Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյան․ ԼՂ-ից բռնի տեղահանվածները ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ ավելի բարձր պաշտպանություն կունենան

ՆԳ փոխնախարարի ներկայացմամբ՝ Արցախից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը տրամադրվում է ավտոմատ կարգով, նրանք այս կարգավիճակի շնորհիվ օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից

«Ադրբեջանի պնդմամբ՝ որոշ տեղերում նաեւ մենք ենք իրենց գյուղերում ու տարածքում գտնվում․ այո, պետք է դուրս գանք այդ տարածքներից»․ Ալեն Սիմոնյան

«Ադրբեջանի ընկալմամբ էլ մեր նպատակն ամբողջ Ադրբեջանը ոչնչացնելն է, Բաքու հասնելն է եւ Տիգրան Մեծի Հայաստանը վերականգնելը»։

ԵՄ գագաթնաժողովի բանաձևում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը

«Ազատություն». ԵՄ երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում դաշինքն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը և ընդգծել իր շարունակական աջակցությունը առաջ մղելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատելը՝ հիմնված ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա»։ Եվրոպական խորհուրդը նաև կարևորում է Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են

Իրանի ցամաքային զորքերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում

Իրանի բանակի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել, որոնց նպատակն է զորամասերի մարտունակության գնահատումը, ինչպես նաև նոր զինատեսակների փորձարկումը, դիմագրավումը հնարավոր սպառնալիքներին: «Էկտեդար 1402» («Հզորություն» 2023) անունը կրող զորավարժությունները տևելու են 2 օր և անցկացվում են Նասրաբադ շրջանում՝ Սպահան քաղաքից ոչ հեռու: Զորավարժություններին մասնակցում են բանակի տարբեր ստորաբաժանումներ` հետևակային, հրթիռային, ավիացիոն և այլն:

«Հոկտեմբերի 27-ի կարեւոր վկաներից մեկը Ալեքսան Հարությունյանն է, քանի նա կա, գործը բացահայտվելու շանս ունի»․ Անդրանիկ Քոչարյան

«Մինչեւ Հոկտեմբերի 27-ի մյուս տարելիցը, 25 տարին լրանալը դատախազությունը մեր հասարակությանը կարող է ներկայացնել նաեւ ցանկալին»։

Արցախից բռնի տեղահանված 100 հազար քաղաքացի արդեն ստացել է 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բուժառուներն ու նրանց խնամողները ներառվելու են աջակցության ծրագրում

«Ես ո՞նց կարող եմ գոհ լինել, եթե առ այսօր Հոկտեմբերի 27-ը լիարժեք բացահայտված չէ»․ Ստեփան Դեմիրճյան

Նա նշեց, որ Հոկտեմբերի 27-ը ծանրագույն հարված էր մեր պետությանը եւ պետականությանը։

Կարեն Կարապետյանն Անձնական տվյալների պաշտպանության գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության նորանշանակ պետ Գրիգոր Ներսիսյանին: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Գրիգոր Ներսիսյանին և հույս հայտնել, որ վերջինիս մասնագիտական հարուստ փորձառությունը կգործի ի շահ գործակալության զարգացման: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև գործակալության նախկին պետ Գևորգ Հայրապետյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Կարեն Կարապետյանը նշել

Մենք հենց այդ հարցն ենք ուզում հասկանալ՝ որն է այդտեղ սպառնալիք. Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է քաղաքական ֆարս

«Թե Մարտի 1-ի, թե Հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դերակատարներին բոլորս գիտենք, մնում է պատիժներ լինեն»․ Ալեն Սիմոնյան

Հարցին, թե նախկին նախագահնե՞րին նկատի ունի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Առանց մեկնաբանության, չեմ ուզում որեւիցե ձեւով հիմա ազդեցություն ունենալ քննության վրա»։

Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում հյուպատոսություն բացել. դեսպան Սիյարտո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Սիյարտոյի այցը Երևան և կարևորել հայ-հունգարական երկխոսության շարունակականությունն ու դրա հետևողական զարգացումը տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության, կրթության, մշակույթի, ավիահաղորդակցության և այլ բնագավառներում փոխգործակցության խթանմանը միտված քայլերը: Պետեր Սիյարտոն շնորհակալություն է հայտնել

Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումները կհանգեցնեն տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը

Կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրները դարձել են «քրոնիկ»

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանը, որպես Թուրքիայի կողմից ժանամակին ստեղծված պետություն, ունի հայաստանաբնակ բոլոր տարածքները ամբողջությամբ նվաճելու պարտավորություն»

Եվ զարմանալ, թե Ալիեւն ինչու չունի ժամանակ, լինի Գրանադա, կամ այսօր՝ Բրյուսել մեկնելու, բացարձակապես պետք չէ: Ալիեւը ոչինչ չունի խոսելու եւ լսելու, որովհետեւ, ինչպես արդեն համոզվել ենք, դատելով արդյունքներից, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը նահանջողական փիլիսոփայության, այսպես ասած, «խաղաղության» օրակարգի ներքո ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական անթաքույց ցեղասպանական բոլոր ծրագրերը:

Կանխվել է չհայտարարագրված բջջային հեռախոսների խոշոր խմբաքանակի տեղափոխումը

Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման կետով՝ չհայտարարագրման եղանակով, թանկարժեք բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխման դեպք։ Մասնավորապես, Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած տրանսպորտային միջոցի զննությունից պարզ է դարձել, որ բեռնախցիկում առկա է «Apple» ապրանքանիշին պատկանող   «iPhone» տեսակի 150 բջջային հեռախոս: Հեռախոսների ընդհանուր գումարը կազմել է

