամ երկու մանկահասակ երեխաներին, ինչո՞ւ,

Նախագահն ազատել է, վարչապետը՝ վերանշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սամվել Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Անդրանիկ Սիմոնյանը և Արամ Հակոբյանն ազատվել են ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոններից, այնուհետև վարչապետի որոշումներով՝ վերանշանակվել: Հիշեցնենք, որ, ինչպես պարզաբանել են վարչապետի աշխատակազմից՝ այդ գործընթացը օրենքի շրջանակներում է՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններից հետո, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից

«100 հազարավոր բնակիչներ, որ մի շաբաթում դուրս են գալիս, էլ ո՞նց կոչես, հո տուրիստ չե՞ն գնացել արտասահման, ծիծաղելի է ուղղակի». Արա Ղազարյանը՝ Մարիա Զախարովային

Պաշտոնաթող դատախազն ասաց՝ այստեղ արդեն ցեղասպանություն է իրականացվում, բլոկադան ցեղասպանության գործիքներից մեկն է, 49 հոդվածի կետերից մեկն է՝ կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելը: Դատախազն ասաց, որ արդեն իսկ այդ բլոկադան ցեղասպանության, էթնիկ զտման եղանակներից մեկն է:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խնդրահարույց և չհիմնավորված է բնութագրում Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերի բազմապատիկ անգամ բարձրացումը

Հայտարարություն՝ Երևան համայնքում վճարովի ավտոկայանտեղիների տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի մասին 12 հունվարի, 2024 Սկսած 2016 թվականից առ այսօր Երևան քաղաքում լուրջ հիմնախնդիր են համարվում վճարովի կայանտեղի կոչված «կարմիր գծերի» համար ամեն տարի սահմանվող ապօրինի պարտադիր վճարները: Ի սկզբանե այդ իրավակարգավորումը եղել է ապօրինի, ինչը երկար տարիներ եղել է քաղաքացիական հասարակության քննադատության լուրջ թիրախ: Այդ

«Հարմարվել հնարավոր է» ասողները պետք է ընդդիմության շրջանակներից ամբողջությամբ դուրս մնան». Աննա Մկրտչյան

Աշխարհակարգ է փոխվում, որից Հայաստանը մնացել է դուրս, որովհետեւ ասելիք չունի. խաղաղության խաչմերուկն ասելիք չէ. Վահագն Մելիքյան

Արմեն Աբազյանի ազատումն ու վերանշանակումն ԱԱԾ տնօրենի պաշտոնում պայմանավորված է օրենքի փոփոխություններով. «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը և վերանշանակումը պայմանավորված է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Աշխարհը խաղաղութեան եւ հաղորդութեան նոր սերմերու բողբոջներ տեսնելու կարիքն ունի․ Ֆրանչիսկոս Պապ

Vatican News. Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը այսօր՝ 12 Յունուարին, Քոնչիսթորօ դահլիճէն ներս ընդունեց Ուղղափառ եկեղեցիներու եւ Արեւելեան ուղղափառ եկեղեցիներու հետ մշակութային համագործակցութեան կաթողիկէ կոմիտէի անդամները՝ Կոմիտէի ստեղծման 60ամեակի առթիւ։ Ան իր պատգամին մէջ առաջին հերթին երախտագիտութիւն յայտնեց Քրիստոնեաներու Միութեան Խթանումի Վերատեսչութեան պատասխանատուներուն, որոնց ղեկավարութեամբ կ’իրագործուի «Եկեղեցւոյ հանդէպ սիրոյ այս ուղեւորութիւնը», եւ Կաթողիկէ ակադեմիական հաստատութիւններուն, որոնք Ուղղափառ

Դեսպան Մարագոսը ողջունում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակության այցը Հայաստան

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ողջունում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակության այցը Հայաստան: Պատվիրակությունը Հայաստան է այցելել հունվարի 9-11-ը և քննարկել Խաղաղության եվրոպական hիմնադրամի միջոցով հնարավոր համագործակցության տարբերակները», – «X» սոցիալական ցանցում գրել է ԵՄ դեսպանը։

Տեղեկությունը, ըստ որի` Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում իրականացրել է խուլիգանություն, նույնպես հերյուրանք է. Վարազդատ Հարությունյան

Ձերբակալման պահին գեներալ Խաչատրյանը գտնվել է ինձ հետ․ մենք միասին պատրաստվում էինք դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին։

«Բացառապես մրցույթային ընթացակարգով». ՆԳՆ պարզաբանումը Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսից շուրջ 170 միլիոնի գնման վերաբերյալ

Հայտերի գնահատման արդյունքում «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն ճանաչվել է ընտրված մասնակից, որի հետ կնքվելու են ԿԱՍԿՈ ապահովագրության ծառայությունների պայմանագրեր։

«Ալիեւի հայտարարությունները նրա մասին են, ինչի շուրջ ընթանում են բանակցությունները». Քրիստինե Վարդանյան

«Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ոչնչով չի տարբերվում Արմեն Աշոտյանի դատավարությունից»,- կարծում է Վահե Հովհաննիսյանը:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ստեֆան Սեժուղնեին Ֆրանսիայի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ

«Սրտանց շնորհավորում եմ Ստեֆան Սեժուղնեին արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ և իմ բարեմաղթանքներն եմ հղում իր բարձր առաքելության մեջ», – «X» սոցիալական ցանցում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Անհամբեր սպասում եմ միասին աշխատելուն և հայ-ֆրանսիական բարեկամությունն ու գործընկերությունն ամրապնդելուն», – գրել է Միրզոյանը:

Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 29-Ա ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Կարեն Սամվելի Սարգսյանին 2024 թվականի հունվարի 15-ից ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

«ՔՀԿ չափիչ»-ի նոր զեկույցում առաջարկություններ են ներկայացվում քաղաքացիական հասարակության իրավազորման վերաբերյալ

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ՔՀԿ միջավայրի ընդհանուր գնահատականը 2023 թվականին 2022 թվականի համեմատ չի փոխվել (առավելագույն 7-ից 4,8 միավոր):

«Արցախի լուծարման որոշումը կայացվել է Մոսկվայում, իրագործվել է Արցախում, բայց իրագործման քավորն ու պապան Նիկոլ Փաշինյանն է»․ Լեւոն Հայրյան

«Եթե Հայաստանում շուտափույթ չլինի հայասեր եւ հայրենասեր իշխանություն, ապա Արցախի նման աշխարհի երեսից ջնջվելու է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ ՀՀ փրկությունն իր ինքնիշխանությունը պահելն է, որի միակ գրավականը Արցախի Հանրապետությունն է»։

ՔՊ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Կարեն Թումանյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ: ՀՀ ԱԺ

Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիները ՄԻՊ-ին ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը հունվարի 12-ին համատեղ այց են իրականացրել Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին: 📢 Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գործընկեր կազմակերպության «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության և ՆԳՆ

Վարդան Սմբատյանը` ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վարդան Սմբատյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ: Վարդան Արարատի Սմբատյանի կենսագրությունը  Ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում: 1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 1996-1997թթ. – ՀՀ ՊՆ Կապանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի

Թենիսի կորտերի տարածքը տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը. Factor.am

Factor.am. «GreenRock Management Group» ընկերությունը, որը դիմել է Երևանի քաղաքապետարան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում կառուցապատում իրականացնելու համար, պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Evocabank-ի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Evocabank-ի պաշտոնական տեղեկագրից, որտեղ նաև նշված

«Խորը մտահոգությամբ ընդունեցինք մի խումբ ֆաշիստ երիտասարդների երթը, որը տեղի ունեցավ հունվարի 1-ին Երևանի կենտրոնում»․ Մարիա Զախարովա

Մարիա Զախարովան նշեց, որ, իհարկե, զարմացած են, որ հայ իրավապահները որևէ կերպ չեն միջամտել ցույցի մասնակիցներին, որոնք տեսախցիկների առաջ, ԶԼՄ-ների ներկայությամբ ցուցադրել են իրենց քաղաքական կողմնորոշումը՝ ձեռքեր բարձրացնելով նացիստական ողջույնի ձևով։

20 օր առաջ նորոգած Բաբաջանյան փողոցում 2 մեքենա ընկել է փոսը

«Ա1+». Բաբաջանյան փողոցն է, 20 օր առաջ էին վերջացրել մեկ ամիս տեւած ու ամբողջ փողոցը փակած աշխատանքները, այսօր 2 մեքենա միաժամանակ ընկել է փոսը: «Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է տարածել: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Մարդիկ, որոնք հայտարարում են նման բաներ, չափի զգացողությունը կորցրել են»․ Մարիա Զախարովան՝ Սարգիս Խանդանյանի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հայտարարություններին, ասաց․ «Արևմուտքին հաճոյանալու ձգտման համար չարժե ընկել աբսուրդի մեջ և ծայրահեղությունների գիրկը»։

«Երևանում ապրելն ավելի թանկ է, քան նույնիսկ Մոսկվայում»

Հայաստան մտած կապիտալը հիմնականում ներդրվում է շինարարության մեջ։

Գլխավոր ճարտարապետի հաստիքը վերացրել են, իսկ ինքնագործունեությունը ահավոր վատ հետեւանքներ կարող է ունենալ. Լեւոն Իգիթյան

«Սպարտակ» մարզահամալիրի տարածքի նշանակությունը պետք էր պահպանել եւ այժմյան դարձնել. Լեւոն Իգիթյան

Պատերազմում զոհված զինծառայողների մասունքների՝ արտերկրում փորձաքննությամբ եւ ՀՀ-ում մի քանի անգամ հաստատված հուղարկավորումը պետությունը կանի՝ եթե հարազատները հրաժարվեն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ զինծառայողների մասունքներն անգամ սառնարանային պայմաններում տարիներով պահպանելը ճիշտ չէ, պետք է հուղարկավորվեն

Թուրքիան և Ադրբեջանը Արցախին վերաբերող 8.3 մլն դոլարանոց դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել

Ermenihaber. Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վավերացված համաձայնագիրը։ Պաշտոնաթերթում հրապարակվել է 2023-ի դեկտեմբերի 25-ին ստորագրված Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների միջև դրամաշնորհային համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին որոշումը։ Մասնավորապես նշվում է, որ որոշման հիմքում ընկած է «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը և

«Մինչ հնարավոր վերադարձը՝ պետք է անհապաղ անվտանգության երաշխիքներ ապահովել, որպեսզի Ղարաբաղի հայերը ժամանակավորապես մուտք գործեն իրենց տները, այցելեն իրենց հարազատների շիրիմներին»․ Դունյա Միյատովիչ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կարևորել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին բոլոր մեղադրանքները արդյունավետ և անհապաղ հետաքննվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն և արդար, անկախ և անաչառ դատավարությունից հետո մեղավոր ճանաչվեն, դատապարտվեն և պատժվեն:

Ադրբեջանը օգնության 4-րդ խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա

«Ազատություն». Հինգշաբթի օրը Ադրբեջանը օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: Սա Բաքվի՝ Կիևին հատկացվող արդեն չորրորդ օգնության խմբաքանակն է։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031