Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կրում է «Դեպի հույս» խորագիրը

Հոկտեմբեր 27,2023 14:56

Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Հայ կինոյի 100-ամյակին եւ կրում է «Դեպի հույս» խորագիրը: Փառատոնը կանցկացվի Երեւանում ու Հայաստանի 4 մարզերում՝ Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք: Շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան միջազգային 19-րդ փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը:

Նունե Մանուկյան

 

Նրա խոսքով, փառատոնի շրջանակում իրականացվող միջոցառումներին մասնակից կդարձնեն մարզերում բնակվող երեխաներին ու պատանիներին, առավել եւս՝ Արցախից տեղահանվածներին:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնի շրջանակներում ներկայացված են հետեւյալ մրցութային եւ ոչ մրցութային անվանակարգերը՝

Գրան պրի մրցանակ՝ Լավագույն երկարամետրաժ խաղարկային ֆիլմ, Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ անվանակարգերում, եւ որպես ժյուրիի անդամներ հանդես կգան Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի սաները,

Լավագույն երկարամետրաժ եւ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որի ժյուրին կազմված կլինի Թումոյի սաներից,

Լավագույն Վիշիգրադի ֆիլմ, որի ժյուրիի կազմում են Հենրիկ Խաչատրյանի անվան համար 199 հիմնական դպրոցի սաները,

Լավագույն ֆրանսիական ֆիլմ, որի ժյուրիի կազմում են «Աքսիոմիա» ՀԿ-ի անդամները:

Փառատոնի՝ «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգում ընդգրկված է 4 ֆիլմ՝ «Դանթեի Աստվածային կատակերգությունը»՝ նկարահանված Թումոյի սաների կողմից, «Մի կտոր երեւանցին»՝ նկարահանված ԱՅԲ դպրոցի աշակերտների կողմից, «Գետը հոսում է եւ աղջիկը ապրում է»՝ Մարինա Սոլոյանի ֆիլմը եւ Աղավնի Ղազարյանի «Դրամատիկ» ֆիլմը»,-նշեց Նունե Մանուկյանը:

Փառատոնային օրերի ընթացքում հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 4-ը Երեւանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Երեւանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, ԱՅԲ դպրոցում, Թումոյում, Նարեկացի արվեստի միությունում, Երեւակ կրթահամալիրում կցուցադրվեն լավագույն անիմացիոն, խաղարկային ֆիլմերը, կկայանան ստեղծագործական հանդիպումներ եւ աշխատարաններ:

Ինչ վերաբերվում է ՀՀ մարզերին, Գավառի մանկատանը, Տավուշի թեմի առաջնորդարանում, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի եւ Գյումրիի մասնաճյուղերում կցուցադրվեն լավագույն փառատոնային ֆիլմերը եւ կանցկացվեն ցուցահանդես-մրցույթներ: Ի թիվս այլնի, փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն միջազգային մրցանակների արժանացած, Օսկարի առաջադրված «Մարդագայլերը», «Բել եւ Սեբաստիան», «Անգամ մկները դրախտում տեղ ունեն» կինոնկարները:

Մանրամասները՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031