Օրվա լրահոսը

«Ես մարտական գործողությունների չեմ մասնակցել»․ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել

«Ճանաչել եմ այնտեղ ապրող ադրբեջանցիներին, մենք մտերիմ էինք»,-հայտարարել է նա:

«Վատ լուր ունեմ, պարոն Լավրով, մենք պատրաստ ենք մինչեւ վերջ պայքարելու, որովհետեւ Հայաստանը սուվերեն երկիր է»․ Նինա Կարապետյանց

Իրավապաշտպանը նշեց, որ ռուսաստանյան հասարակական կազմակերպություններից շատերը տեղափոխվել են Հայաստան, եւ բոլոր ժամանակներում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հազարապատիկ ավելի ազատ է եղել։

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենին և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի փոխնախագահին մեղադրանք է ներկայացվել կոռուպցիոն չարաշահումների գործով

ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու ցանկություն հայտնած 8 տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Ի՞նչ կապ ունի Հենրիկ Նավասարդյանը Արթուր Չախոյանի նկատմամբ մահափորձ իրականացրած Կուչուկյանի հետ

Ի վերջո, Արթուր Չախոյանն իր գործունեության ընթացքում էնպիսի արարքներ կամ բացահայտումներ չի արել, որի համար անձին կարելի էր սպանել, թող վերջացնի էս խոսակցությունները. Սոս Քյարամյան

Բաքուն հայտարարել է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորությունների մասին

Բայրամովը Բերբոքին ասել է, որ «Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության վերականգնումից հետո» Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորություններ կան, և որ «Բաքուն հուսով է` այդ հնարավորությունները դրական կգնահատվեն Հայաստանի կողմից»։

Պետական բյուջեից հատուկ սխեմայի միջոցով ԱԱՀ-ի գումարներ հափշտակելու դեպք է բացահայտվել

Հաստատվել են նախկինում ստացված օպերատիվ տեղեկություններն առ այն, որ արտահանվող ապրանքը չի հանդիսանում հակակոռոզիոն պատրաստուկ, այլ իրենից ներկայացնում է շահագործված շարժիչային յուղ։

«Լեռնային Ղարաբաղի դեպքում գործել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ դավադրությունն ընդդեմ Հայաստանի»

Հայաստանը վաղուց պետք է արևմտյան քաղաքականության, քաղաքակրթության ճանապարհ դուրս գար։ Մենք ուշացել ենք 30 տարի

Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանում հայերեն բացատրել են իր իրավունքները

Խաչատրյանի գործող պաշտպան Նաթիգ Բեյբալաևը հրաժարվել է նրա պաշտպանությունից՝ առողջական խնդիրների պատճառով։ Խաչատրյանը հայտարարել է, որ դեմ չէ նոր փաստաբան նշանակելուն։

Ֆրանսիական արվեստանոցը` ԵԹԿՊԻ-ում 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկեց ֆրանսիական դրամատիկական արվեստանոցի հերթական ուսումնական շրջանը: Մի խումբ երիտասարդներ ոլորտի փորձառու մասնագետների օգնությամբ կաշխատեն իրենց դերասանական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ։ Երկլեզու արվեստանոցի նախագծի հեղինակը ֆրանսահայ ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանն է: ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը ողջունել է արվեստանոցի մասնակից երիտասարդներին` նրանց մաղթելով հաջողություններ։ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ

Տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը. Ռուստամ Բաքոյան

Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Այս և կարևորագույն այլ հարցեր են բարձրաձայնվել այսօր Բունդեսթագում: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմով հանդիպել ենք Բունդեսթագի պատգամավորներ՝ ՔԴԿ խմբակցության մարդու իրավունքների հարցերով ավագ պատգամավոր

Լառա Պետրոսյանը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Լառա Պետրոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ: ՀՀ արդարադատության նախարարություն

Ունակ կը լինի՞ ժողովուրդը պայքարը շարունակելու մինչեւ նպատակի իրագործումը, այլընտրանքը Հայաստանի կործանումն է. «Դրօշակ»

Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ միջնորդի մենաշնորհին յաւակնող Ռուսաստանը յանուն Արցախի կամ Հայաստանի որեւէ ցանկութիւն չի դրսեւորում յարաբերութիւնները փչացնելու Ազրպէյճանի, ինչպէս նաեւ Թուրքիայի հետ, երբ վերջիններիս հետ շաղկապուած է ճանապարհային, գումակային, տնտեսական, ի հարկէ` քաղաքական զանազան կարեւոր գործօններով: Սրանով հանդերձ, օրեր անց եղաւ տեղեկատուական արտահոսք` փաստող, որ շահագրգիռ դաշնակից երկու տէրութիւնները ձեռքերը լուացած եւ մի կողմ

