Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի համայնքապետի տեղակալի տղան խոշոր ավտովթարի հեղինակ. կան վիրավորներ. Shamshyan.com

Հոկտեմբեր 24,2023 15:25

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արամազդ Հակոբյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Լուսաշող գյուղի 2-րդ ոլորանում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու կողաշրջված հայտնվել ձորում:

Ա. Հակոբյանը, նրա ուղևորներ՝ Արարատ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Գարիկ Թորոսյանն ու Նոյակերտ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Հռիփսիմե Շահինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` դեպքի մասին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում տեղեկացրել են հաջորդ օրը՝ օպերատիվ ճանապարհով, քանի որ վթարից հետո ավտոմեքենան հեռացրել էին դեպքի վայրից, իսկ հիվանդանոցում վիրավորները չեն հայտնել, որ ավտովթարի պատճառով են վնասվածքներ ստացել: Վարորդը հայտնել է, որ չի աշխատում: Սակայն նա աշխատում է Արարատի քաղաքապետարանում՝ կոմունալ բաժնի պետ, նրա հայրն էլ Արարատի համայնքապետի տեղակալ Արսեն Հակոբյանն է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031