Օրվա լրահոսը

Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությանը

Նշվել է, որ երկրորդ նախագծով սահմանվում է վարչական պատասխանատվություն շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու համար:

«Երբ դուք սափրված էիք եւ ՄԻՊ էիք, ինչ լավ զեկույցներ էիք ներկայացնում, ձեր արդարադատությունն ընտրովի է». Ագնեսա Խամոյանը՝ Կարեն Անդրեասյանին

Ագնեսա Խամոյանը հորդորեց ցույց տալ գեթ մեկ օրինակ, երբ կալանավորվել է որեւէ իշխանական քարոզիչ՝ ներազգային ատելություն, թշնամանք տարածելու համար. «Դուք չեք կարող բերել նման օրինակ, որովհետեւ չկա նման օրինակ: Ձեր արդարադատությունը ընտրովի է: Ձեր արդարադատությունը ելնում է նրանից, թե նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը ի՞նչ լայվ է անում, այդ լայվի ժամանակ նախկին նախագահներից մեկի որդու եւ ընկերների մասին ինչպիսի կոչ է անում, հաջորդ օրը այդ մարդուն կալանավորում են»։

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրները Կոտայքի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության մասնագետներից ձևավորված համատեղ մոբիլ խմբերը գրեթե ավարտել են այցելությունները ԼՂ-ից Կոտայքի մարզ տեղահանված անձանց կեցավայրեր՝ հյուրանոցներ, հյուրատներ, կեցության համար նախատեսված վայրեր: Այցելությունների արդյունքում տեղահանված անձանց մատուցվել է անհրաժեշտ բժշկական մասնագիտական օգնություն և խորհրդատվություն, ինչպես նաև հատուկ խմբերում ընդգրկված անձանց անվճար և արտոնյալ

«Լիցք+». այժմ արդեն մինչև 3000 դրամի չափով

 Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ արդեն «Լիցք +» ծառայության միջոցով կարելի է շարունակել օգտվել ընկերության ծառայություներից՝ մինչև 3000 դրամի չափով: Ծառայությունը կարելի է ակտիվացնել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածով կամ պարզապես ուղարկելով *221# հրահանգը: Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ: Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում: Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Բացասական հաշվեկշիռը կառավարելու և

Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի հերթական նիստում քննարկել է դրանք։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարին։ Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական

Պարույր Հովհաննիսյանը հունգարական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Պանիի և «‎Hungary Helps» ծրագրի հարցերով պետքարտուղար Տրիստան Ազբեյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծելով հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, անդրադարձ կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը: ԱԳ

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին. սենատոր Գերի Փիթերս

Միչիգանի հայ համայնքը ճեպազրույց անցկացրեց սենատոր Փիթերսի հետ՝ քննարկելու Արցախի մարդասիրական ճգնաժամը և քայլեր ձեռնարկելու ուղիները

«100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային մրցույթում ՀՀ ներկայացուցիչ Տաթևիկ Ջհանգիրյանի գաղափարը ճանաչվել է հաղթող

«Արդյունավետ բնօգտագործում» անվանակարգում Տաթևիկ Ջհանգիրյանի «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ» գաղափարը ճանաչվել է հաղթող:

«Մենք հաշվետու չենք պատգամավորներին…Ես խոստանում եմ, որ 2024-ի հունվարից հետո ես հաշվետու կլինեմ հանրությանը». Կարեն Անդրեասյանը՝ ԱԺ-ում

Անդրեասյանը պատասխանեց, որ Անահիտ Հակոբյանի թեկնածության հետ տվյալ հարցը որեւէ կերպ չի առնչվում ու ինքը նպատակահարմար չի գտնում այդ բանավեճի մեջ ներքաշվել. «ԲԴԽ-ն, ներկայացնելով դատական իշխանությունը, չունի հաշվետվության գործառույթ ԱԺ-ում»:

Փաշինյանին է հանձնվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված շքանշանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար Արքեպիսկոպոս Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված` Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը: Վարչապետը շնորհակալություն է

Հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և զենք պահելուն վերաբերող՝ 8 մեղադրյալի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով հանցավոր կազմակերպություն /հանցավոր համագործակցություն/ ստեղծելու, ղեկավարելու և դրան մասնակցելու, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու փորձի, ինչպես նաև՝ զենք և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը: Մասնավորապես կատարված մեծածավալ վարութային և

