Օրվա լրահոսը
«Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր». Փաշինյան
«Ինձ պետք են պրոբլեմների լուծումներ: Խնդրում եմ՝ ինձ չտաք որևէ մեկդ բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես, կգաք ու կասեք՝ այս հարցը լուծված է, ու չբացատրեք էլ՝ ինչպես: Ինձ համար կարևոր է, որ հարցը լուծված լինի», նշել է Փաշինյանը:
Արմեն Վարդանյան․ «Շատ մեծ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում Իրանի դեմ, Իրանն էլ իր թշնամիների դեմ է պատերազմ վարում։ Չի բացառվում, որ Իրանն էլ մեկ այլ երկրի տարածքում գործողություն իրականացնի»
Իրանագետի կարծիքով ՝ դժվար է ասել, թե Իրանում իրականացված ահաբեկչության հետեւում ով է կանգնած, քանի որ պետք է հաշվի առնելով, որ հենց Իրանում էլ կան ահաբեկչական խմբավորումներ, որոնք ժամանակ առ ժամանակ Իրանի դեմ գործողություններ են իրականացնում
Ցոլակ Ակոպյանը կշարունակի մնալ ազատության մեջ
Փաստաբան Արսեն Բաբայանն ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ցոլակ Արամի Ակոպյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց դատախազի բողոքը: Դատախազը միջնորդել էր բեկանել հակակոռուպցիոն դատարանի որոշումը և պարոն Ակոպյանին կալանավորել»:
Փարաքարում 2023թ. հունիսին կատարված 42-ամյա կնոջ սպանության վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից Փարաքարում 42-ամյա կնոջը՝ Ն.Ն.-ին, շահադիտական նպատակներով սպանելու, ինչպես նաև՝ սպանության դեպքից ամիսներ առաջ նույն երիտասարդի կողմից համագյուղացիների՝ հոր և որդու դանակահարության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն
ՊԵԿ-ը կհարկի նաեւ սոցցանցերում գովազդը. Ռուստամ Բադասյան
2023 թվականի դեկտեմբերի դրությամբ 3000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել, որ վարձակալական հարաբերություններ ունի։
Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալներ է նշանակել
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վարչապետի այլ որոշումներով Արսեն Խաչատրյանն ու Բագրատ Սողոմոնյանը նշանակել են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալներ:
«Չենք ցանկանում, որ Իսրայելը լարվածությունը սրող քայլեր անի»․ Միլլերը՝ Երուսաղեմում հայերի վրա հարձակումների մասին. «Ազատություն» ռ/կ
«Ազատություն» ռ/կ. ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը՝ մեկնաբանելով Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումները։ Լրագրողի դիտարկմանը, թե Երուսաղեմի հայկական թաղամասի բարձրագույն ղեկավարությունը խոր մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է Գազայի հակամարտությունը՝ հայկական թաղամասից բազմաթիվ հայ քրիստոնյաների դուրս մղելու համար
«Նոր միայն տեղ հասավ, որ սրանք «ապականում են խեղճ ու կրակ վարչապետի բարի համբավը» և «ազնիվ» մղումները` կառուցելու երկիրս». Աննա Կոստանյան
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցից հետո պաշտոնից ազատել է արդեն ՆԱԽԿԻՆ մարզպետ Արամ Խաչատրյանին և քաղաքաշինության կոմիտեի արդեն ՆԱԽԿԻՆ նախագահ Արմեն Ղուլարյանին։ Իսկ դուք կհարցնեք ինչի՞ համար, ընդամենը վոլեյբոլի բռակ ցանցի, անորակ խաղահրապարակներ կառուցելու համար։ Էն, որ սրանցից մեկն (դե որ մարզպետ ա, էդ) «աբիժնիկի»
Մեղադրանքներ սենատոր Մենենդեզի դեմ. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինները կոռուպցիոն ռիսկ են նկատել և մեղադրել դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզին՝ Կատարի թագավորական ընտանիքի անդամին Նյու Ջերսիի գործարարներից մեկի հետ ծանոթացնելու մեջ, որը ներդրումներ էր փնտրում անշարժ գույքի շուկայում: Իրավապահների ներկայացմամբ, մերձավորարևելյան այդ երկրի ներկայացուցիչը, ում ինքնությունը չի հրապարկվում, եղել է Կատարի ներդրումային ընկերության տնօրեն, որն այնուհետև միլիոնավոր դոլարներ է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Երևան քաղաքում` Հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան,
Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անձնական օգնականի ծրագրի շահառուների ցանկը կընդլայնվի
Նախագիծը կառավարությունն ընդունեց՝ լրամշակման պայմանով
Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնից: Հայկ Հմայակի Հարոյանի կենսագրությունը Ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 07-ին, Երևան քաղաքում: 2001թ. ավարտել է ՌԴ ռազմական համալսարանի
«5 ամիս չկարողացա բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել». Նիկոլ Փաշինյան
Ինչո՞ւ են Արմեն Ղուլարյանն ու Արմեն Խաչատրյանն ազատվել պաշտոններից
«Հաջողության ջենթլմենները» եւ հայ գիտնականները. Նիկոլ Փաշինյանի համեմատությունը
«Հունվարի 1-ից, արդեն երրորդ անգամ անընդմեջ, Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացավ, ընդ որում՝ պրոցեսը դեռ չի ավարտվել». այսօր կայացած կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդ որում, ունենք մինչև 300 տոկոսով աշխատավարձի բարձրացումներ: Մեր հարգարժան դոկտորները և գիտությունների թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձը բարձրացրել են և դեռ բարձրանալու են, որպեսզի
Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Սեյրան Օհանյանի գործից հայտնի «Երասխ 2» զորամասն ամրակցվեց պետական գույքի կառավարման կոմիտեին
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 15 տարի առաջ օտարված «Երասխ 2» զորամասի հողամասն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին. այսօր նման որոշում կայացվեց ՀՀ կառավարության նիստում։ Այս հարցը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռ նախորդ նիստում էր զեկուցել: Հիշեցնենք, որ զորամասի տարածքն օտարվել է 2009 թվականին։ Հիշեցնենք նաեւ, որ խոսքը Արարատի մարզի
Կաշվի արտահանումը Հայաստանից 6 ամսով արգելվեց
ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում որոշեց՝ 6 ամսով արգելել է կաշվի արտահանումը Հայաստանից:
Մեր բարեկամ Իրանի դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչությունները մեր տարածաշրջանին լարվածություն հաղորդելու ևս մեկ գործոն են․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իրանցի հայտնի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի հիշատակի օրը, նրա իսկ գերեզմանի մոտ ահաբեկչություն իրականացնելը կրկնապատկում է այդ ոճրագործության ծանր հետևանքները: Սոլեյմանին բացի իր երկրի մարտիկը լինելուց նաև հայերիս լավ բարեկամն է եղել: Մեր բարեկամ Իրանի դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչություններն անթույլատրելի եմ համարում, և սա մեր տարածաշրջանին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվեցին պաշտոններից
ՀՀ կառավարության որոշումներով այսօր պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Այս հարցերը ներառված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Հիշեցնենք, որ օրերս Լոռու մարզ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր դպրոցների հիմնանորոգման եւ կահավորման որակից՝ հայտարարելով, որ չի հանդուրժելու նման իրավիճակ։ Այսօր աշխատանքից ազատված պաշտոնյաները նրան ուղեկցում էին
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։ Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ
Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների մեծությունը Երևանի 2024-ի բյուջեում 2023-ի համեմատ ավելացել է 86.6%-ով
Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Երևան քաղաքի 2024 թ. բյուջեն։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևանի ավագանու կողմից հաստատված բյուջեն, որի համատեքստում անհրաժեշտ է արձանագրել հետևյալ կարևոր մտահոգությունները։ Այսպես՝ Բյուջեով ծրագրվում է եկամուտների աճ, որը հիմնականում պայմանավորված է տեղական տուրքերի, տեղական վճարների, այդ թվում՝ դրանց դրույքաչափերի բարձրացմամբ և գույքային հարկերի գծով պլանավորվող մուտքերի ավելացմամբ։2024թ. բյուջեով