Զարուհի Հովհաննիսյան. Գրառումների համար քաղաքացուն կալանավորելը պրակտիկա չէ: Դա աննորմալ երեւույթ է. «Հրապարակ»

Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ Տաթեւիկ Վիրաբյանը, նույն ինքը` Տաթեւ Արցախը, բանտախցում ուշագնաց է եղել: Ըստ փաստաբանի` արցախցի ակտիվիստի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նշենք, որ Տաթեւ Արցախը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է, ունի երկու անչափահաս զավակ, կորցրել է տունը, եղբորը: Այժմ նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, իսկ իրականում պատճառը նրա

Նոր ընտրությունն ամենաշատը ՔՊ-ին էր պետք, մենք բոյկոտին չմասնակցելով՝ դա ենք կանխել. Արտակ Գալստյան. «Իրավունք»

100 հազար փախստականների առկայության դեպքում՝ պետությունը նոր ընտրությունների տանելը հարված է ՀՀ-ին թիկունքից

Երդմնակալության նիստն իրավազոր չէր, Ավինյանի ստորագրած որոշումները կարող են վիճարկվել եւ համարվել ապօրինի. «Հրապարակ»

Երեւանի ավագանին ունի 65 անդամ, ինչը նշանակում է, որ առնվազն 33 անդամ պետք է ինաուգուրացիայի օրը գրանցվեր եւ մասնակցեր հատուկ նիստին, որպեսզի հրավիրված նիստը համարվեր իրավազոր։

Ով է բարձրացնում ատելության դրոշը

Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումն, իհարկե, ցավալի իրադարձություն է: Բայց դա Փաշինյանի եւ նրա թիմի 5 տարվա քաղաքականության տրամաբանական հանգրվանն է (ցավոք, չեմ կարող ասել՝ ավարտը): Վիրտուալ առումով այդ դրոշը բարձրացել էր դեռեւս Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերին, եւ բարձրացնողը Հայաստանի վարչապետն էր, որը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է, եւ վերջ: Փաշինյանի՝ դրան նախորդող ու հաջորդող քայլերը,

Ձեռք, ոտք, բերան հիվանդություն․ ինչ պետք է իմանան ծնողներն այս վարակիչ հիվանդության մասին

Վիրուսների ակտիվացման այս շրջանում այս հիվանդությունը ծնողներից շատերին կարող է անակնկալի բերել՝ տարակուսանք առաջացնելով տարօրինակ ցանի առաջացման պատճառների վերաբերյալ․ խոսքը ձեռք, ոտք, բերան խիստ վարակիչ հիվանդության մասին է, որը բնորոշվում է ջերմության բարձրացմամբ և ձեռքերի ափերին, ոտքերի ներբաններին ու բերանի շրջանում հանդիպող տիպիկ ցանով։ Ձեռք, ոտք, բերան հիվանդությամբ ավելի հաճախ վարակվում են մինչև 10 տարեկան

Տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ աղանդ է գործում, որտեղ մարդիկ ուղղակի կրկնում են իրենց սեկտայի ղեկավարի խոսքերը՝ առանց հասկանալու, թե ինչ են ասում. Արթուր Խաչիկյան․ «Փաստ»

Տեսնում ենք, որ ամբողջ աշխարհն անտարբեր նայում է, թե ինչպես են հայերին շարունակում քարտեզից ջնջել: Բայց, իհարկե, աշխարհին մեղադրելուց առաջ պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ինչպե՞ս ենք սա հանդուրժում: Ինչպե՞ս է ստացվում, որ այս խումբը շարունակում է տանել մեզ դեպի նոր ողբերգություններ. ամեն օր նոր ողբերգություն է, և մենք սա հանդուրժում ենք

Արցախի թեմի Տեր Ներսես քահանան վստահեցնում է՝ իրենք պատրաստ էին դիմանալ սովին ու կարիքին, միայն թե Արցախը հայկական մնար

Պատերազմ, շրջափակում, հարազատ մարդկանց կորուստ, հազար ու մի փորձություն է Տեր Ներսեսն անցել ընտանիքի և համայնքի հետ։ Սեպտեմբերի 30-ին է Ստեփանակերտից հարկադրաբար դուրս եկել, երբ թշնամին արդեն քաղաքի մատույցներում էր։ Արցախցի քահանան վստահեցնում է՝ իրենք պատրաստ էին դիմանալ սովին ու կարիքին, միայն թե Արցախը հայկական մնար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սնուփ Դոգը հոնորար ստացել է ամբողջությամբ, բայց պատրաստ է գալ, երգել` երբ ազատ օրեր ունենա. «Հրապարակ»

«Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա», ասաց «Դոպինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկի որդին)։ Ըստ նրա՝ մեգաաստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասեր՝ փողը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել։ Բայց չէ, ինքը չի հրաժարվում․

Բելլա Իսահակյանը ընտրվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Բելլա Իսահակյանը: Բելլա Իսահակյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սկսել է աշխատել 2005 թվականից՝ սկզբում  որպես ավագ գիտաշխատող, այնուհետև որպես հանրահռչակման և ցուցահանդեսների կազմակերպման բաժնի վարիչ:                                                                                            Թանգարանի աշխատակազմը ի սրտե շնորհավորում է սիրելի տնօրենին և ցանկանում նրան շարունակել զարգացնել և ծաղկեցնել մեծ Վարպետի տունը, պահպանել և հանրահռչակել նրա թողած հարստագույն

Թբիլիսյան երթի կապակցությամբ հայ համայնքի ղեկավարը ոստիկանություն է հրավիրվել. «Ալիք Մեդիա»

«Վրաստանի Հայ Համայնք» Հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանին հոկտեմբերի 1-ին կայացած ցույցի կապակցությամբ հրավիրել են ոստիկանության բաժին։ Տեղեկությունն «Ալիք Մեդիային» փոխանցում է Միրզոյանը՝ նշելով, որ ներկայացել է իրավաբան Արթուր Մուրադյանի հետ: «Օրերս, Թուրքիան և Ադրբեջանը միասնական բողոք էին հղել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ միջոցառմանը հնչած մեղադրանքների և պաստառների առնչությամբ, որոնց վրա այդ երկրների ղեկավարների իրական

Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ընթանում է «Տերյան մշակութային կենտրոնի» տարազների ցուցադրությունը

Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի է ունենում «Տերյան մշակութային կենտրոն»-ի «Անցյալի ապագա» խորագրով տարազների ցուցադրությունը:

Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հակարիի կամրջից գրեթե ուղիղ Հ1-ի տաղավարում հայտնված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա՝ Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Ս․ Բաբայանը` մի շարք լրատվամիջոցներով նույնպես, առիթը բաց չի թողնում Բաքվում գերեվարված  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հարցում,    զուգահեռաբար  ինքն իրեն առաջադրելով որպես Հայաստանում բռնի տեղահանված

Ընդգծվել է ԼՂ-ում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների շուրջ անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննության իրականացնման անհրաժեշտությունը

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանին 2023թ-ի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 13-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 54-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային թեմաների շուրջ, ինչպիսիք են կամայական կալանավորման, բռնի անհետացումների, վարձկանների օգտագործման, ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների, ինչպես նաև անվտանգ խմելու

Ենթադրյալ մեղավորները ինչպե՞ս են խախտել Հայաստանի Քրեական օրենսգիրքը, նրանք Հայաստանի զինվորականնե՞ր են, Հայաստանի մարտական տեխնիկա՞ն են հանձնել հակառակորդին. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասով քրեական գործ է հարուցել Սամվել Բաբայանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» և «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը»։ Շատ կարևոր է պարզել Արցախում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների

Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոս Ազիզ Աղաջանյանի տուն

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Արմավիր համայնքում այցելել է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Ազիզ Աղաջանյանենց տուն: Մարզպետին դիմավորեցին Ազիզի ծնողները՝ Սամվել և Մելանյա Ազիզյանները՝ նորածին որդուն՝ լուսաշող Արեգին գրկած: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց հերոսածին ծնողներին, ապա հարգանքի տուրք մատուցեց հերոս եղբայրների հիշատակին նվիրված փառքի անկյունի մոտ։ Ազիզի Արեգը (նորածին որդուն Ազիզի ծնողներն

«Պահպանենք և զարգացնենք հայ մամուլի դերը մեր երկրում»․ Շիրակի մարզպետի շնորհավորանքը

Այսօր Հայ մամուլի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է լրատվության բնագավառի աշխատակիցներին՝ կարևորելով մամուլի դերը մեր երկրի զարգացման, տարբեր ոլորտներում բացթողումների ու թերությունների վերացման գործում։ Մարզպետը իր էջում տեղադրել է նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած մեր անդրանիկ թերթի՝ «Ազդարարի» տիտղոսաթերթից մի նմուշ։ Հիշեցնենք, որ մեր առաջին  թերթը՝ «Ազդարարը», լույս է տեսել 1794

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031