Հայաստանի առաջատար շախմատիստները կմասնակցեն 2023 FIDE Grand Swiss-ին

Տղամարդկանց պայքարում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Մանուել Պետրոսյանը: Այստեղ են նաեւ ԱՄՆ դրոշը ներկայացնող գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը:

ԵԽ Կոնգրեսը կքննարկի ԼՂ-ում, հարևան քաղաքներում և ռեգիոններում հումանիտար իրավիճակի հարցը

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում Կոնգրեսն ընտրեց նոր նախագահ։

«Հայաստանում արցախցի երեխաների երկու երրորդն արդեն դպրոց է ընդունվել»

Ավելի քան 21,000 դպրոցահասակ երեխաներ մեկ ամիս առաջ ստիպված են եղել լքել իրենց տները իրենց համայնքներում ռազմական գործողությունների սրացման հետևանքով. նրանցից 3-ից 1-ին կրթությունը դեռ հասանելի չէ: ԺՆԵՎ/ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի, 2023թ. – Ռազմական գործողությունների սրացումից մեկ ամիս անց, իրենց բնակավայրը բռնի լքած և Հայաստանում ապաստանած 21 000 փախստական երեխաների երկու երրորդն ընդգրկվել է դպրոցական համակարգում:

«Մենք հո անմեղսունակների հավաքական չենք, այն, ինչ տեղի է ունեցել մեր իշխանության օրոք, չէր կարող տեղի ունենալ առանց մեզ». Գուրգեն Արսենյան

«Արցախի հարցը մեզ համար ազգային իղձերի բլոկից հարց էր, որն իր արդյունքներով վերածվեց արկածախնդրության», – ասաց Արսենյանը։

Ապացուցիր, որ լավ մասնագետ ես. բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն՝ պացիենտի առողջությունը չվտանգելու, բժշկական սխալ թույլ չտալու համար

Ավանեսյանի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կունենան բժշկական սխալների կամ էթիկական նորմերի խախտման պարագայում վերահսկողություն ունենալ բուժաշխատողների նկատմամբ:

Հուլիսից սեպտեմբեր լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտման 49 դեպք է արձանագրվել. զեկույց

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2023 թվականի երրորդ եռամսյակային զեկույցի մասին 2023թ․ հուլիս-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 49 դեպք։ Դրանցից  3-ը ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնություններ են, 13-ը՝ տարատեսակ այլ ճնշումներ, 33-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների։ Ընդդեմ լրատվամիջոցների ներկայացվել է 6 դատական նոր հայց՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով։

«Վիրավորական չի՞ ԱԺ-ի համար՝ մենք ձեզ 5 տարով ընտրել ենք ԲԴԽ անդամ, 3 տարի հետո հավակնում եք Վճռաբեկի դատավոր դառնալ». ՔՊ-ականները վիրավորված են թեկնածուից

Հովիկ Աղազարյանին նույնպես անհասկանալի էր՝ Խաչատուրյանը ինչո՞ւ է ԲԴԽ անդամի պաշտոնը թողնում, դառնում դատավոր. «Այդ հարցը չէր առաջանա, եթե դուք ՍԴ դատավորի պաշտոնին հավակնեիք: Եթե դուք չլինեիք ԲԴԽ անդամ, ապա ձեր աշխատանքային ստաժը, փորձը կբավարարե՞ր Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու համար»:

Ներսէս Շնորհալի եւ Կիլիկեան վանականութիւնը միջազգային գիտաժողով Մխիթարեան Միաբանութեան Վենետիկի մայրավանքէն ներս

«Եռագոյն». 19-22 Հոկտեմբեր 2023-ին, Մխիթարեան Միաբանութեան Վենետիկի մայրավանքէն ներս տեղի ունեցաւ միջազգային գիտաժողով, նուիրուած՝ Սուրբ Ներսէս Շնորհալի Հայրապետի վախճանման 850-ամեակին։ Սոյն գիտաժողովին Մխիթարեան Վարդապետներու կողքին իրենց մասնակցութիւնը բերին մասնագէտներ, որոնք ժամանած էին Հայաստանէն եւ Եւրոպայի զանազան երկիրներէն։ Գիտաժողովի բացումը կատարեց կազմակերպիչ յանձնախումբի նախագահ Հ. Սերոբ վրդ. Չամուրլեան, որ իր բարի գալուստի խօսքին մէջ նախ յիշեց

