Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահպանենք և զարգացնենք հայ մամուլի դերը մեր երկրում»․ Շիրակի մարզպետի շնորհավորանքը

Հոկտեմբեր 16,2023 20:55

Այսօր Հայ մամուլի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է լրատվության բնագավառի աշխատակիցներին՝ կարևորելով մամուլի դերը մեր երկրի զարգացման, տարբեր ոլորտներում բացթողումների ու թերությունների վերացման գործում։

Մարզպետը իր էջում տեղադրել է նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած մեր անդրանիկ թերթի՝ «Ազդարարի» տիտղոսաթերթից մի նմուշ։

Հիշեցնենք, որ մեր առաջին  թերթը՝ «Ազդարարը», լույս է տեսել 1794 թվականին,  հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում՝ Հարություն քահանա Շմավոնյանի ջանքերով։

Շիրակի մարզպետը լրագրողներին հասցեագրված իր ուղերձում գրել է․

«Մամուլի բնագավառի հարգելի’ աշխատակիցներ, լրատվության բնագավառի սիրելի’ ներկայացուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի` Հայ մամուլի օրվա առթիվ:

Այս տոնը ևս մեկ առիթ է կարևորելու խոսքի ազատությունն ու դրա նշանակությունը հասարակության կայացման գործում։ Մամուլի ազատության կարևորագույն առաքելությունն առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումն է, տարբեր ոլորտներում արված աշխատանքը թափանցիկ ներկայացնելը, իրականության պատշաճ իրազեկումը։

Մամուլի շնորհիվ բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում և հասանելի դառնում հասարակությանը, ուղղակիորեն ազդում եք տարբեր ոլորտներում գոյություն ունեցող թերությունների ու բացթողումների վերացմանը:

Ուստի, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք հայ մամուլի դերն ու նշանակությունը մեր երկրում։

Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, մաղթում եմ ձեզ մասնագիտական ձեռքբերումներ, թող խաղաղ երկրում անկողմնակալ և ստույգ, լրագրողական էթիկայի սահմաններում տեղեկատվություն մատուցելու հնարավորություն ունենաք։

Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական հաջողություններ, նորանոր մտահղացումներ և ինքնատիպ գաղափարների իրականացում»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031