Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի պատվիրակությունը Փարաջանովի թանգարանում ներկա է եղել «Zako» անիմացիոն նախագծի շնորհանդեսին

Հոկտեմբեր 27,2023 15:06

Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։

Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Թանգարանում հյուրերը շրջայց են կատարել, ծանոթացել համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի հեղինակային ցուցանմուշներին, փարաջանովյան արվեստի ինքնատիպ միջավայրին:

Փարաջանովի թանգարանում հյուրերի համար ՌեԱնիմանիա փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Zako» լիամետրաժ անիմացիոն կինոնախագծի շնորհանդեսը։ Ֆիլմը ստեղծվել է հայ-ֆրանսիական համագործակցությամբ։ Այն նվիրված է նկարիչ Սարգիս Մանգասարյանին. կյանքի պատմությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկվել է իր նկարների շնորհիվ։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Եվրիմաժի (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր եվրոպական հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոտմանը, որը մեր երկրում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031