Արցախի նախկին պետնախարարը՝ LSA փաստաբանական գրասենյակի փաստաբան

LSA փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արսեն Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը Մեր փաստաբանական թիմը համալրեց նոր գործընկեր Գուրգեն Ներսիսյանը: Վստահ եմ, որ Ներսիսյանը փաստաբանության ոլորտում մեծ հաջողություններ է արձանագրելու:  

«Սենատորները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը»

Հոկտեմբերի 24-ին՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։ Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել

«Ադրբեջանցիները կեղծել են Ռուսաստանի, Իրանի, կովկասյան ժողովուրդների, Վրաստանի, Հայաստանի եւ Թուրքմենիայի պատմությունները». Աշոտ Մելքոնյան

«ՌԴ Համաշխարհային պատմության ինստիտուտի «История» կոչվող ամսագրում, որը Scopus-ի մակարդակի է, մի հոդված ունեմ տպագրված՝ «Պատմության խեղաթյուրումը՝ դպրոցական դասագրքերում» վերնագրով, որտեղ ցույց եմ տալիս, թե ինչպես են ադրբեջանցիները կեղծել Ռուսաստանի, Իրանի, կովկասյան ժողովուրդների, Վրաստանի, Հայաստանի եւ Թուրքմենիայի պատմությունները՝ ադրբեջանական դպրոցական դասագրքերում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ «Հոդվածում ներկայացվում են ադրբեջանական

Արարատի համայնքապետի տեղակալի տղան խոշոր ավտովթարի հեղինակ. կան վիրավորներ. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արամազդ Հակոբյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Լուսաշող գյուղի 2-րդ ոլորանում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու կողաշրջված հայտնվել ձորում: Ա. Հակոբյանը, նրա ուղևորներ՝ Արարատ գյուղի բնակիչ՝

Ազատ ոճայինները անհաջող են մեկնարկել Մ23 աշխարհի առաջնությունում

Նշված բոլոր ըմբիշներն էլ անհաջողության են մատնվել եւ դուրս են մնացել մեդալների համար պայքարից:

«3+3» ձևաչափը երբեք չի դիտարկվել որպես հակամարտությունների լուծման հարթակ․ Էլչին Ամիրբեկով

Ամիրբեկովի խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի հարցով բանակցությունները։ «Բայց դա չի լինի «3+3» հարթակի շրջանակում, այլ կլինի Երևանի և Բաքվի միջև ուղիղ անմիջական բանակցությունների միջոցով՝ հիմնված հիմնարար սկզբունքների վրա, որոնք արտացոլված են խաղաղության համաձայնագրի նախագծում»,-հավելել է Ալիևի ներկայացուցիչը։

Դեսպան Մարագոսին ներկայացվեցին Քաղավիացիայի կոմիտեի՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալուն ուղղված աշխատանքները

Հոկտեմբերի 23-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտե այցով ժամանել էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը: 📌Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Դեսպանին այցի համար և ընդգծեց այցի, ինչպես նաև շարունակական համագործակցության կարևորությունը: 📌Կոմիտեի նախագահը

«Եթե, ըստ Փաշինյանի, հայ-ռուսական հարաբերությունները լավ են, ինչո՞ւ են եթերում սփռվում նման հաղորդումներ». Արթուր Խաչատրյան

Անդրադառնալով կոչերին, որ Հայաստանում պետք է դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, Արթուր Խաչատրյանն ասաց. «Այդ կոչերը վաղուց են հնչում»։

Դատախազը Վագիֆ Խաչատրյանից հարցրել է․ «Մտածո՞ւմ եք Մեշալի գյուղի բնակիչներից ներողություն խնդրելու մասին»

Ի պատասխան՝ Խաչատրյանն ասել է. «Ներողություն եմ խնդրում ադրբեջանցի ժողովրդից՝ այս իրադարձությունների համար, բայց ես այդ պահին այնտեղ չեմ եղել»:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031