Օրվա լրահոսը

«Ասում են՝ հոկտեմբեր ամսվա թոշակն ստանալու համար պետք է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերենք»․ արցախիցներին վճարվում է սեպտեմբերի թոշակը

Արցախցիները գերադասում են կառավարության առաջարկած փախստականի ժամանակավոր կարգավիճակ ստանալ, քանի որ հույս են փայփայում, որ մի օր կվերադառնան Արցախ։

Եթե հավատարիմ մնանք Ալմա-Աթայի հռչակագրին, ոչ «անկլավները», ոչ էլ ԼՂՀ տարածքը չեն գտնվել Ադրբեջանի «գոյություն ունեցող սահմաններում». հայտարարություն

Վճռական միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն ԼՂՀ հայերի, պատժամիջոցներ կիրառել ժողովրդին ագրեսիայի և ցեղասպանության ենթարկած պետության նկատմամբ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 23.0°C (2020թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան

«Կարծում ենք՝ սա թեստ էր տեսնելու, թե ընտրություններն ազգային մակարդակով ինչպիսին կլինեն». ԵԽ Կոնգրեսի զեկուցողը՝ Երեւանի ընտրությունների մասին

«Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մենք տեսանք երբեւէ Երեւանում գրանցված մասնակցության ամենացածր ցուցանիշը։ Դա իրոք մտահոգիչ էր»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցի հեղինակ, ԵԽ Կոնգրեսի՝ Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկող պատվիրակության ղեկավար Կարլա Դեյոնգեն։ Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում Կոնգրեսն ընդունեց Երեւան քաղաքի ավագանու

Գևորգ Դանիելյան. Ընդդիմությունը մնաց իշխանական դիրքերում, իշխանությունն էլ դուրս չեկավ ընդդիմադիր դիրքերից

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Ընդդիմությունը, մեծ հաշվով, մնաց իշխանական դիրքերում, իշխանությունն էլ դուրս չեկավ ընդդիմադիր դիրքերից: Եվ այս համատեքստում գլխիվայր շրջվել են իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերության գրեթե բոլոր կանոնները՝ սկսած նրանից, որ հիմնականում իշխանությունն է քննադատում ընդդիմությանը և բողոքում, որ վատ ընդդիմություն ունի…

«ՀՀ քաղաքացի դառնալով՝ արցախցին կզրկվի գույքի փոխհատուցման ու Արցախի Հանրապետության հանդեպ պահանջատիրությունից»

«Առավոտի» զրուցակիցն է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։ – Տիկին Քարամյան, կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց  ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը։ Նշվում է, որ ըստ այդմ՝ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը եւ իրավունքների ու պարտականությունների շրջանակը։ Մենք գիտենք, որ վերջին երեք տարիներին

«Մենք անընդհատ մտածում ենք՝ մեր դժբախտությունների պատճառը փողի քանակի մեջ է, մեր նախարարներն էլ զերծ չեն այդ մտայնությունից». Վահե Հովհաննիսյան

Թունյանը նախարարին հարցրեց՝ «հիմա դուք քննարկո՞ւմ եք այնպիսի տարբերակ, որ չեմ ասում մարդկանց դատեն, բայց գոնե գումարը չծախսելու համար էլ որոշակի պատասխանատվություն լինի, որովհետեւ այդ գումարը չծախսելով, ոչ արդյունավետ ծախսելով՝ ոչ պակաս վնաս են հասցնում տնտեսությանը»:

Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է 4500 դոլար կաշառք ստանալու մեղադրանքով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչի պաշտոնը, Վ. Կ.-ի օգտին իր իշխանական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու

«Այս մեկ շաբաթն իսկական տոն կլինի Արարատի մարզի բնակիչների համար». Արտաշատի թատրոնի տնօրեն

Նոյեմբերի 1-ից մեկնարկում է Հանրապետական թատերական փառատոնը

Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնում են. «8 գյուղերն ազատելու համար մեկ-երկու ժամն էլ բավարար է»

8 գյուղերն ազատելու համար Ադրբեջանի մեկ կամ երկու ժամն էլ բավարար է։

Չեմպիոն թոռնիկը միայն մեդալներն է բերել Արցախից, պապը՝ հոր պատրաստած նարդին

Արցախցի ընտանիքը գոյատեւում է կառավարության տրամադրած աջակցությամբ Ավանեսյանների ընտանիքը եւս բռնի տեղահանվել է Արցախից՝ Ստեփանակերտից: Հայրենի քաղաքից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին եւ այժմ ապրում են Նուբարաշենում։ Ընտանիքը բաղկացած է 7 անձից, ընտանիքի ավագներ տատն ու պապը, մայրն ու հայրը եւ իրենց երեք զավակները։ Արփի Ավանեսյանը 17 տարեկան է, այժմ սովորում է Երեւանի դպրոցներից մեկում՝

