Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մեկ շաբաթն իսկական տոն կլինի Արարատի մարզի բնակիչների համար». Արտաշատի թատրոնի տնօրեն

Հոկտեմբեր 30,2023 13:10

Նոյեմբերի 1-7-ն անցկացվելու է «Հանրապետական թատերական փառատոն»՝ նվիրված Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պետական կարգավիճակ ստանալու 90 եւ շենքի կառուցման 80-ամյակներին:

«Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը լեգենդար պատմություն ունեցող թատրոն է, շատ արժանի թատրոն, այդ իրադարձությունները պարտավոր էինք նշել, դրա համար էլ որոշեցինք փառատոն իրականացնել: Հանդիպում ունեցանք Արարատի մարզպետի հետ, ով ամեն ինչ արեց, որպեսզի փառատոնը կայանա»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Հայաստանի թատրական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նա տեղեկացրեց, որ փառատոնի բացումը կկայանա  Համազգային թատրոնում՝ «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ, այնուհետեւ հանրապետության մյուս թատրոնները կներկայանան իրենց լավագույն ներկայացումներով. «Ես կարծում եմ, որ թատերական տոնը կկայանա, եւ փառատոնը արժանի նվեր կլինի թատրոնի հոբելյանին: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այսօր բավական հստակ, ժամանակակից շնչով աշխատում է, հետաքրքիր ներկայացումներ են ցուցադրվում, իսկ Կամո Նաղդալյանի՝ տնօրեն դառնալուց հետո թատրոնի աշխատանքը մի նոր թափ է ստացել»:

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանի խոսքով, թատրոնի հոբելյանի առիթով մի շարք ծրագրեր են իրականացնում. « Այս տարվա ընթացքում մեր թատրոնը մասնակցել է նաեւ երեք թատերական միջազգային փառատոների: Ունենք գրքի շնորհանդես, որի հեղինակը մեր թատրոնի գրական մասի վարիչ Ռոբերտ Առաքելյանն է: Նոյեմբերի 15–ից մեզ մոտ լինելու է նկարների ցուցահանդես: Նոյեմբերի 1-7-ն էլ կայանալու է Հանրապետական թատերական փառատոնը: Ծրագիրը բավականին հագեցած է լինելու, մասնակցելու են հանրապետության 9 թատրոններ: Եվ այս մեկ շաբաթն իսկական տոն է լինելու Արարատի մարզի մեր բնակիչների համար»:

Կամո Նաղդալյանը հրավիրեց փառատոնին մասնակցելու նաեւ հարակից մարզերի բնակիչներին: «Սա բացառիկ հնարավորություն է՝ ձեր սիրելի թատրոններն ավելի մոտ են լինելու: Կարող եք վայելել նրանց ներկայացումները»,-ասաց թատրոնի տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031