Ի՞նչ անել
Ն․ Չերնիշևսկու նմանությամբ Կարծես թե նորից Հայաստանի քաղաքական օրակարգում է հայտնվել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։ Առաջին հայացքից, այն կարող է տրամաբանական թվալ։ Ունենք մի կողմից «խաղաղության» անվան տակ, հերթական նվաստացուցիչ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուն պատրաստ իշխանություն, մյուս կողմից տարբեր ձևաչափերով իշխանափոխությունը ձախողած ընդդիմություն։ Իշխանությունը կամ արտահերթ ընտրությունների կգնա մինչև «խաղաղության» փաստաթղթի ստորագրելը, կամ դրանից հետո՝ կախված
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Սույն թվականի հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 3-ին, ժամը 23:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44.35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել
Այս իշխանությունները հոյակապ կռվել գիտեն, ու քաջաբար պարտվում էին, հերոսաբար տարածքներ զիջում․ կռվելը դա է․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» – ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձում նշել է. «Մենք կռվել գիտենք, և հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին»: ՉԻ. Դե, դա դեռ պատմությունն է ցույց տվել, որ պատերազմներում կռվել չիմացողներն են հաղթում, իսկ առավել չիմացողներն ընդհանրապես հակառակորդին ստիպում էին կապիտուլյացիայի ենթարկվել: Բա չէ, 1990-ականները: Յանի էդ ի՞նչ էր: Մենք կռվել չգիտեինք,
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և
Ինչ զարգացումներ կարող են լինել 2024 թվականին․ «Անալիտիկոն»
Եթե 2022 թվականը հայ ժողովուրդն ամփոփում էր Լաչինի միջանցքի փակմամբ, շրջափակված, աշխարհի հետ կապը կորցրած Արցախով, ապա մեկ տարի անց Արցախում այլևս հայ չի մնացել։ Ադրբեջանն ավելի քան տասն ամիս տևած բլոկադայից հետո, ի վերջո, բացեց Լաչինի միջանցքը՝ հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականությունը ավարտին հասցնելու նպատակով։ Մարդկային ու տարածքային կորուստներով, անձնական ու հավաքական
Գավառական վրեժխնդրության մակարդակը
Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելն ավանդույթ էր, որ գոյություն ուներ դեռեւս Վազգեն Առաջին Վեհափառի ժամանակներից: Այդ ավանդույթից հրաժարվելը ներկայիս իշխանությունների նեղմտության արտահայտությունն է: Երբ մտածողության մակարդակը սահմանափակվում է մանր, գավառական վրեժխնդրությամբ, չի բարձրանում պետական եւ, առավել եւս, միջազգային մակարդակի, դա, անշուշտ, տխուր երեւույթ է: Ավտորիտար երկրներում բոլոր պետական որոշումներն ընդունվում են առաջին դեմքի
Ինչով է պայմանավորված մեզի դեղին գույնը․ նոր հետազոտություն
ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի 2024 թ․-ի հունվարի 3-ի մամուլի հաղորդագրությունը, որը հրապարակվել է Nature Microbiology ամսագրում, տեղեկացնում է՝ հետազոտողներին վերջապես հաջողվել է պարզել, թե ինչու է մեզը դեղին գույնի։ Ինչպես ասում է համալսարանի բջջային կենսաբանության և մոլեկուլային գենետիկայի ամբիոնի դոցենտ, հետազոտության առաջատար հեղինակ Բրանթլի Հոլլը, «այս ֆերմենտի հայտնաբերումը վերջապես բացահայտում է մեզի դեղին գույնի առեղծվածը»։ «Ուշագրավ
Նիկոլ Փաշինյանը դժգոհ է բասկետբոլի վահանակների չափերից
Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում, ուր նրան ուղեկցել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, դժգոհ է մնացել կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքից, հատկապես կրթօջախներում կառուցված մարզադահլիճների որակից․ «Այդքան էլ լավ օրից չէ, որ որոշել եմ՝ որտեղ դահլիճ, դպրոց կառուցվի՝ պետք է անպայման գնամ, տեսնեմ, որովհետև զգում եմ, եթե չգնամ, տեսնեմ, այնպես չէ, որ իմ գնալ, տեսնելով


















