Մաքսանենգ ճանապարհով ՀՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքն է կանխվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և  Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված

Հազվագյուտ սև անգղը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունքի մարզի Մարտունի բնակավայրում նկատվել է հյուծված գիշատիչ թռչուն: ԲԸՏՄ Գեղարքունիքի տեսուչները պարզել են, որ թռչունը հանդիսանում է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված հազվագյուտ տեսակի սև անգղի առանձնյակ (լատ.՝Aegypius monachus), որն անմիջապես տեղափոխվել է Երևան՝ կենդանիների և թռչունների համար նախատեսված

«Այն գումարները, որոնք հատկացվում էին ԼՂ-ին՝ որպես միջպետական վարկ, այդ գումարները այլեւս կկարողանանք ծախսել». ԶԼՄ-ի նոր «տաբուներով» մեկնարկեց բյուջեի քննարկումը

ՊՆ-ի ծախսերը կազմելու են 555 մլրդ դրամ, դրանք 7%-ով ավելի են, քան 2023-ին ու կազմում են ՀՆԱ-ի 5,3%-ը: Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է 755 մլրդ դրամ, դա 16%-ով ավելի բարձր է, քան 2023-Ին, ՀՆԱ-ի 7,2%-ն է կազմելու: Առավել նշանակալի է կրթության ոլորտին հատկացվող ծախսերի աճը, որը կազմելու է 289 մլրդ դրամ, դա 39%-ով ավելի է, քան 2023-ին:

Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններն ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման ճանապարհներին. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի:

«Համաս»-ի ֆիդայիները, ինչպես կոչենք, կարողացան ուժ թելադրել աշխարհին

Հարցազրույց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան, արեւելագետ Արարատ Կոստանյանի հետ – Պաղեստինա-իսրայելական պատերազմը ինչու տեղի ունեցավ, արդյոք, «Համաս»-ը լավ հաշվարկե՞լ էր իր քայլերը, իսրայելյան հնարավոր պատասխանը: – Եթե դիտարկենք երկարամյա այս թնջուկը, առճակատումը, բախումը, ինչպես կուզեք ասեք, սա պայքար է: Վերջին տասնամյակներում, «Համաս»-ը, նրա ենթակայության տակ գտնվող ուժերն ավելի համարձակ գործողություններ ձեռնարկեցին, սկսեցին տեղերում իրենց ռազմական պատրաստությունները

Կոտայքի մարզում թալանել են ոսկու վերամշակման արտադրամասը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 41-ամյա Համբարձում Հ․-ից, որը հայտնել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում գտնվող «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ավտոպարկի տարածքից խոշոր չափի գողություն է կատարվել։ Տեղում Համբարձում Հ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժ.11.30-ն ընկած ժամանակահատվածում

Չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի․ Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)  նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի պատկերացնում Հայաստան ապագան առանց այդ կառույցի։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին Բորդյուժան հայտարարել է բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ  քաղաքական ուժերի հետ, կարծում եմ սրանք ժամանակավոր երևույթներ են, ամեն դեպքում Հայաստանը կլինի Ռուսաստանի, Բելառուսի

Ադրբեջանը և Չինաստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որն այցով գտնվում է Չինաստանում,  հանդիպել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Գուան Յուֆեի հետ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։        

Մեկ գլուխգործոցի պատմություն

Խաչատրյանի «Դիմակահանդեսն» այս օրերին շրջում է Ֆրանսիայում Արամ Խաչատրյանի ստեղծագործական հարուստ ժառանգության մեջ կան բազմաթիվ գործեր, որոնցով հիանում է աշխարհը։ Դրանց թվում է հիասքանչ «Վալսը»՝ գրված Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար։ Հաճախ ասվում է, որ Խաչատրյանն ունի երեք բալետ՝ «Սպարտակ», «Գայանե» եւ «Դիմակահանդես», բայց դա այդպես չէ։ 1982թ. կոմպոզիտորի սանը՝ Էդգար Հովհաննիսյանը ստեղծել է «Դիմակահանդես» բալետի