«Երբ ինձ հանեցին վարչապետի պաշտոնից, տեսեք Հոկտեմբերի 27-ի քննչական գործը ինչ փոփոխություն ունեցավ 180 աստիճանի». Արամ Սարգսյան

«Յուրաքանչյուր մարդ ինքը իր մեջ, իր ներսում Հոկտեմբերի 27-ը ինչ-որ առումով բացահայտել է եւ ունի սեփական մոտեցումները: Արդարությունը, արդարադատությունը հենց այդ իմաստն էլ ունի, որ հանրությանը համոզի քո մոտեցումները կամ ճիշտ էին, կամ սխալ էին, մինչ օրս դա չի արվել»:

ԼՂ հայերի համար տնից հեռանալը միակ հնարավոր տարբերակն էր. Դունյա Միյատովիչի զեկույցը

«Նրանք լքված էին՝ որևէ կողմից չստանալով անվտանգության կամ պաշտպանության հուսալի երաշխիքներ

Զինվորական կացարանի հրդեհի գործով զոհված զինծառայողի հարազատը սկսեց խփել մեղադրյալներից մեկին

Ժպիտը դեմքին նստել էր. նիստերի դահլիճից եղան նման արձագանքներ

Արշակյանը Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակությանը: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը բազմակողմ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն է Հնդկաստանի հետ, որն աշխարհի խոշորագույն եւ ամենադինամիկ զարգացող ժողովրդավար պետություններից մեկն է: Փոխխոսնակը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է

«Վազգենի առումով ինձ մեղադրողները թող ինձ ասեն իրե՞նք ինչ էին անում, երբ կոծկվում էր Հոկտեմբերի 27-ի դատավարությունը»․ Արամ Սարգսյան

«Կոտրած սրտով եմ գալիս». Արամ Սարգսյանը՝ հարցին, թե ի՞նչ խղճով է Արցախի կորստից հետո գալիս սպարապետի շիրիմի մոտ

Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջային անվտանգությանը վերաբերող թեմաներ

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում: Քննարկվել են տարածաշրջային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության ներքո տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել

«Ես հրահանգի խնդիր չեմ ունեցել, Հ1-ի եթերում ամեն ինչ հասկացողների համար բացատրել եմ». Ջհանգիրյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանի ժողովրդավարության մակարդակը եւ արդարադատության մակարդակը ինչպե՞ս կգնահատեք՝ նա պատասխանեց. «Ես, ինչ է, միջազգային դիտո՞րդ եմ, իրավապաշտպա՞ն եմ, ի՞նչ եք ուզում: Ես կարծում եմ, բազմաթիվ հանցագործներ կան, որոնք դեռ նստած չեն, որոնք պետք է բանտում լինեին, այդպես եմ գնահատում: Ես գուշակ չեմ, քրեական գործերի նյութերին ծանոթ չեմ»:

Հանրաճանաչ Էդ Հուկսը ԵԹԿՊԻ-ում էր

Հաջողված անիմացիոն արտադրանքի համար մասնագիտական հմտությունների զարգացումն անհրաժեշտություն է։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում անիմացիոն գիտաժողովների և փառատոների հանրաճանաչ բանախոս Էդ Հուկսն անցկացրեց «Դերասանական վարպետություն անիմատորների համար» աշխատարանը և կարդաց «Ուոլթ Դիսնեյի ուսերին, այլ ոչ թե գրկում» թեմայով դասախոսություն։ Էդ Հուկսը ներկայացրել է անիմատորների ձեռագրի ոճական հնարավորությունները, խոսել անիմացիոն ֆիլմերի կերպարներ ստեղծելու

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լի Քեցյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, խորը կսկիծով տեղեկացա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան մասին։ Պարոն Լի Քեցյանի օրոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու չին ժողովուրդն ականատես են եղել աննախադեպ

«Նաիրի Հունանյանի քեռին ինֆորմացիայի կրող չի եղել ո՛չ էն ժամանակ, ո՛չ էլ հետո, …ես հո գուշա՞կ չեմ, կոֆեի բաժա՞կ պիտի նայեմ, ձեզ ասեմ՝ պատահակա՞ն են մահացել». Գագիկ Ջհանգիրյան

Հարցին՝ այն ժամանակ կարծիք կար, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք գործը չի բացահայտվում, հիմա այս իշխանությունները եկան՝ կբացահայտվի, 5 տարի իշխանության են ու նույն տեղում ենք՝ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, հիմա որեւէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը, նաեւ ներհայաստանյան իրավիճակը նպաստավոր է, սպասենք քննության ավարտին»:

Ֆրանսիայի պատվիրակությունը Փարաջանովի թանգարանում ներկա է եղել «Zako» անիմացիոն նախագծի շնորհանդեսին

Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։ Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Թանգարանում հյուրերը շրջայց են կատարել, ծանոթացել համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կրում է «Դեպի հույս» խորագիրը

Շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից

Հնարավոր է հասնել կայուն խաղաղության, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը. Արարատ Միրզոյան

Կար պայմանավորվածություն, կար որոշում ՅՈՒՆԵՍԿՕ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, և ըստ էության, Ադրբեջանի կողմից հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը չի կայացել մինչ այժմ, բայց հիմա էլ ավելի պահանջված է այս առաքելությունը, և մենք հուսով ենք, որ այն տեղի կունենա, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը. The Economic Times

Հնդկաստանը Հայաստանին կտրամադրի «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, հակատանկային հրթիռներ, զինամթերք։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031