Ֆիլմ՝ «մարդացող»  կին ռոբոտ Ռոզալիի մասին

Ռոզալիի «մարդ դառնալը» ներկայացվում է հումորային ժանրով

ԻԻՀ քաղաքացու կողմից հիմնադրված ՍՊԸ-ի ներմուծած շուրջ 1900 տոննա միրգն իրացվել է, սակայն հարկային հաշվարկներում չի արտացոլվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ հարկ վճարողներ ՀՀ տարածք ներմուծված միրգ-բանջարեղենն իրացնում են առանց հաշվարկային փաստաթղթերի կամ  դուրս են գրում ոչ իրական արժեքներով հաշվարկային փաստաթղթեր։

«Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը»

Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է այսօր։

Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության նախնական արդյունքները

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում կայացել են համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Քվեարկության նախնական արդյունքները հետևյալն են․ Վերին Դվին համայնք– համայնքի ղեկավարի թեկնածուներ Զաքարյան Դմիտրի Միխայիլի 42 քվե Յակովլեվ Վյաչեսլավ Իվանի 138 թվե Պետրովա Լյուդմիլա Ալեքսանդրի 626 քվե Ընտրողների ընդհանուր թիվը՝1545, քվեարկությանը մասնակցել է 818-ը։

Որտեղից է գալիս Ալիևի ոգեշնչանքը՝ մշակելու այսպես ասած, «Արեւմտյան Ադրբեջանի» վերականգնման ծրագրեր. «Հայացք Երևանից»

Ցանկացած էթնիկ փոքրամասնության համախմբումը միշտ էլ հղի է եղել քաղաքական բարդություններով։
Որ այս ոչ միանշանակ հանգամանքը Ռուսաստանը լավ է հասկացել, երեւում էր Հայկական մարզի սահմանների որոշման ձեւից։

Արցախից բռնի տեղահանված և Մասիսում վերաբնակեցված մի խումբ փոքրիկներ այցելեցին Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարան

Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Արցախից բռնի տեղահանված և Մասիս համայնքում վերաբնակեցված մի խումբ փոքրիկներ իրենց ծնողների հետ և ուղեկցությամբ Բարեշնորհ Աշոտ սրկ. Սարոյանի, այցելեցին Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարան: Երեխաներին դիմավորեց Համերգային բաժնի ղեկավար Կատարինե Հովսեփյանը: Փոքրիկները եղան թանգարան-ինստիտուտում և ծանոթացան մեծանուն երաժիշտ Կոմիտաս վարդապետին առնչվող անձնական իրերի և վավերագրերի հետ: Այցելության շրջանակներում

Տարբերությունը մեծ է «բռնի տեղահանված» և ուղղակի «տեղահանված» բառերի. «Հայացք Երևանից»

Տարբերությունը մեծ է «բռնատեղահանված» եւ ուղղակի «տեղահանված» բառերի։ Սեպտեմբերի 19-20-ի պատերազմական մղձավանջը չլիներ, մենք դեռ Արցախում կլինեինք` մեր աշխատանքին, մեր առօրյա կյանքով: Արցախցին սուսուփուս, հենց այնպես իր տնից դուրս եկողը չէր, չխուսափենք «բռնի տեղահանություն» բառեզրի գործածությունից, երբ, ցավոք, վերջերս ՄԱԿ-ն էլ համարեց, որ էթնիկ զտում չկար Արցախում, միաժամանակ Իսպանիայի Գրանադա քաղաքում քառակողմ հանդիպման ժամանակ եւս

Հուշագրի ստորագրումը կդյուրացնի նաև աշխատուժի փոխանակման գործընթացը. Նարեկ Մկրտչյանն Իրանում է

Հոկտեմբերի 29-ից 31-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև միջին

Հարավկովկասյան զարգացումներն Իրանի համար ունեն գոյաբանական բնույթ, քանզի Իրանի ներսում ադրբեջանական անջատողականության սպառնալիքներ կան. «Հայացք Երևանից»

Հարավկովկասյան զարգացումներն Իրանի համար ունեն գոյաբանական բնույթ, քանզի Իրանի ներսում ադրբեջանական անջատողականության սպառնալիքներ կան:

Այլասիրությո՞ւն, օտարամոլությո՞ւն, հարմարվողականությո՞ւն, թե՞ ազգային բարդույթ

Պետական մտածողություն չունեցող ժողովուրդ ենք և ոչ թե մտածում ենք պետության ամրապնդման, ըստ այդմ դաշնակիցներ ունենալու մասին, այլ միայն ցանկացած եղանակով իրավիճակին հարմարվելու, ոչ թե դաշնակիցներ ունենալու, այլ հանուն փողի, մեր կարճ խելքով, հարուստ հովանավորներ փնտրելու մասին։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031